Գլխավոր տեղեկություն
Համար
N 247-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.05-2024.08.18 Պաշտոնական հրապարակման օրը 07.08.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
05.08.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«05» օգոստոսի 2024 թ.

N 247-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԲԱԶՄԱԿԻ ՄԻԵԼՈՄԱՅՈՎ ԵՎ ՊԼԱԶՄԱԲՋՋԱՅԻՆ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել բազմակի միելոմայով և պլազմաբջջային չարորակ նորագոյացություններով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

05.08.2024

 Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2024 թվականի օգոստոս «05»-ի

N 247-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

ԲԱԶՄԱԿԻ ՄԻԵԼՈՄԱՅՈՎ ԵՎ ՊԼԱԶՄԱԲՋՋԱՅԻՆ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

C90.0

Բազմակի միելոմա

2)

C90.1

Պլազմաբջջային լեյկոզ

3)

C90.2

Արտաոսկրածուծային պլազմացիտոմա (էքստրամեդուլյար)

4)

C90.3

Սոլիդ (եզակի) պլազմացիտոմա

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական և իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

(ԱԲ), (Բ)

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Դասակարգում ըստ ISS`

ա.I շրջան` β2 միկրոգլոբուլին<3,5մգ/լ, ալբումին≥35գ/լ,

բ.II շրջան` ցուցանիշները չեն համապատասխանում ոչ I, ոչ II շրջաններին,

գ.III շրջան` β2 միկրոգլոբուլին≥5,5մգ/լ:

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ, պլանային, անհետաձգելի

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Արյունաբան, ինտենսիվ թերապիայի մասնագետ, երիկամաբան, հեմոդիալիզի մասնագետ, ճառագայթային ախտորոշման մասնագետ (ռադիոլոգ), վնասվածքաբան

8)

Գանգատներ

ա․ անեմիկ բնույթի գանգատներ՝ ընդհանուր թուլություն, հևոց, սրտխփոց, գլխապտույտ, մաշկի և տեսանելի լորձաթաղանթների գունատություն, ֆիզիկական ծանրաբեռնվածության անտանելիություն,

բ. ոսկրային համակարգի ցավային դրսևորողներ,

գ․ ախտաբանական կոտրվածքներ,

դ․ երիկամային անբավարարությանը բնորոշ ախտանիշներ,

գ․ հաճախակի կրկնվող մանրէային/վիրուսային վարակներ:

9)

Անամնեզ

Վերջին ամիսների ընթացքում տարածուն ոսկրային ցավեր, թռչող բնույթի, որոնք քիչ են ենթարկվում ցավազրկող դեղերի ազդեցությանը, սպոնտան կոտրվածքներ, հաճախակի կրկնվող բակտերիալ կամ վիրուսային վարակներ, աշխատունակության անկում, թուլություն։

10)

Զննման արդյունք/Ցուցում

ա. մաշկի և տեսանելի լորձաթաղանթների գունատություն,

բ. արյան ընդհանուր հետազոտություն` ապարատային և միկրոսկոպիկ եղանակով,

գ. արյան բիոքիմիական հետազոտություն, ընդհանուր սպիտակուցի, ալբումինի, կրեատինինի, թթվա-հիմնային հավասարակշռության (ԹՀՀ) որոշում,

դ. համակարգչային տոմոգրաֆիա, մեզի ընդհանուր հետազոտություն:

11)

Հոսպիտալացման Ցուցում

Հեմոգլոբինի ցածր մակարդակ, կրեատինինի բարձր մակարդակ, օլիգուրիա/անուրիա, հեմոդիալիզի ցուցում, կոտրվածքների գիպսավորում/ցեմենտավորում հիվանդության բարդությունների դեպքում։

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Արյունաբան

1

1

2)

Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի մասնագետ

0,2

1

3)

Երիկամաբան

0,2

0,8

4)

Ճառագայթային ախտորոշման մասնագետ (ռադիոլոգ)

1

1

5)

Վնասվածքաբան

0

0,8

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն (ապարատային և միկրոսկոպիկ)

1

1

Ցածր հեմոգլոբին (հաճախ), թրոմբոցիտոպենիա, էրիթրոցիտների նստեցման արագության բարձրացում

2)

Առկա չէ

Արյան բիոքիմիական հետազոտություն

1

1

Բարձր ընդհանուր սպիտակուց, ցածր ալբումին, բարձր կրեատինին, մնացորդային ազոտ, միզաթթու, բարձր β-2 միկրոգլոբուլին, թթվա-հիմնային հավասարակշռություն (ԹՀՀ), էլեկտրոլիտներ, ալանինամինատրանսֆերազ, ասպարտատամինատրանսֆերազ, լակտատդեհիդրոգենազ, բարձր կալիում, բարձր կալցիում

3)

Առկա չէ

Կոագուլոգրամմա

1

1

Հիպոկոագուլյացիա, հիպերկոագուլյացիա

4)

Առկա չէ

Արյան խումբ և ռեզուս գործոն

1

1

-

5)

Առկա չէ

Արյան սերոլոգիական հետազոտություն / Հեպատիտներ Բ,Ց, բրուցելյոզի, մարդու իմունային անբավարարության վիրուսի վերաբերյալ հետազոտություն/

1

1

Հարուցիչի հայտնաբերում

6)

Առկա չէ

Արյան շիճուկի սպիտակուցների էլեկտրաֆորեզ և իմունաֆիքսացիա

1

1

Մոնոկլոնալ սպիտակուցի հայտնաբերում

7)

Առկա չէ

Շիճուկի և/կամ մեզի սպիտակուցի /24 ժամ հավաքված մեզի կոնցենտրատում/ էլեկտրոֆորեզ և իմունաֆիքսացիա

1

1

Մոնոկլոնալ սպիտակուցի հայտնաբերում

8)

Առկա չէ

Ոսկրածուծի պունկտատի ձևաբանական հետազոտություն

1

1

Պլազմատիկ կամ միելոմային բջիջների հայտնաբերում

9)

Առկա չէ

Ոսկրածուծի իմունահիստոքիմիական հետազոտություն

1

1

Պլազմատիկ բջիջներին բնորոշ դիֆերենցիացիայի կլաստերների հայտնաբերում (CD)

10)

Առկա չէ

Ֆլյուրոսցենտային in-situ հիբրիդիզացիա (FISH)

1

1

Բազմակի միելոմային բնորոշ ցիտոգենետիկական շեղումներ del(13), del (17p13), t(4;14), t(11;14), t(14;16), t(14:20), 1q21/1q21,, 1p del

Գործիքային-ախտորոշիչ հետազոտություններ

11)

Առկա չէ

Որովայնի խոռոչի օրգանների և ավշային հանգույցների գերձայնային հետազոտություն

1

1

Որովայնի խոռոչի օրգանների (մասնավորապես լյարդի և փայծաղի չափսերի) և ծայրամասային ավշային հանգույցների վիճակի գնահատում

12)

Առկա չէ

Տափակ ոսկրերի ռենտգենաբանական հետազոտություն

1

1

Սովորաբար հայտնաբերվում են լիտիկ կամ օստեոպորոտիկ օջախներ

13)

Առկա չէ

Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)

1

1

Սրտի ռիթմի գնահատում

14)

Առկա չէ

Էխոսրտագրություն (ԷԽՍԳ)

1

1

Ձախ փորոքի արտամղման ֆրակցիայի գնահատում

15)

Առկա չէ

Պոլիօրգան համակարգչային տոմոգրագիա՝ ոսկրային ռեժիմով

1

1

Ոսկրերում լիտիկ օջախների հայտնաբերում, օրգանների վիճակի գնահատում

16)

Առկա չէ

Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա

0,5

1

Փափուկ հյուսվածքային գոյացության հայտնաբերում

17)

Առկա չէ

Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա /հազվադեպ/

1

1

Պլազմացիտոմայի վիճակի գնահատում

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/Հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժ-ման կուրսի միջին չափա-քանակ

Օրե-րի քա-նակ

1)

Բորտեզոմիբ 3.5 մգ (1.3մգ/մ2)

Բորտեզոմիբ 3.5 մգ (1.3մգ/մ2)

Ֆլակոն

 0,900

2,4 մգ (1.3մգ/մ2)

10

40

2)

Ցիկլոֆոսֆամիդ 500 մգ (300 մգ/մ2) լուծույթ ներարկման ն/ե

Ցիկլոֆոսֆամիդ 500 մգ (300 մգ/մ2) լուծույթ ներարկման ն/ե

ֆլակոն

 0,800

550 մգ (300 մգ/մ2)ն/ե

10

30

3)

Դեքսամեթազոն լուծույթ ներարկման 4մգ/մլ

Դեքսամեթազոն լուծույթ ներարկման 4մգ/մլ

ամպուլա

 1,000

40 մգ

25

100

4)

Լենալիդոմիդ 25 մգ

Լենալիդոմիդ 25 մգ

դեղահատեր

 0,700

25 մգ

10

210

5)

Լենալիդոմիդ 10 մգ

Լենալիդոմիդ 10 մգ

դեղահատեր

 0,850

10 մգ

24

672

6)

Թալիդոմիդ 100 մգ

Թալիդոմիդ 100 մգ

դեղահատեր

 0,200

100 մգ

6

168

7)

Մելֆալան 2 մգ

Մելֆալան 2 մգ

դեղահատեր

 0,200

16 մգ (9մգ/մ2)

8

24

8)

Պրեդնիզոլոն 5 մգ

Պրեդնիզոլոն 5 մգ

դեղահատեր

 0,200

110 մգ (60մգ/մ2)

8

704

9)

Դարզալեքս լիոֆիլիզատ ն/ե ներարկման լուծույթի 400 մգ

Դարզալեքս լիոֆիլիզատ ն/ե ներարկման լուծույթի 400 մգ

սրվակ

 0,500

1200 մգ (16մգ/կգ)

10

20

10)

Կարֆիլզոմիբ լիոֆիլիզատ ն/ե ներարկման լուծույթի 60 մգ

Կարֆիլզոմիբ լիոֆիլիզատ ն/ե ներարկման լուծույթի 60 մգ

ֆլակոն

 0,350

 50 մգ (27 մգ/մ2)

8

48

11)

Պոմալիդոմիդ 4 մգ

Պոմալիդոմիդ 4 մգ

դեղապատիճ

 0,350

4մգ

8

168

12)

Բենդամուստին (բենդամուստինի հիդրոքլորիդ) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 2,5մգ/մլ

Բենդամուստին (բենդամուստինի հիդրոքլորիդ) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 2,5մգ/մլ

սրվակ

 0,150

120 մգ (70 մգ/մ2)

6

12

13)

 Տեքլիստամաբ լիոֆիլիզատ ն/ե ներարկման լուծույթի 30մգ/3մլ

 Տեքլիստամաբ լիոֆիլիզատ ն/ե ներարկման լուծույթի 30մգ/3մլ

Նախալցված ներարկիչ

 0,150

125 մգ /5մգ/կգ/

20

20

14)

Սելինեքսոր 40 մգ

Սելինեքսոր 40 մգ

դեղահատեր

 0,050

80 մգ

10

40

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Էրիթրոցիտար զանգվածի փոխներարկում

1

 1

2)

Թարմ սառեցված պլազմայի փոխներարկում

0,25

1

3)

Կենտրոնական երակային կաթետերի տեղադրում

0,25

1

4)

Պլազմաֆերեզ

0,2

0,8

5)

Բիֆոսֆոնատներով բուժում

1

1

6)

Աուտոլոգ ցողունային բջիջների փոխպատվաստում

1

1

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1․ https://www.nccn.org/professionals/physician_gls/pdf/myeloma.pdf

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2024 թվական: