ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 հունիս 2022 թ. |
N 37-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով արտահիվանդանոցային սպորտային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը` համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի հունիս «10»-ի N 37-Ն հրամանի |
ՉԱՓՈՐՈՇԻՉ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույն չափորոշչով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով արտահիվանդանոցային սպորտային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Սպորտային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է սպորտային բժշկական տեսակի գործունեության լիցենզիա ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում՝ (այսուհետ՝ Կազմակերպություն) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն չափորոշչին համապատասխան:
3. Առաջնային բժշկական օգնությունը ներառում է կանխարգելման, ախտորոշման, բուժման և բժշկական վերականգնողական միջոցառումներ, ինչպես նաև մարզիկների առողջության համակարգված մշտադիտարկում (ներառյալ միջոցառումների նախապատրաստման և անցկացման ժամանակ), ֆիզիկական պատրաստվածության համապատասխանության գնահատում, առողջությունը վերականգնելու նպատակով ֆիզիկական կուլտուրայում և սպորտում կիրառվող միջոցների և մեթոդների կիրառում:
4. Սպորտային բժշկական օգնությունը և սպասարկումը մատուցվում է Առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից` առանձին բաժանմունքում (այսուհետ՝ Բաժանմունք), համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող բժիշկների կողմից, բացառությամբ` պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մարզադպրոցների նախնական պատրաստության խմբերում ընդգրկված, ինչպես նաև ուսումնա-մարզական առաջին և երկրորդ տարիների խմբերում գտնվող մարզիկների:
5. Բաժանմունքում սպորտային բժշկական օգնություն և սպասարկում մատուցվում է Երևան քաղաքի մարզադպրոցների, օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի, օլիմպիական մարզաձևերի և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի (այսուհետ` հավաքական թիմ) մարզիկներին, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մարզադպրոցների ուսումնա-մարզական երրորդ և չորրորդ տարիների խմբերում գտնվող մարզիկներին:
6. Պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մարզադպրոցների նախնական պատրաստության խմբերում ընդգրկված, ինչպես նաև ուսումնա-մարզական առաջին և երկրորդ տարիների խմբերում գտնվող մինչև 18 տարեկան մարզիկների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպության կողմից:
7. Հավաքական թիմերում ընդգրկված մարզիկները հավաքագրվում են Առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում` սպորտային բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով, որն իր մեջ ընդգրկում է կանխարգելում, հետազոտություն, ախտորոշում, անհրաժեշտության դեպքում բուժման և վերականգնողական ծառայությունների կազմակերպում:
8. Մարզիկը կամ նրա օրինական ներկայացուցիչը Բաժանմունք ներկայացնում են տեղեկատվություն` մարզիկի ներկայիս կարգավիճակի մասին:
9. Սպորտային բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում է մարզիկին` նախնական պատրաստության, ուսումնա-մարզական 1-4-րդ տարիների խմբերում, մարզական վարպետության կատարելագործման և մարզական վարպետության բարձրացման փուլերում` ըստ անհատական պրոֆիլների յուրաքանչյուր մարզաձևի համար սահմանված մասնագիտական խորհրդատվությունների և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ծավալների:
10. Մարզիկի առողջության համակարգված մշտադիտարկումը ներառում է նախնական (այդ թվում միջոցառումներին մասնակցելու թույլտվությունը որոշելիս և միջոցառումների նախապատրաստման և անցկացման ժամանակ) և պարբերական բժշկական զննություններ` համաձայն սույն հրամանի հավելվածով ներկայացված Ձև 1-ի:
11. Հավաքական թիմերի մարզիկների խորացված բժշկական զննությունները` (այսուհետ` ԽԲԶ) անկախ տարիքից կատարվում են սույն հրամանի հավելվածով ներկայացված Ձև 2-ի համաձայն, բացառությամբ Էրգոմետրիա կամ Էրգոմետրիա գազանալիզով հետազոտությունները, որը կազմակերպվում է ֆեդերացիաների կողմից` համաձայն սույն հավելվածի Ձև 6-ի:
12. Մարզիկի առողջական վիճակի մասին տվյալները մուտքագրվում են փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով, մարզիկների բժշկա-հսկողական կամ շարունակական (դիսպանսեր) հսկողության քարտերում:
13. Մարզումներին և մարզական մրցումներին մասնակցելու թույլտվության մասին բժշկական եզրակացությունը տրվում է սույն հրամանի հավելվածով ներկայացված Ձև 1-ով, Ձև 2-ով և Ձև 6-ով իրականացված բժշկական զննությունների արդյունքների հիման վրա:
14. Մարզիկի սպորտային մրցումներին մասնակցելու թույլտվության հայտում (հավելվածով ներկայացված Ձև 4-ով և Ձև 5-ով) յուրաքանչյուր մարզիկի անվան դիմաց դրվում է «Թույլատրվում է» նշանը՝ սպորտային բժշկի, Կազմակերպության տնօրենի կամ տնօրենի կողմից լիազորված անձի ստորագրություններով և վավերացվում է Կազմակերպության կնիքով:
15. Հավաքական թիմի բժիշկը ապահովում է հավաքական թիմի մարզիկների այցը Կազմակերպություն` բժշկական զննություն անցկացնելու նպատակով, համաձայն` նախօրոք պայմանավորվածության:
16. Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմինը յուրաքանչյուր տարվա սկզբում Կազմակերպությանն է տրամադրում ցանկ, որը պարունակում է հավաքական թիմերում ընդգրկված մարզիկների անվան, ազգանվան, հայրանվան, ծննդյան ամսաթվի և հանրային ծառայությունների համարանիշի վերաբերյալ տեղեկատվություն:
17. Մարզական միջոցառումներին մասնակցելու բժշկական հակացուցումները որոշվում են համաձայն միջազգային ուղեցույցների:
18. Բժշկական զննության իրականացման ընթացքում լրացուցիչ մասնագիտական խորհրդատվության կամ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտության անհրաժեշտության դեպքում, հավաքական թիմի մարզիկն ուղեգրվում է այլ բժշկական կազմակերպություններ:
19. Անհրաժեշտության դեպքում բժշկի կողմից մշակվում է մարզիկի վերականգնողական ծրագիր` մարզումների ընթացքը կարգավորելու առաջարկություններով (ֆիզիոթերապևտիկ, բուժական մերսում, բուժական ֆիզկուլտուրա, կինեզոթերապիա և այլն):
20. Մարզիկի կողմից արգելված նյութի կամ արգելված մեթոդի թերապևտիկ օգտագործումը բացառելու նպատակով` համաձայն «Թերապևտիկ օգտագործման միջազգային ստանդարտի» դրույթների, որոնք հաստատված են Համաշխարհային հակադոպինգային կազմակերպության կողմից (WADA), սպորտային բժիշկը հարցում է ներկայացնում այն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությանը, որտեղ դիմել և բուժում է ստացել տվյալ մարզիկը:
21. Մարզիկների առողջության վերաբերյալ բժշկական եզրակացության ձևը սահմանված է սույն հրամանի հավելվածի Ձև 3-ով:
22. Սպորտային բժշկի համար աշխատանքային ծանրաբեռնվածության գնահատման նորմերը (հիմնված յուրաքանչյուր այցելության ժամանակի վրա) սահմանված են սույն հրամանի հավելվածի Ձև 7-ով:
Ձև 1
ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ
Բժշկական զննություն անցնող մարզիկներ |
Անցկացման հաճախա-կանություն |
Բժիշկ- |
Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ և ֆունկցիոնալ ախտորոշիչ հետազոտություններ |
Նշում |
1. Նախնական պատրաստության, ուսումնա-մարզական 1-2-րդ տարիների փուլերում գտնվող մարզիկների, ներառյալ հաշմանդամային սպորտով զբաղվողները | ||||
Պետական և համայնքային ոչ առևտրային կազմակեր-պություններ |
Տարին մեկ անգամ |
Մանկաբույժ |
Կանխարգելիչ բժշկական զննության կամ դիսպանսերիզացիայի արդյունքների հիման վրա առողջության գնահատում` սիրողական սպորտով զբաղվելու համար |
Ըստ բժշկական ցուցումների իրականացվում են բժիշկ մասնագետների լրացուցիչ խորհրդատվություններ, ֆունկցիոնալ ախտորոշիչ և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ։ Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական զննությունը կարող է լինել տարբեր՝ կախված ֆունկցիայի խանգարման աստիճանից` ֆունկցիոնալ ախտորոշման, սթրես-թեստերի և բժիշկ-մասնագետների կողմից իրականացվող հետազոտությունների առանձնահատ-կություններից: |
Սպորտային |
Սպորտով զբաղվելու համար թույլտվություն | |||
2. Ուսումնա-մարզական 3-4-րդ տարիների փուլում գտնվող մարզիկներ, ներառյալ հաշմանդամային սպորտով զբաղվողները | ||||
Պետական և համայնքային ոչ առևտրային կազմակեր-պություններ |
Տարին մեկ անգամ |
Նյարդաբան |
Արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով |
Ըստ բժշկական ցուցումների՝ իրականացվում են բժիշկ-մասնագետների լրացուցիչ խորհրդատվություններ, լաբորատոր-գործիքային և ֆունկցիոնալ ախտորոշիչ հետազոտություններ։ Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական զննությունը կարող է լիներ տարբեր՝ կախված ֆունկցիայի խանգարման աստիճանից` ֆունկցիոնալ ախտորոշման, սթրես-թեստերի և բժիշկ-մասնագետների կողմից իրականացվող հետազոտությունների առանձնահատ-կություններից: |
Մարզական կատարելագործման |
Տարին երկու անգամ |
Վնասվածքաբան-Օրթոպեդ (ըստ ցուցումների)Վիրաբույժ Նյարդաբան |
Արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով, |
Ըստ բժշկական ցուցումների՝ իրականացվում են բժիշկ-մասնագետների լրացուցիչ խորհրդատվություններ, լաբորատոր-գործիքային և ֆունկցիոնալ ախտորոշիչ հետազոտություններ։ Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական զննությունը կարող է լիներ տարբեր՝ կախված ֆունկցիայի խանգարման աստիճանից` ֆունկցիոնալ ախտորոշման, սթրես-թեստերի և բժիշկ-մասնագետների կողմից իրականացվող հետազոտությունների առանձնահատ-կություններից: |
Մարզական վարպետության բարձրացման փուլում գտնվող մարզիկներ |
Տարին երկու անգամ |
Վնասվածքաբան-օրթոպեդ (ըստ ցուցումների)Վիրաբույժ |
Արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով, |
Ըստ բժշկական ցուցումների՝ իրականացվում են բժիշկ-մասնագետների լրացուցիչ խորհրդատվություններ, լաբորատոր-գործիքային և ֆունկցիոնալ ախտորոշիչ հետազոտություններ։ Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական զննությունը կարող է լինել տարբեր՝ կախված ֆունկցիայի խանգարման աստիճանից` ֆունկցիոնալ ախտորոշման, սթրես-թեստերի և բժիշկ-մասնագետների կողմից իրականացվող հետազոտությունների առանձնահատ-կություններից: |
(ձևը փոփ. 25.07.24 N 235-Ն)
Ձև 2
ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԽՈՐԱՑՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ
Բժշկական զննում անցնողներ |
Անցկացման հաճախա-կանությունը |
Բժիշկ-մասնագետներ |
Լաբորատոր–գործիքային և ֆունկցիոնալ ախտորոշիչ |
Նշում |
Հավաքական թիմերի մարզիկներ |
Տարին երկու անգամ |
Վնասվածքաբան-օրթոպեդ(ըստ ցուցումների)Վիրաբույժ |
Արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով, |
Բժշկական նկատառումներից ելնելով և (կամ) ըստ մարզաձևի համար հաստատված կանոններին կամ այդ ֆեդերացիայի կանոնադրությանը համապատասխան, սպորտի միջազգային ֆեդերացիան լրացուցիչ խորհրդատվություններ է անցկացնում բժիշկ-մասնագետների հետ, կազմակերպում նաև բժշկական ցուցման դեպքում կազմակերպում ֆունկցիոնալ, ախտորոշիչ և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ։ Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական զննությունը կարող է լինել տարբեր՝ կախված ֆունկցիայի խանգարման աստիճանից` ֆունկցիոնալ ախտորոշման, սթրես-թեստերի և բժիշկ-մասնագետների կողմից իրականացվող հետազոտությունների առանձնահատկություններից: |
(ձևը փոփ. 25.07.24 N 235-Ն)
Ձև 3
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԶԻԿԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱԱՀ | ______________________________________________________________ | |
Ծննդյան ամսաթիվ | ______________________________________________________________ | |
Հեռախոս | ______________________________________________________________ | |
Սպորտաձև | ______________________________________________________________ | |
Կազմակերպություն | ______________________________________________________________ | |
Մարզիչ | ______________________________________________________________ |
ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Հասակ (սմ) |
|
Քաշ (կգ) |
|
Վիրաբույժ/Վնասվածքաբան |
|
Նյարդաբան |
|
Քիթ-կոկորդ-ականջաբան |
|
Ակնաբույժ |
|
Մաշկավեներաբան |
|
Գինեկոլոգ |
|
ԷՍԳ |
|
Սպորտային բժիշկ |
|
Պուլս Զ/Ճ |
|
Ֆիզիկական աշխատունակության որոշման թեստ |
PWC170- կգմ/ր |
Մարտինեյի փորձ՝ N-տոնիկ /կամ այլ/ ռեակցիա: |
|
Եզրակացություն |
Ամսաթիվ ____________________________
Սպորտային բժիշկ` ________________________________________________________________________
Անուն, Ազգանուն (ստորագրություն)
Բժշկական կազմակերպության տնօրեն` __________________________________________________
Անուն, Ազգանուն (ստորագրություն)
Կ.Տ
Ձև 4
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ
ՄԱՐԶԻԿԻ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՄՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ
Կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը ______________________________________________
_________________________________________________________________________________________
Սպորտային թիմի անվանումը
_________________________________________________________________________________________
Սպորտային կազմակերպության
անվանումը
_________________________________________________________________________________________
Մարզաձև
_______________________________________________
_________________________________________________________________________________________
Մարզիկների քանակը
_______________________________________________
Հ/Հ |
Անուն Ազգանունը |
Ծննդյան ամսաթիվ |
Մարզիկի գրանցման համարը (եթե առկա է) |
Անհատական բժշկական եզրակացության գրանցման համարը (եթե առկա է) |
Թույլատրվում է / չի թույլատրվում |
Ամսաթիվ ____________________________
Սպորտային բժիշկ` ________________________________________________________________________
Անուն, Ազգանուն (ստորագրություն)
Բժշկական կազմակերպության տնօրեն` __________________________________________________
Անուն, Ազգանուն (ստորագրություն)
Կ.Տ
Ձև 5
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ
Կազմակերպության անվանումը ___________________________________________________
Հեռախոս ______________________________________________________________________
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցառումներին (մարզումներին և մրցումներին) մասնակցելու թույլտվություն
ԱԱՀ ________________________________________________________________________
Ծննդյան թիվ ________________________________________________________________
Միջոցառման անվանումը _____________________________________________________
Մարզաձևը ________________________________________________________________
Բժշկական հետազոտության արդյունքների հիման վրա տրված թույլտվություն
Թույլատրվում է մասնակցել մարզումներին
Թույլատրվում է մասնակցել մրցումներին
Ֆիզիկական ծանրաբեռնվածության սահմանափակումներ (Այո/Ոչ)
Նկարագրել ______________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
Բժշկական վկայակաների տրամադրման ամսաթիվը ___________________________
Սպորտային բժիշկ` ________________________________________________________
Անուն, Ազգանուն (ստորագրություն)
Բժշկական կազմակերպության տնօրեն` ___________________________________________
Անուն, Ազգանուն (ստորագրություն)
Կ.Տ
Ձև 6
ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԽՈՐԱՑՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ
Ծանրա-բեռնվածության թեստ |
Էրգո-մետրիա գազա-նալիզով |
Էրգոմետրիա, PWC 170 ԷՍԳ-ի հսկողությամբ |
Ստեպ-թեստ, PWC 170, Հարվարդի թեստ |
ԷՍԳ ծանրաբեռնվածության թեստով (2 րոպե վազք տեղում) |
ԷՍԳ ծանրաբեռնվածության թեստով (20 կքանիստ 30 վայրկյանի ընթացքում) | ||||||||
Մարզաձևեր/ Պատրաստվա-ծության փուլեր |
մար-զական վար-պետու-թյան բարձրաց-ման փուլ |
ուսումնա-մարզա-կան փուլ |
մարզա-կան կատա-րելա-գործման փուլ |
մար-զական վար-պետու-թյան բարձրաց-ման փուլ |
ուսումնա-մարզա-կան փուլ |
մարզա-կան կատա-րելա-գործման փուլ |
մարզա-կան վարպ-ետու-թյան բարձրաց-ման փուլ |
ուսումնա-մար-զական փուլ |
մարզա-կան կատա-րելա-գործ-ման փուլ |
մար-զական վար-պետու-թյան բարձրաց-ման փուլ |
ուսումնա-մար-զական փուլ |
մարզա-կան կատա-րելա-գործման փուլ |
մարզա-կան կատա-րելա-գործման փուլ |
Հեծնվային |
մինչև 15 տարեկան երեխաներ ավելի քան 50 կգ քաշով |
մինչև 15 տարեկան երեխաներ 50 կգ-ից պակաս քաշով |
|||||||||||
Բազկամարտ, Բռնցքամարտ, Լեռնա-դահուկային սպորտ, Ձյուդո, Կարատե, Քիկբոքսինգ, Փաուեր-լիֆթինգ, Ջրացատկ, Ցատկ բատուտի վրա, Ըմբշամարտ, Սպորտային մարմնա-մարզություն, Թաէքվոնդո, Ծանրամարտ, |
|
մինչև 15 տարեկան երեխաներ 50 կգ-ից պակաս քաշով | |||||||||||
Հրաձգություն, Նետաձ-գություն, Առագաստա-նավային սպորտ, Ձիասպորտ |
|||||||||||||
Սերֆինգ, Սինխրոն լող, |
|||||||||||||
Հաշման-դամային սպորտ |
ծանրաբեռնվածության թեստավորում՝ ըստ մարզաձևի, եթե հնարավոր է փորձարկում կատարել |
Ձև 7
ՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԺՇԿԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՈՐՄԵՐ (ՀԻՄՆՎԱԾ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՎՐԱ)
Խորացված բժշկական հետազոտության ընդունելություն և մեկ մարզիկի |
30 րոպե |
Փուլային բժշկական հետազոտության անցկացում |
30 րոպե |
Ընթացիկ բժշկական զննում |
15 րոպե |
Խորհրդատվություն |
15 րոպե |
Ընդունելություն հիվանդության պատճառով |
15 րոպե |
ֆիզիկական ծանրաբեռնվածության թեստի անցկացում (մեկ թեստ) |
15 րոպե |
Այցերի այլ տեսակներ |
10 րոպե |
Սանիտարահիգիենիկ միջոցառումների իրականացում |
10 րոպե |
(հավելվածը փոփ. 25.07.24 N 235-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.07.2024, N 235-Ն | 01.08.2024, N 37-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|