ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 մայիս 2024 թ. |
N 172-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՏԱՆԸ ԶԱՐԳԱՑԱԾ ԹՈՔԱԲՈՐԲՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել տանը զարգացած թոքաբորբով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
22.05.2024 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի«22» մայիս 2024 թվականի N 172-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՏԱՆԸ ԶԱՐԳԱՑԱԾ ԹՈՔԱԲՈՐԲՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
J12 |
Թոքաբորբ առաջացած այլ չհաստատաված վիրուսային հարուցիչներով |
2) |
J13 |
Թոքաբորբ առաջացած Streptococcus pneumoniae |
3) |
J14 |
Թոքաբորբ առաջացած Haemophilus influenza |
4) |
J15 |
Թոքաբորբ առաջացած այլ հարուցիչներով |
5) |
J16 |
Թոքաբորբ առաջացած այլ վարակային հարուցիչներով, չդասակարգված այլ բաժիններում |
6) |
J18 |
Թոքաբորբ առաջացած այլ չհաստատաված հարուցիչներով |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․
(Ձև 1
1) |
Պացիենտի տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
2 ամսական – 18 տարեկան երեխա և դեռահաս |
2) |
Պացիենտի սեռ (արական, իգական) |
ա. արական, բ. իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Առաջնային |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Անհետաձգելի |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ընտանեկան բժիշկ, մանկաբույժ |
8) |
Գանգատներ |
Հազ, դժվարաշնչություն, տենդ, թուլություն, հարբուխ |
9) |
Անամնեզ |
ա. Համաճարակաբանական անամնեզ. տեղեկություններ գրիպի վիրուսի կամ այլ, ներառյալ չճշտված հարուցիչով հիվանդի հետ շփման վերաբերյալ, բ. պատվաստումային կարգավիճակ գ. նախկինում կրած հիվանդություններ` ներառյալ քրոնիկ հիվանդությունների առկայություն, դ. դեղորայքային ալերգիա՝ հատկապես հակաբիոտիկների նկատմամբ, ե. ընտանիքի սոցիալական կարգավիճակ, տանը խնամելու հնարավորություն, զ. տանը ծխող անձի առկայություն: |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Թոքային համակարգ` ա. հաճախաշնչություն/դժվարաշնչություն՝ թոքաբորբի ժամանակ տախիպնոեի վճռորոշ չափանիշներն են. 2 - 12 ամսականների մոտ՝ 50 մեկ րոպեում, 1 - 5 տարեկանների մոտ` 40 մեկ րոպեում: Օժանդակ նշանակության նշաններ ՝ 5 - 10 տարեկան երեխաների համար` 30 մեկ րոպեում, 10 տարեկանից բարձր՝ 24 մեկ րոպեում: բ. կրծքավանդակի ներքաշումներ. վճռորոշ նշանն է կրծքավանդակի ստորին հատվածի (էպիգաստրալ) ներքաշումներ, Ռնգախաղը, պերիօրալ և կենտրոնական ցիանոզը, տնքացող շնչառությունը, շնչարգելությունը, գ. կրծքավանդակի շրջանում ցավը կամ փորացավերը. դ. պերկուսիա. ձայնի կարճացում / բթացում ե. աուսկուլտացիա. լոկալ կրեպիտացիան, մանր բշտիկավոր խզզոցներ և բրոնխային կամ թուլացած շնչառությունը:
Այլ օրգան համակարգեր` զ. Ընդհանուր վիճակի՝ թուլություն՝ երեխան այնքան թույլ է, որ չի կարող խմել կամ կուրծք ծծել, լեթարգիկ է, կարող է ունենալ ցնցումներ, պարանոցի մկանների կարկամություն: է. Սնուցման կարգավիճակ. Հատկապես եթե քաշ-հասակային ցուցանիշները ավելի ցածր են 3 պերցենտիլային նիշից: ը. Տենդ. սովորաբար` 38.5°C -ից բարձր : Տենդը, հատկապես 3 օր թ. Մաշկ. գունատություն (ներառյալ ափերի գունատություն), ցանավորում: ժ. Սիրտանոթային համակարգ, սրտի տոների խլացում, հիպոտենզիա, մազանոթների լցման տևողությունը (երկար քան 3 վայրկյանից ավել), մաշկի մարմարագույն երանգ, վերջույթների սառնություն: ժա. Աղեստամոքսային համակարգ. փսխում, փորլուծություն, ջրազրկման նշաններ՝ մաշկի տուրգոր, աչքերի ներընկածություն: ժբ. Միզային համակարգ. միզարձակման հաճախականությունը, մեզի քանակը: |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Բացարձակ ցուցումներ` ա. Ընդհանուր վիճակ (ԿՆՀ ընկճման նշաններ). անսովոր քնկոտություն, խմելու կամ կուրծք ծծելու անկարողություն (լեթարգիկ վիճակ), գիտակցության խանգարում, կոմա, ցնցումներ, խիստ գրգռվածություն կամ թուլություն, պարանոցի մկանների կարկամություն: բ. Շնչական խանգարումներ. կենտրոնական ցիանոզ, տնքացող շնչառություն, կրծքավանդակի ստորին հատվածի ներքաշումներ, պուլսօքսիմետրիան 90% և ցածր, բարձր տախիպնոե՝ 70 և ավել կամ բրադիպնոե, պարբերական շնչառություն։ գ. Սիրտանոթային (հեմոդինամիկ) խանգարումներ. խիստ արտահատված տախիկարդիա՝ տարիքային նորմի համեմատ, որը չի համընկնում ջերմության աստիճանին, տոների հնչեղության խիստը անկում, մազանոթների լցման դանդաղում` 3 վայրկյան և հաճախացած, թույլ անոթազարկ և սառը վերջույթներ կամ հիպոտենզիա, սրտի տոների հնչեղության արտահատված թուլացում: դ. Ջրազրկում. կրկնակի փսխումներ, փորլուծություն և հետևյալ նշաններից երկուսը. գրգռվածություն, լեթարգիկ վիճակ կամ խիստ ներընկած աչքեր, մաշկի ծալքի դանդաղ հարթեցում, խմելու անկարողություն կամ արտահայտված դժվարություն: ե. Ուղեկցվող հիվանդություններ. ծանր թերսնուցում՝ մարմնի զանգվածը ըստ հասակի ցածր է ավելի քան 3 ստանդարտ շեղում, միջին և ծանր անեմիա՝ հեմոգլոբինը ցածր 90 գ/ լ-ից կամ ափերի խիստ գունատություն, այլ ծանր կամ սրացման փուլու քրոնիկ հիվանդություն (ՄՈւԿ, շաքարային դիաբետ և այլն): Հարաբերական ցուցումներ՝ տենդի պահպանում 5 օր և ավել, պուլսօքսիմետրիան 91-93%, ոչ ծանր քրոնիկ հիվանդության առկայություն, ընտանիքի սոցիալական կարգավիճակ՝ տանը խնամելու պայմանների և (կամ) հմտությունների բացակայություն, հեռավորություն բժշկական կազմակերպությունից և հետագա կրկնակի զննման արգելքներ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/Հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը |
ԱԲ | ||
1) |
Ընտանեկան բժիշկ, մանկաբույժ |
2 |
2) |
Սրտաբան |
0.01 |
3) |
Նյարդաբան |
0.01 |
4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր անալիզ |
0.2 |
- |
Բորբոքային փոփոխություններ, հեմոգլոբինի մակարդակ |
2) |
Առկա չէ |
Բիոքիմիական անալիզ |
0.1 |
- |
Բորբոքային փոփոխություններ, այլ օրգանների գնահատում |
3) |
Առկա չէ |
Վիրուսաբանական անալիզ (ներառյալ ըստ համաճարակաբանական ցուցումների) |
0.1 |
- |
Էթիոլոգիայի ճշտում, համաճարակաբանական իրավիճակի գնահատում |
4) |
Առկա չէ |
Խորխի մանրեաբանական հետազոտություն |
0.05 |
- |
Էթիոլոգիայի ճշտում |
Գործիքային հետազոտություններ | |||||
5) |
Առկա չէ |
Կրծքավանդակի ռենտգեն |
0.5 |
- |
Ախտորոշման ճշտում՝ առկա են թոքաբորբին բնորոշ փոփոխություններ, գնահատվում է բուժման ընթացքը, բացառվում են ներթոքային բարդությունները |
6) |
Առկա չէ |
Համակարգչային շերտագրություն (ՀՇ) |
0.02 |
- |
Բարդությունների, թոքերի բնածին խանգարումների բացառում, ձգձգված ընթացքի գնահատում |
7) |
Առկա չէ |
Սրտի ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ) |
0.01 |
- |
Բացառվում են թոքաբարբի բարդությունները, սրտի խնդիրները |
8) |
Առկա չէ |
Որովայնի և պլևրալ խոռոչի ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ) |
0.05 |
- |
Պլևրալ խոռոչի գնահատում, որովայանացավերի գնահատում |
6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի, որը համապատասխանում է Առողջապահության նախարարի 2021 թվականի հունվարի 21-ի թիվ 126-Լ հրամանի 7-րդ հավելվածում հաստատված «Արտահիվանդանոցայյին պայմաններում 2 ամսականից 18 տարեկան պացիենտների տանը զարգացած թոքաբորբի վարման կլինիկական ուղեցույցնին (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).
Ձև 4
Հ/Հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Հաշվարկ |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Միջին օրերի քանակ |
1) |
Ամոքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ) 250մգ 50-100 մգ/ կգ |
Ամոքսիցիլին |
Օշարակ |
Օրը 2 կամ 3 անգամ |
2,0 գ |
14 գ |
7 |
2) |
Ամոքսիցիլին կլավուլանատ |
Ամոքսիցիլին կլավուլանատ |
Օշարակ |
Օրը 2 կամ 3 անգամ |
1,5 գ |
10,5 |
7 |
3) |
Կլարիթրոմիցին 15 մգ / կգ |
Կլարիթրոմիցին |
Օշարակ |
Օրը 2 անգամ |
0,5 գ |
3,5 |
7 |
4) |
Ազիթրոմիցին բերանացի |
Ազիթրոմիցին բերանացի |
Օշարակ |
Օրը մեկ անգամ |
250 մգ |
1,75 գ |
7 |
5) |
30 մգ / կգ |
Ցեֆուրոքսիմ աքսետիլ |
Օշարակ |
Օրը 2 անգամ |
250 մգ |
1.75 |
7 |
6) |
Ցեֆպոդոքսիմ աքսետիլ |
Ցեֆպոդոքսիմ |
Օշարակ |
Օրը 2 անգամ |
300 մգ |
2,1 գ |
7 |
7) |
Ցեֆիքսիմ |
Ցեֆիքսիմ |
Օշարակ |
Օրը մեկ անգամ |
200 մգ |
1,4 գ |
7 |
8) |
Իբուպրոֆեն |
Իբուպրոֆեն |
Օշարակ |
Օրը 3 -4 անգամ |
600 մգ |
2,4 գ |
4 |
9) |
Պարացետամոլ |
Պարացետամոլ |
Օշարակ |
Օրը 3 -4 անգամ |
1,0 գ |
4․ 0 գ |
4 |
10) |
Օզելտամիվիր |
Օզելտամիվիր |
Պատիճ |
Օրը 2 անգամ |
60 |
300 մգ |
5 |
8. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված՝
1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9. Բուժական այլ միջոցառումները սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Կիրառելի չէ |
- |
- |
10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. World Health Organization. Primary Health Care for Children and Adolescents Guidelines for Health Promotion, Disease Prevention And Management from The Newborn Period to Adolescence. 2022.Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն․ Առաջնային բժշկա-սանիտարական օգնություն երեխաների և դեռահասների համար, Նորածիններից մինչև դեռահաս առողջության պահպանման, կանխարգելման և հիվանդությունների բուժման գործելակարգեր․ 2022
2. American Academy of Pediatrics, 2011. Management of Community-Acquired Pneumonia (CAP) in Infants and Children Older Than 3 Months of Age. Clinical Practice Guidelines by the Pediatric Infectious Diseases. Society and the Infectious Diseases Society of America. Pediatrics 2011; vol 128; 1677. Մանկաբույժների Ամերիկյան Ասոցիացիա, 2011․ Արտահիվանդանոցային թոքաբորբի վարումը նորածինների և 3 ամսականից մեծ երեխաների մոտ․ Մանկական ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկական ուղեցույցներ․ Ինֆեկցիոն հիվանդությունների Ամերիկյան Միություն․ Մանկաբուժություն 2011; հատոր 128; 1677
3. Messinger A, Kupfer O, Hurst A. Parker S. Management of Pediatric Community-acquired Bacterial Pneumonia. Pediatr Rev (2017) 38 (9): 394–409. Մեսինջեր Ա, Կուպֆեր Օ, Հարստ Ա, Պարկեր Ս․ Ներհիվանդանոցային բակտերիալ թոքաբորբի բուժումը երեխաների մոտ․ Մանկաբուժություն (2017) 38 (9): 394–409
4. British Thoracic Society. Guidelines for management of community-acquired pneumonia in children, update, 2011. BMJ, Oct 2011, Vol 66, Suppl 2. Բրիտանական Թորակալ Միություն․ Երեխաների ներհիվանդանոցային թոքաբորբի վարման ուղեցույցներ, թարմացում, 2011․ Բրիտանական Բժշկական ամսագիր, Հոկտեմբեր 2011, հատոր 66, պարագա 2․
5. Союз Педиатров России. Действующие клинические рекомендации. https://www.pediatr-russia.ru/ information/klin-rek/deystvuyushchie-klinicheskie-rekomendatsii. Accessed 12.01.2021. Ռուսաստանի Մանկաբույժների Միություն․ Գործող կլինիկական ուղեցույցներ․ https://www.pediatr-russia.ru/ information/klin-rek/deystvuyushchie-klinicheskie-rekomendatsii 12․01․2021
6. Արտահիվանդանոցային պայմաններում 2 ամսականից 18 տարեկան պացիենտների տանը զարգացած թոքաբորբի
7. վարման կլինիկական ուղեցույցհ․ Հաստատված է ՀՀ ԱՆ 2021 թ. հունվարի 21-ի թիվ 126-Լ հրամանով, հավելված 7․
8. Սարգսյան Ս․ Սուր թոքաբորբը մանկական հասակում, Մեթոդական ձեռնարկ․ “Արաբկիր” Բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, Հաստատված է ՀՀ ԱՆ կողմից․ 2013 թ․
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունիսի 2024 թվական: