Գլխավոր տեղեկություն
Համար
N 214-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 15.07.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
09.07.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

09 հուլիս 2024 թ.

N 214-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԳԼԽԱՑԱՎԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել գլխացավերով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

09.07.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«09» հուլիս 2024 թվականի

N 214-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԳԼԽԱՑԱՎԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

G44

Գլխացավերի այլ համախտանիշներ

2)

G44.0

Փնջային (կլաստերային, հիստամինային) գլխացավ

3)

G44.2

Լարվածության գլխացավ

4)

G44.3

Քրոնիկ հետվնասվածքային գլխացավ

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային, շտապ

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Նյարդաբան

8)

Գանգատներ

ա. լարվածության գլխացավի (ԼԳ) ժամանակ պացիենտները գանգատվում են հիմնականում երկկողմանի, ճակատածոծրակային, ճնշող բնույթի ցավերից, որոնք տևում են 30ր-7օր։ Ցավերը հիմնականում չեն ուղեկցվում սրտխառնոցով և փսխումով։ Կարող են լինել էպիզոդիկ կամ քրոնիկ,

բ. քրոնիկ հետվնասվածքային գլխացավը (ՔՀԳ) կարող է ընթանալ տարբեր ձևերով, բայց գանգատը հստակ կապված է նախկինում տարած վնասվածքից հետո առաջացած գլխացավի հետ,

գ. փնջային (կլաստերային, հիստամինային) գլխացավը։ Կլաստերային գլխացավը տևում է 15-180ր, բնորոշվում է օրերի ընթացքում խմբավորված ցավերով, որոնք շատ ուժեղ են, հիմնականում աչքի շրջանում, տրոփող են, ուղեկցվում են վեգետատիվ նշաններով։ SUNCT (միակողմանի կարճատև նևրալգիկ տիպի գլխացավ` աչքի կոնյունկտիվայի կարմրությամբ և արցունքահոսությամբ)/ SUNA (միակողմանի կարճատև նևրալգիկ տիպի գլխացավ` գանգի նյարդերի վեգետատիվ դիսֆունկցիայով) տեսակի գլխացավերը տևում են 2-600վրկ, հիմնականում միակողմանի են, ուղեկցվում են վեգետատիվ նշաններով (արցունքահոսություն, քթահոսություն, աչքի կարմրություն), ունեն ծակող, շոկահարող բնույթ: Պարոքսիզմային հեմիկրանիայի ժամանակ գլխացավերը տևում են 2-15ր, ուղեկցվում են վեգետատիվ նշաններով։ Հեմիկրանիա կոնտինուայի ժամանակ գլխացավը տևում է 3 ամիս և ավելի, ուղեկցված վեգետատիվ նշաններով։

9)

Անամնեզ

ա. լարվածության գլխացավի ժամանակ պացիենտները կարող են նշել 30ր-7օր տևող, սեղմող, ճնշող բնույթի երկկողմանի գլխացավեր, որոնք հիմնականում ունեն միջին ուժգնություն։

բ. քրոնիկ հետվնասվածքային գլխացավի ժամանակ պացիենտները նշում են, որ ցավն առաջացել է կամ վնասվածք ստանալուց, կամ վնասվածքից հետո ցավազրկող դեղերը դադարեցնելուց, կամ վնասվածքից հետո գիտակցության գալուց 7 օրվա ընթացքում։

3. փնջային (կլաստերային, հիստամինային) գլխացավի ժամանակ պացիենտները նշում են օրերի ընթացքում խմբավորված գլխացավեր, որոնք կարող են լինել օրական 8 անգամից, մինչև օրը մեջ հաճախականությամբ, սակայն ,փնջիե ավարտից հետո անհետանալ, մինչ հաջորդ սրացումը։ Ցավի ժամանակ անպայման առկա են վեգետատիվ նշաններ։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Լարվածության գլխացավի և հետվնասվածքային գլխացավի ժամանակ նյարդաբանական ստատուսը լինում է առանց օջախային նյարդաբանական նշանների, պացիենտները դյուրազգաց են ցավի նկատմամբ։ Փնջային (կլաստերային, հիստամինային) գլխացավի, ինչպես և տրիգեմինալ վեգետատիվ այլ գլխաացավերի ժամանակ, եթե պացիենտը այցի ընթացքում գտնվում է նոպայի մեջ, ցավի կողմում կարելի է նկատել սկլերայի կարմրություն, այտուց, կոպի կախվածություն, քթահոսություն, արցունքահոսություն, դեմքի նույն կողմում քրտնարտադրություն։

11)

Հոսպիտալացման Ցուցում

Փնջային (կլաստերային, հիստամինային) գլխացավի ժամանակ` բարձր ճնշումով թթվածնային թերապիա իրականացնելու նպատակով։

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Նյարդաբան

1

1

 4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

 

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Սովորաբար առանց ախտաբանական փոփոխությունների

2)

Առկա չէ

Արյան բիոքիմիական քննություն

1

1

Սովորաբար առանց ախտաբանական փոփոխությունների

3)

Առկա չէ

 C-ռեակտիվ սպիտակուց

1

1

Բացասական

 

Գործիքային հետազոտություններ

4)

Առկա չէ

Գլխուղեղի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա (երբեմն կոնտրաստային ուժեղացման կամ հավելյալ անգիոգրաֆիայի անհրաժեշտություն)

1

1

Սույն գործելակարգում թվարկված գլխացավերի ժամանակ միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիան լինում է առանց ախտաբանական փոփոխությունների, բացառությամբ հետվնասվածքային գլխացավի, որտեղ հնարավոր է հայտնաբերել հետվնասվածքային այտուց կամ որոշ ժամանակ անց կիստոզ փոփոխություններ և այլն։

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրա-մադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Պարացետամոլ, կոֆեին 500մգ+65մգ

ԼԳ և ՔՀԳ համար, սուր փուլ

Պարացետամոլ, կոֆեին 500մգ+65մգ

ԼԳ և ՔՀԳ համար, սուր փուլ

դեղահատեր

1

1000մգ

10 գ

10

2)

Իբուպրոֆեն 200մգ, 400մգ, 600մգ

ԼԳ և ՔՀԳ համար, սուր փուլ

Իբուպրոֆեն 200մգ, 400մգ, 600մգ

ԼԳ և ՔՀԳ համար, սուր փուլ

դեղահատեր

1

800մգ

10

3)

Կետոպրոֆեն 25մգ, 50մգ,100մգ

 ԼԳ և ՔՀԳ համար, սուր փուլ

Կետոպրոֆեն 25մգ, 50մգ,100մգ

 ԼԳ և ՔՀԳ համար, սուր փուլ

գրանուլներ ներքին ընդունման լուծույթի, դեղապատիճներ

1

25մգ

250մգ

10

4)

Նապրօքսեն (նապրօքսեն նատրիում) 275մգ ,220մգ, 550մգ ԼԳ և ՔՀԳ համար, սուր փուլ

Նապրօքսեն (նապրօքսեն նատրիում) 275մգ ,220մգ, 550մգ ԼԳ և ՔՀԳ համար, սուր փուլ

դեղահատեր

1

275-550մգ

3,75-5,5գ

10

5)

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) 12,5մգ, 25մգ/մլ, 50մգ,100մգ ԼԳ և ՔՀԳ համար, սուր փուլ

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) 12,5մգ, 25մգ/մլ, 50մգ,100մգ ԼԳ և ՔՀԳ համար, սուր փուլ

Դեղահատեր, մոմիկներ ուղիղաղիքային, ամպուլներ

1

100մգ

125մգ-1գ

10

6)

Ամիտրիպտիլին (ամիտրիպտիլինի հիդրոքլորիդ) 25մգ ԼԳ համար, կանխարգելում

Ամիտրիպտիլին (ամիտրիպտիլինի հիդրոքլորիդ) 25մգ ԼԳ համար, կանխարգելում

դեղահատեր

1

30-75մգ

1260-3150մգ

6 շաբաթ

7)

Սումատրիպտան Սումատրիպտան (սումատրիպտանի սուկցինատ) 50մգ,100մգ (միայն կլաստերային գլխացավի համար), սուր փուլ

Սումատրիպտան Սումատրիպտան (սումատրիպտանի սուկցինատ) 50մգ,100մգ (միայն կլաստերային գլխացավի համար), սուր փուլ

դեղահատեր

1

6

Ըստ ցուցման

Ըստ ցուցման

8)

Զոլմիտրիպտան 2,5մգ (միայն կլաստերային գլխացավի համար), սուր փուլ

Զոլմիտրիպտան 2,5մգ (միայն կլաստերային գլխացավի համար), սուր փուլ

դեղահատեր

1

5

Ըստ ցուցման

Ըստ ցուցման

9)

Սումատրիպտան (սումատրիպտանի սուկցինատ) 50մգ,100մգ (միայն կլաստերային գլխացավի համար), սուր փուլ

Սումատրիպտան (սումատրիպտանի սուկցինատ) 50մգ,100մգ (միայն կլաստերային գլխացավի համար), սուր փուլ

դեղահատեր

1

20

Ըստ ցուցման

Ըստ ցուցման

10)

 Վերապամիլ (վերապամիլի հիդրոքլորիդ) 40մգ,80մգ,240մգ (միայն կլաստերային գլխացավի համար), կանխարգելում

Վերապամիլ (վերապամիլի հիդրոքլորիդ) 40մգ,80մգ,240մգ (միայն կլաստերային գլխացավի համար), կանխարգելում

դեղահատեր

8-24

240-960մգ

Երկարատև

Երկարատև

11)

Մեթիլպրեդնիզոլոն 4մգ,16մգ (միայն կլաստերային գլխացավի համար է կանխարգելում)

Մեթիլպրեդնիզոլոն 4մգ,16մգ (միայն կլաստերային գլխացավի համար է կանխարգելում)

դեղահատեր

3 դեղահատ

48մգ

Ըստ սխեմայի

2 շաբաթ

12)

Պրեդնիզոն 5մգ (միայն կլաստերային գլխացավի համար՝ կանխարգելում)

Պրեդնիզոն 5մգ (միայն կլաստերային գլխացավի համար՝ կանխարգելում)

դեղահատեր

 

60-100մգ

Շաբաթը մեկ 10մգ իջեցում

5 օր

13)

Պրեդնիզոն 5մգ

Պրեդնիզոն 5մգ

դեղահատեր

Օրական 12 դեղահաբից իջեցում ըստ սխեմայի

60մգ

Մինչև 2 շաբաթ

Մինչև 2 շաբաթ

14)

Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ

Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ

ամպուլներ

2

8մգ

112

2-3 շաբաթ

15)

Ինդոմետացին 25մգ (պարոքսիզմալ հեմիկրանիա և հեմիկրանիա կոնտինուա գլխացավերի համար)

Ինդոմետացին 25մգ (պարոքսիզմալ հեմիկրանիա և հեմիկրանիա կոնտինուա գլխացավերի համար)

դեղահատեր

3-6

75-150մգ

Ըստ բժշկի ցուցման

Ըստ բժշկի ցուցման

16)

Լամոտրիջին 25մգ,50մգ,100մգ, 200մգ

Լամոտրիջին 25մգ,50մգ,100մգ, 200մգ

դեղահատեր

6-9

125-200մգ

Ըստ բժշկի ցուցման

Ըստ բժշկի ցուցման

 8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

 1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

 2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

 9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Թթվածին` կլաստերային գլխացավի սուր փուլում (>7լ/ր)

1

1

2)

Ծոծրակային նյարդի բլոկադա

1

1

3)

Գասերյան հանգույցի վիրահատություն (գամմա-դանակ)

-

1

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Գլխացավերի միջազգային ասոցիացիայի (IHS) Գլխացավերի դասակարգման միջազգային հանձնաժողով, 3-րդ հրատարակություն. Ցեֆալգիա․ 2018 Հունվար/ Headache Classification Committee of the International Headache Society (IHS) The International Classification of Headache Disorders, 3rd edition. Cephalalgia. 2018 Jan;38(1):1-211. doi: 10.1177/0333102417738202. PMID: 29368949.

2. Բենդստեն Լ, Եվերս Ս, Լինդ Մ, Միտսիկոստաս ԴԴ, Սանդրինի Գ, Սչոենեն Ջ; Նյարդաբանական ասոցիացիայի եվրոպական ֆեդերացիա․ ՆԱԵՖ ուղեցույց լարվածության տիպի գլխացավերի վերաբերյալ․ Նյարդաբանություն 2010 Նոյեմբեր/ Bendtsen L, Evers S, Linde M, Mitsikostas DD, Sandrini G, Schoenen J; EFNS. EFNS guideline on the treatment of tension-type headache - report of an EFNS task force. Eur J Neurol. 2010 Nov;17(11):1318-25. doi: 10.1111/j.1468-1331.2010.03070.x. PMID: 20482606.

3. Էվերս Ս․, Աֆրա Ջ․, Ֆրես Ա․, Գոադասբի Պ․ Ջ․, Լինդ Մ․, Մեյ Ա․, Սանդոր Պ․ Ս․ Կլաստերային գլխացավ և այլ տրիմինո-ավտոնոմ ցեֆալգիաներ․ Նյարդահոգեբանական կառավարման եվրոպական ձեռնարկ/ Evers, S., Áfra, J., Frese, A., Goadsby, P. J., Linde, M., May, A., & Sոndor, P. S. (2010). Cluster Headache and Other Trigemino-Autonomic Cephalgias. European Handbook of Neurological Management, 179–190. doi:10.1002/9781444328394.ch11

4. Մեյ Ա, Էվերս Ս, Գոադսբի ՊՋ, Լեոնե Մ, Մանզոնի ԳՍ, Պասկալ Ջ, Կարվալո Վ, Ռոմոլի Մ, Ալեկսովսկա Կ, Պոզո-Ռոսիչ Պ, Ջենսեն ՌՀ․ Նյարդաբանների Եվրոպական Ակադեմիա նյարդաբանության աշխատանքային խումբ․ Նյարդաբանների Եվրոպական ակադեմիա կլաստերային գլխացավերի բուժման ուղեցույցներ․ Նյարդաբանության Եվրոպական ամսագիր․ 2023 Հոկտեմբեր / May A, Evers S, Goadsby PJ, Leone M, Manzoni GC, Pascual J, Carvalho V, Romoli M, Aleksovska K, Pozo-Rosich P, Jensen RH; European Academy of Neurology Task Force. European Academy of Neurology guidelines on the treatment of cluster headache. Eur J Neurol. 2023 Oct;30(10):2955-2979. doi: 10.1111/ene.15956. Epub 2023 Jul 28. PMID: 37515405.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2024 թվական: