Գլխավոր տեղեկություն
Համար
N 118-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
17.04.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«17» ապրիլ 2024 թ.

N 118-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌԱՋՆԱՅԻՆ ԲԱՑԱՆԿՅՈՒՆ ԳԼԱՈՒԿՈՄԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել առաջնային բացանկյուն գլաուկոմայով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

17.04.2024

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«17» ապրիլ 2024 թվականի

N 118-Ն հրամանի

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԱՌԱՋՆԱՅԻՆ ԲԱՑԱՆԿՅՈՒՆ ԳԼԱՈՒԿՈՄԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

H40.1

Առաջնային բացանկյուն գլաուկոմա: Գլաուկոմա (առաջնային) (մնացորդային փուլ)` պատիճային` ոսպնյակի կեղծ շերտազատումով (պսևդոէքսֆոլիացիաներ), քրոնիկ հասարակ, ցածր ճնշումով, գունակային (պիգմենտային)

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ, անհետաձգելի, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ակնաբույժ, գլաուկոմայի բուժմամբ մասնագիտասված ակնաբույժ

8)

Գանգատներ

Տեսողության վատացում, տեսողության կորուստ, տեսադաշտի լոկալ անկում, տեսադաշտի նեղացում

9)

Անամնեզ

Տարիքը, սեռը, ստացած բուժումները, ժառանգականությունը, առողջական այլ խնդիրներ (հիպերտոնիկ հիվանդություն, էնդոկրին հիվանդություններ)

10)

Զննման արդյունք/Ցուցում

Տեսողության սրության իջեցում, ցիկլոպլեգիկ և ոչ ցիկլոպլեգիկ ռեֆրակցիայի գնահատում, տոպոգրաֆիա, օֆթալմոսկոպիա, համակարգչային պերիմետրիա, օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա

11)

Հոսպիտալացման Ցուցում

Տեսողության կորուստ:

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ակնաբույժ

1

1

2)

Գլաուկոմայի բուժմամբ մասնագիտասված ակնաբույժ

1

1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

Կիրառելի չէ

-

-

-

Գործիքային հետազոտություններ

1)

Առկա չէ

Ավտոռեֆրակտոմետրիա

1

1

  +/-0.5

2)

Առկա չէ

Բիոմիկրոսկոպիա

0,5

0,5

 Բեկող միջավայրերը`

ա. եղջերաթաղանթը – թափանցիկ կամ պղտոր,

բ. առաջային խցիկ- թափանցիկ կամ պղտոր,

գ. ոսպնյակը – թափանցիկ կամ թույլ պղտոր կամ պղտոր,

դ. ապակենման մարմինը - թափանցիկ կամ առկա են լողացող պղտորումներ

3)

Առկա չէ

Համակարգչային պերիմետրիա

1

1

Տեսադաշտի նեղացում, սկոտոմաներ

4)

Առկա չէ

Գոնիոսկոպիա

1

1

Առաջային խցիկի անկյունը բաց կամ փակ

5)

Առկա չէ

Օֆթալմոսկոպիա

0,5

0,5

Տեսանյարդի վնասում

6)

Առկա չէ

Օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա

0,75

0,25

Նյարդաթելերի շերտի բարակեցում

7)

Առկա չէ

Տոնոմետրիա

1

1

 9-24

8)

Առկա չէ

Պախիմետրիա

1

1

514- 560

9)

Առկա չէ

Գերձայնային հետազոտություն

1

1

Ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախականություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժ-ման կուրսի միջին չափա-քանակ

Օրե-րի քա-նակ

1)

Լատանոպրոստ 50մկգ/մլ

Լատանոպրոստ 50մկգ/մլ

ակնակաթիլներ

1 անգամ

1 կաթիլ

1-10

օր

2)

Դորզոլամիդ (դորզոլամիդի հիդրոքլորիդ) 20մգ/մլ

Դորզոլամիդ (դորզոլամիդի հիդրոքլորիդ) 20մգ/մլ

ակնակաթիլներ

2 անգամ

2 կաթիլ

1-10

 օր

3)

Պիլոկարպին 10մգ/մլ

Պիլոկարպին 10մգ/մլ

ակնակաթիլներ

 2 անգամ

 2 կաթիլ

1- 10

 օր

4)

Թիմոլոլ (թիմոլոլի մալեատ) 5մգ/մլ

Թիմոլոլ (թիմոլոլի մալեատ) 5մգ/մլ

ակնակաթիլներ

2 անգամ

2 կաթիլ

1- 10

 օր

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Սինուստրաբեկուլոպլաստիկա

0,75

1

2)

Վիրահատական բուժում

0,25

0,25

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/

2. https://www.aao.org/

3. Ջեք Կանսկի` «Կլինիկական ակնաբուժություն: Համակարգված մոտեցում»

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2024 թվական: