Գլխավոր տեղեկություն
Համար
N 248-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.05-2024.08.18 Պաշտոնական հրապարակման օրը 07.08.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
05.08.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«05» օգոստոս 2024 թ.

N 248-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՔԹԸՄՊԱՆԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել քթըմպանի չարորակ նորագոյացություններով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

05.08.2024

 Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«05» օգոստոս 2024 թ.

N 248-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՔԹԸՄՊԱՆԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

C11

Քթըմպանի չարորակ նորագոյացություններ

2)

C11.0

Քթըմպանի վերին պատի
Քթըմպանի կամարի

3)

C11.1

Քթըմպանի հետին պատի
Ադենոիդ հյուսվածքի
Ըմպանային նշիկի

4)

C11.2

Քթըմպանի կողմնային պատերի
Ռոզենմյուլլերի փոսիկի
Լսողական անցուղու անցքի
Ըմպանային գրպանի

5)

C11.3

Քթըմպանի առաջային պատի
Քթըմպանի հատակի
Փափուկ քիմքի քթըմպանային մակերեսների (առաջային), (հետին)
Քթի հետին եզրերի` խոանների, միջնապատի

6)

C11.8

Քթըմպանի ախտահարումներ, որոնք դուրս են վերը նշված մեկ և ավելի տեղակայումների սահմաններից

7)

C11.9

Քթըմպանի չարորակ նորագոյացություններ` չճշտված
Քթըմպանի պատերի` ԱՀՃ

8)

C14.0

Ըմպանի չարորակ նորագոյացություններ` չճշտված

9)

C14.2

Վալդեյերի ըմպանային օղակի

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ, երեխա, դեռահաս

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

T-Առաջնային ուռուցք
Tx` Առաջնային ուռուցքի չափերը հնարավոր չէ գնահատել
Tis` Ուռուցք տեղում
T1` Ուռուցքը սահմանափակվում է քթըմպանով, կամ տարածվում է բերանըմպան կամ քթի խոռոչ, առանց պարաֆարինգեալ տարածության ախտահարման
T2` Ուռուցքն անցնում է պարաֆարինգեալ տարածություն և/կամ ախտահարում շրջակա փափուկ հյուսվածքները (միջային կամ կողմնային թևակերպ մկաններ, պրեվերտեբրալ մկաններ)
T3` Ուռուցքն ախտահարում է գանգի հիմի ոսկրերը, թևակերպ ելունները, պարանցային ողերը կամ անցնում քթի հարակից խոռոչներ
T4` Ինտրակրանեալ ախտահարմամբ ուռուցք, որն ընդգրկում է գանգուղեղային նյարդերը, կոկորդըմպանը, ակնակապիճը, հարականջային թքագեղձը, և/կամ կողմնային թևակերպ մկանից դրսայնորեն տեղակայված տարածության փափուկ հյուսվածքները
N- Ռեգիոնար ավշային հանգույցներ
Nx` Ռեգիոնար ավշային հանգույցները հնարավոր չէ գնահատել
N0` Ռեգիոնար ավշային հանգույցներում մետաստազ չկա
N1` Մատանիաձև աճառի ստորին եզրից վեր տեղակայված պարանոցային ավշային հանգույցների միակողմանի, կամ հետըմպանային ավշային հանգույցների միկողմանի կամ երկկողմանի մետաստատիկ ախտահարում, առավելագույն հատույթում 6.0 սմ չափերի կամ դրանից փոքր
N2` Մատանիաձև աճառի ստորին եզրից վեր տեղակայված պարանոցային ավշային հանգույցների երկկողմանի մետաստատիկ ախտահարում առավելագույն հատույթում 6.0 սմ չափերի կամ դրանից փոքր
N3` Պարանոցային ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարում առավելագույն հատույթում 6.0 սմ-ից ավելի մեծ չափերի, կամ ավշային հանգույցներ որոնք տեղակայված են մատանիաձև աճառի ստորին եզրից ցած:
M- Հեռավոր մետաստազներ
M0` Հեռավոր մետաստազներ չկան
M1` Առկա է հեռավոր մետաստազներ

Փուլեր

Չափորոշիչ T

Չափորոշիչ N

Չափորոշիչ M

0

TIS

N0

M0

I

T1

N0

M0

II

T1, T0

N1

M0

T2

N1, N0

M0

III

T0-2

N2

M0

T3

N0-2

M0

IVA

T4

N0-2

M0

T0-4

N3

M0

IVB

T1-4

N1-3

M1

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Անհետաձգելի, շտապ, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Քիթ-կոկորդ – ականջաբան-ուռուցքաբան, բժիշկ – էնդոսկոպիստ, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ-ուռուցքաբան, ճառագայթային ուռուցքաբան, սրտաբան, թոքաբան, կլինիկական հոգեբան, հոգեբույժ, անոթային վիրաբույժ, լոգոպեդ, նուտրիցիոլոգ, ներզատաբան, նյարդաբան, դիմածնոտային վիրաբույժ, միկրովիրաբույժ, վարակաբան, ռևմատոլոգ, որովայնային վիրաբույժ

8)

Գանգատներ

ա. առանց գանգատների
բ. գանգատների առկայությամբ` քթային շնչառության դժվարացում/բացակայություն, ծանրալսություն, միջին ականջի ձգձգվող, երկարատև ընթացքով բորբոքում, փակ ռնգախոսություն, ծանրության զգացում դեմքի շրջանում, գլխացավ, քթային արյունահոսություն, արտադրություն քթի խոռոչից, պարանոցի շրջանում ուռուցքային գոյացությունների առկայություն, երկտեսություն

9)

Անամնեզ

Պաթոգնոմոնիկ ախտանշաններ առկա չեն

10)

Զննման արդյունք/Ցուցում

Ուռուցքային գոյացության հայտնաբերում, լաբորատոր-ախտորոշիչ կլինիկական հետազոտությունների արդյունքների հետ համադրում

11)

Հոսպիտալացման ցուցում

Պլանային վիրահատություն, պլանային քիմիաթերապիա, պլանային/շտապ ճառագայթային թերապիա, կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում շտապ հոսպիտալացում վիրաբուժական կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունք, ախտորոշման ճշտում, այդ թվում զննում ընդհանուր անզգայացման պայմաններում

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Տվյալ նոզոլոգիական խմբում խորհրդատվությունների քանակը, բնույթը և ընդգրկված մասնագետների քանակը դիտվում է յուրովի և կախված է տվյալ կլինիկական դեպքի նրբությունների և/կամ ուղեկցող նոզոլոգիական խմբերի առկայությունից կամ բացակայությունից

1

1

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություններ, կոագուլոգրամմա, էլեկտրոլիտներ, արյան խումբ, սերոլոգիական հետազոտություն, SCC` տափակբջջային կարցինոմայի անտիգեն

1

 1

Շեղումների հայտնաբերում

2)

Առկա չէ

Քսուկի/քերուկի բջջաբանական, բիոպտատի/պրեպարատի հյուսվածքաբանական հետազոտություն,
իմունոհիստոքիմիական հետազոտություն (այդ թվում` այդ թվում AE1/3, beta catenin, CD45, CD99, CDX2, chromogranin, CK5/6, CK7, CK20, EBER1, EMA/MUC1, HPV, INI1, myogenin, NUT, p16, p40, S100, SMA, SOX10, synaptophysin)

1

1

Ուռուցքի հյուսվածքաբանական տեսակի ճշտում

 

Գործիքային հետազոտություններ

3)

Առկա չէ

Պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ

1

1

Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը

4)

Առկա չէ

Պոզիտրոն էմիսիոնային տոմոգրաֆիա` ըստ ցուցման

1

1

5)

Առկա չէ

Գերձայնային հետազոտություն` ըստ ցուցման

1

1

6)

Առկա չէ

Գլխի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ, այլ հատվածների միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ըստ ցուցման

1

1

7) Ա

Առկա չէ

Ռենտգենաբանական հետազոտություն

1

1

8)

Առկա չէ

Գերձայնային հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա` ուղղորդված տրեպան բիոպսիայով (ըստ ցուցման)

1

1

9)

Առկա չէ

Օստեոսցինտիգրաֆիա

1

1

10)

Առկա չէ

Համակարգչային տոմոգրաֆիա- տոպոմետրիա

1

1

11)

Առկա չէ

Աուդիոմետրիա, տիմպանոմետրիա

1

1

6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում /ջեներիկ/

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ

Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

100 մգ

150 մգ

4-6 ամիս

2)

Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ

Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

600մգ

750մգ

4-6 ամիս

3)

Պակլիտաքսել պակլիտաքսելխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/16.7մ,30մգ/5մլ, 6մգ/մլ,

Պակլիտաքսել պակլիտաքսելխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/16.7մ,30մգ/5մլ, 6մգ/մլ,

սրվակ

21 օրը 1 անգամ

300 մգ

350մգ

4-6 ամիս

4)

Դոցետաքսել (դոցետաքսելի տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ

Դոցետաքսել (դոցետաքսելի տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

150 մգ

180մգ

4-6 ամիս

5)

Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 1000մգ

Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 1000մգ

սրվակ

21 օրը 1 անգամ

2000 մգ

4000մգ

4-6 ամիս

6)

5 Ֆտորուրացիլ լուծույթ ներարկման/
կաթիլաներարկման 250մգ/5մլ, 500մգ/10մլ

5 Ֆտորուրացիլ լուծույթ ներարկման/
կաթիլաներարկման 250մգ/5մլ, 500մգ/10մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

1500 մգ

5000 մգ

4-6 ամիս

7)

Կապեցիտաբին 500մգ

Կապեցիտաբին 500մգ

դեղահատեր

21 օրը 1 անգամ

6 հաբ 3000մգ

85 հաբ 42500մգ

4-6 ամիս

8)

Էտոպոզիդ լուծույթ ներարկման/
կաթիլաներարկման 100մլ/5մլ

Էտոպոզիդ լուծույթ ներարկման/
կաթիլաներարկման 100մլ/5մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

200 մգ

600 մգ

4-6 ամիս

9)

Ցիկլոֆոսֆան լուծույթ մ/մ/ և ն/ե ներարկման լուծույթի 200մգ

Ցիկլոֆոսֆան լուծույթ մ/մ/ և ն/ե ներարկման լուծույթի 200մգ

շշիկ

21 օրը 1 անգամ

1000 մգ

1500 մգ

4-6 ամիս

10)

Վինկրիստին լուծույթ մ/մ/ և ն/ե ներարկման լուծույթի 1մգ/0,5մլ,1մգ/1մլ

Վինկրիստին լուծույթ մ/մ/ և ն/ե ներարկման լուծույթի 1մգ/0,5մլ, 1մգ/1մլ

շշիկ

21 օրը 1 անգամ

2մգ

2մգ

4-6 ամիս

11)

Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ

Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ)խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

80մգ

100 մգ

4-6 ամիս

12)

Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ

Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ

սրվակ

2-3 շաբաթը 1անգամ

200 մգ

200 մգ

6-12 ամիս

13)

Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ

Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

200 մգ

200 մգ

6-12 ամիս

14)

Ցետուքսիմաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ

Ցետուքսիմաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ

շշիկ

21 օրը 1 անգամ

400 մգ

800մգ

6-12 ամիս

8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

ա. ռեգիոնար ավշային հանգույցների հեռացում (արմատական կամ սելեկտիվ լիմֆոդիսեկցիա),

բ. էքսցիզիոն բիոպսիաներ,

գ. հետվիրահատական բարդությունների վիրաբուժություն,

դ. վերականգնողական բուժում (այդ թվում վիրաբուժական՝ ռեկոնստրուկտիվ
և պլաստիկ),

ե. մետաստատիկ օջախների աբլատիվ բուժում, քիմիոէմբոլիզացիա,

զ. հեռահար բուժական/պալիատիվ ճառագայթային թերապիա,

է. բրախիթերապիա:

1

1

10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864

2․ Ուռուցքների դասակարգմում` TNM 8-th edition

3․ https://www.nccn.org/

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2024 թվական: