Գլխավոր տեղեկություն
Համար
N 198-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.10-2024.06.23 Պաշտոնական հրապարակման օրը 10.06.2024
Ընդունող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ընդունման ամսաթիվ
05.06.2024
Ստորագրող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2024

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«05» հունիսի 2024 թ. 

N 198-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ՝ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԵՐԻ՝ ՆՈՐ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ, ԻՍԿ ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՆԱԵՎ ԳՈՐԾՈՂ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՆՈՐ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄՆ ԱՐԳԵԼՎՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 37.1-ին հոդվածի 13-րդ մասով.

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել Արարատյան դաշտի՝ Արարատի և Արմավիրի մարզերի՝ նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով նաև գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումն արգելվող համայնքները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

 

 

«05» հունիսի 2024 թ.
ք. Երևան

6/5/2024

 

 

 

Հավելված

Շրջակա միջավայրի նախարարի

2024 թվականի հունիսի «5»-ի 

N 198-Ն հրամանի

 

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ՝ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԵՐԻ՝ ՆՈՐ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ, ԻՍԿ ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՆԱԵՎ ԳՈՐԾՈՂ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՆՈՐ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄՆ ԱՐԳԵԼՎՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են Արարատյան դաշտի՝ Արարատի և Արմավիրի մարզերի այն համայնքները, որտեղ արգելվում է նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով նաև գործող հորատանցքերի միջոցով ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը։

2. Արարատի մարզ՝

1) Արտաշատ համայնք՝ Արտաշատ քաղաք, Աբովյան, Ազատավան, Այգեզարդ, Այգեպատ, Այգեստան, Արաքսավան, Արևշատ, Բաղրամյան, Բարձրաշեն, Բերդիկ, Բերքանուշ, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Դալար, Դեղձուտ, Դիմիտրով, Դիտակ, Դվին, Լանջազատ, Կանաչուտ, Կաքավաբերդ, Հնաբերդ, Հովտաշեն, Մասիս, Մխչյան, Մրգանուշ, Մրգավան, Մրգավետ, Նարեկ, Նշավան, Նորաշեն, Շահումյան, Ոստան, Ջրաշեն, Վարդաշեն, Վերին Արտաշատ, Քաղցրաշեն գյուղեր,

2) Արարատ համայնք՝ քաղաք Արարատ, Արարատ, Ավշար, Արմաշ, Երասխ, Նոյակերտ, Սուրենավան, Տիգրանաշեն, Զանգակատուն, Լանջառ, Ուրցալանջ, Պարույր Սևակ, Վարդաշատ գյուղեր,

3) Մասիս համայնք՝ Մասիս քաղաք, Այնթապ, Ազատաշեն, Արբաթ, Արգավանդ, Արևաբույր, Գեղանիստ, Գետափնյա, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Ղուկասավան, Մարմարաշեն, Նիզամի, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Նորաբաց, Նորամարգ, Ջրահովիտ, Ռանչպար, Սայաթ-Նովա, Սիս, Սիփանիկ գյուղեր,

4) Վեդի համայնք՝ քաղաք Վեդի, Գոռավան, Դաշտաքար, Լանջանիստ, Լուսաշող, Շաղափ, Այգավան, Արալեզ, Գինեվետ, Եղեգնավան, Լուսառատ, Նոր Կյանք, Նոր Ուղի, Ոսկետափ, Սիսավան, Վանաշեն, Տափերական, Փոքր Վեդի գյուղեր։

3. Արմավիրի մարզ՝

1) Արմավիր համայնք՝ Արմավիր քաղաք, Այգեվան, Արաքս, Լենուղի, Լուկաշին, Խանջյան, Հացիկ, Մայիսյան, Մյասնիկյան, Նորավան, Սարդարապատ գյուղեր,

2) Վաղարշապատ համայնք՝ Էջմիածին քաղաք, Ոսկեհատ գյուղ,

3) Մեծամոր համայնք՝ Մեծամոր քաղաք, Ալաշկերտ, Ակնալիճ, Ամասիա, Այգեշատ, Արազափ, Արգավանդ, Արևիկ, Արմավիր, Արտաշար, Բամբակաշատ, Բերքաշատ, Գետաշեն, Եղեգնուտ, Երասխահուն, Զարթոնք, Հայկավան, Մարգարա, Մրգաշատ, Նալբանդյան, Նոր Արմավիր, Նոր Արտագերս, Նոր Կեսարիա, Նորապատ, Շենավան, Ջանֆիդա, Ջրաշեն, Վարդանաշեն, Տանձուտ, Տարոնիկ, Փշատավան գյուղեր,

4) Բաղրամյան համայնք՝ Հուշակերտ գյուղ,

5) Արաքս համայնք՝ Գայ, Ակնաշեն, Ապագա, Առատաշեն, Արաքս (Էջմիածնի շրջ.), Արտիմետ, Գրիբոյեդով, Լուսագյուղ, Խորոնք, Հայկաշեն, Մեծամոր, Ջրառատ, Ջրարբի գյուղեր,

6) Խոյ համայնք՝ Գեղակերտ, Այգեշատ (Էջմիածնի շրջ.), Արագած, Արշալույս, Դողս, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մոնթեավան, Մրգաստան, Շահումյան, Աղավնատուն, Ամբերդ, Դաշտ, Լեռնամերձ գյուղեր,

7) Փարաքար համայնք՝ Փարաքար, Այգեկ, Արևաշատ, Բաղրամյան, Թաիրով, Մերձավան, Մուսալեռ, Նորակերտ, Պտղունք գյուղեր,

8) Ֆերիկ համայնք՝ Ֆերիկ գյուղ։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունիսի 2024 թվական: