Գլխավոր տեղեկություն
Համար
N 09-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.27-2024.06.09 Պաշտոնական հրապարակման օրը 31.05.2024
Ընդունող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ընդունման ամսաթիվ
24.05.2024
Ստորագրող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«24» մայիս 2024 թվական

ք. Երևան

N 09-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.

 

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2023 թվականի նոյեմբերի 24-ի «2024 թվականի փոստային վճարման պետական նշանների թեմաները սահմանելու և փոստային վճարման պետական նշանների անվանագները, տպաքանակն ու գործողության մեջ դնելու ժամկետները հաստատելու մասին» N 12-Ն hրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 4-րդ կետի 1-ին ենթակետի՝ «Քանակը» սյունակի «1 նամականիշ» բառերը փոխարինել «1 նամականիշով գեղաթերթիկ» բառերով, «Գործողության մեջ դնելու ժամկետը» սյունակի «I եռամսյակ» բառերը փոխարինել «II եռամսյակ» բառերով և «Անվանագինը (դրամ)» սյունակի «400» թիվը փոխարինել «500» թվով:

 

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Միջազգային. Եվրոպա 2024. «Ստորջրյա ֆաունա և ֆլորա» թեմային նվիրված «ՍՏՈՐՋՐՅԱ ՖԱՈՒՆԱ ԵՎ ՖԼՈՐԱ. ANDERWATER FAUNA & FLORA» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 1 հավելվածի:

2) Մեծանուն հայեր. Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ թեմային նվիրված «ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ. ERVAND KOCHAR. 1899-1979. 125TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. ՀԱՅ ՆԿԱՐԻՉ, ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ. ARMENIAN PAINTER, SCULPTOR» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 2 հավելվածի:

 

3. Գործողության մեջ դնել`

1) Միջազգային. Եվրոպա 2024. «Ստորջրյա ֆաունա և ֆլորա» թեմային նվիրված «ՍՏՈՐՋՐՅԱ ՖԱՈՒՆԱ ԵՎ ՖԼՈՐԱ. ANDERWATER FAUNA & FLORA» 1 նամականիշով գեղաթերթիկը, անվանագինը՝ 500 դրամ, տպաքանակը` 15 000 հատ:

2) Մեծանուն հայեր. Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ թեմային նվիրված «ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ. ERVAND KOCHAR. 1899-1979. 125TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. ՀԱՅ ՆԿԱՐԻՉ, ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ. ARMENIAN PAINTER, SCULPTOR» 1 նամականիշով գեղաթերթիկը, անվանագինը՝ 380 դրամ, տպաքանակը` 10 000 հատ:

 

 

Մ. Հայրապետյան

 

 

Հավելված 1

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2024 թվականի մայիսի 24-ի

թիվ 09-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_23493

 

 

Հավելված 2

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2024 թվականի մայիսի 24-ի

թիվ 09-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_23494

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մայիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան