Basic information
Number
N 1182-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (29.10.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2009.10.28/54(720) Հոդ.1202
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
23.09.2009
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
21.10.2009
Effective date
29.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 սեպտեմբերի 2009 թվականի N 1182-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 40-Ն ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 1407-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 40-Ն որոշման N 1 հավելվածի 106-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

Միջոցառման անվանումը

Նպատակը

Կատարողը

Կատարման ժամկետը

Ֆինանսական ապահովումը

106. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 2388-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման գործունեության և գազաբալոնային սարքավորումների շահագործման անվտանգության բարձրացում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2009 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

 
»:

 

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 2388-Ն և 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1582-Ն որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 1407-Ն որոշման 4-րդ կետը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հոկտեմբերի 21

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation