Գլխավոր տեղեկություն
Համար
N 191-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 04.07.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
19.06.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

19 հունիս 2024 թ.

N 191-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՐՏԱԼՅԱՐԴԱՅԻՆ ԼԵՂՈՒՂԻՆԵՐԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել արտալյարդային լեղուղիների չարորակ նորագոյացություններով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

19.06.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«19» հունիս 2024 թվականի

N 191-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԱՐՏԱԼՅԱՐԴԱՅԻՆ ԼԵՂՈՒՂԻՆԵՐԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

C24

Լեղուղիների այլ չճշտված մասերի չարորակ նորագոյացություն

Բացառությամբ` ներլյարդային լեղածորանի (C22.1)

2)

C24.0

Արտալյարդային լեղածորանի չարորակ նորագոյացություն

Լեղածորանի կամ լեղանցուղու չարորակ նորագոյացություն

Ընդհանուր լեղածորանի չարորակ նորագոյացություն

Լեղապարկային ծորանի չարորակ նորագոյացություն

Լյարդային ծորանի չարորակ նորագոյացություն

3)

C24.8

Լեղուղիների ախտահարում, որոնք դուրս են գալիս վերը նշված մեկ և ավելի տեղակայումների սահմաններից

4)

C24.9

Լեղուղիների չարորակ նորագոյացություններ` չճշտված

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ, երեխա, դեռահաս

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Т-առաջնային ուռուցք

TX` Առաջնային ուռուցքի մասին չկա տեղեկություն

T0` Առաջնային ուռուցքի մասին ապացույցներ չկան

Tis` Ուռուցք տեղում high grade դիսպլազիա

T1` Ուռուցքը ներաճում է լեղածորանի պատի մեջ մինչև 5մմ

T2` Ուռուցքը ներաճում է լեղածորանի պատի մեջ 5 – 12 մմ

T3` Ուռուցքը ներաճում է լեղածորանի պատի մեջ 12 մմ և ավել

T4` Ուռուցքը ներաճում է մագիստրալ անոթների մեջ

N-ռեգիոնար ավշային հանգույցներ

NX` Ռեգիոնալ ավշային հանգույցների ընդգրկվածությունը հաստատված չէ

N0` Չկա ռեգիոնալ ավշային հանգույցներում մետաստազ

N1` Մետաստազների առկայություն 1-3 ռեգիոնար ավշային հանգույցներում

N2` Մետաստազների առկայություն 4 և ավել ռեգիոնար ավշային հանգույցներում

M —հեռավոր մետաստազներ

MX` Մետաստազի մասին չկա տեղեկություն

M0` Մետաստազ չկա

M1` Առկա է հեռավոր մետաստազ

 

Փուլեր

Չափորոշիչ T

ՉափորոշիչN

Չափորոշիչ M

0

Tis

N0

M0

I

T1

N0

M0

IIA

T1

T2

N1

N0

M0

M0

IIB

T2

T3

T3

N1

N0

N1

M0

M0

M0

IIIA

T1

T2

T3

N2

N2

N2

M0

M0

M0

IIIB

T4

T4

T4

N0

N1

N2

M0

M0

M0

IV

Ցանկացած T

Ցանկացած N

M1

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Անհետաձգելի, շտապ, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Որովայնային /լապարոսկոպիկ/ ընդհանուր վիրաբույժ, բժիշկ–էնդոսկոպիստ, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ-ուռուցքաբան, ճառագայթային ուռուցքաբան, սրտաբան, հոգեբույժ, նուտրիցիոլոգ, աղեստամոքսաբան, առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատության ուռուցքաբան, անոթային վիրաբույժ, ինֆեկցիոնիստ(վարակաբան)

8)

Գանգատներ

ա. առանց գանգատների,

բ. գանգատների առկայությամբ` դեղնուկ, ցավեր որովայնի շրջանում, գոտևորող ցավեր էպիգաստրալ շրջանում, աղիների անկանոն աշխատանք, փորկապություն, ախորժակի բացակայություն, սրտխառնոց, որովայնի չափերի մեծացում, փքվածություն, մկանային թուլություն, քաշի անկում, կախեքսիա:

9)

Անամնեզ

Մաշկի դեղնություն, մեզի մգացում, ախոլիկ կղանք, ցավեր որովայնի շրջանում, թուլություն

10)

Զննման արդյունք/Ցուցում

Ծավալային գոյացության հայտնաբերում, որովայնի վիճակի գնահատում (փքված, լարված, հանգիստ և այլն), լաբորատոր կլինիկական և ճառագայթային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հետ համադրում

11)

Հոսպիտալացման ցուցում

Պլանային վիրահատություն, պլանային քիմիաթերապիա, պլանային/շտապ ճառագայթային թերապիա, կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում շտապ հոսպիտալացում վիրաբուժական և/կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունք

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Տվյալ նոզոլոգիական խմբում խորհրդատվությունների քանակը, բնույթը և ընդգրկված մասնագետների քանակը դիտվում է յուրովի և կախված է տվյալ կլինիկական դեպքի նրբությունների և/կամ ուղեկցող նոզոլոգիական խմբերի առկայությունից և/կամ բացակայությունից

1

1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություններ, կոագուլոգրամմա, էլեկտրոլիտներ, արյան խումբ, սերոլոգիական հետազոտություն` ալֆա-ֆետոպրոտեին (AFP), Հեպատիտ Բ, Հեպատիտ Ց, այլ հեպատիտներ, CEA-քաղցկեղային էմբրիոնալ հակածին, Ca 19-9` շրջանառվող ուռուցքային անտիգեն։

1

 1

Շեղումների հայտնաբերում

2)

Առկա չէ

Էնդոսկոպիկ բիոպտատի/պրեպարատի հյուսվածաբանական հետազոտություն։

Իմունոհիստոքիմիական հետազոտություն

Գենետիկ մուտացիաների որոշում MSI (միկրոսատելիտային անկայունության) ստատուսի, EGFR, KRAS, BRAF, ALK, ROS, MET, RET, HER, NTRK, NGS (նոր սերնդի սեկվենավորում):

1

1

Ուռուցքի հյուսվածաբանական տեսակի, գենետիկ պրոֆիլի ճշտում

 

Գործիքային հետազոտություններ

3)

Առկա չէ

Պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ

1

1

Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը

4)

Առկա չէ

Պոզիտրոն էմիսիոնային տոմոգրաֆիա` ըստ ցուցման

1

1

5)

Առկա չէ

Գերձայնային հետազոտություն` ըստ ցուցման

1

1

6)

Առկա չէ

Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ըստ ցուցման

1

1

7)

Առկա չէ

Գերձայնային հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա` տրեպան բիոպսիայով (ըստ ցուցման)

1

1

8)

Առկա չէ

Էնդոսկպիկ խոլանգիոգրաֆիա, կոլոնոսկոպիա, խոլեդոխոսկոպիա ֆիբրոէզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա` բիոպսիայով և առանց

1

1

Էնդոսկոպիկ հետազոտություններով պարզաբանվում է ուռուցքի տեղակայումը, ինչպես նաև հանդիսանում է բիոպսիայի մեթոդ, նաև անհրաժեշտ է հետազոտել աղեստամոքսային ուղու վերին հատվածները այլ պաթոլոգիաները ժխտելու/հայտնաբերելու համար

9)

Առկա չէ

Համակարգչային տոմոգրաֆիա-անգիոգրաֆիա, լյարդի անգիոգրաֆիա` էմբոլիզացիայով և առանց

1

1

Էնդովասկուլյար միջամտությունների արդյունքում որոշվում է սրտի սնուցող անոթների անցանելիությունը, ինչպես նաև ուրգենտ կարգավիճակներում արյունահոսության դադարեցում, ստուգվում են հաստ աղին սնուցող անոթները վիրահատության ծավալը որոշելու համար, լյարդի մետաստատիկ օջախների համար կիրառվում է օջախը սնուցող անոթի էմբոլիզացիա

10)

Առկա չէ

էնդոդուոդենոսոնոգրաֆիա

1

1

Անհրաժեշտ է ուռուցքների փուլավորման, ավշային հանգույցների գնահատման, վաղ ուռուցքների էնդոսկոպիկ հեռացման համար։

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում,

դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում /ջեներիկ/

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն

Միջին օրական չափաքա-նակ

Բուժման կուրսի միջին չափաքա-նակ

Օրերի քանակ

1)

Ատեզոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 840մգ/14մլ,1200մգ/20մլ

Ատեզոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 840մգ/14մլ,1200մգ/20մլ

շշիկ

21 օրը 1 անգամ

1200

1200

12 ամիս և ավել

2)

Բևացիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/մ

Բևացիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/մ

սրվակ

21 օրը 1 անգամ

400մգ

1100մգ

12 ամիս և ավել

3)

Լենվատինիբ 4մգ,10մգ

Լենվատինիբ 4մգ,10մգ

դեղապատիճ

ամենօրյա

8

12

12 ամիս և ավել

4)

Դուրվալումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/մլ

Դուրվալումաբխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

1500

1500

12 ամիս և ավել

5)

Սորաֆենիբ 200մգ

Սորաֆենիբ 200մգ

դեղահատեր

ամենօրյա

800

800

12 ամիս և ավել

6)

Կաբազանտինիբ 20մգ,40մգ,60մգ

Կաբազանտինիբ 20մգ,40մգ,60մգ

դեղահատեր

ամենօրյա

60

60

12 ամիս և ավել

7)

Րեգորաֆեմիբ 40մգ

Րեգորաֆեմիբ 40մգ

դեղահատեր

28 օրը 1 անգամ

160

160

12 ամիս և ավել

8)

Օքսալիպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ/մլ

Օքսալիպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ/մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

200 մգ

260մգ

4-6ամիս

9)

5 Ֆտորուրացիլ լուծույթ ներարկման/կաթիլա-ներարկման 250մգ/5մլ, 500մգ/10մլ

5 Ֆտորուրացիլ լուծույթ ներարկման/կաթիլա-ներարկման 250մգ/5մլ, 500մգ/10մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

4500 մգ

5500 մգ

4-6 ամիս

10)

Կապեցիտաբին 500մգ

Կապեցիտաբին 500մգ

դեղահատեր

21 օրը 1 անգամ

6 հաբ 3000մգ

112 հաբ 4000մգ

4-6 ամիս

11)

Ca-ֆոլինատ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ

Ca-ֆոլինատ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ

սրվակ

14 օրը 1 անգամ

650 մգ

800 մգ

4-6 ամիս

12)

Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ

Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ

սրվակ

2-3 շաբաթը 1անգամ

200 մգ

480 մգ

6-12 ամիս

13)

Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ

Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

200 մգ

200 մգ

6-12 ամիս

14)

Րեգորաֆեմիբ 40մգ

Րեգորաֆեմիբ 40մգ

դեղահատեր

1-21 օր

160մգ

-

Երկարատև

15)

Ռամուցիրումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ

Ռամուցիրումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ

սրվակ

14 օրը 1 անգամ

500մգ

800

12 ամիս և ավել

16)

Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ, 150մգ , 440մգ

Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ, 150մգ , 440մգ

սրվակ

21 օրը 1 անգամ

440մգ

600մգ

12 ամիս և ավել

17)

Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ

Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

420մգ

840մգ

12 ամիս և ավել

18)

Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ, 150մգ , 440մգ

Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ, 150մգ , 440մգ

սրվակ

21 օրը 1 անգամ

420մգ

840մգ

12 ամիս և ավել

19)

Դաբրաֆենիբ 50մգ,75մգ

Դաբրաֆենիբ 50մգ,75մգ

դեղապատիճ

ամենօրյա

300մգ

300մգ

12 ամիս և ավել

20)

Էնկորաֆենիբ 75մգ

Էնկորաֆենիբ 75մգ

դեղահատեր

ամենօրյա

300մգ

300մգ

12 ամիս և ավել

21)

Վեմուրաֆենիբ 240մգ

Վեմուրաֆենիբ 240մգ

դեղահատեր

ամենօրյա

1920մգ

1920մգ

12 ամիս և ավել

22)

Բինիմետինիբ 15մգ

Բինիմետինիբ 15մգ

դեղահատեր

ամենօրյա

90մգ

90մգ

12 ամիս և ավել

23)

Տրամեկտինիբ 0,5մգ

Տրամեկտինիբ 0,5մգ

դեղահատեր

ամենօրյա

2մգ

2մգ

12 ամիս և ավել

24)

Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ

Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

80մգ

130մգ

4-6 ամիս

25)

Լորատրեկտինիբ 100մգ

Լորատրեկտինիբ 100մգ

դեղապատիճ

ԱՄԵՆՕՐՅԱ

100*2

100*2

12 ամիս և ավել

26)

Էնտրեկտինիբ 200մգ

Էնտրեկտինիբ 200մգ

դեղապատիճ

ԱՄԵՆՕՐՅԱ

600

600

12 ամիս և ավել

27)

Պազոպամիբ 200մգ,400մ

 Պազոպամիբ 200մգ,400մ

դեղահատեր

ամենօրյա

800

800

12 ամիս և ավել

28)

Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ

Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

450

900մգ

4-6 ամիս

29)

Պակլիտաքսել պակլիտաքսելխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/16.7մ,30մգ/5մլ, 6մգ/մլ,

Պակլիտաքսել պակլիտաքսելխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/16.7մ,30մգ/5մլ,

6մգ/մլ,

սրվակ

21 օրը 1 անգամ

250

360

4-6 ամիս

30)

Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 1000մգ

Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 1000մգ

սրվակ

21 օրը 1 անգամ

1500

2000մգ

4-6 ամիս

31)

Էտոպոզիդ լուծույթ ներարկման/կաթիլա-ներարկման 100մլ/5մլ

Էտոպոզիդ լուծույթ ներարկման/կաթիլա-ներարկման 100մլ/5մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

100

200մգ

4-6 ամիս

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Վիրահատական միջամտություն հետևյալ ծավալով/ներով (լապարոտոմիկ և լապարոսկոպիկ).

ա. լյարդի տրեպան բիոպսիա,

բ. ներլեղածորանային բիոպսիա,

գ. լեղուղիների միջմաշկային միջլյարդային դրենավորում` արտաքին, արտաքին – ներքին,

դ. լեղուղիների միջմաշկային միջլյարդային ստենտավորում,

ե. ընդհանուր լեղածորանի էնդոսկոպիկ ստենտավորում,

զ. լյարդի օջախների աբլյացիաներ,

է. լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիա,

ը. խոլեցիստէկտոմիա լյարդի մասնահատումով,

թ. ախտորոշիչ լապարոսկոպիա` բիոպսիայով,

ժ. լյարդի մասնահատումներ լիմֆոդիսսեկցիայով և առանց,

ժա. լյարդի ատիպիկ մասնահատում, լյարդի սեգմենտի մասնահատում,

ժբ. լյարդի բիսեգմենտէկտոմիա, լյարդի տրիսեգմենտէկտոմիա,

ժդ. լյարդի բլթի մասնահատում (հեմիհեպատէկտոմիա), լյարդի համակցված մասնահատումներ,

ժե. լյարդի մասնահատում օջախների աբլյացիաների հետ,

ժզ. պորտալ երակի էմբոլիզացիա,

ժէ. անոթային ռեկոնստրուկցիաներ,

ժը. լեղածորանի մասնահատում պլաստիկայով, լեղածորանի մասնահատում բարակ աղու գալարի հետ բերանակցումով, լեղածորանի մասնահատում լյարդի մասնահատումով,

ժթ. լյարդի փոխպատվաստում:

1

1

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864

2․ Ուռուցքների դասակարգմում` TNM 8-th edition

3․ https://www.nccn.org/

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հուլիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան