ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
27 մայիս 2024 թ. |
N 173-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԹՈՔԵՐԻ ՔՐՈՆԻԿ ԽՑԱՆՈՂ (ՕԲՍՏՐՈՒԿՏԻՎ) ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել թոքերի քրոնիկ խցանող (օբստրուկտիվ) հիվանդությամբ մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Պարտականությունները կատարող`
27.05.2024 |
Լ. Նանուշյան
|
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի«27» մայիս 2024 թվականի N 173-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԹՈՔԵՐԻ ՔՐՈՆԻԿ ԽՑԱՆՈՂ (ՕԲՍՏՐՈՒԿՏԻՎ) ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
J40 |
Բրոնխիտ՝ չճշտված ինչպես սուր կամ քրոնիկ |
2) |
J41 |
Հասարակ և լորձաթարախային քրոնիկ բրոնխիտ |
3) |
J42 |
Քրոնիկ բրոնխիտ՝ չճշտված |
4) |
J43 |
Էմֆիզեմա (փքանք) |
5) |
J44 |
Թոքերի այլ քրոնիկ խցանող հիվանդություն |
6) |
J68.4 |
Քրոնիկ շնչառական վիճակներ՝ առաջացած քիմիական նյութերից, գազից, ծխից և գոլորշուց |
7) |
T65.2 |
Ծխախոտի և նիկոտինի թունավոր ազդեցություն |
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ (40 տարեկանից բարձր անձանց շրջանում) |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
ա. ախտանշանների հիման վրա ծանրության աստիճանը գնահատվում է mMRC-ով (Հևոցի բժշկական հետազոտությունների խորհուրդ) և CAT-ով (թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության (այսուհետ՝ ԹՔՕՀ) գնահատման թեստ): GOLD 1 և 3 աստիճանների դեպքում բնորոշ է mMRC 0-1, CAT <10, GOLD 2 և 4 աստիճանների դեպքում՝ mMRC ≥2, CAT ≥10, բ. ծանրության աստիճանի գնահատումը կատարվում է ԱԱԾ1-ի (արագացած արտաշնչման ծավալ առաջին վայրկյանում) տվյալների հիման վրա ՝ գ. դասակարգում ըստ ABE խմբերի` |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Անհետաձգելի |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Թոքաբան |
8) |
Գանգատներ |
Քրոնիկ հազ՝ խորխարտադրությամբ, դժվարաշնչություն, հևոց |
9) |
Անամնեզ |
ա. հիվանդության պատմություն, բ. նախկինում կրած հիվանդություններ, ներառյալ քրոնիկ հիվանդությունների առկայություն, գ. դեղորայքային ալերգիա՝ հատկապես հակաբիոտիկների նկատմամբ, դ. ընտանիքի սոցիալական կարգավիճակ, տանը խնամելու հնարավորություն, ե. տանը ծխող անձի առկայություն |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
ա. թոքային համակարգ` հաճախաշնչություն/դժվարաշնչություն՝ ՇՇՀ (շնչառական շարժումների հաճախություն) 24 մեկ րոպեում, կրծքավանդակի ներքաշումներ (օժանդակ մկանների ներգրավվածություն շնչառական ցիկլի ընթացքում, ծանր սրացման ժամանակ կրծքավանդակի պարադոքսալ շարժումներ), սեղմած շրթունքներով շնչառություն, պերկուսիա` հիպերռեզոնանս, աուսկուլտացիա` թուլացած վեզիկուլյար շնչառություն, չոր և թաց խզզոցներ, երբեմն սուլող շնչառություն, |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
ա. ընդհանուր վիճակ. հեմոդինամիկ անկայուն վիճակ, |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Թոքաբան |
- |
2 |
2) |
Սրտաբան |
- |
1 |
3) |
Ճառագայթային ախտորոշման մասնագետ |
- |
1 |
4) |
Ալերգոլոգ և իմունոլագ |
- |
0.02 |
4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
- |
0.2 |
Բորբոքային փոփոխություններ, հեմոգլոբինի մակարդակ, էոզինոֆիլների քանակն օգտագործվում է կորտիկոստերոիդային բուժման իրականացման համար, երբ գրանցվում է էոզինոֆիլների 100-ից ավելի մակարդակ, կարելի է կիրառել ինհալյացիոն ստերոիդներ, 300-ից ավելին լինելու դեպքում ցուցված է ինհալյացիոն ստերոիդների կիրառում: |
2) |
Առկա չէ |
Արյան բիոքիմիական հետազոտություն |
- |
0.1 |
ալֆա-1 հակատրիպսինի ցածր մակարդակը (< 20%) հուշում է հոմոզիգոտ անբավարարության մասին |
3) |
Առկա չէ |
Խորխի մանրէաբանական հետազոտություն |
- |
0.05 |
Էթիոլոգիայի ճշտում |
Գործիքային հետազոտություններ | |||||
4) |
Առկա չէ |
Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն |
- |
1 |
Տարբերակիչ ախտորոշում; Միաժամանակ, չի հաստատում ախտորոշումը և ռենտգենաբանական փոփոխությունների բացակայությունը չի բացառում հիվանդության առկայությունը: |
5) |
Առկա չէ |
Համակարգչային տոմոգրաֆիա |
- |
0.5 |
Բրոնխէկտազի կամ թոքի քաղցկեղի, բարդությունների ախտորոշում, թոքային ծավալի կրճատման պլանավորված վիրահատություն կամ նախկինում արված թոքային ծավալի բրոնխոսկոպիկ կրճատում |
6) |
Առկա չէ |
Բիոպսիա և հյուսվածքաբանական հետազոտություն |
- |
0.5 |
Մեծ քանակի քրոնիկ բորբոքային բջիջներ, թոքի կառուցվածքային վնասման նշաններ՝ էմֆիզեմա, բրոնխների մանր լիմֆոիդ ներառուկներ |
7) |
Առկա չէ |
Բրոնխալայնիչ սպիրոմետրիա` արտաշնչական օդի հոսքի սահմանափակման փոփոխականությունը որոշելու համար |
- |
1 |
ա. ախտորոշման առաջին փուլում հայտնաբերվում է ԱԱԾ1-ի (արտաշնչման առավելագույն արագություն) նորմայից ցածր մակարդակ, |
8) |
6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում |
Դեղաչափ, դեղաձև |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափաքանակ |
Միջին օրերի քանակ |
1) |
Բուդեզոնիդ 0,25մգ/մլ, 0,5մգ/մլ |
Բուդեզոնիդ 0,25մգ/մլ, 0,5մգ/մլ |
դեղակախույթ շնչառման նեբուլայզեր |
Օրը 2 կամ 3 անգամ |
0.5-4 մգ/օր |
- |
Երկարատև |
2) |
Ակլիդինիում (ակլիդինիումի բրոմիդ), ֆորմոտերոլ ֆումարատի դիհիդրատ 340մկգ/դեղաչափ+ |
Ակլիդինիում (ակլիդինիումի բրոմիդ), ֆորմոտերոլ ֆումարատի դիհիդրատ 340մկգ/դեղաչափ+ |
դեղափոշի շնչառման |
Օրը 2 անգամ |
640+24 մկգ |
- |
Երկարատև |
3) |
Ակլիդինիում (ակլիդինիումի բրոմիդ) 322մկգ/դեղաչափ |
Ակլիդինիում (ակլիդինիումի բրոմիդ) 322մկգ/դեղաչափ |
դեղափոշի շնչառման |
Օրը 2 անգամ |
644 մկգ |
- |
Երկարատև |
4) |
Ինդակատերոլ (ինդակատերոլի ացետատ), գլյուկոպիրոնիում բրոմիդ, մոմետազոն ֆուրոատ 150մկգ+50մկգ+ |
Ինդակատերոլ (ինդակատերոլի ացետատ), գլյուկոպիրոնիում բրոմիդ, մոմետազոն ֆուրոատ 150մկգ+50մկգ+ |
դեղափոշի շնչառման, դեղապատիճներ կոշտ 150 մկգ + 50 մկգ + 160 մկգ |
Օրը մեկ անգամ |
150 մկգ + 50 մկգ + 160 մկգ |
- |
Երկարատև |
5) |
Ինդակատերոլ (ինդակատերոլի ացետատ), մոմետազոն ֆուրոատ 150մկգ+320մկգ |
Ինդակատերոլ (ինդակատերոլի ացետատ), մոմետազոն ֆուրոատ 150մկգ+320մկգ |
դեղափոշի շնչառման, դեղապատիճներ կոշտ 150մկգ+320մկգ |
Օրը մեկ անգամ |
150մկգ+ |
- |
Երկարատև |
6) |
Սալմետերոլ (սալմետերոլի քսինաֆոատ), ֆլուտիկազոն (ֆլուտիկազոնի պրոպիոնատ) 25մկգ/դեղաչափ+ |
Սալմետերոլ (սալմետերոլի քսինաֆոատ), ֆլուտիկազոն (ֆլուտիկազոնի պրոպիոնատ) 25մկգ/դեղաչափ+ |
դեղակախույթ շնչառման |
Օրը 2 անգամ |
50 մկգ+500 մկգ |
- |
Երկարատև |
7) |
Ֆլուտիկազոն (ֆլուտիկազոնի պրոպիոնատ), |
Ֆլուտիկազոն (ֆլուտիկազոնի պրոպիոնատ), |
դեղափոշի շնչառման, դեղաչափավորված |
Օրը 2 անգամ |
- |
200 մկգ+100մկգ |
Երկարատև |
8) |
Մոնտելուկաստ (մոնտելուկաստ նատրիում) 4մգ,5մգ,10մգ |
Մոնտելուկաստ (մոնտելուկաստ նատրիում) 4մգ,5մգ,10մգ |
դեղահատեր ծամելու |
Օրը 1 անգամ |
- |
- |
Երկարատև |
9) |
Իպրատրոպիումի բրոմիդ (իպրատրոպիում բրոմիդի մոնոհիդրատ), ֆենոտերոլ (ֆենոտերոլի հիդրոբրոմիդ) 261մկգ/մլ+ |
Իպրատրոպիումի բրոմիդ (իպրատրոպիում բրոմիդի մոնոհիդրատ), ֆենոտերոլ (ֆենոտերոլի հիդրոբրոմիդ) 261մկգ/մլ+ |
լուծույթ շնչառման |
Օրը 2 անգամ |
- |
- |
Երկարատև |
10) |
Ամօքսիցիլին (ամօքսիցիլին տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) 125մգ/5մլ+ |
Ամօքսիցիլին (ամօքսիցիլին տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) 125մգ/5մլ+ |
դեղափոշի ներքին ընդունման դեղակախույթի, դեղահատեր թաղանթապատ |
Օրը 2 կամ 3 անգամ |
2,0 գ |
14 գ |
7 |
11) |
Ամօքսիցիլին (ամօքսիցիլին տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) 125մգ/5մլ+ |
Ամօքսիցիլին (ամօքսիցիլին տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) 125մգ/5մլ+ |
դեղափոշի ներքին ընդունման դեղակախույթի, դեղահատեր թաղանթապատ |
Օրը 2 կամ 3 անգամ |
1,5 գ |
10,5 |
7 |
12) |
Կլարիթրոմիցին 250մգ,500մգ |
Կլարիթրոմիցին 250մգ,500մգ |
դեղահատեր թաղանթապատ |
Օրը 2 անգամ |
0,5 գ |
3,5 |
7 |
13) |
Ցեֆիքսիմ (ցեֆիքսիմի տրիհիդրատ) 100մգ/5մլ, 400մգ |
Ցեֆիքսիմ (ցեֆիքսիմի տրիհիդրատ) 100մգ/5մլ, 400մգ |
դեղափոշի ներքին ընդունման դեղակախույթի, դեղահատեր ծամելու 8 մգ / կգ |
Օրը մեկ անգամ |
200 մգ |
1,4 գ |
7 |
14) |
Ացետիլցիստեին 100մգ, 200մգ, 600մգ |
Ացետիլցիստեին 100մգ, 200մգ, 600մգ |
դեղափոշի ներքին ընդունման |
- |
600 մգ |
- |
7 |
15) |
Կարբոցիստեին 375մգ |
Կարբոցիստեին 375մգ |
դեղապատիճներ |
Օրը 3 կամ 4 անգամ |
750 մգ-2,25գ |
- |
7 |
8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Կիրառելի չէ |
- |
- |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://www.dynamed.com/condition/copd#GUID-648F25DB-3D51-46D7-BAD7-B85802E5881F
2. https://www.uptodate.com/contents/chronic-obstructive-pulmonary-disease-diagnosis-and-staging?search=copd&source=search_result&selectedTitle=1%7E150&usage_type=default&display_rank=1
3. https://goldcopd.org/2024-gold-report/
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|