Գլխավոր տեղեկություն
Համար
N 129-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.15-2024.04.28 Պաշտոնական հրապարակման օրը 26.04.2024
Ընդունող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ընդունման ամսաթիվ
19.04.2024
Ստորագրող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.04.2024

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«19» ապրիլի 2024 թ. 

N 129-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԱՐԳԱՍԻՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՍԵՐԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ3» կետով՝

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների, դրանց արգասիքների և մասերի առք ու վաճառքի իրականացման վայրերին ներկայացվող պահանջները և պայմանները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

 

 

«19» ապրիլի 2024 թ.
ք. Երևան

4/19/2024

 

 

 

Հավելված

Շրջակա միջավայրի նախարարի

2024 թվականի ապրիլի «19»-ի 

N 129-Ն հրամանի

 

ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԱՐԳԱՍԻՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՍԵՐԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրամանով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների (այսուհետ՝ վայրի կենդանիների), դրանց արգասիքների և մասերի առք ու վաճառքի իրականացման վայրերին ներկայացվող պահանջներն և պայմանները:

2. Վայրի կենդանիների, դրանց արգասիքների և մասերի առք ու վաճառքը կարող է իրականացվել կենդանիների շուկաներում, առևտրի օբյեկտներում, ինչպես նաև վայրի կենդանիների պահման վայրերից՝ Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի (այսուհետ՝ Լիազորված մարմին) կողմից պահման թույլտվություն ստացած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից:

3. Կենդանիների շուկան առևտրի իրականացման վայր է, որտեղ իրականացվում է վայրի կենդանիների, դրանց արգասիքների ու մասերի առք ու վաճառք:

4. Առևտրի օբյեկտը գույքային համալիր (հողամաս, շենք, կառույց) է, որն օգտագործվում է կենդանիների, դրանց արգասիքների և մասերի, դրանց կենսագործունեության համար անհրաժեշտ ապրանքների առք ու վաճառքի համար:

5. Վայրի կենդանիների, դրանց արգասիքների և մասերի առք ու վաճառքը կարող է իրականացվել ինչպես առձեռն, այնպես էլ՝ էլեկտրոնային եղանակով:

6. Վայրի կենդանիների, դրանց արգասիքների և մասերի վաճառքն իրականացվում է գնորդի անձնագրի, վայրի կենդանիների դեպքում՝ նաև Լիազորված մարմնի կողմից տրամադրված անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության առկայության դեպքում, բացառությամբ՝ Լիազորված մարմնի կողմից հաստատված անազատ և կիսաազատ պայմաններում պահման թույլտվություն չպահանջող վայրի կենդանիների ցանկում ընդգրկված կենդանիների:

 

2. ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՊԱՀԱՋՆԵՐ

 

7. Առևտրի իրականացման վայրերին ներկայացվում են հետևյալ փաստաթղթային պահանջները.

1) պահման վայրերից վայրի կենդանիների վաճառք իրականացնելու համար անհրաժեշտ է, որ տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք ունենան Լիազորված մարմնի կողմից տրամադրված վայրի կենդանու, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանու պահման թույլտվություն, բացառությամբ այն կենդանատեսակների, որոնք ընդգրկված են Լիազորված մարմնի կողմից հաստատված՝ անազատ և կիսաազատ պայմաններում պահման թույլտվություն չպահանջող վայրի կենդանիների ցանկում,

2) վայրի կենդանիների, դրանց մասերի և արգասիքների առք ու վաճառքն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձանց մոտ վաճառված վայրի կենդանիների, դրանց արգասիքների և մասերի առք ու վաճառքի վերաբերյալ գրանցամատյանի առկայություն՝ համաձայն Ձև 1-ի,

3) յուրաքանչյուր կենդանատեսակի, դրանց արգասիքների և մասերի ձեռքբերումը կամ ծագումը փաստող փաստաթղթի առկայություն (ներմուծման թույլտվություն, ՍԻԹԵՍ թույլտվություն (հավաստագիր), առք ու վաճառքի պայմանագիր և այլն),

4) առևտրի օբյեկտներում և կենդանիների շուկաներում յուրաքանչյուր կենդանատեսակի, արգասիքների և մասերի վերաբերյալ տեղեկատվական պիտակ, որտեղ նշվում է կենդանատեսակի հայերեն գիտական անվանումը (առկայության դեպքում) և լատիներեն անվանումը, տարիքը, սեռը, թույրը (գույնը), արգասիքների և մասերի դեպքում՝ անվանումը, մշակման և պահման վերաբերյալ համառոտ տեղեկատվական ակնարկ,

5) անասնաբույժի հետ աշխատանքային պայմանագրի առկայություն,

6) վաճառք իրականացնելիս անհրաժեշտ է գնորդին տրամադրել անասնաբույժի կողմից տրամադրված տվյալ կենդանատեսակի առողջության վիճակի մասին տեղեկանք:

8. Էլեկտրոնային եղանակով վաճառքի դեպքում՝ անհրաժեշտ է վաճառքի էլեկտրոնային հարթակում ունենալ սույն կարգի 7-րդ կետով սահմանված պահանջվող փաստաթղթերի լուսապատճենները:

 

3. ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

9. Առևտրի իրականացման վայրերին ներկայացվում են հետևյալ պահանջներն ու պայմանները.

1) վայրի կենդանիների կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկություններից, ֆիզիոլոգիական վիճակից բխող ու գոյատևման համար անհրաժեշտ կարիքների բավարարման համար անհրաժեշտ սարքավորումների առկայություն,

2) վայրի կենդանիների կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկություններից, ֆիզիոլոգիական վիճակից բխող ու գոյատևման համար անհրաժեշտ կարիքների բավարարման համար անհրաժեշտ կենցաղային հարմարությունների (էլեկտրա/ջրամատակարարում) առկայություն,

3) ախտահանող, լվացող և ցողարկող սարքերի առկայություն,

4) կոյուղատար առվակների կամ խողովակաշարերի առկայություն,

5) կենդանիների կենսական պահանջներն ապահովող միջոցների՝ ջրախմոցների, կերամանների, ինչպես նաև կենդանիների գոյատևման և կենսաբանական առանձնահատկությունների զոոհիգիենիկ պահանջներն ապահովող՝ գոմաղբի հավաքման և հեռացման հարմարանքների առկայություն,

6) կենդանիների շուկաներում տեղումներից և արևի ճառագայթներից կենդանիներին պաշտպանելու համար ծածկի առկայություն,

7) կենդանիների շուկաներում այցելուների և տրանսպորտային միջոցների համար նախատեսված առանձին մուտքերի առկայություն,

8) կենդանիների շուկաներում փոխադրամիջոցների անիվների ախտահանման համապատասխան հարմարությունների, կենդանիների բեռնման և բեռնաթափման հարթակի, իսկ 25 հազար և ավելի բնակչություն ունեցող բնակավայրերում տեղակայված շուկաներում նաև տարբեր տեսակի և սեռահասակային խմբերի կենդանիների համար նախատեսված ճաղազատված տարածքներով, ցանցավոր հատակներով կացատեղերի առկայություն,

9) սարքավորումներ, ախտահանիչներ, կեր պահելու համար պահեստային տարածքի առկայություն,

10) կենդանիների տեղափոխման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման Հավելված 2-ի Ձև1-ով սահմանված Հայաստանի Հանրապետության տարածքում փոխադրվող անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների համար տրվող անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայություն, իսկ ներմուծված կենդանատեսակների համար՝ կենդանատեսակի կարանտին անցնելու փաստը հաստատող փաստաթղթի առկայություն:

 

4. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

10. Վայրի կենդանիների, դրանց արգասիքների և մասերի առք ու վաճառքի վայրերում թույլատրվում է վաճառել վայրի կենդանիների համար կեր, կենդանիների խնամքի համար նախատեսված պարագաներ և ձիաքարշ կցորդներ:

11. Կենդանիների շուկաները պետք է լինեն ցանկապատված:

12. Վայրի կենդանիների, դրանց արգասիքների և մասերի առք ու վաճառքի վայրերում արգելվում է գյուղատնտեսական սննդամթերքի, կենդանական ծագման սննդամթերքի և արդյունաբերական ապրանքների վաճառքը։

13. Վայրի կենդանիների տեղափոխումն իրականացնել վայրի կենդանիների կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկություններից բխող ու գոյատևման համար անհրաժեշտ կարիքները բավարարող փոխադրամիջոցներով։

14. Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում արգելվում է վայրի կենդանիների, դրանց արգասիքների և մասերի վաճառքը:

15. Բոլոր սարքավորումները, ներառյալ էլեկտրական սարքերը, պետք է տեղադրվեն այնպես, որ դրանք չվնասեն կենդանիներին և չվնասվեն նրանց կողմից:

16. Վայրի կենդանիների վաճառքը պետք է իրականացնել դրանց արգասիքների և մասերի վաճառքից առանձնացված՝ առանձին տաղավարներում:

17. Բացառել վայրի կենդանիների փախուստը վաճառքի վայրերից:

18. Մինչև վաճառք իրականացնելն անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր կենդանատեսակ անցնի համապատասխան բուժզննում և վաճառք իրականացնել բացառապես առողջ կենդանատեսակների՝ հետագա զոոնոզ հիվանդությունների փոխանցման հնարավոր ռիսկերի կանխարգելման նպատակով:

19. Առևտրի իրականացման վայրերում վայրի կենդանիների համար նախատեսված վանդակներն ու մեծավանդակներն ընտրելիս հաշվի առնել վայրի կենդանիների կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, ֆիզիոլոգիական վիճակից բխող ու գոյատևման համար անհրաժեշտ կարիքների բավարարման համար անհրաժեշտ չափերը:

20. Ոչ սահմանված վայրերում վայրի կենդանիների, դրանց արգասիքների և մասերի վաճառք իրականացնելը հանգեցնում է վարչական պատասխանատվության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Ձև 1

 

Գրանցամատյան
վայրի կենդանիների, դրանց արգասիքների և մասերի առք ու վաճառքի վերաբերյալ

Հ/հ

Առք/ վաճառքի իրականաց ման ամիսը, ամսա թիվը

Վաճառված

վայրի կենդանիներ

Ձեռքբերվող

վայրի կենդանիներ

Վաճառվող

վայրի կենդանիների արգասիքներ և մասեր

Ձեռքբերվող

վայրի կենդանիների արգասիքներ և մասեր

Հայե-րեն գիտա-կան անվա-նումը (առկա-յութ-յան դեպ-քում)

Լատի-ներեն անվա-նումը

Վա-ճառ-ված կեն-դա-նինե-րի քա-նակ

Վաճառ-ված կեն-դանու պահ-ման թույլ-տվու-թյան հա-մարը (առկա-յության դեպ-քում)

Գնոր-դի անձ-նա-գրա-յին տվյալ-ներ

Հայե-րեն գիտա-կան անվա-նումը (առկա-յության դեպ-քում)

Լատի-ներեն անվա-նումը

Կեն-դանու ծա-գումը, ձեռք-բերումը փաս-տող փաստա-թուղթ

Վաճառ-վող վայրի կենդա-նիների արգա-սիքների և մասերի անվա-նումը

Գնոր-դի անձ-նա-գրա-յին տվյալ-ներ

Ձեռք-բերվող արգա-սիքների և մասերի անվա-նումը

Ձեռք-բերու-մը փաս-տող փաս-տա-թղթի առկա-յութ-յուն

                           
                           
                           

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 ապրիլի 2024 թվական: