Գլխավոր տեղեկություն
Համար
N 184-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.10-2024.06.23 Պաշտոնական հրապարակման օրը 13.06.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
05.06.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

05 հունիս 2024 թ.

N 184-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԴԻՄԱՅԻՆ ՆՅԱՐԴԻ ԱԽՏԱՀԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել դիմային նյարդի ախտահարումներով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

05.06.2024

Ա. Ավանեսյան

 

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«05» հունիս 2024 թվականի

N 184-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԴԻՄԱՅԻՆ ՆՅԱՐԴԻ ԱԽՏԱՀԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

G51

Դիմային նյարդի ախտահարումներ

 

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Սուր ընթացք

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Նյարդաբան

8)

Գանգատներ

Դեմքի միակողմանի (հազվադեպ երկկողմանի) հանկարծակի թուլություն, կոպի և բերանի կախվածություն, բերանի մի կողմից թքահոսություն, աչքի փակման դժվարություն, որը բերում է աչքի չորության։ Կարող են գանգատվել նաև ձայների տհաճությունից։

9)

Անամնեզ

Պացիենտները նկարագրում են հանկարծակի առաջացած դեմքի թուլություն, կարող են նկարագրել նաև նախորդող թրթռոցներ բերանի կամ կոպի հատվածում՝ վնասված կողմից։ Անամնեզում կարող են նշել չկոմպենսացված շաքարային դիաբետ, ինչպես նաև դեմքի հերպեսային բշտեր։ Երկկողմանի դիմային նյարդի պարեզը սովորաբար խոսում է ցրված սկլերոզի կամ նեյրոբորելիոզի մասին։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Պացիենտը գիտակից է, մենինգեալ նշաններ չկան, զննման ժամանակ ճակատային ծալքերը հարթված են, աչքը չի փակվում, քիթ-շրթունքային ծալքը նույն կողմից հարթված է։ Պացիենտը կարող է ունենալ նաև հիպերակուզիա։

11)

Հոսպիտալացման ցուցում

Կրկնվող դիմային պարեզ՝ ախտորոշման նպատակով, ցրված սկլերոզի սրացում։

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Նյարդաբան

1

1

2)

Էնդոկրինոլոգ

-

1

3)

Ինֆեկցիոնիստ

-

1

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Սովորաբար առանց շեղումների

2)

Առկա չէ

Արյան բիոքիմիական հետազոտություն

1

1

Հնարավոր է գլյուկոզի բարձր մակարդակ, բարձր գլիկոզիլացված հեմոգլոբին

3)

Առկա չէ

Ուղեղ-ողնուղեղային հեղուկի քննություն՝ ընդհանուր կլինիկական

-

1

Անամնեզում ցրված սկլերոզ ունեցող պացիենտների մոտ` բնորոշ պատկեր (կարող են հայտնաբերվել օլիգոկլոնալ դրական հակամարմիններ)

Գործիքային հետազոտություններ

4)

Առկա չէ

Գլխուղեղի կամ ողնուղեղի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` կոնտրաստավորմամբ

-

1

Դիմային նյարդի այտուց, դիմային նյարդի ընթացքով կոնտրաստի կուտակում։

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

 

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժ-ման կուրսի միջին չափա-քանակ

Օրե-րի քա-նակ

1)

Մեթիլպրեդնիզոլոն 4մգ, 16մգ

Մեթիլպրեդնիզոլոն4մգ, 16մգ

դեղահատեր

Օրական 3 դեղահատից իջեցում ըստ սխեմայի

48մգ

Մինչև 2 շաբաթ

Մինչև 2 շաբաթ

2)

Պրեդնիզոլոն 5մգ

Պրեդնիզոլոն 5մգ

դեղահատեր

Օրական 12 դեղահաբից իջեցում ըստ սխեմայի

60մգ

Մինչև 2 շաբաթ

Մինչև 2 շաբաթ

3)

Ացիկլովիր200մգ,

400մգ

Ացիկլովիր 200մգ,

400մգ

դեղահատեր

Օրական 5 դեղահատ

2000մգ

7-10 օր

7-10 օր

4)

Վալացիկլովիր (վալացիկլովիրի հիդրոքլորիդ) 500մգ

Վալացիկլովիր (վալացիկլովիրի հիդրոքլորիդ) 500մգ

դեղահատեր

Օրական 2 դեղահաբ

1000-2000մգ

7-10 օր

7-10 օր

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը,

3) հատուկ նշումներ.

ա. կարելի է կիրառել միայն ստերոիդային թերապիա, կամ դրանք համակցել հակավիրուսային պրեպարատների հետ,

բ. առանց ստերոիդային թերապիայի միայն հակավիրուսային պրեպարատ նշանակելը արդյունավետ չէ: Խորհուրդ չի տրվում հակավիրուսային մոնոթերապիա։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Դիմային նյարդի էլեկտրաստիմուլյացիա

-

1

 

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Գրոնսեթ ԳՍ, Պադուգա Ռ; Նյարդաբանների Ամերիկյան Ակադեմիա․ Ապացուցողական ուղեցույցների թարմացում։ Դիմային նյարդի նևրիտի բուժում ստերոիդներով և հակավիրուսային պրեպարատներով։ Նյարդաբանների Ամերիկյան Ակադեմիայի ենթակոմիտեի ուղեցույցների հաշվետվություն․ 2012 նոյեմբեր/Gronseth GS, Paduga R; American Academy of Neurology. Evidence-based guideline update: steroids and antivirals for Bell palsy: report of the Guideline Development Subcommittee of the American Academy of Neurology. Neurology. 2012 Nov 27;79(22):2209-13. doi: 10.1212/WNL.0b013e318275978c. Epub 2012 Nov 7. PMID: 23136264

2. Գադյոր, Ի․, Մադհոկ, Վ․ Բ․, Դալի, Ֆ․, Սոմասունդրա, Դ․, Սուլիվան, Մ․, Գամմի, Ֆ․, Սուլիվան Ֆ․ (2015)․ Դիմային նյարդի նևրիտի հակավիրուսային բուժում (դիմային իդիոպաթիկ պարալիչ) Կոհրեյնյան համակարգված դիտարկումների տվյալների բազա, (11), CD001869. / Gagyor, I., Madhok, V. B., Daly, F., Somasundara, D., Sullivan, M., Gammie, F., & Sullivan, F. (2015). Antiviral treatment for Bell's palsy (idiopathic facial paralysis). The Cochrane database of systematic reviews, (11), CD001869` https://doi.org/10.1002/14651858.CD001869.pub8

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան