ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
06 մայիս 2024 թ. |
N 156-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆԻԶՈՄԵՏՐՈՊԻԱՅՈՎ, ԱՆԻԶԵՅԿՈՆԻԱՅՈՎ, ԱԿՈՄՈԴԱՑԻԱՅԻ (ՀԱՐՄԱՐԵՑՄԱՆ) ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ԵՎ ՉՃՇՏՎԱԾ ԼՈՒՍԱԲԵԿՄԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել անիզոմետրոպիայով, անիզեյկոնիայով, ակոմոդացիայի (հարմարեցման) խանգարումներով և չճշտված լուսաբեկման խանգարումներով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
06.05.2024 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի«06» մայիս 2024 թվականի N 156-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԱՆԻԶՈՄԵՏՐՈՊԻԱՅՈՎ, ԱՆԻԶԵՅԿՈՆԻԱՅՈՎ, ԱԿՈՄՈԴԱՑԻԱՅԻ (ՀԱՐՄԱՐԵՑՄԱՆ) ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ԵՎ ՉՃՇՏՎԱԾ ԼՈՒՍԱԲԵԿՄԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
H52.3 |
Անիզոմետրոպիա և անիզեյկոնիա |
2) |
H52.5 |
Ակոմոդացիայի (հարմարեցման) խանգարումներ |
3) |
H52.7 |
Լուսաբեկման խանգարումներ` չճշտված |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
1) Ըստ ռեֆրակցիայի խանգարման` ա. մեկ աչքում նորմալ տեսողություն, մյուսում կամ կարճատեսություն կամ հեռատեսություն, 2) Ըստ ծանրության աստիճանի` |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Ցերեկային ստացիոնարի պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ակնաբույժ |
8) |
Գանգատներ |
Դիսկոմֆորտ, տեսողության աղավաղում, գլխապտույտ, գլխացավ |
9) |
Անամնեզ |
Տարիքը, սեռը, ստացած բուժումները, առողջական այլ խնդիրները |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Տեսողության սրության ստուգում, ցիկլոպլեգիկ և ոչ ցիկլոպլեգիկ ռեֆրակցիայի գնահատում, պախիմետրիա |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Կիրառելի չէ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ակնաբույժ |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
Կիրառելի չէ |
- |
- |
- | ||
Գործիքային հետազոտություններ | |||||
1) |
Առկա չէ |
Ավտոռեֆրակտոմետրիա |
1 |
1 |
Տարբեր ռեֆրակցիոն շեղում կամ տարբեր աստիճանի ռեֆրակցիա երկու աչքում |
2) |
Առկա չէ |
Բիոմիկրոսկոպիա |
0,75 |
0,75 |
ա. աչքի հավելյալ ապարատը՝ նորմա կամ նորմայից շեղում, |
3) |
Առկա չէ |
Տոնոմետրիա |
0.75 |
0.75 |
9-20 |
4) |
Առկա չէ |
Պախիմետրիա |
1 |
1 |
≥ 523 |
5) |
Առկա չէ |
Առաջահետին առանցքի երկարության որոշում |
1 |
1 |
≥23.0 մմ |
6) |
Առկա չէ |
Կերատոմետրիա |
1 |
1 |
>43դպր կամ <43դպր |
7) |
Առկա չէ |
Առաջային օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա |
0,75 |
0,75 |
Եղջերաթաղանթի հաստության դետալային գնահատում |
6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափաքանակ |
Օրերի քանակ |
1) |
Ատրոպին 10մգ/մլ |
Ատրոպին 10մգ/մլ |
ակնակաթիլներ |
1 անգամ քնելուց առաջ |
5 մլ |
6 տուփ |
6 ամիս |
8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ակնոցային կորեկցիա |
1 |
1 |
2) |
Կոնտակտային ոսպնյակներով կորեկցիա |
1 |
1 |
3) |
Ռեֆրակցիոն վիրահատություն |
1 |
1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Մանկական ակնաբուժություն և շլություն Երրորդ թողարկում/Pediatric Ophtalmology and Strabismus Third Edithion
2. Քենեթ Վ․ Ռայթի, Յի Նին Ջ․ Ստրուբի խմբագրությամբ, Կանադայի վիրաբույժների Թագավորական պալատի անդամներ/Edited by Kenneth W.Wright,MD,Yi Ning J.Strube,MD,FRCSC
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 մայիսի 2024 թվական: