Գլխավոր տեղեկություն
Համար
N 163-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 20.05.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
20.05.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 մայիս 2024 թ.

N 163-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԿՈՊԻ ԱՅԼ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել կոպի այլ խանգարումներով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

20.05.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«20» մայիս 2024 թվականի

N 163-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԿՈՊԻ ԱՅԼ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

H 02

Կոպի այլ խանգարումներ

2)

H 02.0

Կոպեզրի ներշրջում (էնտրոպիոն) և կոպի տրիխիազ

3)

H 02.1

Կոպեզրի արտաշրջում (էկտրոպիոն)

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Երեխա, դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

 ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Ըստ կլինիկական ընթացքի.
ա. փուլ 1` արցունքահոսություն, լուսավախություն, եղջերաթաղանթի մեխանիկական գրգռում թարթիչներով,
բ. փուլ 2` տեսողության սրության անկում, եղջերաթաղանթի վնասում

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Ցերեկային ստացիոնարի և հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ակնաբույժ

8)

Գանգատներ

Դիսկոմֆորտ, ցավ, կոպի այտուց, լուսավախություն, արցունքահոսություն, կոսմետիկ դեֆեկտ

9)

Անամնեզ

Տարիք, սեռը, անամնեզում ստացած վնասվածքը, այրվածքը, տարած վիրաբուժական միջամտությունը, ստացած բուժումները, առողջական այլ խնդիրները

10)

Զննման արդյունք/Ցուցում

Վիզիոմետրիա, բիոմիկրոսկոպիա, կոպի արտաքին զննում, ֆլյուորեսցենտային փորձ

11)

Հոսպիտալացման ցուցում

Վիրահատական բուժում

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ակնաբույժ

1

1

 4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

 5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Շեղումների հայտնաբերում

2)

Առկա չէ

Կոագուլոգրամմա

1

1

3)

Առկա չէ

Արյան բիոքիմիական հետազոտություն

1

1

Գործիքային հետազոտություններ

4)

Առկա չէ

Վիզիոմետրիա

1

1

Տեսողության սրության որոշում

5)

Առկա չէ

Բիոմիկրոսկոպիա

1

1

ա. աչքի հավելյալ ապարատը՝ նորմա կամ նորմայից շեղում,
բ. բեկող միջավայրերը՝ նորմա կամ նորմայից շեղում,
գ. եղջերաթաղանթը՝ թափանցիկ կամ պղտոր,
դ. առաջային խցիկը՝ նորմա կամ նորմայից շեղում,
ե. ոսպնյակը՝ թափանցիկ կամ պղտոր,
զ. ապակենման մարմինը՝ նորմա կամ նորմայից շեղում

 6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախ-ականություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Լիդոկային (լիդոկայինի հիդրոքլորիդ), ադրենալին (ադրենալինի տարտրատ)լուծույթ ներարկման 20մգ/մլ+12,5մկգ/մլ

 Լիդոկային (լիդոկայինի հիդրոքլորիդ), ադրենալին (ադրենալինի տարտրատ)լուծույթ ներարկման 20մգ/մլ+12,5մկգ/մլ

փամփուշտներ

մեկ անգամ

1,0

1

1

2)

Տետրացիկլին 10մգ/գ ակնաքսուք

Տետրացիկլին 10մգ/գ ակնաքսուք

պարկուճ

մեկ անգամ

1,0

7

7-14

3)

Մօքսիֆլօքսացին (մօքսիֆլօքսացինի հիդրոքլորիդ) (լուծույթ) 5մգ/մլ ակնակաթիլներ

Մօքսիֆլօքսացին (մօքսիֆլօքսացինի հիդրոքլորիդ) (լուծույթ) 5մգ/մլ ակնակաթիլներ

սրվակ-կաթոցիկ

մեկ անգամ

1,0

7

7-14

 8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

 1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

 2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

 9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Վիրահատական բուժում

1

1

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Բլեֆարիտի նախընտրելի պրակտիկա-2018, Ակնաբույժների Ամերիկյան Ասոցիացիա եղջերենու նախընտրելի պրակտիկա / Արտաքին Հիվանդությունների Կոմիտե, Հոկինսի Ակնաբուժական որակյալ օգնության կենտրոն Եղջերենի/ Արտաքին հիվանդություններ/Blepharitis PPP-2018, AAO PPP Cornea/External Disease Committee, Hoskins Center for Quality Eye Care Cornea/External Disease

2. Եղջերենու Նախընտրելի պրակտիկայի կոմիտե/ Արտաքին հիվանդությունների Ակնաբույժների Ամերիկյան Ակադեմիա։Գիլերմո Ամեսկուա, 1 էսեն Կ․ Ակպեկ, 2 Մարջան Ֆարիդ, 3 Ֆրանցիսկո Ջ․ Գրացիա-Ֆերրեր, 4 Էմի Լին, 5 Միշել Կ․ Ռի, 6 Դիվյա Վարու, 7 Դեվիդ Կ․ Մուշ, 8 Ստիվեն Պ․ Դան, 9 Ֆրանսիս Ս․ Մահ, 10/By the American Academy of Ophthalmology Preferred Practice Pattern Cornea/External Disease Committee: Guillermo Amescua, MD,1 Esen K. Akpek, MD,2 Marjan Farid, MD,3 Francisco J. Garcia-Ferrer, MD,4 Amy Lin, MD,5 Michelle K. Rhee, MD,6 Divya Varu, MD7 David C. Musch, PhD, MPH,8 Steven P. Dunn, MD,9 Francis S. Mah, MD10

3. Ակնաբուժության բաժանմունք, Բոսկոմ Պալմեր Աչքի Ինստիտուտ, Մայամիի համալսարանի Միլլերի բժշկության դպրոց, Մայամի Ֆլորիդա/Department of Ophthalmology, Bascom Palmer Eye Institute, University of Miami Miller School of Medicine, Miami Florida

4. Վիլմերի Աչքի Ինստիտուտ, Ջոն Հոկինսի Համալսարան, Բալտիմոր, Մերիլենդ/The Wilmer Eye Institute, Johns Hopkins University, Baltimore, Maryland

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2024 թվական: