ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«10» սեպտեմբերի 2024 թ. |
N 17-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 26-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի «Շենքերի և շինությունների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ցանկը և ընդհանուր բնութագրերը հաստատելու մասին» N 71-Ն հրամանով հաստատված հավելվածներ N 1-ում և N 2-ում կատարել հետևյալ լրացումները.
1) Հավելված N 1-ի շենքերի և շինությունների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ցանկը լրացնել նոր` 9-րդ կետով.
« |
|
»: |
2) Հավելված N 2-ը լրացնել նոր` 9-րդ գլխով.
«ԳԼՈՒԽ 9. ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԲԱԶԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՇՏԱՐԱԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ (ԲԱԶՄԱԿԻ ԿԻՐԱՌՄԱՆ) ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱԳԻԾ
1. Նախագիծը մշակվել է
«Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության պատվիրատվությամբ 2024 թվականին:
2. Նախագծային լուծումներ
1) բարձրությունը
ա. Ա-1-1 տեսակ՝ 15մ բարձրությամբ (գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով),
բ. Ա-1-2 տեսակ՝ 15մ բարձրությամբ (գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, հավաքովի երկաթբետոնե հիմքերով),
գ. Ա-2-1 տեսակ՝ 18մ բարձրությամբ (գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով),
դ. Ա-2-2 տեսակ՝ 18մ բարձրությամբ (գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, հավաքովի երկաթբետոնե հիմքերով),
ե. Ա-3-1 տեսակ՝ 24մ բարձրությամբ (գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով),
զ. Ա-3-2 տեսակ՝ 24մ բարձրությամբ (գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով),
է. Ա-4-1 տեսակ՝ 30մ բարձրությամբ (գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով),
ը. Ա-4-2 տեսակ՝ 30մ բարձրությամբ (գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով),
թ. Ա-5-1 տեսակ՝ 42 (48) մ բարձրությամբ (գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով),
2) Տարածքը ցանկապատված է, բարեկարգված:
3. Կառուցվածք
Աշտարակների հիմնակմախքը մետաղական, հիմքերը միաձույլ կամ հավաքովի երկաթբետոնից, հանգույցները հեղույսային միացումներից, քամու 36 մ/վ հաշվարկային բեռնվածքով:
4. Արտաքին չափեր
ա. 1346մմx1346մմ, բարձրությունը՝ 15 մ ,
բ. 1407.5մմx1407.5մմ, բարձրությունը՝ 18 մ ,
գ. 1536.5մմx1536.5մմ, բարձրությունը՝ 24 մ ,
դ. 1669.5մմx1669.5մմ, բարձրությունը՝ 30 մ ,
ե. 4950մմx4950մմ, բարձրությունը՝ 42 մ ,
զ. 5550մմx5550մմ, բարձրությունը՝ 48 մ ,
5. Կոնստրուկտիվ համակարգ և այլ պահանջներ
1) պողպատե կոնստրուկցիաներից, գործարանային պայմաններում արտադրված տարրերի տեսքով /ունիֆիկացված տարրեր/, որոնք տեղափոխվում են շինհրապարակ բեռնատարների միջոցով և տեղակայվում ու ամրացվում՝ նախապես կառուցված հիմքերին՝ ներդիր էլեմենտների միջոցով՝ ամրացվելով մեկը մյուսին: Նախագիծը պարունակում է նաև տարրերի ամրակցման, միացման լուծումներ և հանգույցներ,
2) նախագիծը պարունակում է կայմերին աշտարակներին և այլ նմանատիպ շինություններին բնորոշ առանձին նախագծային լուծումներ (հողանցման, շանթապաշտպանության համակարգեր),
3) նախագծի շրջանակներում ներկայացված սարքերը, սարքավորումները, գույքը, կահույքը և աքսեսուարները կրում են տեղեկատվական բնույթ, գույքի արժեքը պայմանական է և ենթակա է համաձայնեցման պատվիրատուի հետ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
10.09.2024 |
Ե. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 սեպտեմբերի 2024 թվական: