Գլխավոր տեղեկություն
Համար
N 170-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.27-2024.06.09 Պաշտոնական հրապարակման օրը 05.06.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.05.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 մայիս 2024 թ.

N 170-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՅՈԴԻ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՀԱՄԱՆՄԱՆ ՎԻՃԱԿՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՎԱՀԱՆԱՁԵՎ ԳԵՂՁԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել յոդի անբավարարությամբ և համանման վիճակներով պայմանավորված վահանաձև գեղձի հիվանդություններով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

22.05.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«22» մայիս 2024 թվականի

N 170-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

ՅՈԴԻ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՀԱՄԱՆՄԱՆ ՎԻՃԱԿՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՎԱՀԱՆԱՁԵՎ ԳԵՂՁԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

E01

Վահանաձև գեղձի հիվանդություններ՝ պայմանավորված յոդի անբավարարությամբ և համանման վիճակներով

2)

E01.0

Դիֆֆուզ (էնդեմիկ) խպիպ՝ պայմանավորված յոդի անբավարարությամբ

3)

E01.1

Բազմահանգույց (էնդեմիկ) խպիպ, պայմանավորված յոդի անբավարարությամբ

4)

E01.2

Էնդեմիկ խպիպ պայմանավորված յոդի անբավարարությամբ` չճշտված

էնդեմիկ խպիպ` ԱՀՃ

5)

E01.8

Վահանաձև գեղձի տարբեր հիվանդություններ` պայմանավորված յոդի անբավարարությամբ և համանման վիճակներով

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

Բ` կոմպրեսիոն սինդրոմ, յոդ-խթանված թիրեոտոքսիկոզ, հիպոթիրեոզ, կոգնիտիվ ֆունկցիաների խանգարում

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

ա. յոդի խիստ անբավարարություն,

բ. յոդի անբավարարություն՝ միջին աստիճանի,

գ. յոդի թեթև անբավարարություն,

դ. յոդի նորմալ մակարդակ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Էնդոկրինոլոգ, թերապևտ, ընդհանուր պրակտիկայի բժիշկ, ճառագայթային ախտորոշման բժիշկ, վիրաբույժ

8)

Գանգատներ

Կլինիկական ախտանշանները կարող են բացակայել կամ դրսևորվել որպես շնչափողի և կերակրափողի կոսմետիկ արատ կամ շնչափողի սեղմման համախտանիշ՝ կախված վահանաձև գեղձի ծավալի ավելացման աստիճանից: Մեծ ծավալի ռետրոստերնալ հանգուցավոր խպիպի դեպքում կարող է նկատվել պարանոցային հատվածի դեֆորմացիա, երբեմն, կոմպրեսիոն համախտանիշի արդյունքում՝ պարանոցի երակների այտուցվածություն։

9)

Անամնեզ

Անամնեզ հավաքելիս խորհուրդ է տրվում գնահատել տեղային նշանները (ձայնի փոփոխությունները), վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման նշանները, վահանաձև գեղձի հետ կապված միջամտությունների բժշկական պատմությունը, ընտանեկան պատմությունը՝ ներառյալ հարազատների շրջանում հանգուցային խպիպի և մեդուլյար քաղցկեղի առկայությունը, գլխի և պարանոցի շրջանում նախկինում կատարված ճառագայթումը, յոդի անբավարարության պայմաններում ապրելը։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Շոշափման միջոցով հնարավոր է որոշել վահանաձև գեղձի ծավալի մեծացումը և հայտնաբերել հանգուցավոր նորագոյացությունները։

11)

Հոսպիտալացման Ցուցում

Պլանային հոսպիտալացման ցուցում՝ նախապատրաստում վիրաբուժական միջամտության համար։

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Էնդոկրինոլոգ

1

1

2)

Էնդոկրինոլոգ-վիրաբույժ

0.1-0,2

0,2-0,5

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

 

1)

Առկա չէ

Արյան մեջ թիրեոտրոպ հորմոնի մակարդակի որոշում

0,7-1

 1

Վահանաձև գեղձի ֆունկցիոնալ վիճակի գնահատում

2)

Առկա չէ

Մեզի մեջ յոդի պարունակությունը որոշող հետազոտություն (մկգ/լ)

1

1

Պացիենտի կողմից յոդի ընդունումը գնահատելու նպատակով (յոդի անբավարարությունը և յոդի անբավարարության աստիճանը որոշելու համար)։ Այս մեթոդը հարմար է միայն համաճարակաբանական ուսումնասիրությունների համար.

3)

Առկա չէ

Արյան մեջ կալցիտոնի մակարդակի որոշում

0,2-0.4

0,2-0.4

Այս հետազոտությունը կատարվում է վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունների դեպքում` մեդուլյար քաղցկեղի բացառման համար

4)

Առկա չէ

Արյան շիճուկում ազատ թիրոքսինի (ազատ T4) մակարդակի ուսումնասիրություն

0,1-0,3

0.3-0.8

Այս հետազոտությունները կատարվում են թիրեոթրոպ հորմոնի ցածր կամ բարձր մակարդակի դեպքում` թիրեոտոքսիկոզի կամ հիպոթիրեոզի դիֆերենցիալ ախտորոշման համար:

5)

Առկա չէ

Արյան մեջ թիրեոթրոպ ընկալիչների նկատմամբ հակամարմինների պարունակության որոշում

0,1-0,3

0.3-0.8

Այս հետազոտությունը կատարվում է միայն վահանաձև գեղձի ֆունկցիայի բարձրացման դեպքում։

6)

Առկա չէ

Արյան մեջ վահանաձև գեղձի պերօքսիդազի նկատմամբ հակամարմինների մակարդակի որոշում

0.1-0.3

0.3-0.8

Այս հետազոտությունները կատարվում են թիրեոթրոպ հորմոնի բարձր ցուցանիշների դեպքում` հիպոթիրեոզի դիֆերենցիալ ախտորոշման նպատակով

7)

 

Արյան շիճուկում թիրոգլոբուլինի որոշում

0.1-0.3

0.3-0.8

 

Գործիքային հետազոտություններ

8)

Առկա չէ

Վահանաձև գեղձի գերձայնային հետազոտություն

0,8-1

1

Հաստատել դիֆուզային/ դիֆուզային հանգուցավոր/բազմահանգուցավոր խպիպի առկայությունը

9)

Առկա չէ

Վահանաձև գեղձի հյուսվածքային նորագոյացությունների բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա

0.1-0,4

0.2-0.4

Չարորակ նորագոյացությունների հյուսվածաբանական հետազոտության համար

10)

Առկա չէ

Վահանաձև գեղձի սցինտիգրաֆիա

0.05-0.1

0.1-0.4

Վահանաձև գեղձի ֆունկցիոնալ ինքնավարության կասկածի առկայության դեպքում

11)

Առկա չէ

Պարանոցի համակարգչային տոմոգրաֆիա

0,05-0,2

0,1-0.4

Կոմպրեսիոն համախտանիշի բացառման համար, ինչպես նաև վահանաձև գեղձի չարորակ նորագոյացության առկայության դեպքում, եթե կասկածվում են տեղային մետաստազներ

12)

Առկա չէ

Պարանոցի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա

0,05-0,2

0,1-0.4

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափաքանակ

Օրերի քանակ

1)

Լևոթիրօքսին նատրիում25մկգ, 50մկգ, 75մկգ, 100մկգ, 125մկգ, 150մկգ

Լևոթիրօքսին նատրիում 25մկգ, 50մկգ, 75մկգ, 100մկգ, 125մկգ, 150մկգ

դեղահատեր

0.2-0,5

Օրեկան 1 անգամ

Թերապիայի տևողությունը՝ 6–12 ամիս, այնուհետև՝ ըստ ցուցումների

Ամեն օր՝ 6-12 ամիս, հետագայում՝ ըստ ցուցումների

2)

Կալիումի յոդիդ 40մգ,125մգ, 200մգ

Կալիումի յոդիդ 40մգ, 125մգ, 200մգ

դեղահատեր

0,4 -0.8

Օրեկան 1 անգամ

Թերապիայի տևողությունը՝ 6–12 ամիս

Ամեն օր՝ 6-12 ամիս, հետագայում՝ ըստ ցուցումների

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9. Յոդացված աղը յոդի անբավարարության կանխարգելման հիմնական միջոցն է ամբողջ աշխարհում,

10. Հանգուցային ոչ թունավոր խպիպի պահպանողական բուժման մեթոդներ գոյություն չունեն:

11․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Հանգուցավոր խպիպի վիրաբուժական բուժում, որը խորհուրդ է տրվում հետևյալ դեպքերում՝

ա. վահանաձև գեղձի չարորակ նորագոյացությունների կամ դրանց կասկածի դեպքում՝ բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիայի արդյունքների հիման վրա,

բ. ռետրոստինալ հանգուցավոր կամ բազմահանգուցավոր խպիպի դեպքում՝ տեղային կոմպրեսիոն համախտանիշի առաջացմամբ,

գ. հանգուցավոր/բազմահանգուցավոր թունավոր խպիպի առկայության դեպքում,

դ. կոսմետիկ դեֆեկտի դեպքում, որը բացասական ազդեցություն ունի կյանքի որակի վրա

0,1-0,3

 0,2-0,4

2)

Յոդաթերապիա

0,05 -0,2

0,2-0,4

3)

Էթանոլի ներմաշկային ներարկումների իրականացում՝ հանգուցավոր խպիպի որոշ տեսակների դեպքում

0.05-0.2

0.05-0,2

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. The Iodine Deficiency Disorders Creswell J Eastman, M.D. and Michael B Zimmermann, M.D./Author Information and Affiliations/Last Update: February 6, 2018.

Յոդդեֆիցիտային խանգարումներ Կրասվել Իսթման և Միքայել Զիմերման /հեղինակային տվյալներ և պատկանելիություն/ վերջին թարմացում, փետրվարի 6․ 2018

2. Euthyroid Goiter With and Without Nodules—Diagnosis and Treatment Dagmar Führer, Prof. Dr. Dr. med.,*,1 Andreas Bockisch, Prof. Dr. med. Dr. rer. nat,2 and Kurt Werner Schmid,/ Dtsch Arztebl Int. 2012 Jul; 109(29-30): 506–516.PubMed Central.

Էութիրեոիդային խպիպ հանգույցներով և առանց հանգույցների- ախտորոշում և բուժում Դագմար Ֆյուրեր բ․գ․դ․, Անդրեա Բոսկիշ բ․գ․դ․ և Կուրտ Վերներ Շմիդ, /2012 հուլիս 109(29-30): 506–516.PubMed Central.

3. КЛИНИЧЕСКИЕ РЕКОМЕНДАЦИИ «ЗАБОЛЕВАНИЯ И СОСТОЯНИЯ, СВЯЗАННЫЕ С ДЕФИЦИТОМ ЙОДА» /Проблемы эндокринологии / Problems of Endocrinology; 2021

Կլինիկական առաջարկություններ «իվանդացություն և վիճակներ կապված յոդի դեֆիցիտի հետ»/էնդոկրինոլոգիական խնդիրներ/ 2021

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունիսի 2024 թվական: