Գլխավոր տեղեկություն
Համար
N 156-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 17.05.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
06.05.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

06 մայիս 2024 թ.

N 156-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆԻԶՈՄԵՏՐՈՊԻԱՅՈՎ, ԱՆԻԶԵՅԿՈՆԻԱՅՈՎ, ԱԿՈՄՈԴԱՑԻԱՅԻ (ՀԱՐՄԱՐԵՑՄԱՆ) ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ԵՎ ՉՃՇՏՎԱԾ ԼՈՒՍԱԲԵԿՄԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել անիզոմետրոպիայով, անիզեյկոնիայով, ակոմոդացիայի (հարմարեցման) խանգարումներով և չճշտված լուսաբեկման խանգարումներով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

06.05.2024

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«06» մայիս 2024 թվականի

N 156-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԱՆԻԶՈՄԵՏՐՈՊԻԱՅՈՎ, ԱՆԻԶԵՅԿՈՆԻԱՅՈՎ, ԱԿՈՄՈԴԱՑԻԱՅԻ (ՀԱՐՄԱՐԵՑՄԱՆ) ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ԵՎ ՉՃՇՏՎԱԾ ԼՈՒՍԱԲԵԿՄԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

H52.3

Անիզոմետրոպիա և անիզեյկոնիա

2)

H52.5

Ակոմոդացիայի (հարմարեցման) խանգարումներ

3)

H52.7

Լուսաբեկման խանգարումներ` չճշտված

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

1) Ըստ ռեֆրակցիայի խանգարման`

ա. մեկ աչքում նորմալ տեսողություն, մյուսում կամ կարճատեսություն կամ հեռատեսություն,
բ. երկու աչքում միանման ռեֆրակցիայի շեղում` տարբեր աստիճանի կարճատեսություն կամ հեռատեսություն,
գ. երկու աչքում տարբեր ռեֆրակցիայի խանգարում

2) Ըստ ծանրության աստիճանի`
ա. ցածր` 2 դպր,
բ. միջին` 3-5 դպր,
գ. բարձր` 6 դպր և ավելի

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Ցերեկային ստացիոնարի պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ակնաբույժ

8)

Գանգատներ

Դիսկոմֆորտ, տեսողության աղավաղում, գլխապտույտ, գլխացավ

9)

Անամնեզ

Տարիքը, սեռը, ստացած բուժումները, առողջական այլ խնդիրները

10)

Զննման արդյունք/Ցուցում

Տեսողության սրության ստուգում, ցիկլոպլեգիկ և ոչ ցիկլոպլեգիկ ռեֆրակցիայի գնահատում, պախիմետրիա

11)

Հոսպիտալացման Ցուցում

Կիրառելի չէ

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ակնաբույժ

1

1

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

Կիրառելի չէ

-

-

-

Գործիքային հետազոտություններ

1)

Առկա չէ

Ավտոռեֆրակտոմետրիա

1

1

 Տարբեր ռեֆրակցիոն շեղում կամ տարբեր աստիճանի ռեֆրակցիա երկու աչքում

2)

Առկա չէ

Բիոմիկրոսկոպիա

0,75

0,75

ա. աչքի հավելյալ ապարատը՝ նորմա կամ նորմայից շեղում,
բ. բեկող միջավայրերը՝ նորմա կամ նորմայից շեղում,
գ. եղջերաթաղանթը՝ թափանցիկ կամ պղտոր,
դ. առաջային խցիկը՝ նորմա կամ նորմայից շեղում,
ե. ոսպնյակը՝ թափանցիկ կամ պղտոր,
զ. ապակենման մարմինը՝ նորմա կամ նորմայից շեղում

3)

Առկա չէ

Տոնոմետրիա

0.75

0.75

 9-20

4)

Առկա չէ

Պախիմետրիա

1

1

 ≥ 523

5)

Առկա չէ

Առաջահետին առանցքի երկարության որոշում

1

1

 ≥23.0 մմ

6)

Առկա չէ

Կերատոմետրիա

1

1

 >43դպր կամ <43դպր

7)

Առկա չէ

Առաջային օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա

0,75

0,75

Եղջերաթաղանթի հաստության դետալային գնահատում

6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափաքանակ

Օրերի քանակ

1)

Ատրոպին 10մգ/մլ

Ատրոպին 10մգ/մլ

ակնակաթիլներ

 1 անգամ քնելուց առաջ

5 մլ

6 տուփ

6 ամիս

8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ակնոցային կորեկցիա

1

1

2)

Կոնտակտային ոսպնյակներով կորեկցիա

1

1

3)

Ռեֆրակցիոն վիրահատություն

1

1

10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Մանկական ակնաբուժություն և շլություն Երրորդ թողարկում/Pediatric Ophtalmology and Strabismus Third Edithion

2. Քենեթ Վ․ Ռայթի, Յի Նին Ջ․ Ստրուբի խմբագրությամբ, Կանադայի վիրաբույժների Թագավորական պալատի անդամներ/Edited by Kenneth W.Wright,MD,Yi Ning J.Strube,MD,FRCSC

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 մայիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան