ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 հունիս 2024 թ. |
N 203-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՍՏԱՄՈՔՍԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել ստամոքսի չարորակ նորագոյացություններով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
26.06.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «26» հունիս 2024 թվականի N 203-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՍՏԱՄՈՔՍԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
C16 |
Ստամոքսի չարորակ նորագոյացություններ |
2) |
C16․0 |
Կարդիայի (մուտքի) Կարդիալ անցքի Կարդիալ-կերակրափողային միակցության Ստամոքսակերակրափողային միակցության Կերակրափողի և ստամոքսի |
3) |
C16.1 |
Ստամոքսի հատակի |
4) |
C16.2 |
Ստամոքսի մարմնի |
5) |
C16.3 |
Ստամոքսի ելքի նախադռան Ստամոքսի նախադռան |
6) |
C16.4 |
Ստամոքսի ելքի Ելքի Ելքի խողովակի |
7) |
C16.5 |
Ստամոքսի փոքր կորության չճշտված հատվածի Ստամոքսի փոքր կորության չարորակ նորագոյացություններ, որոնք ներառված չեն հետևյալ ենթադասերում C16.1-C16.4 |
8) |
C16.6 |
Ստամոքսի մեծ կորության չճշտված հատվածի Ստամոքսի մեծ կորության չարորակ նորագոյացություններ, որոնք ներառված չեն հետևյալ ենթադասերում C16.0-C16.4 |
9) |
C16.8 |
Ստամոքսի ախտահարումներ,որոնք դուրս են վերը նշված մեկ և ավելի տեղակայումների սահմաններից |
10) |
C16.9 |
Ստամոքսում տեղակայումներ` չճշտված Ստամոքսի կարցինոմա` ԱՀՃ |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ, երեխա, դեռահաս | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Т-առաջնային ուռուցք Tx — առաջնային ուռուցքը չի բացահայտվում T0 — առաջնային ուռուցքի նշանների բացակայություն Tis — carcinoma in situ, ներէպիթելիալ ուռուցք առանց ինվազիայի սեփական թաղանթ T1 — ուռուցքը ներաճում է սեփական լորձաթաղանթ, ենթալորձային շերտ T1a — ուռուցքը ներաճում է սեփական լորձաթաղանթ, ենթալորձային շերտ, մկանային շերտ T1b —ուռուցքը ներաճում է ենթալորձային մակերես T2 — ուռուցքը ներաճում է մկանային շերտ T3 —ուռուցքը ներաճում է սուբսերոզ մակերես T4 — ուռուցքը ներաճում է սուբսերոզ մակերես և տարածվում է հարևան հյուսվածքների վրա T4a — ուռուցքը աճում է ենթասերոզ թաղանթ T4b — ուռուցքը ներաճում է հարևան հյուսվածքներ։ N-ռեգիոնար ավշային հանգույցներ Nx — ռեգիոնար ավշային հանգույցը չի բացահայտվում N0 — ռեգիոնար ավշային հանգույցներում բացակայում է մետաստազը N1 — մետաստազներ 1-2 ռեգիոնար ավշային հանգույցներում N2 — մետաստազներ 3-6 ռեգիոնար ավշային հանգույցներում N3 — մետաստազներ 7 և ավել ավշային հանգույցներում N3a —մետաստազներ 7-15 ռեգիոնար ավշային հանգույցներում N3b —մետաստազներ 16 և ավել ռեգիոնար ավշային հանգույցներում M —հեռավոր մետաստազներ M0 — հեռադիր մետաստազները բացակայում են M1 — առկա են հեռադիր մետաստազներ
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Անհետաձգելի, շտապ, պլանային | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Որովայնային/լապարոսկոպիկ/ընդհանուր վիրաբույժ, բժիշկ – էնդոսկոպիստ, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ-ուռուցքաբան, ճառագայթային ուռուցքաբան, սրտաբան, անոթային վիաբույժ, հոգեբույժ, նուտրիցիոլոգ, աղեստամոքսաբան, առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատության ուռուցքաբան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8) |
Գանգատներ |
ա. առանց գանգատների, բ. գանգատների առկայությամբ` ցավեր որովայնի շրջանում, սրտխառնոց, փսխում, թուլություն, ախորժակի բացակայություն, որովայնի չափերի մեծացում, փքվածություն, մկանային թուլություն, քաշի անկում, կախեքսիա: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
9) |
Անամնեզ |
Ցավեր էպիգաստրիալ շրջանում, սրտխառնոց, փսխում | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Ծավալային գոյացության հայտնաբերում, որովայնի վիճակի գնահատում (փքված, լարված, հանգիստ և այլն), լաբորատոր կլինիկական և ռադիոլոգիական տվյալների հետ համադրում | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Պլանային վիրահատություն, պլանային քիմիաթերապիա, պլանային/շտապ ճառագայթային թերապիա, կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում շտապ հոսպիտալացում վիրաբուժական և/կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Տվյալ նոզոլոգիական խմբում խորհրդատվությունների քանակը, բնույթը և ընդգրկված մասնագետների քանակը դիտվում է յուրովի և կախված է տվյալ կլինիկական դեպքի առանձնահատկությունների կամ ուղեկցող նոզոլոգիական խմբերի առկայությունից կամ բացակայությունից |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություն, կոագուլոգրամմա, էլեկտրոլիտներ, արյան խումբ, սերոլոգիական հետազոտություն, CEA` քաղցկեղային էմբրիոնալ հակածին, Ca 19-9` շրջանառվող ուռուցքային անտիգեն։ |
1 |
1 |
Շեղումների հայտնաբերում |
2) |
Առկա չէ |
Էնդոսկոպիկ բիոպտատի/պրեպարատի հյուսվածաբանական հետազոտություն։ Իմունոհիստոքիմիական հետազոտություն Գենետիկ մուտացիաների որոշում MSI (միկրոսատելիտային անկայունության) ստատուսի, EGFR, KRAS, BRAF, ALK, ROS, MET, RET, HER, NTRK, NGS (նոր սերնդի սեկվենավորում) |
1 |
1 |
Ուռուցքի հյուսվածաբանական տեսակի, գենետիկ պրոֆիլի ճշտում |
Գործիքային հետազոտություններ | |||||
3) |
Առկա չէ |
Գաստրոսկոպիա՝ բիոպսիայով |
1 |
1 |
Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը |
4) |
Առկա չէ |
Պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ |
1 |
1 | |
5) |
Առկա չէ |
Պոզիտրոն էմիսիոնային տոմոգրաֆիա` ըստ ցուցման |
1 |
1 | |
6) |
Առկա չէ |
Գերձայնային հետազոտություն` ըստ ցուցման |
1 |
1 | |
7) |
Առկա չէ |
Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ըստ ցուցման |
1 |
1 | |
8) |
Առկա չէ |
Գերձայնային հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա` տրեպան բիոպսիայով (ըստ ցուցման) |
1 |
1 | |
9) |
Առկա չէ |
Ֆիբրոէզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա` բիոպսիայով |
1 |
1 |
Էնդոսկոպիկ հետազոտություններով պարզաբանվում է ուռուցքի տեղակայումը, ինչպես նաև հանդիսանում է բիոպսիայի մեթոդ, նաև անհրաժեշտ է հետազոտել աղեստամոքսային ուղու վերին հատվածները այլ պաթոլոգիաները ժխտելու/հայտնաբերելու համար |
10) |
Առկա չէ |
Կորոնարոանգիոգրաֆիա |
1 |
1 |
Էնդովասկուլյար միջամտությունների արդյունքում որոշվում է սրտի սնուցող անոթների անցանելիությունը, ինչպես նաև ուրգենտ կարգավիճակներում արյունահոսության դադարեցում, ստուգվում են հաստ աղին սնուցող անոթները վիրահատության ծավալը որոշելու համար, լյարդի մետաստատիկ օջախների համար կիրառվում է օջախը սնուցող անոթի էմբոլիզացիա |
11) |
Առկա չէ |
Համակարգչային տոմոգրաֆիա-անգիոգրաֆիա, լյարդի անգիոգրաֆիա` էմբոլիզացիայով և առանց |
1 |
1 | |
12) |
Առկա չէ |
Էնդոգաստրոսոնոգրաֆիա |
1 |
1 |
Անհրաժեշտ է ուռուցքների փուլավորման, ավշային հանգույցների գնահատման, վաղ ուռուցքների էնդոսկոպիկ հեռացման համար |
13) |
Առկա չէ |
էնդոկոլոնոսոնոգրաֆիա |
1 |
1 |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում /ջեներիկ/ |
Չ/Մ |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախականություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափաքանակ |
Օրերի քանակ |
1) |
Իրինոտեկան խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ |
Իրինոտեկան խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ |
շշիկ |
21 օրը 1 անգամ |
250 մգ |
360 մգ |
4-6ամիս |
2) |
Աֆլիբերցեպտ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/1մլ |
Աֆլիբերցեպտ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/1մլ |
սրվակ |
14 օրը 1 անգամ |
250 մգ |
400մգ |
4-6ամիս |
3) |
Դոցետաքսել (դոցետաքսելի տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ |
Դոցետաքսել (դոցետաքսելի տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
150 մգ |
180մգ |
4-6ամիս |
4) |
Օքսալիպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ/մլ |
Օքսալիպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
200 մգ |
260մգ |
4-6ամիս |
5) |
5 Ֆտորուրացիլ լուծույթ ներարկման/կաթիլաներարկման 250մգ/5մլ, 500մգ/10մլ |
5 Ֆտորուրացիլ լուծույթ ներարկման/կաթիլաներարկման 250մգ/5մլ, 500մգ/10մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
4500 մգ |
5500 մգ |
4-6 ամիս |
6) |
Կապեցիտաբին 500մգ |
Կապեցիտաբին 500մգ |
դեղահատեր |
21 օրը 1 անգամ |
6 հաբ 3000մգ |
112 հաբ 4000մգ |
4-6 ամիս |
7) |
Ca-ֆոլինատ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
Ca-ֆոլինատ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
ՄԳ |
14 օրը 1 անգամ |
650 մգ |
800 մգ |
4-6 ամիս |
8) |
Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ |
Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ |
սրվակ |
2-3 շաբաթը 1անգամ |
200 մգ |
480 մգ |
6-12 ամիս |
9) |
Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ |
Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
200 մգ |
200 մգ |
6-12 ամիս |
10) |
Ցետուքսիմաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ |
Ցետուքսիմաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ |
շշիկ |
21 օրը 1 անգամ |
400 մգ |
800մգ |
6-12 ամիս |
11) |
Րեգորաֆեմիբ 40մգ |
Րեգորաֆեմիբ 40մգ |
դեղահատեր |
1-21 ՕՐ |
160մգ |
- |
Երկարատև |
12) |
Ռամուցիրումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
Ռամուցիրումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
սրվակ |
14 օրը 1 անգամ |
500մգ |
800 |
12 ամիս և ավել |
13) |
Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ, 150մգ , 440մգ |
Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ, 150մգ , 440մգ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
440մգ |
600մգ |
12 ամիս և ավել |
14) |
Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ |
Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
420մգ |
840մգ |
12 ամիս և ավել |
15) |
Տրաստուզումաբ-դերուստեկան խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
Տրաստուզումաբ-դերուստեկան խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
ֆլակոն |
21 օրը 1 անգամ |
420մգ |
840մգ |
12 ամիս և ավել |
16) |
Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ |
Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
80մգ |
130մգ |
4-6 ամիս |
17) |
Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
450 |
900մգ |
4-6 ամիս |
18) |
Տեմոզոլամիդ 5մգ,140մգ,180մգ |
Տեմոզոլամիդ 5մգ,140մգ,180մգ |
դեղապատիճ |
10-14 օրեր |
150մգ |
150մգ |
4-6 ամիս |
19) |
Օկտրեոտիդ (օկտրեոտիդի ացետատ) լուծույթ ներարկման 0,05մգ/մլ, 20մգ, 30մգ |
Օկտրեոտիդ (օկտրեոտիդի ացետատ) լուծույթ ներարկման 0,05մգ/մլ, 20մգ, 30մգ |
սրվակ |
28 օրը 1 անգամ |
120մգ |
- |
12 ամիս |
20) |
Էվերոլիմուս 2,5մգ, 5մգ, 7.5մգ, 10մգ |
Էվերոլիմուս 2,5մգ, 5մգ, 7.5մգ, 10մգ |
դեղահատեր |
ամենորյա |
10մգ |
10մգ |
12 ամիս և ավել |
21) |
Պազոպամիբ 200մգ,400մ |
Պազոպամիբ 200մգ,400մ |
դեղահատեր |
ամենօրյա |
800մգ |
800մգ |
12 ամիս և ավել |
22) |
Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 1000մգ |
Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 1000մգ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
1500 |
2000մգ |
4-6 ամիս |
23) |
Էտոպոզիդ լուծույթ ներարկման/կաթիլաներարկման 100մլ/5մլ |
Էտոպոզիդ լուծույթ ներարկման/կաթիլաներարկման 100մլ/5մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
100 |
200մգ |
4-6 ամիս |
24) |
Պակլիտաքսել պակլիտաքսելխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/16.7մ,30մգ/5մլ, 6մգ/մլ, |
Պակլիտաքսել պակլիտաքսելխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/16.7մ,30մգ/5մլ, 6մգ/մլ, |
սրվակ |
1,8,15 օրեր |
120 |
160 |
12ամիս |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Վիրահատական միջամտություն հետևյալ ծավալով/ներով (լապարոտոմիկ և լապարոսկոպիկ). ա. Լյուիսի վիրահատություն, բ. գաստրէկտոմիա, գ. ստամոքսի պրոքսիմալ մասնահատում, դ. ստամոքսի դիստալ սուբտոտալ մասնահատում, ե. շրջանցող գաստրոէնտերոանաստամոզի ձևավորում, զ. գաստրոստոմայի ձևավորում, է. կոմբինացված վիրահատություններ, ը.լյարդի մասնահատումներ` ատիպիկ, սեգմենտար, լայնածավալ, թ. լյարդի օջախների աբլյացիաներ, ժ. էնդոսկոպիկ սուբմուկոզ դիսեկցիա, ժա. էնդոսկոպիկ սուբսերոզ դիսեկցիա, ժբ. ստամոքսաելքի էնդոսկոպիկ ստենտավորում, ժգ. ախտորոշիչ լապարոսկոպիա, ժդ. ներորովայնային քիմիաթերապիա, ժե. պերիտոնէկտոմիա: |
1 |
1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864
2․ Ուռուցքների դասակարգմում` TNM 8-th edition
3․ https://www.nccn.org/
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հուլիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|