ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«30» մայիսի 2024 թ. |
N 47-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 370-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2017 թվականի ապրիլի 13-ի «Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 370-Ն հրամանի հավելվածի՝
1) 14-րդ կետում «դժվարություններ» բառից հետո լրացնել «կամ բացառիկ ընդունակություններ» բառերը։
2) 18-րդ կետի 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել։
3) 18-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝
«5) ուսումնառության ընթացքում արձանագրված կայուն դժվարությունների կամ դրսևորված բացառիկ ընդունակությունների, ինչպես նաև հայտորոշիչ և ձևավորող գնահատման ընթացքում հավաքագրված փաստաթղթավորված ողջ տեղեկատվության ամփոփ նկարագրությունը (Ձև 9).»։
4) 23-րդ կետը շարադրել ներ խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝
«23. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման ավարտից հետո, 5 աշխատանքային օրվա ընթացքում, Գնահատող խումբը սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների վերաբերյալ հավաքագրված փաստաթղթավորված ողջ տեղեկատվությունը մուտքագրում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների տվյալների միասնական բազա: Մուտքագրված տեղեկատվության հիման վրա համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով կազմվում է արձանագրություն և եզրակացություն»:
5) 27-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝
«27. Հանձնաժողովը ձևավորվելու օրվանից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնից էլեկտրոնային եղանակով ստանում է սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման ընթացքում հավաքագրված փաստաթղթավորված ողջ տեղեկատվությունը։»
6) 31-րդ կետում «տնօրենը» բառից հետո լրացնել «և այն 3 աշխատանքային օրվա ընթացքում թղթային տարբերակով հանձնվում է սովորողի ծնողին կամ օրինական ներկայացուցչին» բառերը:
7) 37-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
8) Ձև 2-ի «Երեխայի կրթության արդյունավետ կազմակերպման համար առաջարկվում է» բաժնի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՍՈՎՈՐՈՂԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է.
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |||
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ |
ՄԱՆԿԱՎԱՐԺ |
ԾՆՈՂ |
ՍՈՎՈՐՈՂ |
Ուսուցման և ուսումնառության գործընթացի մատչելիության, ներառականության և արդյունավետության ապահովում |
|||
Խելամիտ հարմարեցումների ապահովում |
|||
Երկարօրյա ուսուցման պլանավորում և իրականացում |
|||
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |||
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ (դասընթացներ, խորհրդատվություն, մասնագիտական, մեթոդական աջակցություն և այլն) |
ՄԱՆԿԱՎԱՐԺ |
ԾՆՈՂ |
ՍՈՎՈՐՈՂ |
Տրանսպորտային ծառայություն |
☐ ունի ☐ չունի |
»:
9) Ձև 3-ի՝ «Գնահատման ավարտ՝___________» բառերից հետո լրացնել
«☐ Առաջին անգամ
☐ Հերթական անգամ
☐ Բողոքարկում»
բառերը։
10) Ձև 9-ի «Ուսումնառության ընթացքում արձանագրված կայուն դժվարությունների ամփոփ նկարագիր» բաժնի տողերից հետո լրացնել նոր բառերով հետևյալ բովանդակությամբ․
«Ուսումնառության ընթացքում արձանագրված բացառիկ ընդունակությունների վերաբերյալ ամփոփ նկարագիր
_____________________________________________________________________________

________________________________________________________»:
11) Ձև 10-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝
Ձև 10
Ծառայությունների ժամկետային և ծավալային ցուցանիշներն ըստ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի և մանկավարժահոգեբանական աջակցության աստիճանի | ||||
Հատուկ մանկավարժական ծառայություն |
1-ին աստիճան = հսկում |
2-րդ աստիճան = հաճախակի աջակցություն |
3-րդ աստիճան = մեծ հաճախականությամբ աջակցություն |
4-րդ աստիճան = մշտական աջակցություն |
Ըստ կարիքի ապահովել լոգոպեդի, էրգոթերապիստի, տիֆլոմանկավարժի, սուրդոմանկավարժի, օլիգոֆրենոմանկա-վարժի ծառայություն |
Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական 60 րոպե տևողությամբ, որից առնվազն 45 րոպե սովորողի հետ անհատական կամ խմբային պարապմունքների տեսքով |
Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական 90 րոպե տևողությամբ, որից առնվազն 60 րոպե (շաբաթական երկու անգամ՝ 30 րոպե) սովորողի հետ անհատական կամ խմբային պարապմունքների տեսքով |

Հոգեբանական ծառայություն |
1-ին աստիճան = հսկում |
2-րդ աստիճան = հաճախակի աջակցություն |
3-րդ աստիճան = մեծ հաճախականությամբ աջակցություն |
4-րդ աստիճան = մշտական աջակցություն |
Հոգեբանի ծառայություն |

Սոցիալ-մանկավարժական ծառայություն |
1-ին աստիճան = հսկում |
2-րդ աստիճան = հաճախակի աջակցություն |
3-րդ աստիճան = մեծ հաճախականությամբ աջակցություն |
4-րդ աստիճան = մշտական աջակցություն |
Սոցիալական մանկավարժի ծառայություն |
Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական 60 րոպե տևողությամբ, որից առնվազն 45 րոպե սովորողի հետ անհատական կամ խմբային պարապմունքների տեսքով |
Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական 90 րոպե տևողությամբ, որից առնվազն 60 րոպե (շաբաթական երկու անգամ՝ 30 րոպե) սովորողի հետ անհատական կամ խմբային պարապմունքների տեսքով |
Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական 90 րոպե տևողությամբ, որից առնվազն 60 րոպե (շաբաթական երկու անգամ՝ 30 րոպե) սովորողի հետ անհատական կամ խմբային պարապմունքների տեսքով |
Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական 90 րոպե տևողությամբ, որից առնվազն 60 րոպե (շաբաթական երկու անգամ՝ 30 րոպե) սովորողի հետ անհատական կամ խմբային պարապմունքների տեսքով |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար`
5/30/2024 |
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|