ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 ապրիլ 2024 թ. |
N 107-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՆԵՐԱԿՆԱՅԻՆ ՈՍՊՆՅԱԿԻ ՏԵՂԱԽԱԽՏՈՎ (ԴԻՍԼՈԿԱՑԻԱ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել ներակնային ոսպնյակի տեղախախտով (դիսլոկացիա) պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
10.04.2024 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի«10» ապրիլ 2024 թվականի N 107-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՆԵՐԱԿՆԱՅԻՆ ՈՍՊՆՅԱԿԻ ՏԵՂԱԽԱԽՏՈՎ (ԴԻՍԼՈԿԱՑԻԱ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
H27 |
Ոսպնյակի այլ հիվանդություններ |
2) |
H27.1 |
Ներակնային ոսպնյակի տեղախախտ (դիսլոկացիա) |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Երեխա, դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
1) ոսպնյակի տեղախախտ՝ բնածին (հոմոցիստինուրիա, Մարֆանի սինդրոմ, Մարչեզանիի սինդրոմ) և ձեռքբերովի (տրավմաներից հետո, վիրահատություններից հետո, սպոնտան). |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Շտապ, պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ակնաբույժ |
8) |
Գանգատներ |
Տեսողության սրության իջեցում, աչքի ցավ ներակնային ճնշման բարձրացման դեպքում, մոնոկուլյար դիպլօպիա |
9) |
Անամնեզ |
Տարիքը, սեռը, տարած վնասվածքները, համակարգային հիվանդությունների առկայությունը |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Տեսողության սրության ստուգում (տեսողության սրության իջեցում, առարկայական տեսողության բացակայություն, լուսազգացում), աչքի արտաքին հատվածի հետազոտություն(կոպեր, թարթիչներ), ներակնային ճնշման չափում (ներակնային ճնշման բարձրացում բբային բլոկի ժամանակ), ճեղքային լամպով (հնարավոր է տեսնել ոսպնյակի էկվատորը, դեպի առաջային խցիկ ոսպնյակի տեղաշարժ, ապակենման մարմնում ոսպնյակի առկայություն, ակնահատակ՝ ցանցաթաղանթի վրա ոսպնյակի առկայություն), ավտոռեֆրակտոմետրիա (աստիգմատիզմ), տոպոգրաֆիա, բիոմետրիա (A-scan), սոնոգրաֆիա b-scan) (օպտիկական գերձայնային), ներակնային արհեստական ոսպնյակի հաշվարկ |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Կիրառելի չէ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ակնաբույժ |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Կիրառելի չէ |
- |
- |
- | |
Գործիքային հետազոտություններ | |||||
2) |
Առկա չէ |
Ավտոռեֆրակտոմետրիա |
1 |
1 |
±0.5 > |
3) |
Առկա չէ |
Բիոմիկրոսկոպիա |
1 |
1 |
Ոսպնյակի տեղաշարժ դեպի առաջային խցիկ, ոսպնյակի վիզուալիզացիա ապակենման մարմնում, ոսպնյակի տեղաշարժ դեպի ներքև, կողք (Ցինյան կապանների մասնակի անջատման դեպքում), իրիդոդոնեզ, ֆակոդոնեզ, ոսպնյակի էկվատորի վիզուալիզացիա |
4) |
Առկա չէ |
Օֆթալմոսկոպիա |
1 |
1 |
Նորմայի սահմաններումակնահատակ, ապակենման մարմնում ոսպնյակի առկայություն, ցանցենուն կպած ոսպնյակ |
5) |
Առկա չէ |
Տոնոմետրիա |
1 |
1 |
9-24 կամ բարձր՝ ոսպնյակի դեպի առաջ տեղաշարժման դեպքում |
6) |
Առկա չէ |
Պախիմետրիա |
1 |
1 |
514- 560 |
7) |
Առկա չէ |
Առաջահետին առանցքի երկարության որոշում |
1 |
1 |
23,5> |
8) |
Առկա չէ |
Սոնոգրաֆիա- B-scan |
1 |
1 |
Ոսպնյակի բացակայություն, ոսպնյակի արտանկում ապակենման մարմին/առաջային խցիկ, ոսպնյակի առկայություն ցանցենու վրա |
6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում /ջեներիկ/ |
Չ/Մ |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափաքանակ |
Օրերի քանակ |
Կիրառելի չէ |
- |
- |
- |
- |
- |
- |
8․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ֆակոէմուլսիֆիկացիա և/կամ ոսպնյակի էքստրակապսուլյար էքստրակցիա ներակնային արհեստական ոսպնյակի իմպլանտացիայով (հնարավոր է կիրառել արհեստական ոսպնյակի տարբեր ֆիքսացիաներ) |
1 |
1 |
2) |
Պարս-պլանա-վիտրէկտոմիա |
0,25 |
0,75 |
9․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. www.aao.org
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 ապրիլի 2024 թվական: