Գլխավոր տեղեկություն
Համար
N 161
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.03.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ հարկային տեսչություն
Ընդունման ամսաթիվ
15.03.1996
Ստորագրող մարմին
ՀՀ հարկային տեսչության պետ
Ստորագրման ամսաթիվ
15.03.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

15 մարտի 1996 թ. N 161

 

Համաձայն` ՀՀ կառավարության 15.01.96 թ. «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգի մասին» թիվ 13 որոշմամբ հաստատված կարգի, հաստատել հետևյալ նորմատիվային ակտերը` «Պաշտոնեական օգտագործման» համար.

1. «Ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» 17 օգոստոսի 1993 թ. հ. 02080/3-3 հրահանգը (Հաստատված է ՀՀ ՀՊՏ 17.08.95 թ. հ. 02080/3-3, համաձայնեցված` ՀՀ ֆինանսների նախարարության 16.08.93 թ. No 1-3, ՀՀ արդարադատության նախարարության 16.08.1993 թ.):

2. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության 17 օգոստոսի 1993 թվականի «Ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» թիվ 02080/3-3 հրահանգի փոփոխություններ և լրացումներ No 1 (Հաստատված է ՀՀ ՀՊՏ 28.12.94 թ. թիվ 03517/3-3, համաձայնեցված` ՀՀ ֆինանսների նախարարության 28.12.94 թ. թիվ 3-04/14, ՀՀ արդարադատության նախարարության 29.12.94 թ. թիվ 1-7):

3. «Ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» 17 օգոստոսի 1993 թ. թիվ 02080/3-3 հրահանգում փոփոխություն կատարելու մասին:

4. «Միջազգային օդային հաղորդակցության ոլորտում ուղևորների և ուղեբեռների փոխադրման ծառայությունների նկատմամբ ավելացված արժեքի հարկի կիրառման կարգի վերաբերյալ» պարզաբանումը:

 

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ, ՀՀ հ/ծ 3-ՐԴ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Պ. ՍԱՖԱՐյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան