Basic information
Number
N 210
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (-21.04.1997)
Status
Գործում է
Source
ՀՀԿՈ 1994/5-6, մայիս, հունիս 1994
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
06.05.1994
Signing organisation
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մայիսի 1994 թվականի N 210

քաղ. Երևան

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԱՑԻ, ԱԼՅՈՒՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԵՐԻ ԵՎ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հացաթխման և ներքաղաքային տրանսպորտի վնասաբերությունը նվազեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. 1994 թվականի մայիսի 10-ից սահմանել`

ա) հացի մանրածախ գին` 1 կգ 4 դրամ 50 լումա, ալյուրի` 1 կգ 3 դրամ 50 լումա, ներառյալ 3,5 տոկոս առևտրական զեղչը:

Սահմանել, որ մարդասիրական օգնության կարգով ստացված ցորենը հացի արտադրության համար օգտագործելու դեպքում ալրաղաց գործարանները յուրաքանչյուր 1 տոննա ցորենի դիմաց բյուջե պետք է մուծեն 150 դրամ` միջազգային պայմանագրերով նախատեսված այլ նպատակների համար:

Սահմանել, որ հացի և բնակչությանն իրացման ենթակա ալյուրի բեռնումն ու փոխադրումը մինչև սպառողը կատարվում է մատակարարի միջոցով և նրա հաշվին, իսկ բեռնաթափումը` ստացողի միջոցով և նրա հաշվին.

բ) ներքաղաքային տրանսպորտով (տրոլեյբուս, տրամվայ) և մետրոյով ուղևորների փոխադրման համար սակագին` յուրաքանչյուր անձից 4 դրամ.

գ) իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` համաձայնեցնելով էկոնոմիկայի նախարարության հետ, սահմանելու ներքաղաքային ավտոբուսային տրանսպորտով ուղևորների փոխադրման սակագին` մինչև 5 տոկոս շահութաբերությամբ, անհրաժեշտության դեպքում վերանայելու այն ոչ շուտ, քան ամիսը մեկ անգամ:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, առևտրի նախարարության և Հայկոոպի վարչության հետ համաձայնեցնելով, 1994 թվականի մայիսի 10-ի դրությամբ սահմանել հացի և ալյուրի մնացորդների վերագնահատման կարգ.

բ) հաստատել հացի մանրածախ գնի գնացուցակը և դրանով ապահովել բոլոր սպառող կազմակերպություններին և ձեռնարկություններին:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնակչությանն իրացվող հացի, ալյուրի մանրածախ գների և հիմնական ծառայությունների սակագների փոփոխման մասին» N 665 որոշումը:


Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ