ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 հունիս 2024 թ. |
N 192-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՍՈՒՐ ԴԻՍԵՄԻՆԱՑՎԱԾ (ՏԱՐԱԾՈՒՆ) ԷՆՑԵՖԱԼԻՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել սուր դիսեմինացված (տարածուն) էնցեֆալիտով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
20.06.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «20» հունիս 2024 թվականի N 192-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՍՈՒՐ ԴԻՍԵՄԻՆԱՑՎԱԾ (ՏԱՐԱԾՈՒՆ) ԷՆՑԵՖԱԼԻՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
G04.0 |
Սուր դիսեմինացված (տարածուն) էնցեֆալիտ |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Շտապ, անհետաձգելի |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Նյարդաբան, ինֆեկցիոնիստ, անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի մասնագետ, համաճարակաբան |
8) |
Գանգատներ |
Գլխացավ, գիտակցության մակարդակի անկում, հոգեկան և վարքային խանգարումներ, հիշողության կորուստ, տեսողության խանգարումներ՝ տեսադաշտի կորուստ, հավասարակշռության և կոորդինացիոն խանգարումներ, զգացողության խանգարումներ, վերջույթներում թուլություն, շարժումների անկարողություն |
9) |
Անամնեզ |
Պացիենտը նշում է վարակիչ հիվանդությունից հետո սկսված 1-2 շաբաթվա ընթացքում զարգացող գլխացավ, սրտխառնոց, վարքային փոփոխություններ, գիտակցության մակարդակի անկում, վերջույթներում թուլություն, հավասարակշռության և կոորդինացիայի խանգարումներ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Գիտակցության մակարդակի անկում, օջախային նյարդաբանական դեֆիցիտ, հոգեկան և վարքային խանգարումներ |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Կյանքին վտանգ սպառնացող վիճակ և հավանական բարդություններ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Նյարդաբան |
1 |
1 |
2) |
Ինֆեկցիոնիստ |
1 |
1 |
3) |
Համաճարակաբան |
1 |
1 |
4) |
Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի մասնագետ |
- |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
2 |
2 |
Շեղումների հայտնաբերում |
2) |
Առկա չէ |
Արյան բիոքիմիական հետազոտություն |
2 |
2 | |
3) |
Առկա չէ |
C-ռեակտիվ սպիտակուց |
1 |
1 | |
4) |
Առկա չէ |
Հակա-MOG (միելինի օլիգոդենդրոցիտների գլիկոպրոտեին) հակամարմիններ |
1 |
1 |
Հակամարմինների հայտնաբերում |
5) |
Առկա չէ |
Ակվապորին-4 հակամարմիններ |
1 |
1 | |
6) |
Առկա չէ |
Ուղեղ-ողնուղեղային հեղուկի քննություն (ընդհանուր կլինիկական) |
1 |
1 |
Շեղումների հայտնաբերում |
Գործիքային հետազոտություններ | |||||
7) |
Առկա չէ |
Գլխուղեղի կամ ողնուղեղի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` կոնտրաստավորմամբ |
1 |
1 |
Հիպերինտենսիվ օջախների հայտնաբերում` T2-FLAIR ռեժիմներում |
8) |
Առկա չէ |
Էլեկտրաէնցեֆալոգրաֆիա |
- |
1 |
Ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախականություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափաքանակ |
Օրերի քանակ |
1) |
Մեթիլպրեդնիզոլոն (մեթիլպրեդնիզոլոն նատրիումի սուկցինատ) դեղափոշի լիոֆիլիզացված մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ |
Մեթիլպրեդնիզոլոն (մեթիլպրեդնիզոլոն նատրիումի սուկցինատ) դեղափոշի լիոֆիլիզացված մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ |
ապակե սրվակ |
Մեկ փաթեթ օրը 1 անգամ |
1000 |
4000 |
3-5 օր |
2) |
Մեթիլպրեդնիզոլոն 16մգ |
Մեթիլպրեդնիզոլոն 16մգ |
դեղահատեր |
3 հաբ օրը 1 անգամ
Դոզայի նվազեցում ըստ սխեմայի |
24 |
804 |
6-8 շաբաթ |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Կիրառելի չէ |
- |
- |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Ջավեդ Ա, Խան Օ, Սուր դիսսեմինացված էնցեֆալոմիելիտներ․ Կլինիկական նյարդաբանության ձեռնարկ/Javed A, Khan O. Acute disseminated encephalomyelitis. Handb Clin Neurol. 2014;123:705-17. doi: 10.1016/B978-0-444-53488-0.00035-3. PMID: 25015513; PMCID: PMC7151857.
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հուլիսի 2024 թվական: