Գլխավոր տեղեկություն
Համար
N 205-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 04.07.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
01.07.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
01.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

01 հուլիս 2024 թ.

N 205-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՈՒՐՑԱԳԵՂՁԻ (ԹԻՄՈՒՍԻ) ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել ուրցագեղձի (թիմուսի) չարորակ նորագոյացություններով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

01.07.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«01» հուլիս 2024 թվականի

N 205-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՈՒՐՑԱԳԵՂՁԻ (ԹԻՄՈՒՍԻ) ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

C37

Ուրցագեղձի (թիմուս) չարորակ նորագոյացություններ

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ, երեխա, դեռահաս

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Դասակարգումը ըստ Մասաոկա-Կոգայի.
I փուլ` ամբողջությամբ ինկապսուլավորված ուռուցք, մակրոսկոպիկ և մանրադիտակային
IIa փուլ` միկրոսկոպիկ ներաճ ուռուցքի կապսուլա
IIb փուլ՝ կապսուլայի կամ ճարպային հյուսվածքի մակրոսկոպիկ ներաճ կամ մակրոսկոպիկ շփում միջնորմային պլևրայի կամ պերիկարդի հետ՝ առանց դրանց ներգրավման
III փուլ` մակրոսկոպիկ ներաճ հարակից օրգաններ (պերիկարդ, թոքեր, խոշոր անոթներ)
IVa փուլ՝ պլևրայի կամ պերիկարդի դեսսիմինացված ախտահարում
IVb փուլ` ավշային հանգույցների ախտահարում կամ հեռակա մետաստազների առկայություն

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Անհետաձգելի, շտապ, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Կրծքային վիրաբույժ, բժիշկ – էնդոսկոպիստ, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ-ուռուցքաբան, ճառագայթային ուռուցքաբան, սրտաբան, թոքաբան, կլինիկական հոգեբան, հոգեբույժ, նուտրիցիոլոգ, անոթային վիրաբույժ

8)

Գանգատներ

ա. առանց գանգատների,
բ. գանգատների առկայությամբ` հազ, հևոց, շնչարգելություն, արնախխում, ցավ կրծքավանդակում, հիպերթերմիա, հոդացավեր, ընդհանուր թուլություն, մկանային թուլություն, քաշի անկում, կախեքսիա:

9)

Անամնեզ

Պաթոգնոմոնիկ ախտանշաններ առկա չեն

10)

Զննման արդյունք/Ցուցում

Ծավալային գոյացության հայտնաբերում, լաբորատոր կլինիկական և ճառագայթային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հետ համադրում

11)

Հոսպիտալացման ցուցում

Պլանային վիրահատություն, պլանային քիմիաթերապիա, պլանային/շտապ ճառագայթային թերապիա, կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում շտապ հոսպիտալացում վիրաբուժական և/կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունք

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Տվյալ նոզոլոգիական խմբում խորհրդատվությունների քանակը, բնույթը և ընդգրկված մասնագետների քանակը դիտվում է յուրովի և կախված է տվյալ կլինիկական դեպքի նրբությունների և/կամ ուղեկցող նոզոլոգիական խմբերի առկայությունից և/կամ բացակայությունից

1

1

 4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

 5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություններ, կոագուլոգրամմա, էլեկտրոլիտներ, արյան խումբ, սերոլոգիական հետազոտություն։ CEA` քաղցկեղային էմբրիոնալ հակածին, NSE` նեյրոնսպեցիֆիկ էնոլազ, Cyfra21-1` ցիտոկրեատինինի ֆրագմենտ, SCC` տափակբջջային կարցինոմայի անտիգեն, Pro-GRP` պրոգաստրին ձերբազատող պեպտիդ շրջանառվող ուռուցքային անտիգեն

1

 1

Շեղումների հայտնաբերում

2)

Առկա չէ

Քսուկի/քերուկի բջջաբանական, բիոպտատի/պրեպարատի հյուսվածքաբանական հետազոտություն։
Իմունոհիստոքիմիական հետազոտություն
Գենետիկ մուտացիաների որոշում` EGFR, KRAS, BRAF, ALK, ROS, MET, RET, HER, NTRK (ոչ մանրաբջջային, ոչ տափակբջջային), PDL էքսպրեսսիայի որոշում (ոչ մանրաբջջային), NGS (նոր սերնդի սեկվենավորում)

1

1

Ուռուցքի հյուսվածքաբանական տեսակի, գենետիկ պրոֆիլի ճշտում

 

Գործիքային հետազոտություններ

3)

Առկա չէ

Պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ

1

1

Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը

4)

Առկա չէ

Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա` ըստ ցուցման

1

1

5)

Առկա չէ

Գերձայնային հետազոտություն` ըստ ցուցման

1

1

6)

Առկա չէ

Գլխի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ, այլ հատվածների միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ըստ ցուցման

1

1

7)

Առկա չէ

Ռենտգենաբանական հետազոտություն

1

1

8)

Առկա չէ

 Գերձայնային հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա` ուղղորդված տրեպան բիոպսիայով (ըստ ցուցման)

1

1

9)

Առկա չէ

Օստեոսցինտիգրաֆիա

1

1

10)

Առկա չէ

Համակարգչային տոմոգրաֆիա- տոպոմետրիա

1

1

11)

Առկա չէ

Ֆիբրոբրոնխոսկոպիա` բիոպսիայով և առանց, ներբրոնխային գերձայնային հետազոտություն` բիոպսիայով և առանց, ֆիբրոէզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա` բիոպսիայով և առանց, ներկերակրափողային գերձայնային հետազոտություն` բիոպսիայով և առանց

1

1

Էնդոսկոպիկ հետազոտություններով պարզաբանվում է ուռուցքի տեղակայումը, ինչպես նաև հանդիսանում է բիոպսիայի մեթոդ

12)

Առկա չէ

Կորոնարոանգիոգրաֆիա, բրոնխիալ զարկերակմների անգիոգրաֆիա` էմբոլիզացիայով և առանց

1

1

Էնդովասկուլյար միջամտությունների արդյունքում որոշվում է սրտի սնուցող անոթների անցանելիությունը, ինչպես նաև ուրգենտ կարգավիճակներում արյունահոսության դադարեցում

13)

Առկա չէ

Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)

1

1

Շեղումների հայտնաբերում

 6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

Հ/հ

 Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում /ջեներիկ/

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ, 30մգ/5մլ, 100մգ/16.7մլ

Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ, 30մգ/5մլ, 100մգ/16.7մլ

սրվակ

21 օրը մեկ

260-350

260-350

1

2)

Պեմետրեքսեդ (պեմետրեքսեդի դինատրիում հեպտահիդրատ)դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 500մգ ,100մգ

Պեմետրեքսեդ (պեմետրեքսեդի դինատրիում հեպտահիդրատ)դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 500մգ ,100մգ

սրվակ

21 օրը մեկ

800-1000

800-1000

1

3)

Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ

Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ

սրվակ

21 օրը մեկ

1600-2200

3200-4400

1,8

4)

Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի0,5մգ/մլ

Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի0,5մգ/մլ

սրվակ

21 օրը մեկ

120-160

120-160

1

5)

Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի10մգ/մլ

Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի10մգ/մլ

սրվակ

21 օրը մեկ

400-800

400-800

1

6)

Ցիկլոֆոսֆամիդ լուծոիյթ դեղափոշի ն/ե ներարկման 200մգ

Ցիկլոֆոսֆամիդ լուծույթ դեղափոշի ն/ե ներարկման 200մգ

սրվակ

 21 օրը մեկ

900-1200

900-1200

1

7)

Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ

Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ

սրվակ

21 օրը մեկ

80-120

80-120

1

8)

Վինկրիստին լուծույթ ն/ե ներարկման 1մգ/մլ

Վինկրիստին լուծույթ ն/ե ներարկման 1մգ/մլ

սրվակ

21 օրը մեկ

 1,5-2

 1,5-2

 1

9)

Էտոպոզիդ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 200մգ /10մլ

Էտոպոզիդ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 200մգ /10մլ

սրվակ

21 կամ 28 օրը մեկ

 160-220

 480-660

 1-3

10)

5 Ֆտորուրացիլ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/մլ

5 Ֆտորուրացիլ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/մլ

սրվակ

21 կամ 28 օրը մեկ

650-850

3250-4250

1-5

11)

Կալցիումի –ֆոլինատ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ

Կալցիումի –ֆոլինատ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ

սրվակ

21 կամ 28 օրը մեկ

30-40

150-200

1-5

12)

Կապեցիտաբին 500մգ

Կապեցիտաբին 50մգ

դեղահատեր

21 օրը մեկ

1000-1300

14000-18200

1-14

13)

Պեմբրոլիզումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/4մլ

Պեմբրոլիզումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/4մլ

սրվակ

21 օրը մեկ

200

200

1

14)

Զոլեդրոնաթթու (զոլեդրոնաթթվի մոնոհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0.8մգ/մլ 0,04մգ/մլ

Զոլեդրոնաթթու (զոլեդրոնաթթվի մոնոհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0.8մգ/մլ 0,04մգ/մլ

 սրվակ

 28 օրը մեկ

4․մգ

4

1

15)

Օքսալիպլատի նխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/10մլ, 100մգ/20մլ

Օքսալիպլատի նխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/10մլ, 100մգ/20մլ

սրվակ

21 օրը մեկ

150-250

150-250

1

16)

Սունիտինիբ 50մգ

 Սունիտինիբ 50մգ

դեղպատիճ

6

շաբաթ մեկ

25-87,5

700-2450

1-28

17)

Օքտրեոտիդ

լուծույթ ն/ե,ե/մ լուծույթ 50մկգ/1մլ, 100մկգ/1մլ

 Օքտրեոտիդ

լուծույթ ն/ե,ե/մ լուծույթ 50մկգ/1մլ, 100մկգ/1մլ

սրվակ

Օրական 3 անգամ

1,5

21

2 շաբաթ

18)

Օքտրեոտիդ

լուծույթ ն/ե,ե/մ լուծույթ 50մկգ/1մլ,

 Օքտրեոտիդ

լուծույթ ն/ե,ե/մ լուծույթ 50մկգ/1մլ, 100մկգ/1մլ

սրվակ

28 օրը մեկ

20-30

20-30

1

19)

Տեմոզոլոմիդ 140մգ

Տեմոզոլոմիդ 140մգ

դեղապատիճ

28 օրը մեկ

225-400

 1150-2000

1-5

 8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

 1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

 2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

 9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

ա. թիմեկտոմիա կոմբինացված/ընդլայնված թորակոտոմիկ կամ թորակոսկոպիկ մուտքով,
բ.թիմեկտոմիա կոմբինացված/ընդլայնված բիլատերալ թորակոտոմիկ կամ թորակոսկոպիկ մուտքով,
գ.թիմեկտոմիա կոմբինացված/ընդլայնված բիլատերալ ստեռնոտոմիկ մուտքով,
դ.թիմեկտոմիա կոմբինացված/ընդլայնված բիլատերալ ստեռնոտոմիկ մուտքով ԱԱՇ պայմաններում,
ե.փուլավորող վիրահատություններ,
զ.ինցիզիոն բիոպսիաներ – բաց և թորակոսկոպիկ,
է.թորակոսկոպիա,
ը.հետվիրահատական բարդությունների վիրաբուժություն,
թ.վերականգնողական բուժում,
ժ.մետաստատիկ օջախների աբլատիվ բուժում, քիմիոէմբոլիզացիա,
ժա.հեռահար բուժական/պալիատիվ ճառագայթային թերապիա,
ժբ.բրախիթերապիա:

1

1

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864

2․ Դասակարգումը ըստ Մասաոկա-Կոգայի

3․ https://www.ests.org/about_ests/textbook.aspx

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հուլիսի 2024 թվական: