Գլխավոր տեղեկություն
Համար
N 171-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.27-2024.06.09 Պաշտոնական հրապարակման օրը 05.06.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.05.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 մայիս 2024 թ.

N 171-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍՈՄԱՏՈՖՈՐՄ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել սոմատոֆորմ խանգարումներով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

22.05.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«22» մայիս 2024 թվականի

N 171-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՍՈՄԱՏՈՖՈՐՄ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

F45

Սոմատոֆորմ խանգարումներ

2)

F45.0

Սոմատիզացված խանգարում

3)

F45.1

Չտարբերակված սոմատոֆորմ խանգարում

4)

F45.2

Հիպոխոնդրիկ խանգարում

5)

F45.3

Սոմատոֆորմ վեգետատիվ դիսֆունկցիա

6)

F45.4

Քրոնիկ սոմատոֆորմ ցավի խանգարում

7)

F45.8

Սոմատոֆորմ այլ խանգարումներ

8)

F45.9

Սոմատոֆորմ խանգարում` չճշտված

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

 Երեխա, դեռահաս, մեծահասակ, տարեց

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

Առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Հոգեբույժ, ,Մանկական հոգեբույժ, հոգեթերապևտ, կլինիկական հոգեբան, ընտանեկան բժիշկ, ընդհանուր պրակտիկայի բժիշկ

8)

Գանգատներ

Բազմաթիվ, կրկնվող, հաճախ ձևափոխվող մարմնական բնույթի ախտանիշներ:

Պացիենտները գանգատվում են մարմնի ամենատարբեր օրգանների և համակարգերի կողմից, սակայն ավելի հաճախ դրանք աղեստամոքսային զգացողություններ են (ցավ, զկրտոցներ, ռեգուրգիտացիա, փսխում, սրտխառնոց և այլն), ինչպես նաև անոմալ մաշկային զգացողութուններ (քոր, այրոցք, ծակծկոցներ, թմրածություն, ցավ և այլն), կարող են դիտվել սեքսուալ և մենստրուալ գանգատներ:

Հաճախ կարող են արտահայտվել դեպրեսիվ և տագնապային բնույթի խանգարումներ:

Խանգարման ընթացքը քրոնիկ է, հաճախ ուղեկցվում է սոցիալական, միջանձնային և ընտանեկան վարքագծի խաթարմամբ:

9)

Անամնեզ

Կարևոր է առանձնացնել՝

ա. ժառանգական-կոնստիտուցիոնալ գործոնները, որոնց թվում կարևոր են կենտրոնական նյարդային համակարգի տիպաբանական և անձնային առանձնահատկությունները. անձնական և իրավիճակային տագնապայնություն, իռացիոնալ կոգնիտիվ վերաբերմունք, գերակայելու և վերահսկելու միտում, սոմատիկ և տագնապային-դեպրեսիվ ֆոն, ոչ ադապտատիվ հարաբերություններ՝ մեկուսացում, շփումների սահմանափակում, սոցիալական կարողությունների ցածր մակարդակ:

բ. Սուր կամ քրոնիկ փսիխոէմոցիոնալ կամ փսիխոգեն

գործոնների ազդեցությունները անձի վրա:

գ. Կարևոր գործոն է պացիենտների գանգատների տևողությունը՝ այն կարող է տևել ամիսներ և տարիներ շարունակ:

դ. Պացիենտների մեծ մասը անցնում են տևական և բարդ ճանապարհ, դիմելով առաջնային և մասնագիտացված բժշկական ծառայություններին:

ե. Հետազոտման և բուժումների արդյունքները միշտ բացասական են: Չեն բացառվում անգամ անիմաստ վիրահատական միջամտություններ:

10)

Զննման արդյունք/Ցուցում

Բազմազան և փոփոխական սոմատիկ բնույթի երկարատև գանգատներ, որոնք զուրկ են օրգանական սոմատիկ հիմքերից: Յուրահատուկ «մարաթոն» զանազան բուժհաստատություններով և ամենատարբեր մասնագետներով: Սոմատիկ որևէ հիվանդության կամ խանգարման բացակայություն, կամ հայտնաբերված սոմատիկ փոփոխությունների անհամապատասխանություն գանգատներին, նյարդային և անոթային ճուղավորմանը: Պացիենտների շարունակական անվստահությունը բժիշկներին, որոնք փորձում են տարհամոզել պացիենտին նրանց գանգատների օրգանական բնույթի մեջ: Սոցիալական, մասնագիտական և ընտանեկան գործառությունների խաթարումներ:

Հաճախ բացահայտվում է կախվածություն զանազան ցավազրկողներից և հանգստացնող դեղերից, կամ էլ վերջինների չարաշահում:

11)

Հոսպիտալացման Ցուցում

Հոսպիտալացման ցուցումներն են՝

ա. Արտահայտված աֆեկտիվ նշաններ և ադապտացիայի խանգարում պացիենտին հոգետրավմատիկ իրավիճակից դուրս բերելու նպատակով,

բ. Ռեզիստենտ դեպքեր ադեկվատ բուժման նշանակման նպատակով։

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Թերապևտ – գանգատների կապը սոմատիկ հիվանդության հետ բացառելու նպատակով

1

2

2)

Նյարդաբան - գանգատների կապը նյարդաբանական հիվանդության հետ բացառելու նպատակով

1

 2

3)

Աղեստամոքսաբան, սրտաբան, ուրոլոգ, գինեկոլոգ և այլ մասնագետներ՝ ելնելով գանգատների բնույթից և տեղակայումից

1

2

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

     

ԱԲ

Բ

 

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

2

Առանց էական շեղումների

2)

Առկա չէ

Արյան բիոքիմիական հետազոտություն

1

 2

Առանց էական շեղումների

3)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

   

Առանց էական շեղումների

 Գործիքային հետազոտություններ

4)

Առկա չէ

Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)

1

2

Առանց էական շեղումների

5)

Առկա չէ

Մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ)

1

2

Առանց էական շեղումների

6)

Առկա չէ

ՈՒլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ)

1

2

Առանց էական շեղումների

7)

Առկա չէ

Էլեկտրաէնցեֆալոգրաֆիա (ԷԷԳ)

1

2

Առանց էական շեղումների

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը, Բուժմամ միջին տևողությունը՝ ակտիվ փուլ – 14 օր, կայունացման փուլ 28-42 օր, պահպանողական փուլ 42 օր, ընդհանուր տևողությունը – 84 – 98 օր)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջի-նաց-ված ցուցա-նիշ՝ տրամա-դրման հաճա-խա-կանու-թյուն

Միջին օրա-կան չափա-քա-նակ

Բուժ-ման կուրսի միջին չափա-քա-նակ

Օրե-րի քա-նակ

1)

ֆենազեպամ 1մգ

ֆենազեպամ 1մգ

դեղահատեր

-

1-4 մգ

7-112 մգ

14-28

2)

Լորազեպամ,

1մգ, 2,5 մգ

Լորազեպամ,

1մգ, 2,5 մգ

դեղահատեր

-

1-4մգ

14-112 մգ

14-28

3)

Բուսպիրոն,

5 մգ, 10 մգ

Բուսպիրոն,

5 մգ, 10 մգ

դեղահատեր

-

5-20 մգ

420-1960 մգ

84-98

4)

Գիդրոքսիզին 25 մգ

Գիդրոքսիզին 25մգ

դեղահատեր

-

25- 100 մգ

2,1-9,8 գր

84-98

5)

Էտիֆոկսին 50 մգ

Էտիֆոկսին 50 մգ

դեղահատեր

-

50 – 150 մգ

4,2-14,7 գր

84-98

6)

Տոֆիզոպամ 50մգ

Գրանդաքսին 50մգ

դեղահատեր

-

50-200 մգ

4,2-19,6 գր

84-98

7)

Ֆլուվոքսամին,

100 մգ

Ֆլուվոքսամին

100 մգ

դեղահատեր

-

100-150 մգ

8,4-14,7 գր

84-98

8)

Տրազոդոն

150 մգ

Տրազոդոն

150 մգ

դեղահատեր

-

50-300 մգ

4,2-29,4 գր

84-98

9)

Էսցիտալոպրամ (էսցիտալոպրամի օքսալատ) 20մգ

Էսցիտալոպրամ (էսցիտալոպրամի օքսալատ) 10մգ,20մգ

դեղահատեր

-

5-20 մգ

420- 1960 մգ

84-98

10)

Միրտազապին 30մգ, 45մգ

Միրտազապին 30մգ,45մգ

դեղահատեր

-

15-60 մգ

1,26-5,88 գր

84-98

11)

Սերտրալին (սերտրալինի հիդրոքլորիդ) 50մգ

Սերտրալին (սերտրալինի հիդրոքլորիդ) 50մգ

դեղահատեր

-

50-200 մգ

4,2-19,6 գր

84-98

12)

Ամիտրիպտիլին (ամիտրիպտիլինի հիդրոքլորիդ)10մգ, 25մգ

Ամիտրիպտիլին (ամիտրիպտիլինի հիդրոքլորիդ)10մգ, 25մգ

դեղահատեր

-

25-75 մգ

2,1-7,35 գր

84-98

13)

Պարոքսետին

20 մգ

Պարոքսետին

20 մգ

դեղահատեր

-

10-50 մգ

840-4900 մգ

84-98

14)

Ագոմելատին 25 մգ

Ագոմելատին 25մգ

դեղահատեր

-

25-50 մգ

2,1-4,9 գր

84-98

15)

Վենլաֆաքսին (վենլաֆաքսինի հիդրոքլորիդ) 37,5մգ, 75մգ 150մգ

Վենլաֆաքսին (վենլաֆաքսինի հիդրոքլորիդ) 37,5մգ, 75մգ 150մգ

դեղապատիճներ

-

37.5 – 150 մգ

3,15-14,7 գր

84-98

16)

Ալիմեմազին (ալիմեմազին տարտրատ) 20մգ

Ալիմեմազին (ալիմեմազին տարտրատ) 20մգ

դեղահատեր

-

10 – 80 մգ

840-7840 գր

84-98

17)

Սուլպիրիդ,

50 մգ, 100 մգ, 200 մգ ,

2,0մլ

Սուլպիրիդ,

50 մգ, 100 մգ, 200 մգ

Դեղահատեր

սրվակ

-

25-200 մգ

2,1-19,6 գր

84-98

18)

Տիորիդազին,

10 մգ, 25 մգ

Տիորիդազին,

10 մգ, 25 մգ

դեղահատեր

-

10 – 100 մգ

840-9800 մգ

84-98

19)

Կարբամազեպին 200մգ,300մգ 600մգ

Կարբամազեպին 200մգ,300մգ 600մգ

դեղահատեր

-

100 – 300 մգ

8,4-29,4 գր

84-98

20)

Վալպրոատ նատրիում (վալպրոաթթու) աղելույծ 300մգ , 500 մգ.

Վալպրոատ նատրիում (վալպրոաթթու) աղելույծ 300մգ , 500 մգ.

լուծույթ ներքին ընդունման

-

600 – 1500 մգ

58,8-147,0 գր

84-98

21)

Պրեգաբալին

150 մգ, 300 մգ

Պրեգաբալին

150 մգ, 300 մգ

դեղապատիճներ

-

150 -1200 մգ

12,6-117,6 գր

84-98

22)

Նիկոտինոլ-g-ամինոյուղային թթու,

 20 մգ, 50 մգ

Նիկոտինոլ-g-ամինոյուղային թթու,

 20 մգ, 50 մգ

դեղահատեր

-

40 – 150 մգ

3,36-14,7 գր

84-98

23)

Էթիլմեթիլհիդրոքսիպիրիդինի սուկցինատ,

125 մգ, 250 մգ

Էթիլմեթիլհիդրոքսիպիրիդինի սուկցինատ,

125 մգ, 250 մգ

դեղահատեր

-

125 – 750 մգ

10,5-73,5 գր

84-98

24)

Գոպանտենա թթու

250 մգ, 500 մգ

Գոպանտենա թթու

250 մգ, 500 մգ

դեղահատեր

-

1500-3000 մգ

126,0-294.0 գր

84-98

25)

Ամինոֆենիլյուղային թթու 250 մգ

Ամինոֆենիլյուղային թթու 250 մգ

դեղահատեր

-

500 – 1500 մգ

42.0-147.0 գր

84-98

26)

Թիամին, լուծույթ մ/մ 2.5% (50 մգ/2 մլ)

Թիամին, լուծույթ մ/մ 2.5% (50 մգ/2 մլ)

սրվակ

-

1,0 – 2,0 մլ

10-20 մլ

10-20

27)

Պիրիդոքսին, լուծույթ մ/մ, 100 մգ/2 մլ

Պիրիդոքսին, լուծույթ մ/մ, 100 մգ/2 մլ

սրվակ

-

1,0 -2,0 մլ

10-20 մլ

10-20

28)

Նիկոտինաթթու, լուծույթ, 10 մգ/1 մլ

Նիկոտինաթթու, լուծույթ, 10 մգ/1 մլ

սրվակ

-

10-20 մգ

10-20 մլ

10-20

29)

Նիկոտինաթթու,

50 մգ

Նիկոտինաթթու,

50 մգ

դեղահատեր

-

50-100 մգ

500-1000մգ

10-20

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ 

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր:

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ռելաքսացիոն հոգեթերապիա

1

1

2)

Կոգնիտիվ վարքային հոգեթերապիա

1

1

3)

Հիպնոթերապիա

1

1

4)

Կենսահետադարձ կապ

1

1

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Հիվանդությունների միջազգային դասակարգում-10: Երևան 2001./ ./ The lCD-10 Classification of Mental and Behavioural Disorders, World Health Organization I Geneva I 1992.

Վարքի և հոգեկան խանգարումների հիվանդությունների միջազգային դասակարգում-10, Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն/ Ժենևա/ 1992

2. Boland R, Verduin ML. Kaplan & Sadock's Synopsis of Psychiatry. 13 th ed. Wolters Kluwer; 2021.

Բոլանդ Ռ, Վերդուին ՄԼ, Կապլան, Սադոկ հոգեբուժության սինոփսիս, 13-րդ թողարկում Վոլտերս Կլյուեր; 2021

3. Stahl S. Stahl’s Essential Psychopharmacology. Prescriber’s Guide. 7 th ed. Cambridge University Press; 2021

Շտալ Ս Փսիխոֆարմակոլոգիայի հիմունքներն ըստ Շտալի Բժիշկների ձեռնարկ 7-րդ թողարկում Քեմբրիջի համալսարանի հրատարակություն; 2021

4. Vivek Agarwal, Chhitij Srivastava,1,2,3 and Prabhat Sitholey, Clinical Practice Guidelines for the management of Somatoform Disorders in Children and Adolescents, Indian J Psychiatry. 2019 Jan; 61(Suppl 2): 241–246.

Վիվեկ Ագարվալ, Չիտիջ Շրիվաստավա և Պրաբհատ Սիտոլի, Երեխաների և դեռահասների սոմատոֆորմ խանգարումների բուժման կլինիկական ուղեցույց, Հնդկական հոգեբուժարան․ 2019 հունվար; 61(Suppl 2): 241–246.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան