«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 նոյեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 10609380
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
| 
 16 հոկտեմբերի 2009 թ.  | 
N 242-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական դեղաբանական հանձնաժողովի 2009 թվականի հոկտեմբերի 13-ի եզրակացությունը`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը լրացնել նոր` 46-րդ, 47-րդ և 48-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.
| 
 46.  | 
 Շների ժանտախտ, պարաինֆլուենցիա, լեպտոսպիրոզ, ադենովիրուսային, պարվովիրուսային հիվանդությունների նկատմամբ` «Դուրամոնե Մաքս 5/4Լ» (Duramune Max 5/4 L) պատվաստանյութ  | 
 Ամերիկայի Միացյալ Նահանգներ  | 
 «Ֆորթ Դոջ Անիմալ Հելթ»  | 
| 
 47.  | 
Կատաղություն հիվանդության նկատմամբ` «Ռաբվակ 1» (Rabvac 1) պատվաստանյութ  | 
 Ամերիկայի Միացյալ Նահանգներ  | 
 «Ֆորթ Դոջ Անիմալ Հելթ»  | 
| 
 48.  | 
 Կատուների ռինոտրախեիտ, կալիցի ինֆեկցիա, լեյկոպենիա, խլամիդիոզ հիվանդությունների նկատմամբ «Ֆել-Օ-Վաքս IV+ Կալիցիվաքս» (Fel-O-Vax IV+ Calicivax) պատվաստանյութ  | 
 Ամերիկայի Միացյալ Նահանգներ  | 
 «Ֆորթ Դոջ Անիմալ Հելթ»  | 
2. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին:
| 
 Նախարար  | 
Գ. Ալավերդյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|