ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
27 մայիս 2024 թ. |
N 177-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԼՅԱՐԴԻ ՖԻԲՐՈԶՈՎ ԵՎ ՍԿԼԵՐՈԶՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել լյարդի ֆիբրոզով և սկլերոզով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Պարտականությունները կատարող`
27.05.2024 |
Լ. Նանուշյան
|
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի«27» մայիս 2024 թվականի N 177-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԼՅԱՐԴԻ ՖԻԲՐՈԶՈՎ ԵՎ ՍԿԼԵՐՈԶՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
K74.0 |
Լյարդի ֆիբրոզ |
2) |
K74.1 |
Լյարդի սկլերոզ |
3) |
K74.2 |
Լյարդի ֆիբրոզ` զուգակցված լյարդի սկլերոզի հետ |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Լյարդի ֆիբրոզի փուլերը․ ա. F1` առկա է ֆիբրոզ, որը տեղակայված է միայն պորտալ տրակտի շրջանում, բ. F2` ֆիբրոզը տարածվում է պորտալ տրակտի սահմաններից դուրս, բայց չի կապվում հարևան պորտալ տրակտի հետ կամ կարող են առաջանալ մինիմալ պորտո-պորտալ ֆիբրոզ կապեր, գ. F3` առկա է կամրջող ֆիբրոզ՝ պորտո-պորտալ և պորտո-ցենտրալ ֆիբրոզ կապեր առանց ռեգեներացիոն հանգույցների, դ. F4` ցիռոզ՝ կամրջաձև ֆիբրոզ և ռեգեներացիոն հանգույցներ /ընդգրկված չէ այս գործելակարգում/ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Աղեստամոքսաբան (գաստրոէնտերոլոգ), թերապևտ |
8) |
Գանգատներ |
Լյարդի ֆիբրոզի /առանց ցիռոզի/ դեպքերի մեծ մասը ասիմպտոմ է։ Կարող են առկա լինել ոչ սպեցիֆիկ նշաններ՝ հոգնածություն, աջ թուլակողի դիսկոմֆորտ։ |
9) |
Անամնեզ |
Լյարդի ֆիբրոզի և սկլերոզի ընթացքը ասիմպտոմ է, առաջացնող պատճառները կարող են ակնհայտ չլինել, սակայն պետք է ուշադրություն դարձնել մետաբոլիկ խանգարումների /հատկապես դիաբետ, մետաբոլիկ համախտանիշ/, ժառանգական անամնեզում լյարդի հիվանդությունների առկայությանը: |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Զննումով սպեցիֆիկ նշաններ չեն հայտնաբերվում, երբեմն որովայնի պալպացիան հնարավորություն է ընձեռում հայտնաբերել լյարդի չափերի մեծացում կամ եզրի պնդացում: Լյարդի ախտահարման քրոնիկ ընթացքին բնորոշ նշաններն են ափային էրիթեման, տելեանգիէկտազիաներ մարմնի վերին հատվածում, Դյուպուիտրենի կոնտրակտուրան: |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Երբ կլինիկական պատկերը հնարավոր չէ տարբերակել լյարդի ցիռոզից և նախնական ախտորոշվում է լյարդի ցիռոզ, որը կարող է հիվանդանոցային պայմաններում հետազոտման ընթացքում վերանայվել |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Գաստրոէնտերոլոգ/աղեստամոքսաբան |
1 |
- |
2) |
Էնդոսկոպիստ (ներզննական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մասնագետ) |
0,2 |
- |
3) |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ (անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ) /էնդոսկոպիայի համար/ |
0,2 |
- |
4) |
Ճառագայթային ախտորոշման մասնագետ |
1 |
- |
5) |
Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ |
0,1 |
- |
6) |
Էնդոկրինոլոգ/ներզատաբան |
0,2 |
- |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
1 |
- |
Անեմիան և թրոմբոցիտոպենիան կարող են զարգանալ ֆիբրոզի բարձր փուլերում, անեմիան նաև կարող է վկայել վարիկոզ երակների հնարավոր արյունահոսության մասին |
2) |
Առկա չէ |
Գլյուկոզի մակարդակի որոշում |
1 |
- |
Ֆիբրոզի պատճառներից է մետաբոլիկ համախտանիշը, որին բնորոշ է հիպերգլիկեմիան |
3) |
Առկա չէ |
Կրեատինինի մակարդակի որոշում |
0.5 |
- |
Բարձր մակարդակը կարող է վկայել լյարդի ախտահարման ավելի խոր փուլերի մասին կամ ուղեկցող երիկամային ախտահարման մասին |
4) |
Առկա չէ |
Ասպարտատամինատրանսֆերազի (ԱՍՏ), Ալանինամինատրանսֆերազի (ԱԼՏ), Հիմնային ֆոսֆատազի (ՀՖ), Գամմագլյուտամատ տրանսֆերազի (ԳԳՏ), Բիլիռուբինի մակարդակի որոշում |
1 |
- |
Բոլոր ցուցանիշները կարող են լինել բարձր, ինչպես նաև նորմայի սահմաններում։ Ֆիբրոզի առավել բարձր փուլերին բնորոշ է ԱՍՏ/ԱԼՏ >1 հարաբերությունը |
5) |
Առկա չէ |
Արյան մեջ ֆերիտինի մակարդակի որոշում |
0,5 |
- |
Լյարդի ֆիբրոզի կամ սկլերոզի պատճառներից առաջնային հեմոքրոմատոզի հայտնաբերում |
6) |
Առկա չէ |
Արյան մեջ տրանսֆերինի հագեցման մակարդակի որոշում |
0,1 |
- |
Ֆերիտինի բարձր մակարդակի դեպքում երկաթի ավելցուկը հստակեցնելու համար |
7) |
Առկա չէ |
Արյան պրոթրոմբինային ժամանակի, պրոթրոմբինային ինդեքսի և միջազգային նորմալացված հարաբերության (INR, ՄՆՀ) որոշում |
0.8 |
- |
Ցուցանիշի ցածր մակարդակը վկայում է լյարդի սինթետիկ ֆունկցիայի իջեցման կամ լեղու հոսքի խանգարման հետևանքով վիտամին K-ի թերներծծման մասին |
8) |
Առկա չէ |
Արյան մեջ ընդհանուր սպիտակուցի և ալբումինի մակարդակի որոշում |
0․8 |
- |
Լյարդի ցանկացած ախտահարման դեպքում ցուցանիշի ցածր մակարդակը վկայում է լյարդի սինթետիկ ֆունկցիայի իջեցման մասին |
9) |
Առկա չէ |
Արյան մեջ հեպատիտ Բ մակերեսային հակածնի (HbsAg), հեպատիտ Բ կորիզային հակածնի (հակա-HBc) հակամարմինների որոշում |
1 |
- |
Վիրուսային հեպատիտները բացառելու նպատակով |
10) |
Առկա չէ |
Արյան մեջ հեպատիտ Ց վիրուսի (հակա-HCV) հակամարմինների կամ հեպատիտ Ց վիրուս (HCV) ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) որոշում |
1 |
- | |
11) |
Առկա չէ |
Արյան մեջ` • հակակորիզային՝ ANA, • հակամիտոքոնդրիալ՝ AMA, • պերինուկլեար հականեյտրոֆիլային ցիտոպլազմատիկ՝ pANCA, հակա-հարթմկանային՝ ASMA հակամարմինների որոշում |
0,2 |
- |
Աուտոիմուն հեպատիտը կամ առաջնային բիլիար խոլանգիտը հայտնաբերելու նպատակով |
12) |
Առկա չէ |
Արյան մեջ ցերուլոպլազմինի մակարդակի որոշում |
0,2 |
- |
Լյարդի ֆիբրոզի կամ սկլերոզի պատճառներից Ուիլսոնի հիվանդության հայտնաբերման նպատակով |
13) |
Առկա չէ |
Արյան մեջ ալֆա-1-հակատրիպսինի մակարդակի որոշում |
0,1 |
- |
Լյարդի ֆիբրոզի կամ սկլերոզի պատճառներից ալֆա-1-հակատրիպսինի պակասի հայտնաբերման նպատակով |
14) |
Առկա չէ |
Արյան մեջ հոմեոստատիկ երկաթ կարգավորող (HFE)՝ ժառանգական հեմոքրոմատոզի գենի մուտացիայի հայտնաբերում |
0,05 |
- |
Լյարդի ֆիբրոզի կամ սկլերոզի պատճառներից ժառանգական հեմոքրոմատոզի հայտնաբերում |
15) |
Առկա չէ |
Արյան մեջ ալֆա-ֆետոպրոտեինի մակարդակի որոշում |
0,2 |
- |
F3 փուլում անհրաժեշտ է կատարել հեպատոցելյուլյար կարցինոմայի սկրինինգ՝ այս օնկոմարկերի որոշման միջոցով |
16) |
Առկա չէ |
Արյան մեջ ընդհանուր խոլեստերինի և բարձր խտության լիպոպրոտեինների (HDL) և ցածր խտության լիպոպրոտեինների (ԼDL) ֆրակցիաների մակարդակի որոշում |
0,6 |
- |
Ստեատոզի և ֆիբրոզի պատճառ կարող է լինել մետաբոլիկ համախտանիշը, որին բնորոշ է խոլեստերինի հատկապես HDL ֆրակցիայի մակարդակի իջեցում |
17) |
Առկա չէ |
Արյան մեջ տրիգլիցերիդների մակարդակի որոշում |
0,6 |
- |
Ստեատոզի և ֆիբրոզի պատճառ կարող է լինել նաև մետաբոլիկ համախտանիշը, որին բնորոշ է տրիգլիցերիդների մակարդակի բարձրացում |
18) |
Առկա չէ |
Արյան մեջ ինսուլինային կայունության ինդեքսի՝ HOMA որոշում |
0,3 |
- |
Լյարդի ֆիբրոզի և սկլերոզի պատճառներից մետաբոլիկ համախտանիշի հայտնաբերում |
|
Գործիքային հետազոտություններ | ||||
19) |
Առկա չէ |
Որովայնի գերձայնային հետազոտություն |
1 |
- |
Լյարդի ստեատոզը հայտնաբերելու առաջնահերթ մեթոդ է |
20) |
Առկա չէ |
Լյարդի էլաստոմետրիա, CAP (վերահսկման թուլացման պարամետր (control attenuation parameter)) չափումով |
0,8 |
- |
Լյարդի ֆիբրոզի և ճարպային կազմափոխման աստիճանը գնահատելու ոչ ինվազիվ մեթոդ |
21) |
Առկա չէ |
Լյարդի բիոպսիա |
0,4 |
- |
Եթե ոչ ինվազիվ մեթոդներով ֆիբրոզի փուլը, ճարպային կազմափոխման աստիճանը հնարավոր չէ հստակ որոշել, կամ առկա է լյարդի ախտահարման այլ պատճառի կասկած, ապա այս մեթոդով հնարավոր է գնահատել դրանք և հայտնաբերել այլ հիվանդություններին բնորոշ հիստոլոգիական փոփոխություններ |
22) |
Առկա չէ |
Լյարդի բիոպտատի հյուսվածքաբանական հետազոտություն |
0,4 |
- |
Ֆիբրոզի փուլը, ճարպային կազմափոխման աստիճանը գնահատելու, այլ հիվանդություններին բնորոշ հյուսվածքաբանական նշաններ հայտնաբերելու համար |
23) |
Առկա չէ |
Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա (ԷԳԴՍ) |
0,4 |
- |
Ֆիբրոզի բարձր փուլերում՝ F3, պորտալ գերճնշման նշանների՝ կերակրափողի կամ ստամոքսի վարիկոզ լայնացած երակների հայտնաբերման նպատակով |
24) |
Առկա չէ |
ԷԳԴՍ ժամանակ կերակրափողից, ստամոքսից կամ 12-մատնյա աղիքից վերցված բիոպտատի հյուսվածքաբանական հետազոտություն |
0,3 |
- |
Անհրաժեշտության դեպքում, եթե ԷԳԴՍ հայտնաբերում է որևէ ախտաբանական փոփոխություն, դրա բնույթը պարզելու նպատակով |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում /ջեներիկ/ |
Չ/Մ |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Պրոպրանոլոլ (պրոպրանոլոլի հիդրոքլորիդ) 40մգ |
Պրոպրանոլոլ (պրոպրանոլոլի հիդրոքլորիդ) 40մգ |
դեղահատեր |
0,01 |
2 |
730 |
365 *** |
2) |
Կարվեդիլոլ, 6,25 մգ, 12,5մգ, 25մգ |
Կարվեդիլոլ, 6,25 մգ, 12,5մգ, 25մգ |
դեղահատեր |
0,01 |
2 |
730 |
365 *** |
3) |
Ատորվաստատին (ատորվաստատին կալցիումի տրիհիդրատ) 10մգ |
Ատորվաստատին (ատորվաստատին կալցիումի տրիհիդրատ) 10մգ |
դեղահատեր |
0,1 |
1 |
365 |
365 *** |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը,
3) *** նշվում է 1 տարվա կտրվածքով բուժման տևողությունը և դեղի քանակը:
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Կիրառելի չէ |
- |
- |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Գե Փ․Ս․, Ռունյոն Բ․Ա. Ցիրոզով պացիենտների բուժում. N Engl J Med 2016; 375: 767-77. ԴՈԻ՝ 10.1056/NEJMra1504367 / Ge P.S., Runyon B.A. Treatment of patients with cirrhosis. N Engl J Med 2016;375:767-77. DOI: 10.1056/NEJMra1504367
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հունիսի 2024 թվական: