Basic information
Number
N 285
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.07.1994-29.12.1994)
Status
Չի գործում
Source
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
01.07.1994
Signing organisation
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Signing date
01.07.1994
Effective date
01.07.1994
Interrupt date
29.12.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հուլիսի 1994 թվականի N 285

քաղ. Երևան

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թՎԱԿԱՆԻ հոկտեմբերի 19-ի N 519 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 19-ի «Ներմուծվող ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերի մասին» N 519 որոշման 1-ին կետի, սահմանել ներմուծվող ծխախոտի արտադրանքի համար ակցիզային հարկ` ներմուծման արժեքի նկատմամբ 15 տոկոսի չափով:

2. Որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը, Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` անհրաժեշտության դեպքում ստացված տեղեկատվության վերլուծության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ներմուծվող ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայման վերաբերյալ»:

3. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ