Basic information
Number
N 244-Ա
Type
Քաղվածք
Act type
Հիմնական ակտ (10.10.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2009.11.02/29(347) Հատուկ բաժին
Enactment organisation
Արդարադատության նախարար
Enactment date
09.10.2009
Signing organisation
Արդարադատության նախարար
Signing date
09.10.2009
Effective date
10.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

9 հոկտեմբերի 2009 թ.

ք. Երևան

N 244-Ա հրամանից

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ 24.08.2001 ԹՎԱԿԱՆԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Ա-N 015 ԼԻՑԵՆԶԻԱՆ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածներով և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 4-րդ և 6-րդ մասերով ու հիմք ընդունելով սնանկության կառավարչի գործունեության իրականացման լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի 2009 թվականի հոկտեմբերի 8-ի եզրակացությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. 2009 թվականի ապրիլի 16-ից մինչև 2014 թվականի ապրիլի 16-ը կասեցնել Արամ Կարապետյանին 24.08.2001 թվականին տրված թիվ Ա-N 015 սնանկության կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան։

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Ա. Գևորգյանին՝ ապահովել լիցենզիայի գործողության դադարեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտեր հրապարակող մարմին։

 

Գ. Դանիելյան