Գլխավոր տեղեկություն
Համար
N 6-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 29.08.2024
Ընդունող մարմին
Պաշտպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
27.08.2024
Ստորագրող մարմին
Պաշտպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«27» օգոստոսի 2024 թ.
ք. Երևան

N 6-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 8-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2018 թվականի հունիսի 25-ի «Հայտարարված շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության զորակոչերի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների ծառայության վայրեր նշանակումը կենտրոնացված ձևով և վիճակահանությամբ իրականացնելու, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում, երգի և պարի համույթում, գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում, արդի տեխնոլոգիաների մշակումների խմբում, 1991 ստորաբաժանումում, մարզական վաշտում, «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկում զինվորական ծառայության նշանակելու նպատակով ընտրության կարգերը սահմանելու, ինչպես նաև վիճակահանության և ընտրության մրցութային հանձնաժողովներ ստեղծելու մասին» N 8-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված հավելված 1-ի 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) եթե զորակոչված զինծառայողն ունի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող եղբայր, որի ծառայության մեջ գտնվելու ժամկետը չի գերազանցում 18 ամիսը և հայտարարված զորակոչի շրջանակներում եղբոր ծառայության վայրի զորամասում նախատեսված է համալրում կամ զորակոչված զինծառայողը բավարարում է եղբոր ծառայության վայրի զորամասում ծառայություն անցնելու համար անհրաժեշտ պայմանները և հայտարարված զորակոչի շրջանակներում եղբոր ծառայության վայրի զորամասում նախատեսված է համալրում կամ համալրում նախատեսված է միայն մասնագիտական պաշտոններում նշանակելու համար և զորակոչվող եղբայրն ունի համապատասխան մասնագիտացում, ապա կարող է իր ցանկությամբ ծառայության նշանակվել եղբոր ծառայության վայրի զորամասում` չմասնակցելով վիճակահանությանը.»:

 

Պաշտպանության նախարար

Ս. Պապիկյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2024 թվական: