Գլխավոր տեղեկություն
Համար
N 251-Ա
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.11.02/29(347) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
09.10.2009
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

9 հոկտեմբերի 2009 թ.
ք. Երևան

N 251-Ա հրամանից

 

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԻՉ ՀԱԿՈԲ ԿԱՉԱՆՅԱՆԻՆ 17.07.2002 ԹՎԱԿԱՆԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ 01Ա N 00153 ԼԻՑԵՆԶԻԱՆ ԿԱՍԵՑՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածներով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և 10-րդ մասով ու հիմք ընդունելով սնանկության կառավարչի գործունեության իրականացման լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի 2009 թվականի հոկտեմբերի 8-ի եզրակացությունը.

 

Հրամայում եմ՝

 

1. 2008 թվականի հուլիսի 16-ից կասեցված համարել Հակոբ Կաչանյանին 17.07.2002 թվականին տրված թիվ 01Ա N 00153 սնանկության կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան։

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Ա. Գևորգյանին՝ ապահովել լիցենզիայի գործողության դադարեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտեր հրապարակող մարմին։

 

  Գ. Դանիելյան