ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«23» ապրիլ 2024 թ. |
N 2308-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՋԱՓՆՅԱԿ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, «ԱՋԱՓՆՅԱԿ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2024 թվականի ապրիլի 9-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումը.
Հրամայում եմ`
1. Կասեցնել «ԱՋԱՓՆՅԱԿ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը`
1) 2020 թվականի հունիսի 4-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002724 լիցենզիայի գործողությունը` արտահիվանդանոցային` թոքաբանական և սպորտային բժշկական տեսակների մասով` մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը,
2) 2021 թվականի դեկտեմբերի 15-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-003101 լիցենզիայի գործողությունը` արտահիվանդանոցային` պալիատիվ և շարժական պալիատիվ տեսակների մասով` մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը,
3) 2019 թվականի հուլիսի 1-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002569 լիցենզիայի գործողությունը` արտահիվանդանոցային` ալերգոլոգիական և մանրէաբանական տեսակների մասով` մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիաների կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին ` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Ա. Ավանեսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|