Գլխավոր տեղեկություն
Համար
հ.Ն.-0055-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.08.1990-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1990.08.23/15(971) Հոդ.237
Ընդունող մարմին
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.08.1990
Ստորագրող մարմին
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.08.1990
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.1990

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ

 

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Ի գիտություն ընդունել Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ խորհրդի հայտարարությունը Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առջև իր լիազորությունները վայր դնելու մասին:

2. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ նշանակել ընկեր Վազգեն Միքայելի Մանուկյանին և նրան հանձնարարել մեկ ամսվա ընթացքում Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի կազմի մասին առաջարկություններ ներկայացնել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդ:

3. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին` շարունակել իր պարտականությունների կատարումը մինչև Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից Հայկական ԽՍՀ նոր Մինիստրների խորհուրդ կազմելը:

 

Հայկական ԽՍՀ Գերագույն
խորհրդի նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան

 

13 օգոստոսի 1990 թվականի,

քաղ. Երևան

հ.Ն.-0055-1