Գլխավոր տեղեկություն
Համար
N 225-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 22.07.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.07.2024
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
18.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 հուլիս 2024 թ.

N 225-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՐԳԱՆԴԻ ՊԱՐԱՆՈՑԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել արգանդի պարանոցի չարորակ նորագոյացություններով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Պարտականությունները կատարող`

 

18.07.2024

Լ. ՆԱՆՈՒՇՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«18» հուլիս 2024 թվականի

N 225-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԱՐԳԱՆԴԻ ՊԱՐԱՆՈՑԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

C53

Արգանդի պարանոցի չարորակ նորագոյացություններ

2)

C53.0

Ներքին մասի

3)

C53.1

Արտաքին մասի

4)

C53.8

Արգանդի պարանոցի ախտահարումներ, որոնք դուրս են վերը նշված մեկ և ավելի տեղակայումների սահմաններից

5)

C53.9

Արգանդի պարանոցի չճշտված տեղակայմամբ չարորակ նորագոյացություններ

 

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

0 փուլ` Արգանդի պարանոցի ոչ նորմալ բջիջներ։

I փուլ` Ուռուցքը սահմանափակված է արգանդի վզիկով։ Հարակից ավշային հանգույցներում տարածում չկա։ Հեռավոր մետաստազներ չկան։

IA փուլ` Ուռուցքի չափերը փոքր են և այն կարելի է տեսնել միայն մանրադիտակի տակ: Հարակից ավշային հանգույցներում տարածում չկա։ Հեռավոր մետաստազներ չկան։

IA1 փուլ` Ստրոմայի ինվազիա մինչև 3մմ խորությամբ և մինչև 7մմ մակերեսով։ Հարակից ավշային հանգույցներում տարածում չկա։ Հեռավոր մետաստազներ չկան։

IA2 փուլ` Ստրոմայի ինվազիա մինչև 5մմ խորությամբ և մինչև 7 մմ մակերեսով։ Հարակից ավշային հանգույցներում տարածում չկա։ Հեռավոր մետաստազներ չկան։

IB փուլ` Ներառում է I փուլի քաղցկեղը, որը տարածվել է ավելի խորը, քան 5 մմ, սակայն սահմանափակվում է արգանդիպարանոցով: Հարակից ավշային հանգույցներում տարածում չկա։ Հեռավոր մետաստազներ չկան։

IB1 փուլ` Ուռուցքը ավելի խորն է քան 5 մմ, բայց ոչ ավել, քան 2 սմ: Հարակից ավշային հանգույցներում տարածում չկա։ Հեռավոր մետաստազներ չկան։

IB2 փուլ` Ուռուցքը ունի առնվազն 2 սմ չափ, բայց ոչ մեծ քան 4 սմ: Հարակից ավշային հանգույցներում տարածում չկա։ Հեռավկոր մետաստազներ չկան։

IB3 փուլ` Ուռուցքը ունի առնվազն 4 սմ չափ և սահմանափակվում է արգանդի պարանոցով: Հարակից ավշային հանգույցներում տարածում չկա: Հեռավոր մետաստազներ չկան։

II փուլ` Արգանդի պարանոցի ուռուցք` տարածված արգանդի սահմաններից դուրս, բայց առանց կոնքի պատի կամ հեշտոցի ստորին երրորդի ներաճով։ Հարակից ավշային հանգույցներում տարածում չկա։ Հեռավոր մետաստազներ չկան։

IIA փուլ` Ուռուցք` առանց ինվազիայի պարամետրիում: Հարակից ավշային հանգույցներում տարածում չկա։ Հեռավոր մետաստազներ չկան։

IIA1 փուլ` Ուռուցքը 4 սմ-ից մեծ չէ: Հարակից ավշային հանգույցներում տարածում չկա։ Հեռավոր մետաստազներ չկան։

IIA2 փուլ` Ուռուցքը 4 սմ է կամ ավելի մեծ: Հարակից ավշային հանգույցներում տարածում չկա։ Հեռավոր մետաստազներ չկան։

IIB փուլ` Ուռուցք` ինվազիայով պարամետրիում: Հարակից ավշային հանգույցներում տարածում չկա։ Հեռավոր մետաստազներ չկան։

III փուլ` Արգանդի պարանոցի ուռուցք` տարածված դեպի կոնքի պատը` հեշտոցի ստորին երրորդի ախտահարումով, երիկամի ֆունկցիայի խանգարումով։ Տարածումով կամ առանց տարածումի հարակից ավշային հանգույցներ։ Հեռավոր մետաստազներ չկան։

IIIA փուլ` Ուռուցքը ախտահարում է հեշտոցի ստորին երրորդը, բայց չի տարածվում կոնքի պատի վրա և չի ախտահարում երիկամները: Հարակից ավշային հանգույցներում տարածում չկա։ Հեռավոր մետաստազներ չկան։

IIIB փուլ` Ուռուցքը տարածվում է կոնքի պատի վրա կամ բերում է հիդրոնեֆրոզի և չգործող երիկամի: Հարակից ավշային հանգույցներում տարածում չկա։ Հեռավոր մետաստազներ չկան։

IIIC փուլ` Ուռուցքը տարածվում է կոնքի պատի վրա կամ բերում է հիդրոնեֆրոզի և չգործող երիկամի։ Առկա է մոտակա կոնքազդրային ավշային հանգույցների (IIIC1) կամ պարա-աորտիկ ավշային հանգույցների (IIIC2) մետաստազ։ Հեռավոր մետաստազներ չկան։

IV փուլ` Ուռուցքը տարածվում է միզապարկի կամ ուղիղ աղու լորձաթաղանթի վրա կամ դուրս է գալիս փոքր կոնքի սահմաններից, թոքերի կամ ոսկրերի մետաստազ։

IVA փուլ` Ուռուցքը տարածվում է փոքր կոնքի օրգանների վրա՝ միզապարկի կամ ուղիղ աղու վրա։

IVB փուլ` Ուռուցքը տարածվում է փոքր կոնքի սահմաններից դուրս՝ լյարդ, թոքեր, ոսկրեր կամ հեռավոր ավշային հանգույցներ։

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Անհետաձգելի, շտապ, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Գինեկոլոգ-ուռուցքաբան, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ-ուռուցքաբան, ճառագայթային ուռուցքաբան, կլինիկական հոգեբան, բժշկական գենետիկայի մասնագետ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ

8)

Գանգատներ

Արյունահոսություն սեռական ուղիներից հարաբերությունից հետո։ Դաշտանադադարի շրջանում արյունահոսություն։ Որովայնի շրջանի ցավեր։ Ացիկլիկ արգանդային արյունահոսություն, շճային արտադրություն։ Ստորին վերջույթների այտուցվածություն, ընդհանուր թուլություն։ Դժվարացած կամ ցավոտ միզարձակում կամ արյան հետքեր մեզում։ Գոտկային շրջանի ցավեր:

9)

Անամնեզ

Պացիենտը նշում է քսվող կամ առատ ջրային, արյունաջրային կամ արյունային արտադրություն սեռական ուղիներից դաշտանադադարի ֆոնի վրա։ Երիտասարդների մոտ ացիկլիկ կամ առատ արգանդային արյունահոսություն։ Ստորին վերջույթների այտուցվածություն, ընդհանուր թուլություն։ Դժվարացած կամ ցավոտ միզարձակում կամ արյան հետքեր մեզում։ Գոտկային շրջանի ցավեր:

10)

Զննման արդյունք/Ցուցում

Արգանդի մարմինը կարող է լինել՝ չափերով նորմալ, մեծացած, պնդացած, փափուկ, շարժուն, սահմանափակ շարժունակությամբ, դեֆորմացված, հարթ կամ անհարթ պատերով, ցավոտ կամ անցավ շոշափման ժամանակ։

Արգանդի պարանոցը կարող է լինել չփոփոխված, պնդացած, կիստոզ կառուցվածքի, հիպերտրոֆիկ, դեֆորմացված, ուռուցքային կազմությամբ, ներքաշված և քայքայված ծաղկակաղամբի տեսքով։ Հավելումները կարող են լինել` նորմալ չափերի, մեծացած, կիստոզ փոփոխված, սոլիդ կիստոզ կազմությամբ, շարժուն, սահմանափակ շարժունակությամբ, ցավոտ կամ անցավ շոշափման ժամանակ։ Պարամետրիումը կարող է լինել ինֆիլտրացված և ոչ ինֆիլտրացված։ Հեշտոցի լորձաթաղանթը կարող է լինել հիպերեմիկ, ինֆիլտրացված, պնդացած, արտադրությունը՝ արյունաջրային, արյունայն կամ թարախային բնույթի:

11)

Հոսպիտալացման ցուցում

Վիրահատական բուժում՝ հիվանդանոցային պայմաններում, ճառագայթային բուժում` ցերեկային ստացիոնարի պայմաններում, ադյուվանտ քիմիաթերապևտիկ բուժում՝ ցերեկային ստացիոնարի պայմաններում:

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման

քանակը

ԱԲ

Բ

1)

Գինեկոլոգ-ուռուցքաբանի՝ կրկնակի խորհրդատվություն 3 ամիսը մեկ անգամ

1

1

2)

Ճառագայթային ուռուցքաբանի խորհրդատվություն

1

1

3)

Քիմիաթերապևտի/կլինիկական ուռուցքաբանի խորհրդատվություն

1

1

4)

Կլինիկական հոգեբանի խորհրդատվություն

1

1

5)

Բժշկական գենետիկայի մասնագետի խորհրդատվություն

1

1

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով

1

 1

Շեղումների հայտնաբերում

2)

Առկա չէ

Արյան բիոքիմիական քննություն`

ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ), գամմագլյուտամիլտրանսֆերազ (ԳԳՏ), բիլիռուբին, ընդհանուր սպիտակուց, ալբումին, միզանյութ և միզանյութի N, կրեատինին, էլեկտրոլիտներ (Na, K, Ca ընդհանուր, Ca իոնիզացված), գլյուկոզ, պրոթրոմբինային ժամանակ, պրոթրոմբինային գործակից, միջազգային նորմալացված գործակից (ՄՆԳ)

1

 1

3)

Առկա չէ

Արյան սերոլոգիական հետազոտություն` հեպատիտ Բ, հեպատիտ Ց, մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ` HIV1-2), սիֆիլիսի հարուցիչի նկատմամբ

1

 1

4)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

 1

5)

Առկա չէ

Օնկոմարկերներ` CEA, SCC

1

 1

6)

Առկա չէ

Գենային մուտացիաների որոշում

1

1

Ուռուցքի գենետիկ պրոֆիլի ճշտում

7)

Առկա չէ

Բիոպտատի/պրեպարատի հյուսվածքաբանական, բջջաբանական հետազոտություն։

Իմունոհիստոքիմիական հետազոտություն

1

1

Ուռուցքի հյուսվածքաբանական տեսակի ճշտում

 

Գործիքային հետազոտություններ

8)

Առկա չէ

Կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիա

1

1

Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը

9)

Առկա չէ

Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա` ըստ ցուցման

1

1

10)

Առկա չէ

Որովայնի, փոքր կոնքի, վահանաձև գեղձի և կրծքագեղձերի գերձայնային հետազոտություն

1

1

11)

Առկա չէ

Փոքր կոնքի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա

1

1

12)

Առկա չէ

 Որովայնի և փոքր կոնքի համակարգչային տոմոգրաֆիա կամ միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա՝ ն/ե կոնտրաստավորմամբ

1

1

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում /ջեներիկ/

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ, 30մգ/5մլ, 100մգ/16.7մլ

Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ, 30մգ/5մլ, 100մգ/16.7մլ

սրվակ

 6

300մգ

6

1

2)

Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի10մգ/մլ

Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի10մգ/մլ

սրվակ

6

750mg

6

1

3)

Պեմբրոլիզումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/4մլ

Պեմբրոլիզումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/4մլ

սրվակ

6

120մգ

6

1

4)

Տոպոտեկան խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 1 մգ

Տոպոտեկան խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 1 մգ

սրվակ

6

2 մգ

6

1-3

5)

Տիզոտումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 40 մգ

Տիզոտումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 40 մգ

սրվակ

6

100մգ

6

1

6)

Պեմետրեքսեդ (պեմետրեքսեդի դինատրիում հեպտահիդրատ)դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 500մգ ,100մգ

Պեմետրեքսեդ (պեմետրեքսեդի դինատրիում հեպտահիդրատ)դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 500մգ ,100մգ

սրվակ

6

750

6

1

7)

Իրինոտեկանեդ (պնոտեկանի հիդրոքլորիդ տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20ութ կ

Իրինոտեկան (իրինոտեկանի հիդրոքլորիդ տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ

սրվակ

6

250մգ

6

1

8)

Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ

Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ

սրվակ

18

1500

6

1,8,15

9)

Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ

Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ

սրվակ

6

120

6

1

10)

Նիվոլումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/10մլ

Նիվոլումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/10մլ

սրվակ

12

240

6

1

11)

Ատեզոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 60մգ/մլ

Ատեզոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 60մգ/մլ

սրվակ

18

1200մգ

6

1

12)

Սելպերակտինիբ 150 մգ

Սելպերակտինիբ 150 մգ

դեղա-պատիճ

6

2

6

1-5

13)

Լառոտրեկտինիբ 100մգ

Լառոտրեկտինիբ 100մգ

դեղա-պատիճ

6 ամիս

1 հաբ

6

1-5տ

14)

Բևացիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/մլ

Բևացիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/մլ

սրվակ

6

600

18

1

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

ա. Վերթհայմի վիրահատություն

բ. վիրահատական բուժումից հետո ճառագայթային բուժում

գ. վիրահատական բուժումից հետո քիմիաթերապևտիկ և ճառագայթային համակցված բուժում

1

1

2)

Հիվանդության կրկնության ժամանակ քիմիաթերապևտիկ բուժում կամ հորմոնաթերապիա

1

1

 

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864

2․ Ուռուցքների դասակարգման 8-րդ հրատարակություն (TNM classification 8-th edition)

3․ https://www.nccn.org/

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հուլիսի 2024 թվական: