ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«31» հուլիս 2024 թ. |
N 243-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲՐՈՆԽԻՈԼԻՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1․ Հաստատել բրոնխիոլիտով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
31.07.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի հուլիս «31»-ի N 243-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԲՐՈՆԽԻՈԼԻՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
J21 |
Սուր բրոնխիոլիտ Ներառյալ` բրոնխոսպազմի հետ |
2) |
J21.0 |
Սուր բրոնխիոլիտ` առաջացած շնչառական ցանցավոր վիրուսից |
3) |
J21.8 |
Սուր բրոնխիոլիտ` առաջացած այլ ճշտված հարուցիչներից |
4) |
J21.9 |
Սուր բրոնխիոլիտ, չճշտված |
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ |
<2 տարեկան երեխաներ |
2) |
Սեռ |
արական, իգական |
3) |
Բարդություններ |
առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ) |
4) |
Հիվանդության փուլը |
սուր |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (հիվադնաոցային, արտահիվանդանոցային, շտապօգնության) |
հիվանդանոցային, արտահիվանդանոցային |
6) |
Բուժօգնության տրամադրման ձևը (անհետաձգելի, պլանային) |
անհետաձգելի |
7) |
Կիրառման շրջանակը |
Մանկաբույժներ |
8) |
Գանգատներ |
Հազ, |
9) |
Անամնեզ |
Շփում ՍՇՎ նշաններ ունեցող անձի հետ, |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Երեխայի ընդհանուր վիճակ (թուլություն, խմելու կարողություն), |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/Հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ինտենսիվ թերապիայի բժիշկ |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր քննություն լեյկոֆորմուլայով |
1 |
1 |
Լեյկոցիտոզ, ձախ թեքում, |
2) |
Առկա չէ |
Ց-ռեակտիվ սպիտակուց |
- |
1 |
բարձր/նորմա |
3) |
Առկա չէ |
Էլեկտրոլիտներ |
1 |
2 |
էլեկտրոլիտային դիսբալանս՝ հիպո/հիպերկալեմիա, հիպո/հիպերնատրեմիա /նորմա |
4) |
Առկա չէ |
Գլյուկոզա |
1 |
2 |
հիպոգլիկեմիա |
5) |
Առկա չէ |
Թթվահիմանյին հավասարակշռություն |
- |
3 |
շնչական ացիդոզ |
6) |
Առկա չէ |
Շնչառական արագ թեսթեր |
2 |
2 |
վիրուսի հայտնաբերում՝ ՌՍՎ |
Գործիքային հետազոտություններ | |||||
7) |
Առկա չէ |
Կրծքավանդակի ռենտգեն |
- |
1 |
Ինֆիլտրացիա , ատելեկտազ |
8) |
Առկա չէ |
Պուլսօքսիմետրիա |
30 |
անընդհանտ |
դեսատուրացիա |
6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ |
Անվանումը, դեղաչափը, դեղաձևը, փաթեթավորումը |
Անվանումը (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Նատրիումի քլորիդ լուծույթ տեղային կիրառման 50մգ/մլ |
Նատրիումի քլորիդ լուծույթ տեղային կիրառման 50մգ/մլ |
պլաստիկե սրվակ |
3 |
10 |
5-7 |
5-7 |
2) |
Սալբուտամոլ (սալբուտամոլ սուլֆատ) ցողացիր շնչառման դեղաչափավորված 100մկգ/դեղաչափ |
Սալբուտամոլ (սալբուտամոլ սուլֆատ) ցողացիր շնչառման դեղաչափավորված 100մկգ/դեղաչափ |
ալյումինե տարա |
3-4 |
10 |
5-7 |
5-7 |
3) |
Հիպերտոնիկ լուծույթ 3% |
Ստերիլ աղային լուծույթ |
փաթեթ |
3 |
3 |
5-7 |
5-7 |
4) |
Իբուպրոֆեն օշարակ 20մգ/մլ |
Իբուպրոֆեն օշարակ 20մգ/մլ |
ապակե շշիկ |
3 |
30 մգ/կգ |
5-7 |
5-7 |
5) |
Իբուպրոֆեն 200մգ,400մգ, 600մգ |
Իբուպրոֆեն 200մգ,400մգ, 600մգ |
դեղահատեր |
3 |
30 մգ/կգ |
5-7 |
5-7 |
6) |
Պարացետամոլ 50մգ մոմիկ |
Պարացետամոլ 50մգ մոմիկ |
մոմիկ |
3 |
45 մգ/կգ |
5-7 |
5-7 |
7) |
Պարացետամոլ 500մգ, 1000մգ |
Պարացետամոլ 500մգ, 1000մգ |
դեղահատեր |
3 |
45 մգ/կգ |
5-7 |
5-7 |
8) |
Պարացետամոլ օշարակ բալի համով 24մգ/մլ |
Պարացետամոլ օշարակ բալի համով 24մգ/մլ |
ապակե շշիկ |
3 |
45 մգ/կգ |
5-7 |
5-7 |
9) |
Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ |
Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ |
պլաստիկե փաթեթ |
2 |
50 մլ/կգ |
5 |
5 |
10) |
Գլյուկոզ անջուր լուծույթ կաթիլաներարկման 50մգ/մլ; 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ,3000մլ |
Գլյուկոզ անջուր լուծույթ կաթիլաներարկման 50մգ/մլ; 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ,3000մլ |
պլաստիկե փաթեթ |
2 |
50 մլ/կգ |
5 |
5 |
11) |
Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման 8,6մգ/մլ+0,3մգ/ |
Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման 8,6մգ/մլ+0,3մգ/ |
պլաստիկե փաթեթ |
2 |
50 մլ/կգ |
5 |
5 |
8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/Հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Վերին շնչուղիների տուալետ, ասպիրացիա |
10 |
10 |
2) |
Թթվածնաթերապիա |
2լ/ր |
5լ/ր |
3) |
Ուժեղացված հոսքով թթվածին |
20լ/ր |
10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
11. Սույն հավելվածի Ձև 6-ում ներկայացված է «Բրոնխիոլիտ»-ով պացիենտի վարման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն.
Ձև 6
Ծանրության գնահատում |
Թեթև |
Միջին |
Ծանր |
Շնչառության հաճախության տարիքային նորմաներ | |||
<2 ամսական |
<60 |
61-69 |
>70 |
2-12 ամսական |
<50 |
51-59 |
>60 |
12– 23 ամսական |
<40 |
41-44 |
>50 |
Ներքաշումներ |
ենթակողային և միջկողային |
Հետևյալներից 2-ը. • Ենթակողային • Միջկողային • Ստորկրծոսկրային • Ռնգախաղ |
Հետևյալներից 3-ը. • Ենթակողային • Միջկողային • Ստորկրծոսկրային • Վերկրծոսկարյին • Վերանրակային • Ռնգախաղ |
Դժվարաշնչություն |
Հետևյալներից մեկը. |
Հետևյալներից երկուսը |
Կերակրումից հրաժարում |
Աուսկուլտացիա |
Արտաշնչման վերջում սուլոց |
Արտաշնչական սուլոց |
Ներշնչական և արտաշչական սուլոց կամ շնչական ձայների թուլացում |
Թթվածնի սատուրացիա |
>95% |
90-95% |
<90 % |
Սույն Ձևը ադապտացված է ասթմային ծանրության գնահատման չափանիշներից |
Ընդհանուր դրույթներ
Բարձր հոսքով թթվածին HFNC
Ապահովում է տաքացված, խոնավացված օդ՝ կարգավորելի թթվածնի կոնցենտրացիայով։ Ցուցված է միայն այն դեպքում, եթե չի արձագանքում աջակցող թթվածնաթերապիային։ Օգտագործել միայն այն ստացիոնարներում, որտեղ առկա է ինթենսիվ թերապիայի բաժանմունք, դրա բացակայության դեպքում երեխայն անհրաժեշտ է վաղ տեղափոխել համապատասխան հիվանդանոց։
Հիպերտոնիկ աղային լուծույթ
Ընթացիկ հետազոտական տվյաները չեն հաստատում հիպերտոնիկ լուծույթի կանոնավոր օգտագործման դրական դերը անհետաձգելի բուժօգնության և ստացիոնար բաժանմունքներում: Դիտարկեք սկսել հիպերտոնիկ լուծույթվ ինհալացիա (յուրաքանչյուր 6-8 ժամը մեկ) երկարատև հոսպիտալացված երեխաների կամ ընդունման առաջին 48 ժամվա ընթացքում բարելավում չցուցաբերած երեխաների մոտ։
Սալբուտամոլ
Ալբուտերոլը ՉԻ կարելի շարունակել, եթե երեխան չի արձագանքում փորձնական դեղաչափին:
Ախտանիշները սովորաբար վատացման միտում ունեն հիվանդության առաջին 3-5 օրվա ընթացքում, այնուհետև աստիճանաբար վերանում են հաջորդ շաբաթների ընթացքում: Հիվանդության փուլի և պոտենցիալ առաջընթացի գնահատումը կարևոր գործոն է որոշման մեջ: Հիպոքսեմիան սովորաբար պայմանավորված է օդափոխություն-պերֆուզիա անհամապատասխանությամբ՝ շնչուղիների լորձային խցանման հետևանքով, այլ ոչ թե թոքերի գերբորբոքման կամ բրոնխոսպազմի պատճառով: Պուլսօքսիմետրիան կարևոր է, քանի որ թեթև հիպոքսեմիան կարող է չնկատվել ֆիզիկալ զննման ժամանակ: Այնուամենայնիվ, փոփոխությունները կարող են լինել անցողիկ, թթվածին սկսելու որոշումները պետք է հիմնված լինեն պուլսօքսիմետրիայի կրկնակի դիտարկման վրա < 90% սովորական միջոցառումներից հետո, ինչպիսիք են դիրքավորումը և քթից արտածծումը: Շարունակական պուլսօքսիմետրիա հարկավոր ՉԷ կայուն երեխաների դեպքում: Ստուգեք թթվածնի հագեցվածությունը ցանկացած միջամտությունից և վերագնահատումից առաջ: |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1.Wheezing in Children< 24 Months of Age Evaluation and Management, Division of Pediatric Emergency Medicine Created 2009: Flood, MD; Nakanishi, MD Revised 2016: Rivera, MD; Flood, MD; Nakanishi, MD
https://www.ssmhealth.com/getmedia/f52db5b2-f402-426d-b5fd-7844f615a5dd/clinical-practice-guideline-bronchiolitis-pathway.pdf Մինչև 24 ամսական երեխաների սուլոցների գնահատում և բուժում, ստեղծվել է մանկական շտապ օգնության բաժանմունքի կողմից 2009թ․։ Ֆլուդ, բժիշկ; Նականիշի, բժիշկ հաստատված 2016թ․։ Ռիվերա, բժիշկ; Ֆլուդ, բժիշկ, Նականիշի,բժիշկ https://www.ssmhealth.com/getmedia/f52db5b2-f402-426d-b5fd-7844f615a5dd/clinical-practice-guideline-bronchiolitis-pathway.pd
2. The wheezing child: an algorithm Stephen Oo Peter Le Souսf, Volume 44, Issue 6, June 2015, AFP
https://www.racgp.org.au/afp/2015/june/the-wheezing-child-an-algorithm Սուլող շնչառությամբ երեխա։Ստիվեն Օօ Պիտեր Լե Սուեֆ ալգորիթմ, 44-րդ հատոր, 6-րդ թողարկում, հունիս 2015 https://www.racgp.org.au/afp/2015/june/the-wheezing-child-an-algorithm
3. Al-Shamrani, Abdullah et al. եWheezing in children: Approaches to diagnosis and management.” International journal of pediatrics & adolescent medicine vol. 6,2 (2019): 68-73. doi:10.1016/j.ijpam.2019.02.003
https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC6676316/ Ալ-Շամռան, Աբդուլլա և այլք ․ , Սուլող շնչառությամբ երեխաներ։ Ախտորոշման և բուժման մոտեցումներ․ե Մանկաբուժության և դեռահասների բժշկության միջազգային հանդես, 6-րդ հատոր, 2 (2019): 68-73. doi:10.1016/j.ijpam.2019.02.003
https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC6676316/
4. Emergency Department Clinical Pathway for Evaluation/Treatment of Children with Bronchiolitis Posted: September 2005 Revised: May 2022
Authors: R. Abaya, MD; K. Crescenzo, RN; E. Delgado, MD; M. Dunn, MD; M. Kerrigan RRT; A. Reardon CRNP; N. Strobel CRNP; D. Simpkins RRT; L. Tyler, RRT; J. Zorc, MD©2023 by Children's Hospital of Philadelphia, all rights reserved.
https://www.chop.edu/clinical-pathway/bronchiolitis-emergent-evaluation-clinical-pathway Հրապարակվել է շտապ օգնության բաժանմունքում/ բրոնխիոլիտով հիվանդ երեխաների հետազոտման/բուժման կլինիկական պլանը
Հրապարակվել է։ սեպտեմբեր 2005 Հաստատվել է։ Մայիս 2022 Հեղինակներ։ Ռ․ Աբայա, բժիշկ, Կ․ Կրեսչենզո, ՌՆ; Ե․ Դելգադո, բժիշկ; Մ․ Դանն, բժիշկ; Մ․ Կերրիգան ՌՌՏ; Ա․ Ռեարդոն ԿՌՆՊ; Ն․ Ստրոբել ԿՌՆՊ, Դ․Սիմպկինս ՌՌՏ; Լ/ Տիլեր, ՌՌՏ; Ջ․ Զորչ, բժիշկ, 2023 հեղինակ: Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոց, Բոլոր իրավունքները պաշտպանված են https://www.chop.edu/clinical-pathway/bronchiolitis-emergent-evaluation-clinical-pathway
5. Shawn L. Ralston, Allan S. Lieberthal, H. Cody Meissner, Brian K. Alverson, Jill E. Baley, Anne M. Gadomski, David W. Johnson, Michael J. Light, Nizar F. Maraqa, Eneida A. Mendonca, Kieran J. Phelan, Joseph J. Zorc, Danette Stanko-Lopp, Mark A. Brown, Ian Nathanson, Elizabeth Rosenblum, Stephen Sayles, Sinsi Hernandez-Cancio, Shawn L. Ralston, Allan S. Lieberthal, H. Cody Meissner, Brian K. Alverson, Jill E. Baley, Anne M. Gadomski, David W. Johnson, Michael J. Light, Nizar F. Maraqa, Eneida A. Mendonca, Kieran J. Phelan, Joseph J. Zorc, Danette Stanko-Lopp, Mark A. Brown, Ian Nathanson, Elizabeth Rosenblum, Stephen Sayles, Sinsi Hernandez-Cancio; Clinical Practice Guideline: The Diagnosis, Management, and Prevention of Bronchiolitis. Pediatrics November 2014; 134 (5): e1474–e1502. 10.1542/peds.2014-2742
https://publications.aap.org/pediatrics/article/134/5/e1474/75848/Clinical-Practice-Guideline-The-Diagnosis?autologincheck=redirected Շոն Լ․ Ռալտսոն, Ալլան Ս․ Լիբերթալ, Հ․ Կոդի Մեսիններ, Բրայան Կ․ Ալվերոսն, Ջիլ Ե․ Բալի, Անն Մ․ Գադոմսկի, Դեվիդ Վ․ Ջոնսոն , Միշել Ջ․ Լայթ, Նիզար Ֆ․ Մարաքա, Ենեիդա Ա․ Մենդոնկա, Կիերան Ջ․ Պելան, Ժոզեֆ Ջ․ Զորչ, Դանետ Ստանկո-Լոպ, Մարկ Ա․ Բրաուն, Յան Նաթանսոն, Էլիզաբեթ Ռոսենբլում, Ստիվեն Սայլես, Սինսի Էրնանդեզ- Կանսիո, Շոն Լ․ Ռալտսոն, Ալլան Ս․ Լիբերթալ, Հ․ Կոդի Միդդներ, Բրայան Կ․ Ալվերսոն, Ջիլ Ե․ Բալի, Անն Մ․ Գադոմսկի, Դեվիդ Վ․ Ջոնսոն, Միշել Ջ․ Լայթ,Նիզար Ֆ․ ․ Մարաքա, Ենեիդա Ա․ Մենդոնկա, Կիերան Ջ․ Պելան, Ժոզեֆ Ջ․ Զորչ, Դանետ Ստանկո-Լոպ, Մարկ Ա․ Բրաուն, Յան Նաթանսոն, Էլիզաբեթ Ռոսենբլում, Ստիվեն Սայլես, Սինսի Էրնանդեզ- Կանսիո; Կլինիկական պրակտիկայի ուղեցույց։ Բրոնխիոլիտի ախտորոշում, բուժում և կանխարգելում: Մանկաբուժություն, Նոյեմբեր 2014; 134 (5): e1474–e1502. 10.1542/peds.2014-2742
https://publications.aap.org/pediatrics/article/134/5/e1474/75848/Clinical-Practice-Guideline-The-Diagnosis?autologincheck=redirected
6. Quinonez RA, Garber MD, Schroeder AR, Alverson BK, Nickel W, Goldstein J, Bennett JS, Fine BR, Hartzog TH, McLean HS, Mittal V, Pappas RM, Percelay JM, Phillips SC, Shen M, Ralston SL. Choosing wisely in pediatric hospital medicine: five opportunities for improved healthcare value. J Hosp Med. 2013 Sep;8(9):479-85. doi: 10.1002/jhm.2064. Epub 2013 Aug 19. PMID: 23955837.
https://pubmed.ncbi.nlm.nih.gov/23955837/ Քվինոնեզ ՌԱ, Գարբեր ՄԴ, Շրեդեր ԱՌ, Ալվերսոն ԲԿ, Նիկել Վ, Գոլդստեին Ջ, Բեննեթ ՋՍ, Ֆին ԲՌ, Հարտզոգ ՏՀ, ՄակԼեան ՀՍ, Միտտալ Վ, պապպաս ՋՄ, Ֆիլիպս ՍԿ, Շեն Մ, Ռալտսոն ՍԼ․ Խելացի ընտրություն մանկական հիվանդանոցային բժշկության մեջ. առողջապահական խնամքի արժեքը բարձրացնելու հինգ հնարավորություն
7. who pocket book ԱՀԿ ձեռնարկ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|