ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«07» մայիսի 2024 թ. |
N 32-Ն |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 9-ՐԴ ԵՎ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Հրամայում եմ
1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ և 12-րդ դասարանների «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ծրագրերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար`
5/7/2024 |
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մայիսի 7-ի N 32-Ն հրամանի |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 9-ՐԴ ԵՎ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐ
9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
ԹԵՄԱ 1.1 | |
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ | |
Նպատակը | |
1.Ուսուցանել (Ցուցադրել)՝ 1) հայկական բանակի դերը հայոց պետականության և անկախության պահպանման գործում, 2) հայկական բանակի ստեղծման նախադրյալները, աղբյուրները։ 2.Ներկայացնել ճակատամարտերի ժամանակ զորքերի գործողությունները (մարտավարական հնարքները), բանակի խնդիրները, զորքերի թվաքանակը և սպառազինությունը: 3.Ծանոթացնել՝ 1) հին և միջնադարի հայ նշանավոր զորավարներին, 2) «Զորանամակ»-ի դերը և նշանակությունը: 4.Ձևավորել հայրենասիրական աշխարհայացք, կարևորել մեր պատմության մեջ բանակի դերը երկրի պաշտպանության գործում: | |
Վերջնարդյունքներ | |
1.Ընդհանուր գծերով նկարագրի հին դարերում հայկական բանակի կառուցվածքը («Զորանամակ»), բացատրի դրա դերը և նշանակությունը: 2. Գիտի՝ 1) հին և միջնադարի նշանակալից ճակատամարտերը, զորավարներին, ինչ զորատեսակներից էր բաղկացած հայկական բանակը, 2) հայ ազատագրական շարժման գործիչներին: 3.Ներկայացնի hին և միջնադարյան ժամանակաշրջանի հայտնի զորավարների կիրառած մարտավարական հնարքները: | |
Բովանդակություն | |
1.Հայկական բանակը հին և միջնադարյան ժամանակաշրջանում: Զորանամակ: 2.Հայքի, Տիգրանակերտի, Արածանիի, Ձիրավի, Ներսեհապատի ճակատամարտերում կիրառված մարտավարական հնարքները: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1.Ինքնուրույն (խմբով) համացանցի միջոցով ուսումնասիրում են տվյալ ժամանակաշրջանում կիրառված մարտավարական հնարքների մտահղացումների ազդեցությունը ճակատամարտի ելքի վրա: 2.Համակարգում և դասարանին են ներկայացնում ազգի նվիրյալների դերը՝ երկրի պաշտպանության և ազատագրական պայքարի գործում: |
1. Ժամանակ և տարածություն 1) Ռազմարվեստի, մարտավարական հնարքների զարգացումը (ժամանակով պայմանավորված. հին դարաշրջանից՝ միջնադար): 2. Անհատ և հարաբերություններ 2) Ռազմագետներ (հռչակավոր զորավարներ)՝ հայրենասիրական ոգի, կատարած սխրանքներ: |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց պատմություն, Հայրենագիտություն։ Մարտավարական հնարքների զարգացման պատմություն, հին և միջնադարի հայ նշանավոր զորավարներ։ 2.Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: 3.Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ 4.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ3, Հ13, Հ18, Հ24, Հ45 | |
ԹԵՄԱ 2.1 | |
ԶԻՆՎՈՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ | |
Նպատակը | |
1.Ուսուցանել՝ 1) դիտորդ զինվորի գործողությունները, 2) զինվորի գործողությունները դետքային ջոկի կազմում, 3) զինվորի գործողությունները դարանակալման ժամանակ, 4) զինվորի գործողությունները որոնման ժամանակ՝ կախված մարտական իրավիճակից: | |
Վերջնարդյունքներ | |
1.Նկարագրի 1) դիտորդի պարտականությունները, 2) դիտարկման կարգը, 3) զինվորի գործողությունները դետքային ջոկի կազմում, 4) զինվորի գործողությունները դարանակալման և որոնման ժամանակ: | |
Բովանդակություն | |
1.Դիտորդ զինվորի գործողությունները: Գործողությունները դետքային ջոկի կազմում: 2.Գործողությունները դարանակալման ժամանակ: Գործողությունները որոնման ժամանակ: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1.Համացանցի միջոցով ուսումնասիրում են տեսաֆիլմեր «Զինվորի գործողությունը հետախուզությունում» թեմայի վերաբերյալ։ 2.Զինվորական ղեկավարի կողմից իրավիճակային մոդելավորում և գործողությունների խաղարկում (դիտորդի դերում, դետքային ջոկի կազմում, դարանակալման և որոնման ժամանակ) և վարժեցում համապատասխան (պայմանական) գործողությունների շրջանակներում: |
1. Ժամանակ և տարածություն 1) Տեղաշարժ տեղանքում (ժամանակով և տարածությամբ պայմանավորված): 2. Կառուցվածք և գործառույթ 2) Զինվորի գործողությունների փոփոխությունը հանգեցնում է կառուցվածքային փոփոխությունների՝ ա. դիտարկման ժամանակ, բ. դետքում, գ. դարանակալման և որոնման ժամանակ: |
Միջառարկայական կապեր | |
1.Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ 2.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: 3.Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: 4.Ֆիզկուլտուրա: Դիրք: Տեղաշարժ: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ3, Հ13, Հ33, Հ47, Հ50 | |
ԹԵՄԱ 2.2 | |
ԶԻՆՎՈՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐՁԱԿՎԵԼԻՍ | |
Նպատակը | |
1.Ուսուցանել՝ 1) մարտակարգում տեղի զբաղեցումը, 2) հարձակողական մարտի վարման կարգը: 2.Ապահովել մարտի դաշտում զինվորի հիմնական գործողությունների կատարումը՝ հարձակվելիս: 3.Ծանոթացնել զինվորի գործողությունները հատուկ պայմաններում (բնակավայրում, լեռներում, ձմռանը, անտառում) հարձակվելիս: 4.Նպաստել մարտի դաշտում զինվորի տեղաշարժվելու, դիրքավորվելու, քողարկվելու, դիտարկում իրականացնելու ճիշտ կատարմանը։ | |
Վերջնարդյունքներ | |
1.Նկարագրի ՝ 1) հարձակմանը նախապատրաստվելու գործողությունները և գրոհելու կարգը, 2) թշնամու ոչնչացման ձևերը գրոհի ընթացքում, 3) ընթացքից հարձակման ժամանակ առաջխաղացումը և ջոկի մարտակարգում իր տեղը գրավելը, 4) արգելքների հաղթահարումը անցումներով և գրոհը, 5) գիշերային պայմաններում հարձակման առանձնահատկությունները, 6) հատուկ պայմաններում (բնակավայրում, լեռներում, ձմռանը,անտառում) հարձակման առանձնահատկությունները: | |
Բովանդակություն | |
1.Հարձակում ընթացքից: Հարձակումը հակառակորդի հետ անմիջական շփման դրությունից: 2.Հարձակումը գիշերը: 3.Զինվորը հատուկ պայմաններում (բնակավայրում, լեռներում, ձմռանը, անտառում) հարձակվելիս: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1.Համացանցի միջոցով ուսումնասիրում են տեսաֆիլմեր «Զինվորի գործողությունը հարձակվելիս» թեմայի վերաբերյալ։ 2.Կատարում են գործողություններ՝ հարձակվելիս (մարտակարգում տեղի զբաղեցում, ընթացքից հարձակում, հարձակում հակառակորդի հետ անմիջական շփման դրությունից): |
1. Համակարգ և մոդել 1) ՀՀ ԶՈւ որպես համակարգ՝ իր ենթակառուցվածքներով /ջոկ, դասակ, վաշտ և այլն/ 2. Կառուցվածք և գործառույթ 3. Զինվորի գործողությունների փոփոխությունը հանգեցնում է կառուցվածքային փոփոխությունների. հարձակվելիս: 4. Ժամանակ և տարածություն 1) Տեղաշարժ տեղանքում (ժամանակով և տարածությամբ պայմանավորված): |
Միջառարկայական կապեր | |
1.Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ 2.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: 3.Ֆիզկուլտուրա: Դիրք: Տեղաշարժ: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ3, Հ13, Հ33, Հ47, Հ50 | |
ԹԵՄԱ 3.1,2,3,4 | |
ԿԱԼԱՇՆԻԿՈՎԻ ԻՆՔՆԱՁԻԳ ԱԿ-74 (ԱԿՄ) ԵՎ ՁԵՌՔԻ ԳՆԴԱՑԻՐ ՌՊԿ-74 (ՌՊԿ) ՄԱՍԵՐԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ, ՈՉ ԼՐԻՎ ՔԱՆԴՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՔՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀՆԱՐԱՎՈՐ ԽԱՓԱՆՈՒՄՆԵՐԸ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԽՆԱՄՔԸ | |
Նպատակը | |
1.Ուսուցանել՝ 1) Կալաշնիկովի ինքնաձիգ ԱԿ-74 (ԱԿՄ) և ձեռքի գնդացիր ՌՊԿ-74 (ՌՊԿ) նշանակությունը, 2) Կալաշնիկովի ինքնաձիգ ԱԿ-74 (ԱԿՄ) և ձեռքի գնդացիր ՌՊԿ-74 (ՌՊԿ) մարտավարատեխնիկական բնութագրերը, ընդհանուր կառուցվածքը, անվտանգության կանոնները և աշխատանքի սկզբունքները: 2.Տալ ինքնաձիգը ոչ լրիվ քանդելու և հավաքելու սկզբնական ունակություններ: 3.Բացատրել ինքնաձիգի մաքրելու և պահպանելու կանոնները անվերապահորեն կատարելու անհրաժեշտությունը: 4.Ձևավորել աշակերտների մոտ զենքի հանդեպ սեր և պատասխանատվության զգացում։ | |
Վերջնարդյունքներ | |
1.Ներկայացնի Կալաշնիկովի ինքնաձիգ ԱԿ-74 (ԱԿՄ) և ձեռքի գնդացիր ՌՊԿ-74 (ՌՊԿ) նշանակությունը, մարտավարատեխնիկական բնութագրերը: 2.Ցուցադրի (նկարագրի) Կալաշնիկովի ինքնաձիգ ԱԿ-74 (ԱԿՄ) և ձեռքի գնդացիր ՌՊԿ-74 (ՌՊԿ) կառուցվածքը: 3.Գիտի Կալաշնիկովի ինքնաձիգ ԱԿ-74 (ԱԿՄ) և ձեռքի գնդացիր ՌՊԿ-74 (ՌՊԿ) հետ վարվելու անվտանգության կանոնները: 4. Թվարկի 1) Կալաշնիկովի ավտոմատի հիմնական մասերը, 2) Կալաշնիկովի ավտոմատի տեսակների մարտական հատկությունները, բացատրի տարբերությունը: 5.Կալաշնիկովի ավտոմատը ոչ լրիվ քանդի և հավաքի: | |
Բովանդակություն | |
1.Կալաշնիկովի ինքնաձիգ ԱԿ-74 (ԱԿՄ) և ձեռքի գնդացիր ՌՊԿ-74 (ՌՊԿ) նշանակությունը, մարտավարատեխնիկական բնութագրերը, ընդհանուր կառուցվածքը, աշխատանքի սկզբունքը: 2.Կալաշնիկովի ինքնաձիգ ԱԿ-74 (ԱԿՄ) և ձեռքի գնդացիր ՌՊԿ-74 (ՌՊԿ) մասերի և մեխանիզմների նշանակությունը, դրանց աշխատանքը: 3.Կալաշնիկովի ինքնաձիգի ԱԿ-74 (ԱԿՄ) և ձեռքի գնդացրի ՌՊԿ-74 (ՌՊԿ) ոչ լրիվ քանդման և հավաքման կարգը: 4.Կալաշնիկովի ինքնաձիգի ԱԿ-74 (ԱԿՄ) և ձեռքի գնդացրի ՌՊԿ-74 (ՌՊԿ) հնարավոր խափանումները հրաձգության ընթացքում և դրանց վերացման կարգն ու խնամքը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1.Համացանցի միջոցով ինքնուրույն (խմբով) ուսումնասիրում են համապատասխան տեսադասերը։ 2.Համակարգում և դասարանին են ներկայացնում Կալաշնիկովի ավտոմատի տեսակների մարտական հատկությունները և բացատրում տարբերությունը: 3.Կատարում են ինքնաձիգի ոչ լրիվ քանդում և հավաքում: 4.Պատրաստում են (Կալաշնիկովի ինքնաձիգ ԱԿ-74 (ԱԿՄ) և ձեռքի գնդացիր ՌՊԿ-74 (ՌՊԿ) վերաբերյալ) սահիկաշար և ներկայացնում դասարանին: |
Կառուցվածք և գործառույթ Կալաշնիկովի ինքնաձիգ ԱԿ-74 (ԱԿՄ) և ձեռքի գնդացիր ՌՊԿ-74 (ՌՊԿ) մասերն ու մեխանիզմները: |
Միջառարկայական կապեր | |
1.Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ 2.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: 3.Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ3, Հ12, Հ13, Հ46, Հ47 | |
ԹԵՄԱ 3.5 | |
ՀՐԱՁԳԱՅԻՆ ԶԵՆՔԵՐԻ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՄԱԿՆԻՇԱՎՈՐՈՒՄԸ։ ՓԱՄՓՇՏԱՏՈՒՓԻ ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ: | |
Նպատակը | |
1.Ծանոթացնել փամփուշտների տեսակներին, կառուցվածքին, նշանակությանը և մակնիշավորմանը: 2.Ուսուցանել փամփշտատուփի լիցքավորման կարգին: 3.Բացատրել անվտանգության կանոնները զինամթերքի հետ վարվելիս: | |
Վերջնարդյունքներ | |
1.Տարբերի փամփուշտները՝ ըստ կառուցվածքի և նշանակության: 2.ճիշտ լիցքավորի փամփշտատուփը։ 3.Իմանա և կարևորի փամփուշտների հետ վարվելու անվտանգության կանոնները, հրաձգությունից առաջ փամփուշտների վիճակը ստուգելու կարգը: | |
Բովանդակություն | |
Հրաձգային զենքերի փամփուշտների նշանակությունը, տեսակները, ընդհանուր կառուցվածքը և մակնիշավորումը։ Փամփշտատուփի լիցքավորման կարգը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1.Ինքնուրույն (խմբով) համացանցի միջոցով ուսումնասիրում են հրաձգային զենքերի փամփուշտների վերաբերյալ նյութերը և ներկայացնում են դասարանին: 2.Լիցքավորում են փամփշտատուփը։ |
1. Կառուցվածք և գործառույթ 1) Հրաձգային զենքերի փամփուշտների կառուցվածք: 2. Ժամանակ և տարածություն 1) Փամփշտատուփի լիցքավորում (նորմացույցով պայմանավորված): |
Միջառարկայական կապեր | |
1.Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ 2.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: 3.Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: 4.Ֆիզկուլտուրա: Ֆիզիկական որակներ՝ արագաշարժություն, ճարպկություն, ճկունություն: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ3, Հ13, Հ26, Հ33 | |
ԹԵՄԱ 4.1 | |
ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ: ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ | |
Նպատակը | |
1.Ներկայացնել տեղագրական քարտեզի դերը տեղանքի մարտական հատկանիշները որոշելիս։ 2.Կարողանալ կարդալ տեղագրական քարտեզը և կողմնորոշել այն տվյալ տեղանքում։ 3.Ձևավորել պատկերացումներ՝ 1) տեղագրական քարտեզի ընդհանուր բնութագրի, 2) մասշտաբի, 3) տեղագրական քարտեզի տեսակների, 4) պայմանական նշանների վերաբերյալ: | |
Վերջնարդյունքներ | |
1.Գիտի տեղագրական քարտեզի ընդհանուր բնութագիրը: 2.Տարբերի և բացատրի մասշտաբները: 3.Գիտի տեղագրական քարտեզի տեսակները և պայմանական նշանները: | |
Բովանդակություն | |
1.Տեղագրական քարտեզը, ընդհանուր բնութագիրը: Մասշտաբ: 2.Տեղագրական քարտեզի տեսակները: Պայմանական նշանները: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1.Ինքնուրույն (խմբով) համացանցի միջոցով ուսումնասիրում են տեղագրական քարտեզի վերաբերյալ նյութերը և ներկայացնում են դասարանին: 2.Տալիս են տեղագրական քարտեզի ընդհանուր բնութագիրը: 3.Բացատրում և ցուցադրում են տեղագրական քարտեզների տեսակները, մասշտաբը: 4.Կարդում են տեղագրական քարտեզը. բացատրելով պայմանական նշանները: |
Կառուցվածք և գործառույթ Տեղանքին համապատասխան տեղագրական քարտեզ, մանրակերտ: |
Միջառարկայական կապեր | |
1.Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ 2.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: 3.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 4.Բնագիտություն։ Աշխարհագրություն։ Տեղանք, ռելիեֆ, տեղանքի առարկաներ, տեղագրական քարտեզ, պայմանական նշաններ: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ4, Հ5, Հ13 | |
ԹԵՄԱ 4.2 | |
ԱԶԻՄՈՒՏ: ԱԶԻՄՈՒՏՈՎ ՇԱՐԺՎԵԼԸ | |
Նպատակը | |
1.Սովորեցնել մագնիսական ազիմուտի սահմանումը և դրա նշանակությունը։ 2.Բացատրել ազիմուտի որոշման ձևերը: 3.Ներկայացնել ազիմուտով շարժվելու կարգը: 4.Ձևավորել աշակերտների մոտ տեղանքում կողմնորոշվելու հմտություն: | |
Վերջնարդյունքներ | |
1.Իմանա և բացատրի ինչ է ազիմուտը, 2.Որոշի մագնիսական ազիմուտը կողմնացույցով և տեղագրական քարտեզով 3.Իմանա և բացատրի քարտեզի տեսակները, մասշտաբները, պայմանական նշանները: 4.Որոշի ազիմուտը, շարժվի ազիմուտով։ | |
Բովանդակություն | |
Մագնիսական ազիմուտի որոշելը կողմնացույցով: Մագնիսական ազիմուտի որոշելը քարտեզով և փոխադրիչով (անկյունաչափով): | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1.Տեղանքում կողմնացույցով չափում են նշված առարկայի մագնիսական ազիմուտը: 2.Տեղանքի քարտեզի վրա, տրված երթուղու գծով, ընտրում են կողմնորոշիչներ, հաշվարկում դրանց մագնիսական ազիմուտները, կազմում են տեղաշարժի սխեմա' կողմնորոշիչներով, դրանց մագնիսական ազիմուտներով և հեռավորություններով: Տեղաշարժվում են այդ սխեմայով, ուղղությունը պահելու համար օգտագործելով կողմնացույց։ |
1. Կառուցվածք և գործառույթ 1) Տեղանքին համապատասխան տեղագրական քարտեզ, մանրակերտ, կողմնորոշիչներ: 2. Ժամանակ և տարածություն 1) Կողմնորոշիչների համապատասխան շարժում երթուղով՝ ազիմուտով (նորմացույցով պայմանավորված): |
Միջառարկայական կապեր | |
Բնագիտություն։ Աշխարհագրություն։ Տեղանք, ռելիեֆ, տեղանքի առարկաներ, տեղագրական քարտեզ, կողմնորոշիչներ: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ4, Հ5, Հ46, Հ47 | |
ԹԵՄԱ 4.3 | |
ՔԱՐՏԵԶԻ ՄԻՋՈՑՈՎ ՏԵՂԱՆՔՈՒՄ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼԸ | |
Նպատակը | |
1.Սովորեցնել տեղանքի ուսումնասիրման հերթականությունը: 2.Կարողանալ տեղաշարժվել տեղանքում՝ ունենալով որոշակի կողմնորոշիչներ և դրանց մագնիսական ազիմուտները։ | |
Վերջնարդյունքներ | |
1.Գիտի ինչ է կողմնորոշիչը և ինչպես են այն ընտրում։ 2.Կողմնորոշի քարտեզը և որոշի կանգնած կետը: 3.Կազմի տեղանքում տեղաշարժի երթուղու սխեման ըստ շրջադարձային կողմնորոշիչների, դրանց մագնիսական ազիմուտների և եղած հեռավորությունների, տեղաշարժվի դրանցով՝ ընտրելով նաև միջանկյալ կողմնորոշիչներ։ 4.Նկարագրի և գնահատի քարտեզի վրա պատկերված որոշակի տեղամասը։ | |
Բովանդակություն | |
1.Քարտեզի կողմնորոշումը և կանգնած կետի որոշումը: 2.Տեղագրական կողմնորոշում: Կողմնորոշում շարժման ընթացքում: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1.Հաշվարկել մինչև տեղանքի որևէ առարկան ընկած հեռավորությունը աչքաչափով, հազարերորդականի բանաձևով։ 2.Զույգ քայլերով չափել 100 մ տարածությունը և ճշտել զույգ քայլի մեծությունը։ 3.Տեղանքի քարտեզի վրա, որևէ երթուղու գծով, ընտրել կողմնորոշիչներ, հաշվարկել դրանց մագնիսական ազիմուտները։ Կուրվիմետրով և կարկինով տեղագրական քարտեզի վրա չափել դրանց միջև հեռավորությունը։ Կազմել տեղաշարժի սխեմա՝ կողմնորոշիչներով, դրանց մագնիսական ազիմուտներով և հեռավորություններով։ Տեղաշարժվել կազմած սխեմայով՝ ուղղությունը պահելու համար օգտագործել կողմնացույց (սմարթֆոն), իսկ հեռավորությունը չափել զույգ քայլելով։ |
1. Կառուցվածք և գործառույթ 1) Տեղանքին համապատասխան տեղագրական քարտեզ, մանրակերտ, կողմնորոշիչներ: 2. Ժամանակ և տարածություն 1) Կողմնորոշիչների համապատասխան շարժում երթուղով՝ ազիմուտով (նորմացույցով պայմանավորված): |
Միջառարկայական կապեր | |
Բնագիտություն։ Աշխարհագրություն։ Տեղանք, ռելիեֆ, տեղանքի առարկաներ, տեղագրական քարտեզ, կողմնորոշիչներ: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ4, Հ5, Հ46, Հ47 | |
ԹԵՄԱ 5.1 | |
ԶԻՆՎՈՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԽՐԱՄԱՏ | |
Նպատակը | |
1.Ձևավորել պատկերացումներ զինվորի անհատական խրամատի տեղի ընտրության և սարքավորման վերաբերյալ: 2.Ուսուցանել զինվորի անհատական խրամատի սարքավորման կարգն ու հերթականությունը: 3.Ծանոթացնել տեղանքի առարկաների քողարկիչ միջոցներին: | |
Վերջնարդյունքներ | |
1.Գիտի ինժեներական անհատական խրամատին ներկայացվող պահանջները: 2.Ընտրի զինվորի անհատական խրամատի տեղը և ճիշտ հերթականությամբ ու չափսերով սարքավորի այն: 3.Տեղանքի առարկաներով պատրաստի զինվորի անհատական խրամատի և մարտական տեխնիկայի քողարկում: | |
Բովանդակություն | |
1.Անհատական խրամատ: Հողապատնեշի կառուցապատման և անհատական խրամատի տեղի ընտրության և քողարկման խնդիրները: 2.Անհատական կրակային դիրքի կառուցապատումը և քողարկումը տեղանքի տարբեր պայմաններում: 3.Տեղանքի առարկաներով քողարկիչ միջոցների պատրաստում: Մարտական տեխնիկայի քողարկում տեղանքի քողարկման միջոցներով: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1.Ինքնուրույն (խմբով) համացանցի միջոցով ուսումնասիրում են զինվորի անհատական խրամատի սարքավորման և քողարկման վերաբերյալ նյութեր՝ դրանց կարգն ու հերթականությունը: Համակարգում են դրանք, ներկայացնում դասարանին: 2.Կառուցապատում (փորում) են անհատական կրակային դիրք և քողարկում տեղանքի առարկաների քողարկիչ միջոցներով: |
1.Կառուցվածք և գործառույթ 1) Զինվորի անհատական խրամատ. սարքավորումն ու քողարկումը: 2) Տեղանքի առարկաների քողարկիչ միջոցներ: |
Միջառարկայական կապեր | |
1.Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ 2.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: 3.Աշխարհագրություն: Բնագիտություն: Ռելիեֆ, տեղանքի տարատեսակներ։ 4.Ֆիզիկա։ Պայթյուն առաջացնող նյութեր, անվտանգության կանոններ։ 5.Քիմիա: Քիմիական միացություններ: 6.Ֆիզկուլտուրա: Ֆիզիկական որակներ՝ մկանային ուժ, արագաշարժություն, դիմացկունություն, ճարպկություն, ճկունություն: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ3, Հ5, Հ13, Հ33, Հ50 | |
ԹԵՄԱ 6.1 | |
ՇԱՐԱՅԻՆ ՎԱՐԺԱՁԵՎԵՐՆ ՈՒ ՇԱՐԺՈՒՄՆԵՐՆ ԱՌԱՆՑ ԶԵՆՔԻ ՇԱՐԺՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ | |
Նպատակը | |
1.Ձևավորել Շարային կանոնադրության նորմը: 2.Ծանոթացնել շարային քայլի պահանջներին։ 3.Սովորեցնել ճշտորեն կատարել դարձումներ շարժման ժամանակ, շարքից դուրս գալ և շարք վերադառնալը: | |
Վերջնարդյունքներ | |
1.Գիտի և կատարելում է շարժման ժամանակ դարձումների տարրերը: 2.Կատարի դարձումները, շարքից դուրս գալը և շարք վերադառնալը: 3.Իմանա և բացատրի 1) ինչ է շարային քայլը, ինչով է այն տարբերվում երթայինից, 2) ինչպես անցնել շարային քայլից երթայինի և հակառակն: | |
Բովանդակություն | |
1.Շարային վարժաձևերն ու շարժումներն առանց զենքի շարժման ընթացքում. 1) շարքից դուրս գալը և շարք վերադառնալը, 2) դարձումներ շարժման ժամանակ: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1.Շարահրապարակում (դպրոցի հարակից տարածք, մարզադահլիճ) կատարում են շարային վարժաձևերն ու շարժումներն առանց զենքի շարժման ընթացքում. 1) շարքից դուրս գալը և շարք վերադառնալը, 2) դարձումներ շարժման ժամանակ: |
1. Ժամանակ և տարածություն 1) Տեղաշարժ տեղանքում (ժամանակով և տարածությամբ պայմանավորված): 2. Անհատ և հարաբերություններ 1) Շարային վարժաձևեր: 2) Զինվորական բարեկրթություն. ա.պետեր և ենթականեր, բ.ավագներ և կրտսերներ: |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների (հրամանների) հայերեն համարժեքներ: 2.Ֆիզկուլտուրա։ Շարային պատրաստության վարժաձևեր. շարային քայլ, վազք, շարային կեցվածք։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ33, Հ47 | |
ԹԵՄԱ 7.1 | |
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ | |
Նպատակը | |
1.Ծանոթացնել ՀՀ ԶՈՒ-ում գործող համազորային կանոնադրությունները (ներքին, կայազորային և պահակային ծառայությունների, կարգապահական և շարային): 2.Ուսուցանել՝ 1) զինծառայողների հիմնական իրավունքներն ու պարտականությունները, 2) պատասխանատվության տեսակները։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Գիտի զինվորական ծառայության նորմատիվ-իրավական փաստաթղթերը: 2. Թվարկի համազորային կանոնագրքերը և ինչ ոլորտներ են ընդգրկում դրանք: 3. Ներկայացնի զինծառայողների հիմնական իրավունքներն ու պարտականությունները։ 4. Գիտի զինվորական պատասխանատվության տեսակները և սահմանումները։ | |
Բովանդակություն | |
1. ՀՀ ԶՈւ համազորային կանոնադրություններ: Զինծառայողների իրավունքները, ընդհանուր պարտականությունները և պատասխանատվության տեսակները՝ 1) կարգապահական պատասխանատվություն, 2) վարչական պատասխանատվություն, 3) քաղաքացիաիրավական պատասխանատվություն, 4) նյութական պատասխանատվություն, 5) քրեական պատասխանատվություն: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Զինվորական ղեկավարի ուղղորդմամբ ուսումնասիրում են ՀՀ ԶՈւ համազորային կանոնադրությունները: |
Անհատ և հարաբերություններ ՀՀ ԶՈՒ-ում գործող համազորային կանոնադրությունների իրավական նորմեր: |
Միջառարկայական կապեր | |
Հասարակագիտություն: Քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ31, Հ36, Հ37, Հ38, Հ39 | |
ԹԵՄԱ 8.1 | |
ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎՈՒՄ | |
Նպատակը | |
1.Ձևավորել պատկերացումներ զիվորական կոլեկտիվում փոխհարաբերությունների կարևորության վերաբերյալ: 2.Ծանոթացնել զինվորական կոլեկտիվներում միջանձնային կոնֆլիկտների առաջացման պատճառներին: 3.Բացատրել դրանց հաղթահարման ուղիները: 4.Ձևավորել միմյանց նկատմամբ փոխըմբռնում և հանդուրժողականություն: | |
Վերջնարդյունքներ | |
1.Կարևորի առողջ փոխհարաբերությունը զինվորական կոլեկտիվում: 2.Հարգի ընկերների պատիվն ու արժանապատվությունը: 3.Կոնֆլիկտների ժամանակ ցուցաբերի անկողմնակալություն: 4.Գտնի կոնֆլիկտներն առանց հետևանքների հաղթահարման ուղիներ: | |
Բովանդակություն | |
1.Զինվորական կոլեկտիվներում միջանձնային կոնֆլիկտների առաջացման պատճառները և հաղթահարման ուղիները: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Զրույց հոգեբանի (զինվորական ղեկավարի) հետ: |
1. Անհատ և հարաբերություններ 1) Համազորային կանոնադրություններ: 2) Զինվորական փոխհարաբերություններ. ա.պետեր և ենթականեր, բ.ավագներ և կրտսերներ: |
Միջառարկայական կապեր | |
Հ25, Հ31, Հ34, Հ35, Հ36, Հ37, Հ41 | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
1.Հասարակագիտություն: Քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները: 2.Համաշխարհային պատմություն: Հայոց պատմություն: Ռազմական գործիչների վարքականոնը: Պատմիչների ասույթներ: | |
ԹԵՄԱ 9.1 | |
ՏԵԽՆԱԾԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ ԿՈՄՈՒՆԱԼ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ: ՎԱՐՔԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ | |
Նպատակը | |
1.Ծանոթացնել բնակելի և ոչ բնակելի կառույցների հանկարծակի փլուզման պատճառներին: 2.Ուսուցանել ստեղծված տեխնածին արտակարգ իրավիճակներում արագ և ճիշտ արձագանքումը, անվնաս մնալը: | |
Վերջնարդյունքներ | |
1.Գիտի բնակելի և ոչ բնակելի կառույցների հանկարծակի փլուզման պատճառները: 2.Տիրապետի կոմունալ կենցաղային համակարգում տեխնածին արտակարգ իրավիճակներում վարքի կանոններին և ներկայացնի դրանք: | |
Բովանդակություն | |
1.Բնակելի և ոչ բնակելի կառույցների հանկարծակի փլուզում: 2.Վթարներ կենսապահովման կոմունալ համակարգում: Վարքի կանոնները: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1.Դիտում են տեսաֆիլմ՝ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների վերաբերյալ։ Կազմակերպում են քննարկում։ 2.Դպրոցում իրականացնում են ուսումնական տարահանում ՝ պայմանավորված հանկարծակի փլուզման, կոմունալ վթարների 3.սցենարներով: 4.Ստանում են նախնական հրահանգավորում. գործառույթների բաշխում, տարահանում, արդյունքների վերլուծում և առաջնորդվում են ըստ կարգի ու համապատասխան ցուցումների: |
1. Օրինաչափություն 1) Բնակելի և ոչ բնակելի կառույցների հանկարծակի փլուզում. տեխնածին արտակարգ իրավիճակներ: 2. Պատճառ և հետևանք 1) Տեխնածին աղետներ: 2) Համագործակցություն, տարահանում, վարքի կանոններ: 3) Ֆիզիկական և նյութական կորուստ: |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Ֆիզիկա: Էլեկտրական հոսանք: Ամրություն: Ջերմամիջուկային ռեակցիա: Ատոմային զենք: 3.Քիմիա: Այրում: Շմոլ գազ: 4.Կենսաբանություն: Թունավորում: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ17, Հ22, Հ46, Հ47, Հ50 | |
ԹԵՄԱ 9.2 | |
ԿԵՆՍԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ. ՋՐՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ | |
Նպատակը | |
1.Նպաստել արտակարգ իրավիճակներում օրգանիզմի ջրային հավասարակշռության պահպանմանը, կանխել ջրազրկումը, հայթայթել խմելու համար անհրաժեշտ ջուր: 2.Ուսուցանել արտակարգ իրավիճակներում օրգանիզմի կենսապահովման պահպանումը ՝ ջրով ապահովումը: | |
Վերջնարդյունքներ | |
1.Արտակարգ իրավիճակում կանխի ջրազրկումը, պլանավորի ջրի անհրաժեշտ ծախսը: 2.Տեղանքում հայթայթի ջուր, ֆիլտրի, տարբեր ձևերով մանրէազերծի: | |
Բովանդակություն | |
Ջրի ապահովման չափորոշիչները հիգիենայի համար, նորմատիվային չափեր խմելու ջրի և հիգիենայի համար: Ջրի պահուստի ստեղծումը, խնայողական օգտագործումը, հայթայթումը, մաքրումը։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1.Ստանում են նախնական հրահանգավորում. գործառույթների բաշխում, առաջնորդվում են ըստ կարգի ու համապատասխան ցուցումների: 2.Պայմանականորեն ստեղծված արտակարգ իրավիճակում կանխում են ջրազրկումը, պլանավորում են ջրի անհրաժեշտ ծախսը: 3.Տեղանքում հայթայթում են ջուր, ֆիլտրում են այն և մանրէազերծում տարբեր ձևերով: |
1. Պատճառ և հետևանք 1) Արտակարգ իրավիճակներ: 2) Ջրազրկում: Ջրի հայթայթում, ֆիլտրում, տարբեր ձևերով մանրէազերծում: |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Տեխնոլոգիա: Ջրի ֆիլտրում, մանրէազերծում՝ եռացման, քլորացման, յոդացման ճանապարհով: 3.Ֆիզիկա: Ջրի գոլորշիացում, եռում: 4.Կենսաբանություն: Մանրէներ, բացիլներ (վիրուս), ջրազրկում, քրտնում: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ26, Հ27, Հ46, Հ47, Հ50 | |
ԹԵՄԱ 10.1 | |
ԿԵՆՍԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ | |
Նպատակը | |
1.Սովորեցնել օրգանիզմի կենսագործունեությունը ապահովող ֆունկցիաները: 2.Սովորեցնել մարդու գիտակցության մակարդակների, գիտակցության խանգարումների նշանները։ 3.Բացատրել և ցուցադրել անգիտակից տուժածին Կողքային անվտանգ դիրքի (ԿԱԴ) բերման մեթոդիկան: 4.Ներկայացնել սահմանային (տերմինալ) վիճակը, փուլերը, ախտանիշները: Կյանքի և մահվան նշանները, որոշման մեթոդները: 5.Հաղորդել գիտելիքներ շնչառության սուր խանգարումների, նշանների, պատճառների մասին: 6.Բացատրել շնչուղիների խցանումը օտար մարմնով, մասնակի և լրիվ խցանման նշանները, տուժածին ցուցաբերվող առաջին օգնության քայլերը (տարբեր տարիքային խմբերի): 7.Սովորեցնել սիրտ-թոքային վերակենդանացման (ՍԹՎ), փուլերը, կրծքային սեղմումները և ներփչումը, իրականացման կանոնները: | |
Վերջնարդյունքներ | |
1. Իմանա և բացատրի գիտակցության խանգարման տեսակները, տուժածին ԿԱԴ դիրքի բերելու նպատակը, շնչառական սուր խանգարումներ առաջանալու դեպքերը, արհեստական շնչառության ցուցումները, արհեստական շնչառության տեսակները, ինչ է կատարվում վերին շնչուղիներում օտար մարմինների առկայության դեպքերում, շնչուղիների անցանելիությունը վերականգնելու համար գլուխը պահելու դիրքը, սիրտ-անոդային սուր խանգարման տեսակները, օգնություն ցուցաբերելու ձևերը: 2.Ընդունի համապատասխան որոշում, առաջին օգնություն ցուցաբերի կենսական համակարգերի խանգարումներով տուժածին՝ 1) կատարի ԿԱԴ դիրքի բերելու վարժությունը, 2) կատարի ներփչման վարժություններ (մանեկենի վրա), 3) կատարի սիրտ-թոքային վերակենդանացումը մեկ կամ երկու հոգով (մանեկենի վրա)։ | |
Բովանդակություն | |
1.Գիտակցության խանգարումներ: Անգիտակից տուժածին կողքի ապահովության դիրքի բերելը: 2.Հասկացություն սահմանային վիճակների մասին: Սիրտ-անոդային վերակենդանացում: 3.Շնչառության սուր խանգարումներ, շնչուղիների խցանումը օտար մարմնով: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1.Դիտում են տեսանյութ: 2.Զինվորական ղեկավարի կողմից իրավիճակային մոդելավորում և հրատապ գործողությունների փուլերի խաղարկում. 1) ստուգում են պայմանական տուժածի մոտ գիտակցության խանգարման առկայությունը, 2) կատարում են արհեստական շնչառություն, կրծքային սեղմումներ: |
1. Նյութ, էներգիա 1) Մանեկեն, առաջին օգնության նյութեր և միջոցներ։ 2. Պատճառ հետևանք 1) Գիտակցության, շնչառության և սրտի աշխատանքի խանգարում: |
Միջառարկայական կապեր | |
Կենսաբանություն։ Անատոմիա: Գիտակցություն։ Շնչառական համակարգ: Սիրտ-անոդային համակարգ: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ31, Հ41, Հ46, Հ50 |
12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
ԹԵՄԱ 1.1 | |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԱԾ ՈՒՂԻՆ | |
Նպատակը | |
Ձևավորել պատկերացումներ՝ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կարևորության, ստեղծման և անցած ուղղու վերաբերյալ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Կարևորի Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի դերը, որպես Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության երաշխիք: 2. Գիտի Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստեղծումն ու անցած ուղին: | |
Բովանդակություն | |
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը՝ որպես Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության երաշխիք։ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստեղծումը և անցած ուղին: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Ինքնուրույն (խմբով) համացանցի միջոցով ուսումնասիրում են Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստեղծման և անցած ուղղու վերաբերյալ նյութեր: Համակարգում և ներկայացնում են դասարանին: 2. Դիտում են տեսանյութ։ |
1. Անհատ և հարաբերություններ Ռազմագետներ (հռչակավոր զորավարներ)՝ հայրենասիրական ոգի, կատարած սխրանքներ: 2. Ժամանակ և տարածություն Արցախյան ազատամարտից՝ մեր օրեր: |
Միջառարկայական կապեր | |
1. Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: 2. Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ 3. Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: 4. Հայոց պատմություն: Ռազմագետներ (հռչակավոր զորավարներ), կատարած սխրանքներ։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ7, Մ12, Մ14, Մ15, Մ16, Մ17, Մ18, Մ24, Մ41 | |
ԹԵՄԱ 2.1 | |
ՄՈՏՈՀՐԱՁԳԱՅԻՆ ՋՈԿԻ ՊԱՅՔԱՐԸ ՏԱՆԿԵՐԻ ԵՎ ԶՐԱՀԱՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԴԵՄ | |
Նպատակը | |
1. Բացատրել ժամանակակից պատերազմներում տանկերի և զրահամեքենաների դերը: 2. Ծանոթացնել տանկերի տեսակները, մարտատեխնիկական բնութագիրը։ 3. Սովորեցնել տանկերի և զրահամեքենաների խոցելի և թույլ կողմերը, դրանց դեմ պայքարելու եղանակների: | |
Վերջնարդյունքներ | |
1. Նկարագրի տանկերի և զրահամեքենաների՝ 1) կիրառման նպատակը, 2) ընդհանուր բնութագիրը, 3) պաշտպանական հատկանիշները: 2. Գիտի և ցուցադրի տանկերի և զրահամեքենաների խոցելի տեղերը: | |
Բովանդակություն | |
1. Տանկերի և զրահամեքենաների մարտական բնութագիրը և խոցելի տեղերը: Ջոկի պայքարը զրահամեքենաների և տանկերի դեմ 2. ՄՀՋ-ի հնարավորությունները զրահամեքենաների և տանկերի դեմ պայքարելիս: Ձեռքի հակատանկային նռնակների օգտագործումը զրահամեքենաների և տանկերի դեմ պայքարելիս | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Ինքնուրույն (խմբով) համացանցի միջոցով ուսումնասիրում են ժամանակակից տանկերի և զրահամեքենաների վերաբերյալ նյութեր: Համակարգում և ներկայացնում են դասարանին: 2. Դիտում են տեսանյութ։ 3. Այցելում են զորամաս: |
1. Համակարգ և մոդել ՀՀ ԶՈւ որպես համակարգ՝ իր ենթակառուցվածքներով /ջոկ, դասակ և այլն/ 2. Կառուցվածք և գործառույթ 1) Զինվորի գործողությունների փոփոխությունը հանգեցնում է կառուցվածքային փոփոխությունների. ա) պաշտպանությունում, բ) հարձակվելիս: 3. Անհատ և հարաբերություններ Հրամանատար /զինվորական ղեկավար/ զինվոր /աշակերտ/ համագործակցություն և այլն: 4. Ժամանակ և տարածություն Տեղաշարժ տեղանքում (ժամանակով և տարածությամբ պայմանավորված): |
Միջառարկայական կապեր | |
1. Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: 2. Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ 3. Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ12, Մ14, Մ15, Մ16, Մ17, Մ18, Մ45 | |
ԹԵՄԱ 2.2 | |
OԴԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ | |
Նպատակը | |
1. Ծանոթացնել՝ 1) հարակից երկրների օդային հարձակման միջոցների տարբերանշաններին, 2) օդային հարձակման միջոցների դեմ պայքարելու մեթոդներին: 2. Ձևավորել պատկերացումներ հակառակորդի ցածր թռչող օդային հարձակման միջոցների դեմ պայքարի մոտոհրաձգային (հրաձգային) ջոկի հնարավորությունների վերաբերյալ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Գիտի և բացատրի 1) ցածր թռչող օդային նշանակետերի վրա կրակ բացելու եղանակները, դրանց վրա կրակելու դիրքերը: 2) ցածր թռչող օդային հարձակման միջոցների դեմ հրաձգային կրակի հեռավորության և առաջանցիկ նշանառության մասին։ 2. Գիտի և թվարկի ինքնաթիռների և ուղղաթիռների մարտական բնութագրերը: | |
Բովանդակություն | |
Ինքնաթիռների, ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի տեսակները, նշանակությունը և պայքարը նրանց դեմ: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Ինքնուրույն (խմբով) համացանցի միջոցով ուսումնասիրում են ժամանակակից ինքնաթիռների, ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ նյութեր: Համակարգում և ներկայացնում են դասարանին: 2. Դիտում են տեսանյութ։ 3. Այցելում են զորամաս: |
1. Համակարգ և մոդել 1) ՀՀԶՈւ որպես համակարգ՝ իր ենթակառուցվածքներով /ջոկ, դասակ և այլն/ 2. Կառուցվածք և գործառույթ 1) Զինվորի գործողությունների փոփոխությունը հանգեցնում է կառուցվածքային փոփոխությունների. ա) պաշտպանությունում, բ) հարձակվելիս: 3. Անհատ և հարաբերություններ 1) Հրամանատար /զինվորական ղեկավար/ զինվոր /աշակերտ/ համագործակցություն և այլն: 4. Ժամանակ և տարածություն 1) Տեղաշարժ տեղանքում (ժամանակով և տարածությամբ պայմանավորված): |
Միջառարկայական կապեր | |
1. Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: 2. Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ 3. Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ12, Մ14, Մ15, Մ16, Մ17, Մ18, Մ45 | |
ԹԵՄԱ 2.3 | |
ՄԱՐՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ | |
Նպատակը | |
1. Ձևավորել պատկերացումներ՝ 1) հակառակորդի միջուկային, քիմիական ու կենսաբանական (մանրէաբանական) զենքով ստորաբաժանումների խոցումը թուլացնելու, 2) յուրային ստորաբաժանումների գործողությունների հանկարծակիության հասնելու և դրանց մարտունակությունը պահպանելու, 3) մարտական խնդիրները հաջողությամբ կատարելու, ինչպես նաև բոլոր խոցման միջոցներից անձնակազմի, սպառազինության ու տեխնիկայի պաշտպանությունը բարձրացնելու, 4) սեփական գործողությունները քողարկելու և օդակախույթներով (ծխերով) հակառակորդին կուրացնելու վերաբերյալ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Գիտի մարտական ապահովման տեսակները: 2. Նկարագրի՝ 1) հակառակորդի միջուկային, քիմիական ու կենսաբանական (մանրէաբանական) զենքով ստորաբաժանումների խոցումն առավելագույն չափով թուլացնելու, 2) յուրային ստորաբաժանումների գործողությունների հանկարծակիության հասնելու և դրանց մարտունակությունը պահպանելու, 3) մարտական խնդիրները հաջողությամբ կատարելու, ինչպես նաև բոլոր խոցման միջոցներից անձնակազմի, սպառազինության ու տեխնիկայի պաշտպանությունը բարձրացնելու համար՝ դասակին (ջոկին, տանկի անձնակազմին) անհրաժեշտ պայմաններ ստեղծելու, 4) ռադիոակտիվ, քիմիական, կենսաբանական (մանրէաբանական) վարակման իրավիճակում դասակին (ջոկին, տանկի անձնակազմի) առաջադրված խնդիրները կատարելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև սեփական գործողությունները քողարկելու և օդակախույթներով (ծխերով) հակառակորդին կուրացնելու կարգը: | |
Բովանդակություն | |
1. Պաշտպանություն՝ զանգվածային խոցման զենքից 2. Մարտական քողարկում 3. Ինժեներական ապահովում 4. Քիմիական ապահովում | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Ինքնուրույն (խմբով) համացանցի միջոցով ուսումնասիրում են մարտական ապահովման տեսակները: Համակարգում և սահիկաշարի միջոցով ներկայացնում են դասարանին: |
1. Համակարգ և մոդել 1) ՀՀԶՈւ որպես համակարգ՝ իր ենթակառուցվածքներով /ջոկ, դասակ և այլն/ 2. Կառուցվածք և գործառույթ 1) Զինվորի գործողությունների փոփոխությունը հանգեցնում է կառուցվածքային փոփոխությունների. ա. մարտական ապահովում իրականացնելիս: 3. Անհատ և հարաբերություններ 1) Հրամանատար /զինվորական ղեկավար/ զինվոր /աշակերտ/ համագործակցություն և այլն: 4. Ժամանակ և տարածություն 1) Տեղաշարժ տեղանքում (ժամանակով և տարածությամբ պայմանավորված): |
Միջառարկայական կապեր | |
1. Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: 2. Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ 3. Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ12, Մ14, Մ15, Մ16, Մ17, Մ18, Մ45 | |
ԹԵՄԱ 3.1/2/3/4 | |
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԶՐԱՀԱՏԵԽՆԻԿԱ, ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՏԱՎԱՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ: ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ, ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՄԱՐՏԱՎԱՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ: ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ԵՎ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՄԱՐՏԱՎԱՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ: ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐ (ԱԹՍ), ՌՈԲՈՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐ | |
Նպատակը | |
1. Հաղորդել տեղեկություն՝ 1) ժամանակակից զրահատեխնիկայի, 2) հրետանային միջոցների, 3) ինքնաթիռների, ուղղաթիռների, 4) անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ), ռոբոտատեխնիկական համալիրների նշանակության և մարտավարատեխնիկական բնութագրերի վերաբերյալ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ծանոթ է՝ 1) ժամանակակից զրահատեխնիկային, 2) հրետանային միջոցներին, 3) ինքնաթիռներին, ուղղաթիռներին, 4) անօդաչու թռչող սարքերին (ԱԹՍ), ռոբոտատեխնիկական համալիրներին. նշանակությանը և մարտավարատեխնիկական բնութագրերին: | |
Բովանդակություն | |
1. Ժամանակակից զրահատեխնիկա, նշանակությունը մարտավարատեխնիկական բնութագրերը: 2. Հրետանային միջոցներ, նշանակությունը, մարտավարատեխնիկական բնութագրերը: 3. Ինքնաթիռների և ուղղաթիռների մարտավարատեխնիկական բնութագրերը: 4. Անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), ռոբոտատեխնիկական համալիրներ: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Ինքնուրույն (խմբով) համացանցի միջոցով ուսումնասիրում են ժամանակակից զրահատեխնիկայի, հրետանային միջոցների, ինքնաթիռների, ուղղաթիռների, անօդաչու թռչող սարքերի և ռոբոտատեխնիկական համալիրների վերաբերյալ նյութեր: Համակարգում և ներկայացնում են դասարանին: 2. Դիտում են տեսանյութ։ 3. Այցելում են զորամաս: |
1. Համակարգ և մոդել 1) ՀՀԶՈւ որպես համակարգ՝ իր ենթակառուցվածքներով /ջոկ, դասակ և այլն/ 2. Կառուցվածք և գործառույթ 1) Զինվորի գործողությունների փոփոխությունը հանգեցնում է կառուցվածքային փոփոխությունների. ա) պաշտպանությունում, բ) հարձակվելիս: 3. Անհատ և հարաբերություններ 1) Հրամանատար /զինվորական ղեկավար/ զինվոր /աշակերտ/ համագործակցություն և այլն: 4. Ժամանակ և տարածություն 1) Տեղաշարժ տեղանքում (ժամանակով և տարածությամբ պայմանավորված): |
Միջառարկայական կապեր | |
1. Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: 2. Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ 3. Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ12, Մ14, Մ15, Մ16, Մ17, Մ18, Մ45 | |
ԹԵՄԱ 4.1/2 | |
ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԵՂԱՆՔՈՒՄ ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ: ԳԵՏԻ ԼԱՅՆՈՒԹՅԱՆ, ԾԱՆԾԱՂՈՒՏԻ ԽՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ | |
Նպատակը | |
1. Ուսուցանել՝ 1) տեղանքում երկրաչափական կառուցումների միջոցով հեռավորության, 2) գետի լայնության, ծանծաղուտի խորության և առարկաների բարձրությունների որոշման կարգը: | |
Վերջնարդյունքներ | |
1. Գիտի՝ 1) տեղանքում երկրաչափական կառուցումների միջոցով հեռավորության, 2) գետի լայնության, ծանծաղուտի խորության և առարկաների բարձրությունների որոշման կարգը: | |
Բովանդակություն | |
1. Հեռավորության որոշումը տեղանքում երկրաչափական կառուցումների միջոցով: 2. Գետի լայնության, ծանծաղուտի խորության և առարկաների բարձրությունների որոշումը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Զինվորական ղեկավարի ուղղորդմամբ կամ ինքնուրույն (խմբով) համացանցի միջոցով ուսումնասիրում են համապատասխան նյութերը: Համակարգում են դրանք և ներկայացնում դասարանին։ 2. Կատարում են. 1) տեղանքում երկրաչափական կառուցումների միջոցով հեռավորության որոշում, 2) գետի լայնության, ծանծաղուտի խորության և առարկաների բարձրությունների որոշում: |
1. Համակարգ և մոդել 1) Տեղանքը, տեղագրական քարտեզները՝ որպես երկրի մակերևույթի որևէ մասի տարածական մոդել: 2. Մասշտաբ, համամասնություն և քանակ 1) Քարտեզի քանակական տվյալներ և որակական տեղեկություններ: 2) Երևույթի կամ օբյեկտի չափերը՝ ըստ սանդղակի: |
Միջառարկայական կապեր | |
Աշխարհագրություն: Բնագիտություն: Քարտեզ, ռելիեֆ, մասշտաբ, տեղանքի տարատեսակներ։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ6, Մ14, Մ38, Մ45 | |
ԹԵՄԱ 5.1 | |
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՈՒՄ | |
Նպատակը | |
1. Ուսուցանել՝ 1) զինվորական երդման դերն ու նշանակությունը, 2) զինվորական երդման տեքստը։ 2. Ծանոթացնել զինվորական երդման արարողակարգին, բացատրել զինվորական երդման խորհուրդը: | |
Վերջնարդյունքներ | |
1. Գիտի և բացատրի ինչ է զինվորական երդումը և երբ է կատարվում արարողակարգը: 2. Արտասանի զինվորական երդումը: | |
Բովանդակություն | |
Զինվորական երդման բովանդակությունը, երդում տալու կարգը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Բացատրում են զինվորական երդման խորհուրդը: 2. Արտասանում են զինվորական երդման տեքստը: |
1. Անհատ և հարաբերություններ 1) Զինվորական բարեկրթություն. ա.պետեր և ենթականեր, բ.ավագներ և կրտսերներ: 2. Պատճառ և հետևանք 1) Բանակ, հայրենիք, հասարակություն, որպես պատճառահետևանքային կապ: |
Միջառարկայական կապեր | |
1. Հայոց լեզու։ Ռազմական և մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2. Հայոց պատմություն: Համաշխարհային պատմություն: Տարբեր ժամանակների երդման արարողակարգ: 3. Հասարակագիտություն: Բանակ, հայրենիք, հասարակություն: | |
Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ32, Մ34, Մ37, Մ38, Մ40, Մ41 | |
ԹԵՄԱ 5.2 | |
ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ | |
Նպատակը | |
1. Ծանոթացնել՝ 1) մարտական հերթապահության նպատակը, խնդիրները, 2) մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանման կազմը: 2. Ուսուցանել՝ 1) դիտորդի նշանակությունը, խնդիրները, պարտականությունները, 2) մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանման (ջոկ, դասակ) նշանակման և նախապատրաստման կարգը: 3. Ներկայացնել մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանման սպառազինությունը: | |
Վերջնարդյունքներ | |
1. Գիտի՝ 1) մարտական հերթապահության նպատակը և խնդիրները, 2) մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանման կազմը, 3) ում հրամանով է իրականացվում մարտական հերթապահությունը, 4) ովքեր են իրականացնում մարտական հերթապահություն, 5) դիտորդի նշանակությունը, խնդիրները, պարտականությունները, 6) ինչ սպառազինությամբ են իրականացնում մարտական հերթապահությունը: | |
Բովանդակություն | |
Մարտական հերթապահություն և դրա կազմակերպումը: Անձնակազմի նախապատրաստումը մարտական հերթապահության | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Զինվորական ղեկավարի ուղղորդմամբ ուսումնասիրում են «ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագիրքը»։ Համակարգում են և ներկայացնում դասարանին: 2. Դիտում են ուսումնական նյութեր: 3. Այցելում են կցված զորամասի մարտական հերթապահության դասարան /ավան/: |
1. Անհատ և հարաբերություններ 1) Զինվորական բարեկրթություն. ա) պետեր և ենթականեր, բ) ավագներ և կրտսերներ: 2) Միջանձնային փոխհարաբերություններ. ա) պետեր և ենթականեր, բ) ավագներ և կրտսերներ: 2. Պատճառ և հետևանք 1) Մարտական հերթապահությունը, որպես երկրի անվտանգության գրավական: |
Միջառարկայական կապեր | |
1. Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: 2. Հասարակագիտություն։ Հասարակական փոխհարաբերություններ։ Իրավունքներ և պարտականություններ։ Պատասխանատվություն։ Զինվորական կարգապահություն։ | |
Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ24, Մ32, Մ34, Մ38 | |
ԹԵՄԱ 5.3 | |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ (ՄՄԻ) | |
Նպատակը | |
1. Ծանոթացնել՝ 1) միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) հիմունքներին, էությանը, 2) զինված ընդհարումների ժամանակ գործող ՄՄԻ կանոնները, 3) մարտական գործողությունների արգելված եղանակներն ու միջոցները: | |
Վերջնարդյունքներ | |
1. Գիտի և բացատրի՝ 1) ինչ է միջազգային մարդասիրական իրավունքը, նրա էությունը, 2) Հաագայի և Ժնևի կոնվենցիաները, 3) ինչ է արգելվում մարտական գործողությունների ժամանակ: | |
Բովանդակություն | |
Միջազգային մարդասիրական իրավունքի էությունը, ընդհանուր դրույթները։ Մարտական գործողությունների վարման արգելված եղանակներն ու միջոցները: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Ինքնուրույն (խմբով) համացանցի միջոցով ուսումնասիրում են ՄՄԻ վերաբերյալ ուսումնական նյութերը: Համակարգում են դրանք և ներկայացնում դասարանին։ 2. Դիտում են ուսումնական նյութեր: |
1. Կայունություն և փոփոխություն 1) Զինվորի հոգեվիճակի կայունությունը /Կենտրոնացվածություն: Բաշխում: Տեղափոխելիություն: Օրգանիզմի ուժերի մոբիլիզացիա/ բերում է դրական / բացասական/ փոփոխությունների: 2. Անհատ և հարաբերություններ 1) Հրամանատար /հոգեբան/ զինվոր համագործակցություն /զրույց, հույզեր, ապրումակցում, մարդասիրություն և այլն/: |
Միջառարկայական կապեր | |
1. Հայոց լեզու։ Ռազմական և մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2. Հայ գրականություն: Հայկական էպոսից՝ մեր օրեր: 3. Հայոց պատմություն: Համաշխարհային պատմություն։ Հասարակագիտություն: Տարբեր ժամանակների պատերազմների պատմությունը. մարդկային կորուստներ և տառապանքներ։ | |
Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ34, Մ35, Մ36, Մ37, Մ38, Մ39 | |
ԹԵՄԱ 6.1 | |
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ | |
Նպատակը | |
1. Ձևավորել պատկերացումներ՝ 1) գաղտնի տվյալների արտահոսքի հիմնախնդրի, 2) կապի գաղտնիության ապահովում վերաբերյալ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Պատկերացում ունի՝ 1) գաղտնի տվյալների արտահոսքի հիմնախնդրի, 2) կապի գաղտնիության ապահովման կարգի վերաբերյալ: | |
Բովանդակություն | |
1. Գաղտնի տվյալների արտահոսքի հիմնախնդիրը: 2. Կապի գաղտնիության ապահովում: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Ինքնուրույն (խմբով) համացանցի միջոցով ուսումնասիրում են կապի և հեռահաղորդակցության գաղտնիության արտահոսքի և պահպանման վերաբերյալ նյութեր: Համակարգում են դրանք և ներկայացնում դասարանին։ 2. Դիտում են ուսումնական նյութեր: 3. Կատարում են քննարկումներ: |
1. Անհատ և հարաբերություններ 1) Հրամանատար /զինվորական ղեկավար/ զինվոր /աշակերտ/ համագործակցություն /հեռահաղորդակցություն և այլն/: 2. Պատճառ և հետևանք 1) Ստացված տվյալների մշակում: 2) Տվյալների արտահոսքի կանոնակարգում: 3) Գաղտնիության պահպանում: |
Միջառարկայական կապեր | |
1. Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: 2. Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ 3. Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: 4. Ֆիզիկա։ Հեռահաղորդակցության միջոցներ /Լարային, ռադիո և համակարգչային, ազդանշանային կապ/: Ռադիոալիքներ: Հաճախականություն: Ալեհավաքներ: Անվտանգության կանոններ։ Գաղտնիության պահպանում: | |
Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ12, Մ14, Մ15, Մ28, Մ38 | |
ԹԵՄԱ 7.1 | |
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ | |
Նպատակը | |
1. Ձևավորել պատկերացումներ՝ 1) տեղեկատվական-հոգեբանական պայքարի, սոցիալական խմբերի դիրքորոշումների, մարդու հոգեկան հավասարակշռության, 2) հոգեբանական պատերազմ վարելու, 3) հոգեբանական ներգործություն տեսակների, մեթոդների ու պաշտպանության ձևերի վերաբերյալ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ունի պատկերացում՝ 1) տեղեկատվական-հոգեբանական պայքարի, սոցիալական խմբերի դիրքորոշումների, մարդու հոգեկան հավասարակշռության, 2) հոգեբանական պատերազմ վարելու, 3) հոգեբանական ներգործություն տեսակների, մեթոդների ու պաշտպանության ձևերի վերաբերյալ: | |
Բովանդակություն | |
1. Տեղեկատվական-հոգեբանական պայքար։ Հոգեբանական պատերազմ: 2. Հոգեբանական ներգործություն տեսակները, մեթոդներն ու պաշտպանության ձևերը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Զրույց զինվորական հոգեբանի /սոց. հոգեբանի, հոգեբանի, զինվորական ղեկավարի/ հետ: |
1. Կայունություն և փոփոխություն 1) Զինվորի /աշակերտի/ հոգեվիճակի կայունությունը /անորոշությունը, տագնապը, վախը, խուճապը/ բերում է դրական / բացասական/ փոփոխությունների: 2. Անհատ և հարաբերություններ 1) Հրամանատար /հոգեբան, զինվորական ղեկավար/ զինվոր /աշակերտ/ համագործակցություն /զրույց, հույզեր, ապրումակցում և այլն/: 3. Պատճառ և հետևանք 1) Մարտական և այլ արտակարգ իրավիճակներ: Հաղթահարման ձևերը: |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Ռազմական և մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Հայոց պատմություն: Համաշխարհային պատմություն։ Հասարակագիտություն: Տարբեր ժամանակների պատերազմների պատմությունը. մարդկային կորուստներ և տառապանքներ։ | |
Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ31, Մ32, Մ34, Մ36, Մ37, Մ38, Մ45 | |
ԹԵՄԱ 8.1/2/3/4 | |
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ: ԼԵՌՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ: ԼԵՌՆԱՅԻՆ ՏԵՂԱՆՔՈՒՄ ՍՆՆԴԻ ՀԱՅԹԱՅԹՈՒՄԸ: ԼԵՌՆԱՅԻՆ ՏԵՂԱՆՔԻ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԸ: ԼԵՌՆԱՅԻՆ ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ | |
Նպատակը | |
1. Տալ պատկերացումներ՝ 1) լեռներում անվտանգության պահպանման, 2) լեռնային եղանակի կանխատեսման, 3) լեռնային տեղանքում սննդի հայթայթման, 4) լեռնային տեղանքի կողմնորոշիչների, 5) լեռնային հրաձգության վերաբերյալ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Պատկերացում ունի՝ 1) լեռներում անվտանգության պահպանման, 2) լեռնային եղանակի կանխատեսման, 3) լեռնային տեղանքում սննդի հայթայթման, 4) լեռնային տեղանքի կողմնորոշիչների, 5) լեռնային հրաձգության կարգի վերաբերյալ: | |
Բովանդակություն | |
1. Անվտանգության պահպանումը լեռներում: Լեռնային եղանակի կանխատեսումը: 2. Լեռնային տեղանքում սննդի հայթայթումը (ուտելու բույսերը, հատապտուղները և միջատները) 3. Լեռնային տեղանքի կողմնորոշիչները: 4. Լեռնային հրաձգություն 1) Դիտարկման և հրաձգության վայրի ընտրությունը, ամրացումն ու քողարկումը լեռներում։ 2) Հրաձգային դիրքավորումները լեռներում տեղաշարժի ժամանակ։ 3) Հրաձգության վարման առանձնահատկությունները լեռներում: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Ինքնուրույն (խմբով) համացանցի միջոցով ուսումնասիրում են համապատասխան ուսումնական նյութերը: Համակարգում են դրանք և ներկայացնում դասարանին: 2. Դիտում են տեսաֆիլմեր։ |
1. Կայունություն և փոփոխություն 1) Լեռնային տեղանքի մարտավարական հատկանիշները և նրանց հաղթահարման միջոցները: 2. Պատճառ և հետևանք 1) Լեռնային վտանգները և դրանց նախապատրաստվելու ձևերը։ 2) Սննդի հայթայթում: 3) Կողմնորոշիչներ: 4) Հրաձգության վարում: |
Միջառարկայական կապեր | |
1. Հայոց լեզու։ Ռազմական և մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2. Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր: 3. Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: 4. Բնագիտություն։ Աշխարհագրություն։ Երկիր, տեղանք, լեռնային ռելիեֆ, տեղանքի օբյեկտներ կամ կողմնորոշիչներ, լեռնագագաթներ, սառցադաշտեր, տարածքի բնորոշ կլիման, օդի ճնշումը թթվածի պարունակությունը բարձր-լեռնային շրջանում, քամիները լեռներում, թթվածնային քաղց, լեռնագնացներ։ 5. Կենսաբանություն։ Ֆիզիոլոգիան լեռներում․ շնչառության համակարգ, թթվածնային քաղց, արյան շրջանառությունը և սրտի աշխատանքը լեռներում, շնչարգելություն, աշխատունակություն, արևահարություն, ցրտահարություն, ջրազրկում,։ 6. Ֆիզիկա։ Մթնոլորտային ճնշում, լեռնային օպտիկա, կայծակ, խոնավություն, ջրի եռման աստիճանը՝ ըստ բարձրության։ | |
Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ2, Մ14, Մ15, Մ38, Մ45 | |
ԹԵՄԱ 9.1 | |
ԿԱՑԱՐԱՆԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԲՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ | |
Նպատակը | |
1. Ուսուցանել ստեղծված արտակարգ իրավիճակներում արագ և ճիշտ արձագանքումը, անվնաս մնալը: 2. Ծանոթացնել՝ 1) բնական պայմանների առանձնահատկություններին, 2) կացարանի ձևավորմանը: | |
Վերջնարդյունքներ | |
1. Գիտի՝ 1) ստեղծված արտակարգ իրավիճակում ըստ ազդող գործոնների որոշել կացարանի տեսակը և դրա ձևավորման վայրը, 2) կացարանի ձևավորման համար անհրաժեշտ նյութերի հայթայթման կարգը և դրանց կիրառման առանձնահատկությունները: 2. Կառուցի անվտանգ կացարան: | |
Բովանդակություն | |
1. Կացարանի հիմնական նշանակությունը: 2. Կացարանի կառուցման վայրի ընտրությունը: 3. Անվտանգության նկատառումները կացարանի կառուցման ժամանակ: 4. Կացարանի կառուցման քայլերի հաջորդականությունը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Դիտում են տեսաֆիլմեր՝ բնական պայմաններում տարբեր տեսակների կացարանների ձևավորման վերաբերյալ։ Կազմակերպում են քննարկում։ 2. Զինվորական ղեկավարի օգնությամբ բնության գրկում իրականացնում են գործնական պարապմունք՝ ձևավորելով համապատասխան կացարան: |
1. Օրինաչափություն 1) Արտակարգ իրավիճակներ: 2) Բնակչության պաշտպանություն. 2. Պատճառ և հետևանք 1) Աղետներ. ա.համագործակցություն, տարհանում, վարքի կանոններ, բ.ֆիզիկական և նյութական կորուստներ, գ.անվտանգության ապահովում, դ.կացարանի ձևավորում: |
Միջառարկայական կապեր | |
1. Կենսաբանություն: Քիմիական և ջերմային այրվածքներ: Համաճարակ: 2. Աշխարհագրություն: Ինքնատիպ տարածաշրջաններ: 3. Երկրաչափություն: Բազմանիստերի ծավալ: 4. Ֆիզիկական կուլտուրա: Ճարպկություն: Ճկունություն: Դիմացկունություն: | |
Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ4, Մ6, Մ29, Մ31, Մ32, Մ45 | |
ԹԵՄԱ 10.1/2/3 | |
ՇՐՋԱՊԱՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ: ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ՇՏԱՊ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ՄԵԿ ԿԱՄ ԵՐԿՈՒ ՀՈԳՈՎ: ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ՄԻ ՔԱՆԻ ՀՈԳՈՎ: | |
Նպատակը | |
1. Ուսուցանել 1) առաջին օգնության ցուցաբերումը շրջապատում գտնվող առարկաների օգտագործմամբ, 2) տուժածի տեղաշարժման, շտապ դուրսբերման և տեղափոխման հիմունքները, 3) տուժածի տեղափոխումը ձեռքի տակ եղած միջոցներով: | |
Վերջնարդյունքներ | |
1. Օգտագործի շրջապատում գտնվող առարկաները առաջին օգնության ցուցաբերման ժամանակ (ըստ վնասվածքների): 2. Ներկայացնի տուժածին անվտանգ տեղափոխման եղանակներն ու միջոցները: 3. Կատարի տուժածների տեղաշարժումը, շտապ դուրսբերումը և տեղափոխումը, որոշի տարահանման ձևը, ելնելով առկա վնասվածքներից: 4. Ձեռքի տակ եղած միջոցներով պատրաստի պատգարակներ: | |
Բովանդակություն | |
1. Շրջապատում գտնվող առարկաների օգտագործումը առաջին օգնության ցուցաբերման ժամանակ: 2. Տուժածների շտապ դուրսբերումը և տեղափոխումը մեկ կամ երկու հոգով: 3. Տուժածների տեղափոխումը մի քանի հոգով: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Ինքնուրույն (խմբով) համացանցի միջոցով ուսումնասիրում են համապատասխան նյութերը: Համակարգում են դրանք և ներկայացնում դասարանին։ 2. Դիտում են ուսումնական նյութեր: 3. Կատարում են քննարկումներ: 4. Կատարում են պայմանական տուժածների տեղաշարժումը, շտապ դուրսբերումը: Որոշում են տարահանման ձևը՝ ելնելով առկա վնասվածքներից: Կատարում են անվտանգ տեղափոխում օգտագործելով շրջապատում գտնվող առարկաները: 5. Ձեռքի տակ եղած միջոցներով պատրաստում են պատգարակներ: |
1. Էներգիա, նյութ 1) Լարան։ Վիրակապական նյութեր: Բեկակալ կամ ձեռքի տակ եղած այլ միջոցներ։ 2. Պատճառ և հետևանք 1) տեղաշարժում, 2) դուրսբերում և տեղափոխում, 3) տարահանում: |
Միջառարկայական կապեր | |
1. Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2. Կենսաբանություն: Մարմնի անատոմիա: 3. Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր: 4. Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: | |
Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ12, Մ13, Մ14, Մ15, Մ25, Մ38, Մ43, Մ45 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|