Գլխավոր տեղեկություն
Համար
N 158-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 16.05.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
06.05.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«06» մայիս 2024 թ.

N 158-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԼԱԳՕՖԹԱԼՄՈՎ, ԲԼԵՖԱՐՈԽԱԼԱԶԻՍՈՎ, ԿՈՊԻ ՔՍԱՆԹԵԼԱԶՄԱՅՈՎ, ԿՈՊԻ ԵՎ ՇՈՒՐՋԱԿՆԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ԿԱԶՄԱՓՈԽԱԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել լագօֆթալմով, բլեֆարոխալազիսով, կոպի քսանթելազմայով, կոպի և շուրջակնային շրջանի կազմափոխական խանգարումներով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

06.05.2024

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«06» մայիսի 2024 թվականի

N 158-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԼԱԳՕՖԹԱԼՄՈՎ, ԲԼԵՖԱՐՈԽԱԼԱԶԻՍՈՎ, ԿՈՊԻ ՔՍԱՆԹԵԼԱԶՄԱՅՈՎ, ԿՈՊԻ ԵՎ ՇՈՒՐՋԱԿՆԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ

ԿԱԶՄԱՓՈԽԱԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

H 02.2

Լագօֆթալմ («նապաստակի աչք»)

2)

H 02.3

Բլեֆարոխալազիս (կոպաթուլացում)

3)

H 02.6

Կոպի քսանթելազմա

4)

H 02.7

Կոպի և շուրջակնային շրջանի կազմափոխական խանգարումներ

 

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Երեխա, դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

ա.ըստ ընթացքի` սուր` մինչև 6 ամիս, քրոնիկ` 6 ամիս և ավելի,

բ.ըստ ծանրության աստիճանի՝

I աստիճան՝ 0.5–3 մմ

II աստիճան ՝3.5–5

III աստիճան 5.5–7 մմ

IV աստիճան՝ 7.5 մմ և ավել

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ակնաբույժ, մանկաբույժ, թերապևտ, նյարդաբան

8)

Գանգատներ

Աչքի կարմրություն, ցավ, արցունքահոսություն, լուսավախություն, կոսմետիկ դեֆեկտ, տեսողության վատացում

9)

Անամնեզ

Տարիքը, սեռը, անամնեզում տարած վարակիչ հիվանդությունները, վնասվածքը, ստացած բուժումները, առողջական այլ խնդիրները

10)

Զննման արդյունք/Ցուցում

Վիզիոմետրիա, տոնոմետրիա, բիոմիկրոսկոպիա, կոպի արտաքին զննում, ակնաճեղքի չափերի որոշվում

11)

Հոսպիտալացման Ցուցում

Կիրառելի չէ

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ակնաբույժ

1

1

2)

Մանկաբույժ

1

1

3)

Նյարդաբան

1

1

4)

Ուռուցքաբան

1

1

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Շեղումների հայտնաբերում

2)

Առկա չէ

Կոագուլոգրամմա

1

1

Արյան մակարդելիության փոփոխություն

3)

Առկա չէ

Արյան բիոքիմիական հետազոտություն

1

1

Շեղումների հայտնաբերում

4)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

1

Շեղումների հայտնաբերում

Գործիքային հետազոտություններ

5)

Առկա չէ

Վիզիոմետրիա

1

1

Տեսողության սրության որոշում

6)

Առկա չէ

Բիոմիկրոսկոպիա

1

1

ա.աչքի հավելյալ ապարատը՝ նորմա կամ նորմայից շեղում,

բ.բեկող միջավայրերը՝ նորմա կամ նորմայից շեղում,

գ.եղջերաթաղանթը՝ թափանցիկ կամ պղտոր,

դ.առաջային խցիկը՝ նորմա կամ նորմայից շեղում,

ե.ոսպնյակը՝ թափանցիկ կամ պղտոր,

զ.ապակենման մարմինը՝ նորմա կամ նորմայից շեղում

7)

Առկա չէ

Աչքի գերձայնային հետազոտություն

1

1

Ախտաբանական փոփոխությունների առկայություն կամ բացակայություն

8)

Առկա չէ

Համակարգչային տոմոգրաֆիա

1

1

9)

Առկա չէ

Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա

1

1

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Տետրացիկլին 10մգ/գ ակնաքսուք

Տետրացիկլին 10մգ/գ ակնաքսուք

պարկուճ

2 անգամ

0.5

7

7-14

2)

Մօքսիֆլօքսացին (մօքսիֆլօքսացինի հիդրոքլորիդ) (լուծույթ) 5մգ/մլ ակնակաթիլներ

Մօքսիֆլօքսացին (մօքսիֆլօքսացինի հիդրոքլորիդ) (լուծույթ) 5մգ/մլ ակնակաթիլներ

սրվակ-կաթոցիկ

3–4 անգամ

0.5

7

7-14

3)

Կարբոմեր 0,25%

Կարբոմեր 0,25%

 կաթոցիկ

3–4 անգամ

0.5

7

7-20

4)

Լիդոկային (լիդոկայինի հիդրոքլորիդ), ադրենալին (ադրենալինի տարտրատ) լուծույթ ներարկման 20մգ/մլ+12,5մկգ/մլ

Լիդոկային (լիդոկայինի հիդրոքլորիդ), ադրենալին (ադրենալինի տարտրատ) լուծույթ ներարկման 20մգ/մլ+12,5մկգ/մլ

փամ-փուշտներ

1 անգամ

1.0

7

1

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Կոնսերվատիվ բուժում

0.5

0.5

2)

Վիրահատական բուժում

0,5

1

 

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Արտաքին հիվանդությունների Ակնաբույժների Ամերիկյան Ակադեմիա, Եղջերենու նախընտրելի պրակտիկայի կոմիտե ` Գիլերմո Ամեսկուա, 1 էսեն Կ․ Ակպեկ, 2 Մարջան Ֆարիդ, 3 Ֆրանցիսկո Ջ․ Գրացիա-Ֆերրեր, 4 Էմի Լին, 5 Միշել Կ․ Ռի, 6 Դիվյա Վարու, 7 Դեվիդ Կ․ Մուշ, 8 Ստիվեն Պ․ Դան, 9 Ֆրանսիս Ս․ Մահ, 10/By the American Academy of Ophthalmology Preferred Practice Pattern Cornea/External Disease Committee: Guillermo Amescua, MD,1 Esen K. Akpek, MD,2 Marjan Farid, MD,3 Francisco J. Garcia-Ferrer, MD,4 Amy Lin, MD,5 Michelle K. Rhee, MD,6 Divya Varu, MD7 David C. Musch, PhD, MPH,8 Steven P. Dunn, MD,9 Francis S. Mah, MD10

2. Մաունտ Սինայի Իկանա բժշկության դպրոցի ակնաբուժության բաժանմունք, Նյու Յորք/Department of Ophthalmology Icahn School of Medicine at Mount Sinai, New York

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մայիսի 2024 թվական: