Գլխավոր տեղեկություն
Համար
N 1757-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
28.03.2024
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
28.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«28» մարտ 2024 թ.

N 1757-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՎԻՏԱ ԼՈՆԳԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ-002690 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ «ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ՈՒՐՈԼՈԳԻԱԿԱՆ» ՏԵՍԱԿԻ ՄԱՍՈՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «ՎԻՏԱ ԼՈՆԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2024 թվականի մարտի 14-ին ներկայացված դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. Դադարեցնել «ՎԻՏԱ ԼՈՆԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2020 թվականի փետրվարի 12-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002690 լիցենզիայի գործողությունը «արտահիվանդանոցային` ուրոլոգիական» տեսակի մասով:

2. «ՎԻՏԱ ԼՈՆԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ` վերջինիս մեջ ներառելով 2020 թվականի փետրվարի 12-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002690 լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման գործող տեսակները` բացառությամբ սույն հրամանի 1-ին կետով դադարեցված տեսակի:

3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցվող տեսակի և լիցենզիայի նոր ձևաթղթի տրամադրման վերաբերյալ տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) «ՎԻՏԱ ԼՈՆԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին,

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

Պարտականությունները կատարող`

Լ. Նանուշյան