Basic information
Number
N 228
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (-02.07.2001)
Status
Չի գործում
Source
ՀՀԿՈ 1994/5-6, մայիս, հունիս 1994
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
16.05.1994
Signing organisation
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Interrupt date
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մայիսի 1994 թվականի N 228

քաղ. Երևան

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական վիճակի բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը և արտակարգ իրավիճակների պետական վարչությանը` վերահաշվարկել զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին նշանակված կենսաթոշակները Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 25-ի «Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին նախկին օրենսդրությամբ նշանակված կենսաթոշակների վերահաշվարկման կարգի սահմանման մասին» N 123 որոշմամբ նախատեսված կարգով` ելնելով 1994 թվականի ապրիլի 1-ից սահմանված դրամական բավարարման չափերից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Change History
Changing Act Corresponding incorporation
02.07.2001, N 588 02.07.2001, N 228
Changed acts
Changing Act Corresponding incorporation