Գլխավոր տեղեկություն
Համար
N 186-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 25.06.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
10.06.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

10 հունիս 2024 թ.

N 186-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՍՏ ԱՂԻՔԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել հաստ աղիքի չարորակ նորագոյացություններով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

10.06.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«10» հունիս 2024 թվականի

N 186-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՀԱՍՏ ԱՂԻՔԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

C18

Հաստ աղիքի չարորակ նորագոյացություններ

2)

C18.0

Կույրաղիքի

Իլեոցեկալ փականի

3)

C18.1

Որդանման ելունի (ապենդիքս)

4)

C18.2

Վերել հաստ աղիքի

5)

C18.3

Լյարդային անկյան

6)

C18.4

Միջաձիգ հաստ աղիքի

7)

C18.5

Փայծաղային անկյան

8)

C18.6

Վայրէջ հաստ աղիքի

9)

C18.7

Սիգմայաձև աղիքի

Սիգմոիդի (ոլորանի)

Բացառությամբ` ռեկտոսիգմոիդալ միակցության չարորակ

նորագոյացությունների (C19)

10)

C18.8

Հաստ աղիքի ախտահարումներ, որոնք դուրս են վերը նշված մեկ և

ավելի տեղակայումների սահմաններից

11)

C18.9

Հաստ աղիքի չարորակ նորագոյացություններ` չճշտված տեղակայմամբ

12)

C19

Հաստ աղիքի ռեկտոսիգմոիդալ միակցության չարորակ նորագոյացություններ, ներառյալ`

Հաստ և ուղիղ աղիների

Ռեկտոսիգմոիդալ հատվածի (հաստ աղիքի)

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ, երեխա, դեռահաս

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Т-առաջնային ուռուցք

Tx — Առաջնային ուռուցքի մասին չկա տեղեկություն

T0 — Առաջնային ուռուցքի մասին ապացույցներ չկան

Tis — Ուռուցք տեղում

T1 — Ուռուցքի ներաճում է սուբմուկոզ շերտ

T2 — Ուռուցքի ներաճում է աղու պատի մկանային շերտ

T3 — Ուռուցքի ներաճում է աղու պատի շերտերով դեպի պերիկոլիկ հյուսվածք

T4 ---- Ուռուցքը ներաճում է աղու պատի սահմաններից դուրս,

T4a — Ուռուցքը ներաճում է վիսցերալ որովայնամիզ

T4b — Ուռուցքը ներաճում է վիսցերալ որովայնամիզ և շրջակա հարող հյուսվածքների կամ առպատային որովայնամզի ախտահարում

N-ռեգիոնար ավշային հանգույց

Nx — Ռեգիոնար ավշային հանգույցները ընդգրկվածությունը հաստատված չէ

N0 — Չկա ռեգիոնար ավշային հանգույցներում մետաստազ

N1 — Մետաստազներ պարակոլիկ կամ միջընդերային անոթների շուրջ

N1a — Մետաստազներ մեկ ավշային հանգույցում

N1b — Մետաստազներ դեպի 2 - 3 ավշային հանգույցներ

N1c — Ավշային հանգույցները ընդգրկված չեն, սակայն առկա են ուռուցքային բջիջներ սուբսերոզ և/կամ առանձ որովայնամզի պերիկոլիկ հատվածներում

N2 — Մետաստազներ 4- ից ավել ավշային հանգույցներում

N2a — Մետաստազներ 4 – 6 ավշային հանգույցներում N2b — Մետաստազներ 6 – ից ավել ավշային հանգույցներում

M —հեռադիր մետաստազներ

MX — Մետաստազի մասին չկա տեղեկություն

MO — Մետաստազ չկա

M1 — Առկա է հեռավոր մետաստազ

Փուլեր

Չափորոշիչ T

ՉափորոշիչN

Չափորոշիչ M

0

Tis

N0

М0

IA

T1-T2

N0

М0

IIA

T3

N0

М0

IIB

T4a

N0

М0

IIC

T4b

N0

М0

IIIA

T1-T2

T1

N1/N1c

N2a

М0

M0

IIIB

T3-T4a

T2-T3

T1-T2

N1/N1c

N2a

N2b

М0

M0

M0

IIIC

T4a

T3-T4a

T4b

N2a

N2b

N1-N2

М0

M0

M0

IVA

Ցանկացած T

Ցանկացած N

M1a

IVB

Ցանկացած T

Ցանկացած N

M1b

IVC

Ցանկացած T

Ցանկացած N

M1c

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Անհետաձգելի, շտապ, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Որովայնային/լապարոսկոպիկ/ընդհանուր վիրաբույժ, բժիշկ – էնդոսկոպիստ, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ-ուռուցքաբան, ճառագայթային ուռուցքաբան, սրտաբան, անոթային վիրաբույժ, հոգեբույժ, նուտրիցիլոգ, աղեստամոքսաբան, առողջության առաջնային պահպանման բժշկական հաստատության ուռուցքաբան

8)

Գանգատներ

ա. առանց գանգատների,

բ. գանգատների առկայությամբ` ցավեր որովայնում, աղիների անկանոն աշխատանք, փորկապություններ, կղանքի հետ արյունային կամ արյունալորձային արտադրություն, թուլություն, ախորժակի բացակայություն, սրտխառնոց, որովայնի չափերի մեծացում, փքվածություն, մկանային թուլություն, քաշի անկում, կախեքսիա

9)

Անամնեզ

Կղանքի հետ արյունային արտադրություն, ցավեր որովայնում, աղիների գործունեության դժվարացում

10)

Զննման արդյունք/Ցուցում

Ծավալային գոյացության հայտնաբերում, մատնային զննում, որովայնի վիճակի գնահատում (փքված, լարված, հանգիստ և այլն), կլինիկո-լաբորատոր և ռադիոլոգիական տվյալների հետ համադրում

11)

Հոսպիտալացման Ցուցում

Պլանային վիրահատություն, պլանային քիմիաթերապիա, պլանային/շտապ ճառագայթային թերապիա, կյանքին սպառնացող իրավիճակներում շտապ հոսպիտալացում վիրաբուժական և/կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունք

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Տվյալ նոզոլոգիական խմբում խորհրդատվությունների քանակը, բնույթը և ընդգրկված մասնագետների քանակը դիտվում է յուրովի և կախված է տվյալ կլինիկական դեպքի առանձնահատկությունների կամ ուղեկցող նոզոլոգիական խմբերի առկայությունից կամ բացակայությունից

1

1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություն, կոագուլորգրամմա, էլեկտրոլիտներ, արյան խումբ, սերոլոգիական հետազոտություն, CEA` քաղցկեղային էմբրիոնալ հակածին, Ca 19-9` շրջանառվող ուռուցքային անտիգեն։

1

1

Շեղումների հայտնաբերում

2)

Առկա չէ

Էնդոսկոպիկ բիոպտատի/պրեպարատի հյուսվածաբանական հետազոտություն։

Իմունոհիստոքիմիական հետազոտություն:

Գենետիկ մուտացիաների որոշում MSI (միկրոսատելիտային անկայունության) ստատուսի, EGFR, KRAS, BRAF, ALK, ROS, MET, RET, HER, NTRK, NGS (նոր սերնդի սեկվենավորում)

1

1

Ուռուցքի հյուսվածաբանական տեսակի, գենետիկ պրոֆիլի ճշտում

Գործիքային հետազոտություններ

3)

Առկա չէ

Պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ

1

1

Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը

4)

Առկա չէ

Պոզիտրոն էմիսիոն շերտագրություն` ըստ ցուցման,

1

1

5)

Առկա չէ

Գերձայնային հետազոտություն` ըստ ցուցման։

1

1

6)

Առկա չէ

Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ըստ ցուցման

1

1

7)

Առկա չէ

Գերձայնային հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա` տրեպան բիոպսիայով (ըստ ցուցման)

1

1

8)

Առկա չէ

Կոլոնոոսկոպիա` բիոպսիայով

1

1

Էնդոսկոպիկ հետազոտություններով պարզաբանվում է ուռուցքի տեղակայումը, ինչպես նաև հանդիսանում է բիոպսիայի մեթոդ, նաև անհրաժեշտ է հետազոտել աղեստամոքսային տրակտի վերին հատվածները այլ պաթոլոգիաները ժխտելու/հայտնաբերելու համար

9)

Առկա չէ

Ֆիբրոէզոֆագոգաստրոդուդենոսկոպիա` բիոպսիայով և առանց

1

1

10)

Առկա չէ

Կորոնարոանգիոգրաֆիա

1

1

Էնդովասկուլյար միջամտությունների արդյունքում կազմվում է սրտի սնուցող անոթների անցանելիությունը, ինչպես նաև ուրգենտ կարգավիճակներում արյունահոսության դադարեցում, ստուգվում են հաստ աղին սնուցող անոթները վիրահատության ծավալը որոշելու համար, լյարդի մետաստասզների օջախների համար կիրառվում է օջախը սնուցող անոթի էմբոլիզացիա

11)

Առկա չէ

Համակարգչային տոմոգրաֆիա-անգիոգրաֆիա, լյարդի անգոգրաֆիա` էմբոլիզացիայով և առանց

1

1

12)

Առկա չէ

Էնդոգաստրոսոնոգրաֆիա

1

1

Անհրաժեշտ է ուռուցքների փուլավորման, ավշային հանգույցների գնահատման, վաղ ուռուցքների էնդոսկոպիկ հեռացման համար

13)

Առկա չէ

էնդոկոլոնոսոնոգրաֆիա

1

1

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում /ջեներիկ/

Չ/Մ

Միջի-նացված ցուցանիշ՝ տրամա-դրման հաճախա-կանու-թյուն

Մի-ջին օրա-կան չափա-քա-նակ

Բուժ-ման կուր-սի միջին չափա-քա-նակ

Օրերի քանակ

1)

Իրինոտեկան (իրինոտեկանի հիդրոքլորիդ տրիհիդրատ)խտանյութ կաթիլաներարկման լուծույթի20մգ/մլ

Իրինոտեկան (իրինոտեկանի հիդրոքլորիդ տրիհիդրատ)խտանյութ կաթիլաներարկման լուծույթի20մգ/մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

250 մգ

360 մգ

4-6ամիս

2)

Բևացիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/մլ,

Բևացիզումաբխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/մլ,

սրվակ

21 օրը 1 անգամ

400մգ

1100մգ

4-6ամիս

3)

Աֆլիբերցեպտ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/մլ

Աֆլիբերցեպտ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/մլ

սրվակ

14 օրը 1 անգամ

250 մգ

400մգ

4-6ամիս

4)

Դոցետաքսել (դոցետաքսելի տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի20մգ/մլ

Դոցետաքսել (դոցետաքսելի տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի20մգ/մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

150 մգ

180մգ

4-6ամիս

5)

Օքսալիպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ/մլ , Ֆտորուրացիլ, 100մգ/20մլ

Օքսալիպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ/մլ , 50մգ/10մլ , 100մգ/20մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

200 մգ

260մգ

4-6ամիս

6)

5 Ֆտորուրացիլ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/մլ

5 Ֆտորուրացիլ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

4500 մգ

5500 մգ

4-6 ամիս

7)

Կապեցիտաբին 500մգ

Կապեցիտաբին 500մգ

դեղահատեր

21 օրը 1 անգամ

6 հաբ 3000մգ

112 հաբ 4000մգ

4-6 ամիս

8)

Կալցիումի –ֆոլինատ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ

Կալցիումի –ֆոլինատ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ

սրվակ

14 օրը 1 անգամ

650 մգ

800 մգ

4-6 ամիս

9)

Նիվոլումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/10մլ

Նիվոլումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/10մլ

սրվակ

2-3 շաբաթը 1անգամ

200 մգ

480 մգ

6-12 ամիս

10)

Պեմբրոլիզումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/4մլ

Պեմբրոլիզումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/4մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

200 մգ

200 մգ

6-12 ամիս

11)

Ցետուքսիմաբ ինֆուզիոն լուծույթ 5մգ/1մլ

Ցետուքսիմաբ ինֆուզիոն լուծույթ 5մգ/1մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

400 մգ

800մգ

6-12 ամիս

12)

Պանիտումումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/5մլ

Պանիտումումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/5մլ

սրվակ

14 օրը 1 անգամ

400ՄԳ

600ՄԳ

12 ամիս

13)

Ռեգորաֆեմիբ 40 մգ

Ռեգորաֆեմիբ 40 մգ

դեղահատեր

 

160մգ

-

Երկարատև

14)

Ռամուցիրումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/50մլ

Ռամուցիրումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/50մլ

սրվակ

14 օրը 1 անգամ

500մգ

800

12 ամիս և ավել

15)

Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ,150մգ, 160մգ, 440մգ

 Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ,150մգ, 160մգ, 440մգ

սրվակ

21 օրը 1 անգամ

440մգ

600մգ

12 ամիս և ավել

16)

Պերտուզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 420մգ/14մլ

Պերտուզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 420մգ/14մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

420մգ

840մգ

12 ամիս և ավել

17)

Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ,150մգ, 160մգ, 440մգ

 Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ,150մգ, 160մգ, 440մգ

սրվակ

21 օրը 1 անգամ

420մգ

840մգ

12 ամիս և ավել

18)

Դաբրաֆենիբ 75մգ

Դաբրաֆենիբ 75մգ

դեղապատիճ

ամենօրյա

300մգ

300մգ

12 ամիս և ավել

19)

Էնկորաֆենիբ 75մգ

Էնկորաֆենիբ 75մգ

դեղապատիճ

ամենօրյա

300մգ

300մգ

12 ամիս և ավել

20)

Վեմուրաֆենիբ 240մգ

Վեմուրաֆենիբ 240մգ

դեղահատեր

ամենօրյա

1920մգ

1920մգ

12 ամիս և ավել

21)

Բինիմետինիբ 15մգ

Բինիմետինիբ 15մգ

դեղահատեր

ամենօրյա

90մգ

90մգ

12 ամիս և ավել

22)

Տրամետինիբ 2մգ

Տրամետինիբ 2մգ

դեղահատեր

ամենօրյա

2մգ

2մգ

12 ամիս և ավել

23)

Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ

Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

80մգ

130մգ

4-6 ամիս

24)

Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի10մգ/մլ

Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի10մգ/մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

450

900մգ

4-6 ամիս

25)

Տեմոզոլամիդ 100մգ

Տեմոզոլամիդ 100մգ

դեղապատիճ

10-14 օրեր

150մգ

150մգ

4-6 ամիս

26)

Օկտրեոտիդ (օկտրեոտիդի ացետատ) լուծույթ ներարկման 0,05մգ/մլ, 0,1մգ/մլ

Օկտրեոտիդ (օկտրեոտիդի ացետատ) լուծույթ ներարկման 0,05մգ/մլ, 0,1մգ/մլ

ամպուլներ

28 օրը 1 անգամ

120մգ

-

12 ամիս

27)

Էվերոլիմուս 0,25մգ, 0,75մգ, 5մգ, 10մգ

Էվերոլիմուս 0,25մգ, 0,75մգ, 5մգ, 10մգ

դեղահատեր

ամենորյա

10մգ

10մգ

12 ամիս և ավել

28)

Պազոպամիբ 400մգ

Պազոպամիբ 400մգ

դեղահատեր

ամենօրյա

800մգ

800մգ

12 ամիս և ավել

29)

Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ

Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ

սրվակ

21 օրը 1 անգամ

1500

2000մգ

4-6 ամիս

30)

Էտոպոզիդ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 200մգ /10մլ

Էտոպոզիդ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 200մգ /10մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

100

200մգ

4-6 ամիս

31)

Դոցետաքսել (դոցետաքսելի տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ,20մգ/մլ

Դոցետաքսել (դոցետաքսելի տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ,20մգ/մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

110

150մգ

4-6 ամիս

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ 

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Վիրահատական միջամտություն հետևյալ ծավալով/ներով (լապարոտոմիկ և լապարոսկոպիկ).

 

ա. աջակողմյան հեմիկոլէկտոմիա,

 

բ. ձախակողմյան հեմիկոլէկտոմիա բերանակցումով,

 

գ. ձախակողմյան հեմիկոլէկտոմիա կոլոստոմայի տեղադրումով,

 

դ. ձախակողմյան հեմիկոլէկտոմիա բերանակցումով և իլեոստոմայի տեղադրումով,

 

ե. ընդլայնված աջակողմյան հեմիկոլէկտոմիա,

 

զ. սուբտոտալ կոլէկտոմիա,

 

է. սիգմայաձև աղու մասնահատում բերանակցումով,

 

ը. սիգմայաձև աղու մասնահատում բերանակցումով, և իլեոոստոմայի տեղադրումով,

 

թ. սիգմայաձև աղու մասնահատում կոլոստոմայի տեղադրումով,

 

ժ. լայնաձիգ հաստ աղու մասնահատում բերանակցումով,

 

ժա. լայնաձիգ հաստ աղու մասնահատում բերանակցումով և իլեոստոմայի տեղադրումով,

 

ժբ. լայնաձիգ հաստ աղու մասնահատում կոլոստոմայի տեղադրումով,

 

ժգ. իլեոցեկալ մասնահատում (բերանակցումով, իլեոստոմայի տեղադրումով),

 

ժդ. լյարդային անկյան մասնահատում (բերանակցումով, բերանակցումով և իլեոստոմայի տեղադրումով, կոլոստոմայի տեղադրումով),

 

ժե. փայծաղային անկյան մասնահատում (բերանակցումով, բերանակցումով և իլեոստոմայի տեղադրումով, կոլոստոմայի տեղադրումով),

 

ժզ. կոլոստոմայի տեղադրում առանձ ուռուցքի հեռացման,

 

ժէ. իլեոստոմայի տեղադրում առանձ ուռուցքի հեռացման,

 

ժը. շրջանցող բերանակցումների տեղադրում (բարակ – հաստ աղիքային, հաստ – հաստ աղիքային),

 

ժթ. կոլոստոմայի վերականգնում,

 

ի. կոլոստոմայի վերականգնում իլեոստոմայի տեղադրումով,

 

իա. իլեոստոմայի վերականգնում,

 

իբ. լյարդի մասնահատումներ ատիպիկ, սեգմենտար, լայնածավալ,

 

իգ. լյարդի օջախների աբլյացիաներ,

 

իդ. էնդոսկոպիկ սուբմուկոզ դիսեկցիա,

 

իե. էնդոսկոպիկ սուբսերոզ դիսեկցիա,

 

իզ. ուռուցքի էնդոսկոպիկ դաջվածքի տեղադրում,

 

իէ. հաստ աղու էնդոսկոպիկ ստենտավորում,

 

իը. ախտորոշիչ լապարոսկոպիա,

 

իթ. ներորովայնային քիմիոթերապիա,

 

իժ. պերիտոնէկտոմիա:

1

1

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864

2․ Ուռուցքների դասակարգմում` TNM 8-th edition

3․ https://www.nccn.org/

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունիսի 2024 թվական: