Basic information
Number
N 241-Ա
Type
Քաղվածք
Act type
Հիմնական ակտ (10.10.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2009.11.02/29(347) Հատուկ բաժին
Enactment organisation
Արդարադատության նախարար
Enactment date
09.10.2009
Signing organisation
Արդարադատության նախարար
Signing date
09.10.2009
Effective date
10.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

9 հոկտեմբերի 2009 թ.

ք. Երևան

N 241-Ա հրամանից

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԱՇՈՏ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ 04.04.2002 ԹՎԱԿԱՆԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ 01Ա N 00107 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածներով և 37-րդ հոդվածի 6-րդ մասով ու հիմք ընդունելով սնանկության կառավարչի գործունեության իրականացման լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի 2009 թվականի հոկտեմբերի 8-ի եզրակացությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. 2007 թվականի նոյեմբերի 26-ից ուժը կորցրած ճանաչել Աշոտ Զաքարյանին 04.04.2002 թվականին տրված թիվ 01Ա N 00107 սնանկության կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան։

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Ա. Գևորգյանին՝ ապահովել լիցենզիայի գործողության դադարեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտեր հրապարակող մարմին։

 

Գ. Դանիելյան