Գլխավոր տեղեկություն
Համար
N 221-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 23.07.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.07.2024
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
18.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«18» հուլիս 2024 թ.

N 221-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 80-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 29-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» N 80-Ն հրամանի N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները.

1) 3-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունում «մարդու իմունային անբավարարության վիրուս» բառերից հետո լրացնել «(այսուհետ` ՄԻԱՎ)» բառերը.

2) լրացնել նոր 23.1-ին կետ` հետևյալ բովանդակությամբ.

«23.1. Հղիների նախածննդյան հսկողություն չանցած կամ ՄԻԱՎ վարակի կամ սիֆիլիսի նկատմամբ անհայտ կարգավիճակով հղիի, ծննդկանի, ծննդաբերի ՄԻԱՎ վարակի խորհրդատվությունը, ՄԻԱՎ վարակի և սիֆիլիսի վերաբերյալ հետազոտությունները անցկացվում են հիվանդանոցային պայմաններում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն դիմելիս, իսկ հիվանդանոցային պայմաններում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունից դուրս ծննդաբերության դեպքում` հետծննդյան շրջանում առաջին անգամ հիվանդանոցային պայմաններում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն դիմելիս` արագ թեստ հավաքածուներով: Յուրաքանչյուր մեռելածնության դեպքում իրականացվում է սիֆիլիսի հետազոտություն:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Պարտականությունները կատարող`

 

18.07.2024

Լ. Նանուշյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հուլիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան