Գլխավոր տեղեկություն
Համար
N 204-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 03.07.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
01.07.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
01.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«01» հուլիս 2024 թ.

N 204-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՐՏԱՔԻՆ ԱԿԱՆՋԻ ԲՈՐԲՈՔՈՒՄՈՎ ԵՎ ԱՅԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել արտաքին ականջի բորբոքումով և այլ հիվանդություններով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

01.07.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«01» հուլիս 2024 թվականի

N 204-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԱՐՏԱՔԻՆ ԱԿԱՆՋԻ ԲՈՐԲՈՔՈՒՄՈՎ ԵՎ ԱՅԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ

Կոդը

Անվանում

1)

H 60

Արտաքին ականջի բորբոքում (Otitis externa)

2)

H60.0

Արտաքին ականջի աբսցես (թարախակույտ)` ականջախեցու կամ արտաքին լսողական անցուղու թարախապալար, կարբունկուլ, ֆուրունկուլ

3)

H60.8

Այլ արտաքին ականջաբորբ

Քրոնիկ արտաքին օտիտ` ԱՀՃ

4)

H61

Արտաքին ականջի այլ հիվանդություններ

5)

H61.2

Ծծմբային խցան

Ծծմբի առկայություն ականջում

6)

H61.8

Արտաքին ականջի այլ ճշտված հիվանդություններ

Արտաքին լսողական անցուղու էկզոստոզ

7)

H62*

Արտաքին ականջի ախտահարումներ` այլ դասերում դասակարգված հիվանդությունների ժամանակ

8)

H62.1*

Արտաքին ականջաբորբ` այլ դասերում դասակարգված վիրուսային հիվանդությունների ժամանակ

Արտաքին ականջաբորբ` հերպեսվիրուսային (herpes simplex) վարակից (B00.1), գոտևորող որքինից (zoster) (B02.8)

 

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ (Երկրորդային վարակի միացում՝ մանրէային (բակտերիալ), սնկային, վիրուսային: Քրոնիկ, նեկրոզացնող արտաքին օտիտի զարգացում, հարականջային թքագեղձի բորբոքում, մաշկաբորբ: Ներգանգային բարդություններ: Դիմայի նյարդի բորբոքում՝ դեմքի մի կողմի պարեզ/պարալիչ, թափառող նյարդի բորբոքում՝ ձայնի խռպոտություն, շնչառության դժվարացում:

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաբան

8)

Գանգատներ

Հիմնական ախտանիշները` ականջացավ, ականջից արտադրություն, քոր, օտար մարմնի առկայության զգացում ականջում, ծանրալսություն, աղմուկ ականջում: Բարդությունների դեպքում` դեմքի ասիմետրիա, ձայնի խռպոտություն:

9)

Անամնեզ

Վերին շնչուղիների կատառ, քթային դժվարաշնչություն, սինուսիտ, ադենոիդ հյուսվածքի գերաճ, քթի և քթըմպանի բարորակ և չարորակ նորագոյացություններ: Շաքարային դիաբետ, աղեստամոքսային համակարգի խանգարում, վարակներ, իմունային անբավարարություն:

10)

Զննման արդյունք/Ցուցում

Արտաքին լսողական անցուղում շճային/թարախային/ սնկային արտադրություն, կեղևների/թեփուկների առկայություն, այտուց, հիպերեմիա, անցուղու անանցանելիություն (այտուց, ստենոզ, էկզօստոզ), թմբկաթաղանթի հիպերեմիա, արտահայտված անոթավորում:

11)

Հոսպիտալացման ցուցում

Կիրառելի չէ

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Քիթ-կոկորդ-ականջաբան

1

1

2)

Նյարդաբան

0.3

0.4

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

0.3

1

Շեղումների հայտնաբերում

2)

Առկա չէ

Ասպարտատամինատրանսֆերազի (ԱՍՏ) որոշում

-

1

3)

Առկա չէ

Ալանինամինատրանսֆերազի (ԱԼՏ) որոշում

-

1

4)

Առկա չէ

Ընդհանուր բիլիռուբինի որոշում

-

1

5)

Առկա չէ

Ուղղակի բիլիռուբինի որոշում

-

1

6)

Առկա չէ

Անուղղակի բիլիռուբինի որոշում

-

1

7)

Առկա չէ

Կրեատինինի որոշում

-

0.2

8)

Առկա չէ

Միզանյութի որոշում

-

0.2

9)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

0.2

1

10)

Առկա չէ

Սեռոլոգիական հետազոտություններ (Հեպատիտներ Բ,Ց, սիֆիլիսի, մարդու իմունային անբավարարության վիրուսի վերաբերյալ հետազոտություն)

0.2

0.2

Հարուցչի հայտնաբերում

Գործիքային հետազոտություններ

11)

Առկա չէ

Օտոմիկրոսկոպիա

1

1

Անցուղու այտուց, կարմրություն, խցանում, պոլիպ

12)

Առկա չէ

Աուդիոմետրիա

0.5

0.5

Հաղորդչական ծանրալսության հայտնաբերում

13)

Առկա չէ

Տիմպանոմետրիա

0.5

0.5

Միջին ականջի ֆունկցիայի գնահատում (A, B, C տիպի կորագծերի կազմում)

14)

Առկա չէ

Ռինոսկոպիա

1

1

Քթի խոռոչի այտուցի, խեցիների հիպերտրոֆիայի հայտնաբերում

15)

Առկա չէ

Ականջի էնդոսկոպիկ հետազոտություն

0.5

0.5

Անցուղու այտուցի, կարմրության, խցանման, պոլիպի հայտնաբերում

16)

Առկա չէ

ֆիբրոռինոֆարինգոլարինգոսկոպիա

0.2

0.2

Ձայնալարերի նորմալ պատկեր կամ հիպերեմիա

17)

Առկա չէ

Ականջից քսուքի քննություն

0.3

0.3

Հարուցչի հայտնաբերում

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում /ջեներիկ/

Չ/Մ

Միջինաց-ված ցուցանիշ՝ տրամադր-ման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Ֆենազոն, լիդոկային (լիդոկայինի հիդրոքլորիդ) ականջակաթիլներ

40մգ/գ+10մգ/գ

Ֆենազոն, լիդոկային (լիդոկայինի հիդրոքլորիդ) ականջակաթիլներ40մգ/

գ+10մգ/գ

սրվակ

կաթոցիկ

1

3մլ

15մլՖ

7

2)

Ռիֆամիցին (ռիֆամիցին նատրիում) ականջակաթիլներ 26մգ (20000ՄՄ)/մլ

Ռիֆամիցին (ռիֆամիցին նատրիում) ականջակաթիլներ 26մգ (20000ՄՄ)/մլ

շշիկ կաթոցի-կով

0.5

5կաթիլ օրը 3 անգամ

1ֆլակոն

10

3)

Ցիպրոֆլօքսացին (ցիպրոֆլօքսացինի հիդրոքլորիդ), դեքսամեթազոն դեղակախույթ աչքի/ականջի 3մգ/մլ+1մգ/մլ

Ցիպրոֆլօքսացին (ցիպրոֆլօքսացինի հիդրոքլորիդ), դեքսամեթազոն դեղակախույթ աչքի/ականջի 3մգ/մլ+1մգ/մլ

սրվակ-կաթոցիկ

1

3մկ

15մլՖ

7

4)

Ֆլյուկոնազոլ 0.3 %

Ֆլյուկոնազոլ 0.3 %

սրվակ-կաթոցիկ

1

3մլ

15մլՖ

14

5)

Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի ացետատ) 10մգ/գ

Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի ացետատ) 10մգ/գ

սրվակ-կաթոցիկ

1

-

1

7

6)

Հիդրոկորտիզոն (կաթիլներ) 25մգ/5մգ/1մլ

Հիդրոկորտիզոն (կաթիլներ) 25մգ/5մգ/1մլ

սրվակ-կաթոցիկ

1

3մլ

15մլՖ

7

7)

Նանոկոլլոիդային արծաթ

Նանոկոլլոիդային արծաթ

կաթիլ

1

3մլ

15մլՖ

14

8)

Ֆլյուկոնազոլ 0.3 %

Ֆլյուկոնազոլ 0.3 %

սրվակ-կաթոցիկ

1

4մլ

 

14

9)

Նիտրոֆուրալ, տետրակային (տետրակայինի հիդրոքլորիդ), ֆենազոնականջա-կաթիլներ (լուծույթ)2,5մգ/մլ+ 31,25մգ/մլ+87,5մգ/մլ

Նիտրոֆուրալ, տետրակային (տետրակայինի հիդրոքլորիդ), ֆենազոնականջա-կաթիլներ (լուծույթ)2,5մգ/մլ+ 31,25մգ/մլ+87,5մգ/մլ

սրվակ կաթոցիկ

1

1մլ

5մլ

5

10)

Քսիլոմետազոլին (քսիլոմետազոլինի հիդրոքլորիդ) քթակաթիլներ 0,5մգ/մլ

Քսիլոմետազոլին (քսիլոմետազոլինի հիդրոքլորիդ) քթակաթիլներ 0,5մգ/մլ

շշիկ-կաթոցիկ

0.5

3մլ

15մլ

7

11)

Մոնտելուկաստ (մոնտելուկաստ նատրիում) 5մգ

Մոնտելուկաստ (մոնտելուկաստ նատրիում) 5մգ

դեղա-հատեր ծամելու

0.5

0.01գ

20հաբ

10

12)

Ֆլյուտիկազոն պրոպրիոնատ 0,05%

Ֆլյուտիկազոն պրոպրիոնատ 0,05%

կաթիլ

0,5

50-200մկգ

9.9մլ

14

13)

Մոմեթազոն ֆուրոատ մոնոհիդրատ 50մկգ

Մոմեթազոն ֆուրոատ մոնոհիդրատ 50մկգ

կաթիլ

0.5

50-200մկգ

140 փչիկ

20

14)

Լևոցետիրիզին (լևոցետիրիզինի դիհիդրոքլորիդ) կաթիլներ ներքին ընդունման 5մգ/մլ

Լևոցետիրիզին (լևոցետիրիզինի դիհիդրոքլորիդ) կաթիլներ ներքին ընդունման 5մգ/մլ

կաթիլ

0,5

5մգ

70մգ

14

15)

Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ ներարկման 4մգ/մլ

Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ ներարկման 4մգ/մլ

ամպուլա

1

8մգ

36մգ

5

16)

Մեթիլպրեդնիզոլոն 4մգ

Մեթիլպրեդնիզոլոն 4մգ

դեղա-հատեր

0.5

48

220մգ

11

17)

Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ),-քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) 500մգ+125մգ, 875մգ+125մգ

Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ),

քլավուլանաթթու

(կալիումի քլավուլանատ) 500մգ+125մգ, 875մգ+125մգ

դեղա-հատեր

1

0.5-1գ

2.5-5գ

7

18)

Կլարիթրոմիցին 250մգ, 500մգ

Կլարիթրոմիցին 250մգ, 500մգ

դեղա-հատեր

1

0.5

3.5գ

7

19)

Ցեֆեպիմ (ցեֆեպիմի հիդրոքլորիդ) դեղափոշի ներարկման լուծույթի 1000մգ

Ցեֆեպիմ (ցեֆեպիմի հիդրոքլորիդ) դեղափոշի ներարկման լուծույթի 1000մգ

սրվակ

1

2

14գ

7

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ականջի լվացում, միկրոսկոպի հսկողության տակ` վակուում արտածծիչով

1

1

2)

Ականջի լվացում հակասեպտիկ լուծույթներով և դեղի ներմուծում

1

1

 

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Գլասկոկ-Շամբո․ Ականջի վիրաբուժություն-2010․ ԱՄՆ/Glasscock-Shambaugh. Surgery of the ear-2010, USA

2. Դերալդ Ե․ Բրակման, Կլաֆ Շելտոն, Մոիգա Ա․ Արրիգա, Ականջի վիրաբուժություն – Էլսեվիեր - 2016 /Derald E. Brackmann, MD, Clough Shelton, MD, Moisռs A. Arriaga, MD, MBA. Օtologic surgery.- Elsevier-2016

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հուլիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան