Գլխավոր տեղեկություն
Համար
N 354-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.10-2024.06.23 Պաշտոնական հրապարակման օրը 21.06.2024
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
20.06.2024
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

 

«20» հունիսի 2024 Թ.
 քաղ. Երևան

N 354-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՆՆԴԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՃԱՇԱՑՈՒՑԱԿԻ, ՄԱՏԱԿԱՐԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՊԱՏՐԱՍՏԻ ՍՆՆԴԻ ՍՏԱՑՄԱՆ ԵՎ ՍՆՆԴԻ ՔԱՆԱԿԻ ՈՒ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 251-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց տրվող սննդի հատկացման ճաշացուցակի, մատակարար կազմակերպության կողմից հատկացվող պատրաստի սննդի ստացման, սննդի քանակի և որակի հսկողության կարգն ու ձևերը` համաձայն Հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2015 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի հատկացման ճաշացուցակի, սննդի պահեստից դուրսգրման ենթակա սննդամթերքի ցանկի և սննդի քանակի ու որակի հսկողության կարգը և ձևերը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2004 թվականի դեկտեմբերի 27-ի ՔՀ-60-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 251-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

6/20/2024

Գ. Մինասյան

 

 

Հավելված

Արդարադատության նախարարի

2024 թվականի հունիսի 20-ի

N 354-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՐՎՈՂ ՍՆՆԴԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՃԱՇԱՑՈՒՑԱԿԻ, ՄԱՏԱԿԱՐԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՊԱՏՐԱՍՏԻ ՍՆՆԴԻ ՍՏԱՑՄԱՆ ԵՎ ՍՆՆԴԻ ՔԱՆԱԿԻ ՈՒ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում (այսուհետ՝ Քրեակատարողական հիմնարկ) պահվող դատապարտյալներին և կալանավորված անձանց տրվող սննդի հատկացման ճաշացուցակի, մատակարար կազմակերպության կողմից հատկացվող պատրաստի սննդի ստացման, սննդի քանակի և որակի հսկողության կարգը և ձևերը:

2. Քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների համար պատրաստված սննդի տրամադրումն իրականացվում է մատակարար կազմակերպության և համապատասխան քրեակատարողական հիմնարկի կողմից նախօրոք հաստատված ճաշացուցակի համաձայն (ձև 1)՝ նախատեսված մեկ շաբաթվա համար: Յուրաքանչյուր շաբաթվա համար հաստատվում է նոր ճաշացուցակ՝ սննդատեսակների բազմազանությունն ապահովելու նպատակով:

3. Քրեակատարողական հիմնարկների տնտեսական ստորաբաժանման աշխատակիցների կողմից ստուգվում են մատակարար կազմակերպության կողմից կազմված ճաշացուցակի համապատասխանությունը սահմանված չափորոշիչներին, որից հետո հաստատվում է մատակարար կազմակերպության և քրեակատարողական հիմնարկների պետերի կողմից: Քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալները և կալանավորված անձինք տեղեկացվում են ճաշացուցակի մասին:

4. Ճաշացուցակը կազմելիս ապահովվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 23-ի N 245-Ն որոշմամբ սահմանված սննդամթերքի միջին և մեկը մյուսով փոխարինելու չափաբաժինները (սննդամթերքների քանակները չպետք է պակաս լինեն սահմանված չափաբաժիններից):

5. Պատրաստված սնունդը պետք է լինի բազմազան, որակյալ և համաձայն հաստատված ճաշացուցակի: Պատրաստի սննդի մեջ օգտագործվող չոր (ջերմային մշակում չանցած) սննդամթերքների հաշվարկային միջին օրական էներգետիկ արժեքը պետք է ապահովի նվազագույնը՝ 2800 կիլոկալորիա: Սննդամթերքների էներգետիկ արժեքները հաշվարկելու համար հիմք է ընդունվում Առողջապահության նախարարի 2014 թվականի հունիսի 6-ի N 32-Ն հրամանով հաստատված հավելվածի աղյուսակ N 9-ի ցուցանիշները:

6. Ճաշացուցակում նշվում է մեկ անձին հասանելիք սննդամթերքի օրական չափաբաժինը և ճաշատեսակների անվանումներն՝ ըստ օրերի և օրակարգի:

7. Ճաշացուցակը կազմելիս, կալանավորված անձի կամ դատապարտյալի դիմումի հիման վրա, հաշվի է առնվում ազգային և կրոնական նախընտրությունները:

8. Նախքան կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակը մատակարար կազմակերպության հայտնելը Քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ստորաբաժանման համապատասխան աշխատակիցը կամ հիմնարկի պետի կողմից այդ աշխատանքների կատարման համար հանձնարարություն ստացած աշխատակիցը գրավոր ձևով պարզում է քրեակատարողական հիմնարկի տվյալ օրվա ճաշացանկից հրաժարվող կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակը՝ կազմելով համապատասխան ցուցակ (ձև 2):

9. Եթե օրվա ճաշացանկից հրաժարված դատապարտյալը կամ կալանավորված անձը ստորագրությամբ չի հաստատում ճաշացանկից հրաժարվելու փաստը, ապա այն հաստատվում է ցուցակը կազմող ծառայողի և հերթապահ խմբում ընդգրկված մեկ այլ ծառայողի կողմից` ձև 2 ցուցակի համապատասխան սյունակում ստորագրելու միջոցով: Ցուցակը ներկայացվում է տնտեսական ապահովման ստորաբաժանման պետին:

10. Կալանավորված անձանց և դատապարտյալներին տրվող սննդի հսկողության համար Քրեակատարողական հիմնարկում վարվում է «Սննդի պատրաստման քանակի և որակի հսկողության» մատյան (ձև 3), որում նշվում է ամսաթիվը, օրակարգը, սննդատեսակների անվանումը, մատակարար կազմակերպության կողմից ստացված պատրաստի սննդատեսակների ընդհանուր քանակը:

11. Սննդի պատրաստման քանակի և որակի հսկողությունն իրականացնում է օրվա պատասխանատու հերթապահն, ում ներկայությամբ ստուգվում և կշռվում է մատակարար կազմակերպության կողմից մատակարարված պատրաստի սնունդն, ինչպես նաև համտեսի և հոտի ստուգման ձևով գնահատվում է սննդի որակը: Սննդատեսակները պետք է լինեն որակյալ և համապատասխանեն գործող ստանդարտներին:

12. Օրվա պատասխանատու հերթապահը և մատակարար կազմակերպության աշխատակիցներն իրականացված ստուգման մասին «Սննդի պատրաստման քանակի և որակի հսկողության» մատյանում կատարում են համապատասխան գրառում պատրաստի սննդի՝ ճաշացուցակով նախատեսված սննդամթերքների համապատասխանության վերաբերյալ և այն հավաստում իրենց ստորագրություններով:

13. Օրվա պատասխանատու հերթապահը պատրաստի սննդի ստուգման ընթացքում անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում կազմում է համապատասխան արձանագրություն և դրա մասին անհապաղ զեկուցում Քրեակատարողական հիմնարկի պետին, որն էլ անհապաղ հեռախոսազանգի միջոցով տեղեկացնում է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղարին:

14. Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղարն անհապաղ քայլեր է ձեռնարկում սննդի պատրաստման ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագրով նախատեսված գործողություններ իրականացնելու համար:

15. Տեխնոլոգիական գործընթացի պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով յուրաքանչյուր պատրաստի սննդատեսակից կատարվում է նմուշառում: Նմուշառումը կատարում է պատասխանատու հերթապահի մասնակցությամբ:

16. Նմուշառած սննդատեսակները պահվում են մակնշված և մանրէազերծված (կամ ախտահանված` կերակրի սոդայի 2 % լուծույթի մեջ 15 րոպե եռացնելու եղանակով) ապակյա տարայի մեջ, որն ամուր փակվում է ապակյա կամ մետաղական կափարիչով:

17. Պատրաստված բոլոր սննդատեսակները (ճաշերը, խավարտները, աղցանները, հյութերը և այլն) նմուշառվում են մեկ անձի համար նախատեսված ծավալի չափով, բայց ոչ պակաս 100 գրամից:

18. Վերցված նմուշները պահպանվում են 48 ժամից ոչ պակաս ժամկետով Քրեակատարողական հիմնարկի սառնարանում կամ սառնարանի հատուկ առանձնացված տեղում 4±20 C ջերմաստիճանի պայմաններում՝ նշելով նմուշառման ժամը, օրը, ամիսը:

19. Յուրաքանչյուր պատրաստի սննդատեսակի բացթողումն իրականացվում է նմուշառումից հետո:

 

«Ձև 1»

 

Ճաշացուցակի մեկ շաբաթվա օրինակելի ձև (հակիճ տարբերակով և չլրացված)

 

«Հ Ա Ս Տ Ա Տ ՈՒ Մ Ե Մ»

   Կատարող (Ա.Ա. և պաշտոնը)

ՄԱՍ 1 

 

ՃԱՇԱՑՈՒՑԱԿ

 

(մեկ անձին հասանելիք սննդամթերքի օրական չափաբաժինը)

 

«        »  «        »        20    թ.   մինչև  «        »  «        »        20    թ.

 

շաբաթվա օրը և ամսաթիվը

Օրա-կարգ

Ճաշա-տեսակի անվա-նումը

Մեկ մարդուն տրվող սննդամթերքի անվանումները արտահայտված գրամներով, միլիլիտրերով և հատերով

հաց

սպի-տակա-ձավար

ալ-յուր

բրինձ

ձավարեղեն

պաք-սի-մատ

միս, մսամթերք

ձու

յուղեր

շաքա-րավազ

թեյ

աղ

հնդկա-ձավար

հա-ճար

ձա-վար

բլ-ղուր

տա-վարի միս առանց ոսկորի (1-ին կարգ)

հավի միս առանց ոսկոր(1-ին կարգ)

հավի միս ոսկո-րով(1-ին կարգ)

եր-շիկե-ղեն

խոզի միս

ձկնե-ղեն

պա-նիր

կա-րագ

բու-սա-կան յուղ

Երկուշաբթից մինչև կիրակի «____._____

20 թ.

Նախա-ճաշ

                                             

Ճաշ

                                             
                                             

Ընթրիք

                                             

Ընդամենը՝ մթերքներ մեկ օրում, գրամներով

                                           

100 գրամի հաշվարկով` կկալ

                                           

Օրվա ընդհանուր հաշվարկային կկալ

                                           

Ընդամենը՝ մթերքներ մեկ շաբաթում, գրամներով

                                           

Ընդամենը շաբաթվա միջին հաշվարկային կկալ

 

 

Կատարող կազմակերպության

ճաշացուցակների պատասխանատու

______________________________________

ստորագրությունը, ազգանունը

 

 

«Հ Ա Ս Տ Ա Տ ՈՒ Մ Ե Մ»

 

 

Շարունակելի

ՄԱՍ 2     

ԱՆ «                   » ՔԿ ՀԻՄՆԱՐԿԻ ՊԵՏ

_____________________________________________

ստորագրություն, անուն, ազգանուն

 

 

բանջարեղեն

այլ

կար-տո-ֆիլ

հա-զա-րա-թեր-թիկ

բողկ

բա-զուկ

գա-զար

կա-ղամբ

գլուխ սոխ

կա-նա-չի-ներ

տո-մատ

արիշ-տա

սպա-գետ-տի

մա-կա-րոն

ոսպ

դե-ղին ոլոռ

կա-նաչ ոլոռ

լոբի

սի-սեռ

սմ-բուկ

պղ-պեղ

ծաղ-կա-կա-ղամբ

վա-րունգ

լոլիկ

Կա-ղամբ աղա-դրած

դդ-միկ

                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               


 

Պատրաստի ճաշատեսակի ընդհանուր քաշը (գրամներուվ)

Մսային և ձկնային ուտեստների պատրաստի քաշը (գրամ-ներով)

 

մարի-նադ եգիպ-տա-ցորեն

մարի-նադ

միրգ

ջեմ

խտաց-րած կաթ

կաթ-նաշոռ

թթվա-սեր

վարսա-կաձա-վար

մածուն

հյութ

                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                         

 

ՔԿ հիմնարկի ՏԱԲ-ի պետ

__________________________________________________

 

__________________________________________________

ստորագրություն, անուն, ազգանուն

 

Ծանոթություն՝ ճաշացուցակում կարող են ավելացվել նաև այլ տեսակի սննդամթերք:

 

«Ձև 2»

 

ՑՈՒՑԱԿ

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՋՈՐԴ ՕՐՎԱ ՃԱՇԱՑԱՆԿԻՑ ՀՐԱԺԱՐՎՈՂ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ

 

հ/հ

Անուն, ազգանուն

Ամսաթիվ

Կալանավորված անձի կամ դատապարտյալի ստորագրություն

Կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից ստորագրել չցանկանալու վերաբերյալ քրեակատարողական ծառայողների ստորագրություն

         
 
         
 
         
 
         
 
         
 
 

Կազմեց`

__________________

ստորագրություն

________________________________________

                անուն, ազգանուն, պաշտոն

 

«   » ___________________ 20   թ.»:

 

«Ձև 3»

 

 ՄԱՏՅԱՆ

ՍՆՆԴԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՔԱՆԱԿԻ ԵՎ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

 

Ամսաթիվը,
շաբաթվա օրը

Օրակարգ

Սննդատեսակի անվանումը

Պատրաստի սննդի ընդհանուր քանակը (կգ, լիտր, հատ)*

Հերթապահ խմբի պատասխանատու հերթապահի ստորագրությունը

Սննդի մատակարար կազմակերպության աշխատակցի ստորագրություն

Այլ նշումներ

1

2

3

4

5

6

7

Երկուշաբթի

Նախաճաշ

         

Ճաշ

         

Ընթրիք

         

Երեքշաբթի

Նախաճաշ

         

Ճաշ

         

Ընթրիք

         

Չորեքշաբթի

Նախաճաշ

         

Ճաշ

         

Ընթրիք

         

Հինգշաբթի

Նախաճաշ

         

Ճաշ

         

Ընթրիք

         

Ուրբաթ

Նախաճաշ

         

Ճաշ

         

Ընթրիք

         

Շաբաթ

Նախաճաշ

         

Ճաշ

         

Ընթրիք

         

Կիրակի

Նախաճաշ

         

Ճաշ

         

Ընթրիք

         

 

 4-րդ սյունակում նշվում է ճաշատեսակների, հյութերի, հացի և այլ սննդամթերքի ընդհանուր քանակը (սնվող անձանց ամբողջ քանակով):

«Ճաշերի պատրաստման քանակի և որակի հսկողության մատյանը» բաղկացած է 30 թերթից: Թերթերը երկկողմանի տպագրված են վերը նշված ձևով: Մեկ մատյանը նախատեսված է մեկ տարվա համար:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան