Basic information
Number
N 1171-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (29.10.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2009.11.04/55(721) Հոդ.1195
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
15.10.2009
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
20.10.2009
Effective date
29.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2009 թվականի N 1171-Ն

 

«ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԿԱՄ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով 2007 թվականի հոկտեմբերի 6-ին ստորագրված «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ագրեսիայի սպառնալիքի առաջացման կամ ագրեսիայի գործողության կատարման դեպքում ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու մեխանիզմի մասին» արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ագրեսիայի սպառնալիքի առաջացման կամ ագրեսիայի գործողության կատարման դեպքում ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու մեխանիզմի մասին» արձանագրության իրականացման համար լիազոր մարմին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հոկտեմբերի 20

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation