ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
«12» հուլիսի 2024 թ. |
N 277-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԿԱՐԵՎՈՐ ԹՌՉՆԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է3» կետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել կարևոր թռչնաբանական տարածքների որոշման չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հ. ՍԻՄԻԴՅԱՆ |
«12» հուլիսի 2024 թ. |
7/12/2024
|
Հավելված շրջակա միջավայրի նախարարի2024 թվականի «12» հուլիսի N 277-Ն հրամանի |
ԿԱՐԵՎՈՐ ԹՌՉՆԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն չափորոշիչներով սահմանվում են կարևոր թռչնաբանական տարածքների (այսուհետ՝ ԿԹՏ) առանձնացման և ընտրության առանձնահատկությունները, որոնց մշակման համար հիմք են հանդիսացել «BirdLife International»-ի կողմից սահմանված չափորոշիչները:
2. ԿԹՏ-ները թռչունների պահպանության համար առանձնացված (բնության հատուկ պահպանվող տարածքներից դուրս կամ դրանց մեջ ներառված) բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածքներ են, որոնք ծառայում են թռչունների բնադրման, ձմեռման կամ հանգստի համար: Դրանք առաջին հերթին ներառում են.
1) ոչնչացման վտանգի տակ գտնվող տեսակների ապրելավայրերը,
2) համեմատաբար մեծ քանակությամբ հազվագյուտ և խոցելի տեսակների (ենթատեսակներ, պոպուլյացիաներ) կուտակման վայրերը, այդ թվում՝ միջազգային և ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակների,
3) մեծ թվով էնդեմիկ տեսակների ապրելավայրերը, ինչպես նաև այնպիսի տեսակների, որոնց տարածումը սահմանափակվում է մեկ բիոմով (լայնածավալ կենսաբանական համայնք, որը բնութագրվում է որոշակի միջավայրին հարմարեցված բույսերի և կենդանիների բնորոշ տեսակներով: Բիոմները հաճախ բնորոշվում են այնպիսի գործոններով, ինչպիսիք են կլիման, աշխարհագրությունը և բուսականությունը: Բիոմների օրինակներ են արևադարձային խոնավ անտառները, անապատները, մարգագետինները, տունդրաները և օվկիանոսները: Յուրաքանչյուր բիոմ ունենում է իր ուրույն էկոլոգիական պայմանները և տեսակային կազմը),
4) բնադրող, փետրափոխվող, չվող, ձմեռող և այլ թռչնատեսակների խիտ կուտակման վայրերը:
3. ԿԹՏ-ների սահմանման հիմնական նպատակն է ապահովել թռչունների և կենսաբազմազանության համար կարևոր նշանակություն ունեցող վայրերի երկարաժամկետ պահպանումը, թռչունների պոպուլյացիաների վերաբերյալ կայուն տվյալների հավաքագրումը, որոնց ընթացիկ և կանոնավոր թարմացումները թույլ են տալիս գնահատել ոչ միայն թռչնատեսակների թվաքանակի փոփոխությունները, այլ նաև ուսումնասիրել թե ինչպես են այդ փոփոխություններն ազդում ԿԹՏ-ի ընդհանուր բնութագրի վրա:
4. ԿԹՏ-ների ընտրությունն իրականացվում է թռչնաբանական քանակական և որակական չափորոշիչների կիրառմամբ, որոնք հիմնված են թռչունների պոպուլյացիաների չափերի և դրանց փոփոխությունների վերաբերյալ առկա գիտելիքների վրա: Չափորոշիչները պետք է ապահովեն ընտրված ԿԹՏ տարածքների՝ թռչունների պոպուլյացիաների ազգային և միջազգային մակարդակներում պահպանությունը, իսկ դրանց համար սահմանված չափորոշիչները պետք է լինեն համադրելի ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում:
5. Սույն հավելվածով առանձնացվում են ԿԹՏ-ների ընտրության չափորոշիչների երկու խումբ՝ ԿԹՏ-ների որոշման միջազգային չափորոշիչներ՝ համաձայն Աղյուսակ N 1-ի և ԿԹՏ-ների որոշման տարածաշրջանային չափորոշիչներ՝ համաձայն Աղյուսակ N 2-ի:
2. ԿԱՐԵՎՈՐ ԹՌՉՆԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
6. ԿԹՏ-ների միջազգային ստանդարտացված չափորոշիչները նախատեսված են միջազգային նշանակության ԿԹՏ-ների նույնականացման համար («A» մակարդակի չափորոշիչներ): Միջազգային նշանակության ԿԹՏ-ների առանձնացման հիմնական նպատակն է դրանցում գտնվող կենսունակ պոպուլյացիաների պահպանությունը, այդ թվում՝ դրանց միջև ստեղծված ցանցում, որտեղ մեկ վայրում տեսակների պոպուլյացիաների գոյատևումը կարող է կախված լինել այլ վայրերում նույն պոպուլյացիաների պահպանումից (օրինակ՝ չվող թռչունների դեպքում՝ միգրացիոն ուղիների զբաղեցրած տարածքները):
Աղյուսակ N 1
Կարևոր թռչնաբանական տարածքների միջազգային չափորոշիչները
Կատեգորիան |
Չափորոշիչի նկարագիրը |
Նշումներ |
«А1»` Միջազգայնորեն վտանգված թռչնատեսակներ: |
Հայտնի է կամ ենթադրվում է, որ այդ տարածքում պարբերաբար ապրում է ամբողջ աշխարհում անհետացման եզրին գտնվող թռչնատեսակների զգալի քանակություն: |
Տեղանքը համապատասխանում է, եթե հայտնի է կամ ենթադրվում է, որ այնտեղ առկա է այնպիսի թռչնատեսակների պոպուլյացիա, որոնք Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում, ինչպես նաև ՀՀ կենդանիների Կարմիր գրքում նշված են որպես կրիտիկական, վտանգված կամ խոցելի: |
«А2»` Տարածման սահմանափակ արեալով թռչնատեսակներ: |
Հայտնի է կամ ենթադրվում է, որ տվյալ տարածքում առկա է տարածման սահմանափակ արեալով առնվազն 2 թռչնատեսակի պոպուլյացիա: |
Տարածման սահմանափակ արեալով թռչնատեսակներ են համարվում այն տեսակները, որոնց միջազգային մակարդակով տարածման արեալի մակերեսը փոքր կամ հավասար է 50000 կմ2-ին: Առաջարկվում է, որ տարածման սահմանափակ արեալով առնվազն 2 տեսակների պոպուլյացիաները տեղանքի մակարդակում կազմեն իրենց միջազգային պոպուլյացիայի առնվազն 1%-ը կամ ավելին: Այս չափորոշիչը կիրառելի է ինչպես բնադրող տեսակների բազմացման արեալների, այնպես էլ դրանցից դուրս գտնվող տարածքների համար: |
«А3»` բիոմով սահմանափակված թռչնատեսակներ: |
Հայտնի է կամ ենթադրվում է, որ տվյալ տարածքում առկա է տեսակային խմբերի էական կուտակում, որոնց տարածումը հիմնականում կամ ամբողջապես սահմանափակված է մեկ բիոմով: |
Թռչնատեսակների բիոմով սահմանափակված խմբավորումներն ընդհանուր բաշխվածությամբ տեսակի խմբեր են, որոնք հիմնականում կամ ամբողջությամբ հանդիպում են (բազմանում են) որոշակի բիոմում կամ դրա մի հատվածում: Բիոմները սահմանվում են Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) բիոմների դասակարգմամբ: Հաճախ շատ բիոմների սահմաններում գտնվող տարբեր էկոհամակարգերում հանդիպում են մեծ թվով տեսակներ, որոնց տարածման արեալները սահմանափակված են այդ բիոմներով, հետևապես՝ ԿԹՏ-ների ցանցերը պետք է ընտրվեն հաշվի առնելով համապատասխան բոլոր տեսակների հնարավորին չափ ներկայացվածությունը ապահովելու հանգամանքը: Այն տարածաշրջաններում, որտեղ ԿԹՏ-ների ընտրության համար առկա չէ բավարար տեղեկատվություն՝ վերջիններիս կարելի է ընտրել՝ կիրառելով որոշակի տարածքների սահմաններում գտնվող ցուցիչ կենսամիջավայրերի ինչպես նաև բիոմով սահմանափակված տեսակների առկայության վերաբերյալ սահմանափակ տեղեկատվությունը: Հարկ է նշել, որ շատ բիոմներ հատում են պետական սահմանները, նման դեպքերում՝ ԿԹՏ-ների ազգային ցանցն ընտրվում է համապատասխան թռչնատեսակի կամ տեսակների՝ յուրաքանչյուր երկրում պատշաճ կերպով ներկայացվածության հանգամանքը հաշվի առնելով: Այսպիսով՝ բիոմ-տարածքները պահանջում են, որ ԿԹՏ-ների ցանցերը հաշվի առնեն ինչպես բիոմի տարածքի աշխարհագրական առանձնահատկությունները, այնպես էլ դրանք հատող պետական սահմաններն ըստ անհրաժեշտության, հաշվի առնելով բիոմով սահմանափակված և տվյալ երկրի սահմաններում գտնվող բիոմի տեսակների քանակի 30%-ը կամ կենսատարածաշրջանով սահմանափակված 5 տեսակի առկայությունը: |
«А4»` Թռչնատեսակների խիտ կուտակման տարածքներ: |
Հայտնի է կամ ենթադրվում է, որ տեղանքում կանոնավոր կամ կանխատեսելի հիմունքներով հավաքվում է մեկ կամ մի քանի թռչնատեսակների համաշխարհային պոպուլյացիայի առնվազն 1%-ը կամ դրանից ավելին: |
Տարածքները կարելի է որակավորել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե սահմանափակ ժամանակահատվածում արդյո՞ք այդ տարածքում միաժամանակ կամ գումարային առումով գերազանցվել են շեմային ցուցանիշները: Արդյունքում՝ չափորոշիչում հաշվի է առնվում թռչունների արագ տեղաշարժի հետ կապված հնարավոր իրավիճակները (օրինակ՝ չվող ցամաքային թռչունների տեղաշարժը): |
3. ԿԱՐԵՎՈՐ ԹՌՉՆԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
7. ԿԹՏ-ների տարածաշրջանային չափորոշիչների միասնական համակարգը ներառում է.
1) Եվրոպայի և Մերձավոր Արևելքի համար՝ նախկինում կիրառված տարածաշրջանային չափորոշիչները, որոնք շարունակում են կիրառվել միայն այս երկու տարածաշրջաններում (B1b, B2a),
2) չափորոշիչներ, որոնք նախկինում եղել են «A1 և A4» միջազգային չափանիշների մի մասը, սակայն 2009 թվականին «BirdLife International» միջազգային կազմակերպության խորհրդի որոշումից հետո տեղափոխվել է տարածաշրջանային մակարդակ։
Աղյուսակ N 2
Կարևոր թռչնաբանական տարածքների տարածաշրջանային չափորոշիչները
Կատեգորիան |
Ենթակատեգորիա |
Չափորոշիչի նկարագիրը |
Նշումներ |
«B1» Պահպանության առումով մտահոգություն առաջացնող տեսակներ: |
«B1a» Վտանգված տեսակներ: |
Այս վայրերում պարբերաբար հանդիպում են զգալի քանակությամբ տեսակներ, որոնք դասակարգվում են որպես վտանգված: |
Չափորոշիչը նախկինում ներառված է եղել «A1» կատեգորիայում, ներկայումս այն չունի միջազգային նշանակություն: |
«B1b» Տարածաշրջանում պահպանության անբարենպաստ կարգավիճակ ունեցող տեսակներ: |
Տվյալ տարածքը երկրում ամենակարևորներից մեկն է տարածաշրջանում անբարենպաստ պահպանության կարգավիճակ ունեցող տեսակների համար, սակայն նրա միջազգային տիրույթը կենտրոնացած է այդ տարածաշրջանում, հետևաբար՝ նպատակահարմար է օգտագործել կենսամիջավայրերի պահպանության վրա հիմնված մոտեցումը: |
Նախկինում օգտագործվել է B3 չափորոշիչը: Այս չափորոշիչը կիրառելի է միայն Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։ | |
«B2» Տեսակներ, որոնց տարածման արեալի մեծ մասը սահմանափակված է մեկ տարածաշրջանով: |
«B2a» Պահպանման բարենպաստ կարգավիճակ ունեցող տեսակներ, որոնք սակայն կենտրոնացած են մեկ տարածաշրջանում: |
Այս տեղանքը երկրում ամենակարևորներից մեկն է այնպիսի տեսակների համար, որոնք տարածաշրջանում պահպանության բարենպաստ կարգավիճակ ունեն, սակայն դրա միջազգային տիրույթը կենտրոնացած է այս տարածաշրջանում, հետևաբար նպատակահարմար է տեղանքի վրա հիմնված պահպանման մոտեցման կիրառումը: |
Նախկինում «B3» կատեգորիա: Այս չափորոշիչը կիրառելի է միայն Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։ |
«B3» Տարածաշրջանային նշանակության տեսակների խմբեր: |
«B3a» Տարածաշրջանային առումով կարևոր տեսակների խմբեր, կենսաշխարհագրական պոպուլյացիաներ: |
Հայտնի է կամ ենթադրվում է, որ տվյալ տարածքում պարբերաբար ապրում և կուտակվում է ջրլող և բնադրող ծովային թռչունների կամ այլ տեսակների կենսաշխարհագրական կամ այլ տիպի պոպուլյացիայի 1%-ը կամ ավելին: |
Այս չափորոշիչը միավորում է նախկին՝ A4i, B1i, B1ii և B1iii (Եվրոպա), ինչպես նաև B1i և B1iii (Մերձավոր արևելք) կատեգորիաները: |
(B3b) Տարածաշրջանային առումով բազմատեսակ խմբերի նշանակալի կուտակումներ: |
Հայտնի է կամ ենթադրվում է, որ այս տարածքում սովորաբար ապրում է 20,000 և ավել ջրային թռչունների կամ 6,700 և ավել զույգ ծովային թռչունների մեկ կամ մի քանի տեսակներ: |
Նախկինում ներառվել է A4 (A4iii) կատեգորիայում: | |
«B3c» Տարածաշրջանային առումով նշանակալի խմբավորումներ «նեղ հատվածներ»: |
Հայտնի է կամ ենթադրվում է, որ այս Տարածքը գերազանցում է «Նեղ հատվածներում» միգրացվող տեսակների համար սահմանված շեմերը: |
Այս չափորոշիչը միավորում է նախկին՝ A4iv և B1iv (Եվրոպա), ինչպես նաև B1iv (Մերձավոր արևելք) կատեգորիաները: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հուլիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|