Գլխավոր տեղեկություն
Համար
N 42-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 14.05.2024
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
07.05.2024
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«07» մայիսի 2024 թ.

N 42-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 9-ՐԴ ԵՎ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Աշխարհագրություն» առարկայի 9-րդ և 12-րդ դասարանների ծրագրերը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար՝

5/7/2024

Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2024 թվականի մայիսի 7-ի

N 42-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 9-ՐԴ ԵՎ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐ

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ԾՐԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

9-րդ դասարան

(68 ժամ, որից 5 ժամ՝ պահուստային)

 

Թեմա 1.

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ (8 ժամ)

Նպատակ

1. Ձեռք բերել գիտելիքներ Հայկական լեռնաշխարհի (ՀԼ) աշխարհագրական դիրքի, բնական պայմանների ու ռեսուրսների, բնության բաղադրիչների ներքին տարածքային տարբերությունների վերաբերյալ:

Վերջնարդյունքներ

2. Բնորոշել Հայկական լեռնաշխարհի ֆիզիկաաշխարհագրական հիմնական օբյեկտների, երևույթների ու գործընթացների ձևավորման և տեղաբաշխման առանձնահատկությունները։

3. Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝

1. Բացատրել «Հայաստան» հասկացության 3 իմաստները:

2. Ներկայացնել Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները մեզո (միջին) մակարդակում:

1) Բացատրել Հայկական լեռնաշխարհի բնական պայմանների առանձնահատկությունները:

2) Նկարագրել Հայկական լեռնաշխարհի երկրաբանական կառուցվածքը:

3) Ներկայացնել Հայկական լեռնաշխարհի հիմնական օգտակար հանածոները:

4) Դասակարգել Հայկական լեռնաշխարհի մակերևույթի հիմնական ձևերը:

5) Քարտեզի վրա ցույց տալ լեռնագրական գլխավոր միավորները:

6) Բացատրել սեյսմիկության և հրաբխականության պատճառը:

7) Բացատրել Հայկական լեռնաշխարհի կլիմաստեղծ գործոնները:

8) Բնութագրել և քարտեզի վրա ցույց տալ Հայկական լեռնաշխարհի խոշոր գետերը և լճերը:

9) Բացատրել հողերի, բուսականության և կենդանական աշխարհի ձևավորման ու տարածման առանձնահատկությունները:

Բովանդակություն

1. Ներածություն

2. Հայաստանն աշխարհի քարտեզում: Սահմանները: Աշխարհագրական դիրքը

3. Հայկական լեռնաշխարհի երկրաբանական առանձնահատկությունները: Մակերևույթի հիմնական ձևերը

4. Կլիման

5. Ներքին ջրերը

6. Հողերը, բուսականությունը, կենդանական աշխարհը

7. «Հայկական լեռնաշխարհ» թեմայի ամփոփում

Գործնական աշխատանք

Խաչվող հասկացություններ

1) Ուրվագծային քարտեզի վրա Հայկական լեռնաշխարհի խոշոր լեռնաշղթաների, գետերի և լճերի պատկերում, անվանումների մակագրում:

2) Հայկական լեռնաշխարհի երկու տարբեր բնակավայրերի կլիմագրամների կառուցում Excel ծրագրով:

1.Օրինաչափություններ

1) Հայկական լեռնաշխարհում հյուսիսից հարավ և արևմուտքից արևելք մթնոլորտային տեղումների քանակի նվազումը:

2) Եզրային լեռնաշղթաների արտաքին՝ հողմակողմ լանջերին մթնոլորտային տեղումների առատությունը:

3) Բարեխառն օդային զանգվածների արևմտյան հոսքը, արևադարձային օդային զանգվածների հոսքը:

4) Ըստ բարձրության՝ ջերմաստիճանի նվազումը և տեղումների ավելացումը, կլիմայի վերընթաց փոփոխությունը:

 

2.Պատճառ և հետևանք

1) Հրաբխականություն և սեյսմիկություն։

2) Հողերի, բուսականության և կենդանական աշխարհի բազմազանություն:

3) Ձմռան ամիսներին առաջացող ջերմաստիճանային շրջադասություն:

4) Արտահայտված վերընթաց գոտիականություն:

5) ՀՀ լճերը՝ ըստ ծագման:

Միջառարկայական կապեր

1) Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ:

2) Հանրահաշիվ - Կատարել թվաբանական գործողություններ, մասշտաբի հիման վրա մակերեսների հաշվարկներ:

3) Ինֆորմատիկա - Կատարել հաշվարկներ և գրաֆիկական աշխատանքներ՝ օգտագործելով ՏՀՏ հմտությունները:

Կապը ՀՊՉ հանրակրթական հիմնական ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների հետ

Հ1, Հ2, Հ4, Հ5, Հ7, Հ8, Հ9, Հ10, Հ11, Հ12, Հ17, Հ25, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32

Թեմա 2

ՀՀ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ (2 ժամ)

Նպատակ

1. Զարգացնել ՀՀ աշխարհագրական դիրքի, վարչատարածքային կառուցվածքի ու կառավարման համակարգի վերաբերյալ գիտելիքներ, հետազոտական և մտածական հմտություններ:

Վերջնարդյունքներ

2. Ներկայացնել ՀՀ աշխարհագրական դիրքի տարբեր տեսակների, դրանց վրա ազդող գործոնների առանձնահատկությունները, ՀՀ պետական սահմանների ձևավորման և վարչատարածքային կառուցվածքի բնորոշ գծերը։

3. Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝

1) Համադրել ՀՀ ֆիզիկաաշխարհագրական, տնտեսաաշխարհագրական և քաղաքաաշխարհագրական դիրքերի բնորոշ գծերը:

2) Մեկնաբանել ՀՀ ներկայիս պետական սահմանների ձևավորման վրա պատմական գործընթացների և քաղաքաաշխարհագրական գործոնների ազդեցությունը:

3) Վերլուծել տնտեսաաշխարհագրական դիրքի հնարավոր փոփոխության ազդեցությունը՝ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման վրա:

4) Բացատրել ՀՀ պետական կառավարման ձևն ու վարչատարածքային կառուցվածքը, քարտեզի վրա ցույց տալ մարզերն ու մարզկենտրոնները:

5) Կիրառել ՀՀ վարչական քարտեզը՝ աշխարհագրական տեղեկույթի ստացման և օգտագործման նպատակներով:

Բովանդակություն

1. Ընդհանուր ակնարկ: Հայաստանի Հանրապետության (ՀՀ) տարածքն ու պետական սահմանները, դրանց ձևավորումը, աշխարհագրական դիրքը:

2. ՀՀ պետական կառավարման ձևը, վարչատարածքային կառուցվածքը և տարածքային կառավարումը: Համայնքների խոշորացումը:

Գործնական աշխատանք

Խաչվող հասկացություններ

1) Ուրվագծային քարտեզի վրա նշել ՀՀ մարզերը՝ կենտրոններով:

1.Պատճառ և հետևանք.

1) ՏԱԴ-ի և ՔԱԴ-ի փոփոխությունների ազդեցությունները։

2) Վարչատարածքային կառուցվածքի ձևավորման սկզբունքները։

2.Կառուցվածք և գործառույթ

1) ՀՀ վարչատարածքային բաժանումն ու կառուցվածքը, պետական կառավարում և տեղական ինքնակառավարում:

3. Մասշտաբ, համամասնություն և քանակ

1) Համայնքների խոշորացումը, քանակական և որակական փոփոխությունների կապը:

Միջառարկայական կապեր

1) Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ:

2) Հայոց պատմություն - Կարողանալ բնութագրել միջազգային իրադարձությունների ազդեցությունը ՀՀ սահմանների և տարածքի ձևավորման վրա: Գաղափար ունենալ Հայաստանի առաջին հանրապետության կայացման գործընթացի վերաբերյալ:

3) Հասարակագիտություն - Իմանալ ՀՀ պետական իշխանության գործառույթների մասին:

Կապը ՀՊՉ հանրակրթական հիմնական ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների հետ

Հ1, Հ2, Հ4, Հ5, Հ8, Հ9, Հ10, Հ11, Հ12, Հ15, Հ16, Հ17, Հ18, Հ25, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32

Թեմա 3

ՀՀ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ (14 ժամ)

Նպատակ

1. Ապահովել ՀՀ բնության օբյեկտների և երևույթների տարածական օրինաչափությունների և առանձնահատկությունների վերաբերյալ գիտելիքների և վերլուծական հմտությունների ձևավորում:

Վերջնարդյունքներ

2. Վերլուծել ՀՀ ֆիզիկաաշխարհագրական հիմնական օբյեկտների, երևույթների ու գործընթացների ձևավորման և տեղաբաշխման առանձնահատկությունները։

3. Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝

1) Բնորոշել ՀՀ ռելիեֆն ու դրա փոփոխությունները, ներկայացնել մակերևույթի ձևավորման հիմնական երկրաբանական գործընթացները:

2) Իմանալ ՀՀ օգտակար հանածոների խոշոր հանքավայրերն ու ցույց տալ քարտեզի վրա:

3) Բնորոշել ՀՀ մակերևույթի ծալքաբեկորավոր լեռների, հրաբխային լեռնավահանների և միջլեռնային գոգավորությունների տարածման առանձնահատկությունները:

4) Քարտեզի վրա ցույց տալ ՀՀ ռելիեֆի հիմնական միավորները (ծալքաբեկորավոր խոշոր լեռնային համակարգեր, լեռնագագաթներ, հրաբխային լեռնավահաններ, սարավանդներ, միջլեռնային խոշոր գոգավորություններ):

5) Բնութագրել ՀՀ կլիմայական առանձնահատկություններն ու դրանց ազդեցությունը տնտեսության վրա:

6) Բացատրել օդային զանգվածների հիմնական հոսքերի և մակերևույթի լեռնային բնույթի ազդեցությունը կլիմայի վրա: Բացատրել լեռնահովտային քամիների և օդի ջերմաստիճանային շրջադասության առաջացման մեխանիզմը:

7) Վերլուծել ՀՀ ջրային ռեսուրսների տեղաբաշխման առանձնահատկություններն ու դրանց տնտեսական նշանակությունը:

8) Ներկայացնել ՀՀ գետերի գլխավոր հատկանիշները, քարտեզի վրա ցույց տալ խոշոր գետերը:

9) Համեմատել Արաքսի և Կուրի ավազանների ջրագրական ցանցերի առանձնահատկությունները:

10) Ըստ ծագման դասակարգել և քարտեզի վրա ցույց տալ ՀՀ նշանավոր լճերը:

11) Ներկայացնել ջրային ռեսուրսների պահպանության անհրաժեշտությունն ու Սևանա լճի հիմնախնդրի ջրագրական, տնտեսական, էկոլոգիական ասպեկտները, առաջարկել լուծումներ:

12) Բացատրել ՀՀ հողատիպերի, բուսական և կենդանական աշխարհի վերընթաց գոտիական տարածման օրինաչափություններն և առանձնահատկությունները, դրանց ազդեցությունը մարդու գործունեության վրա:

13) Բնութագրել ՀՀ վերընթաց լանդշաֆտային գոտիներն ու բնության բաղադրիչների վերընթաց գոտիականության առանձնահատկությունները:

14) Ներկայացնել ՀՀ բնօգտագործման և բնապահպանական գլխավոր հիմնախնդիրները (օդային ավազանի, հողային, ջրային ռեսուրսների պահպանություն, ռացիոնալ օգտագործում):

15) Մշակել միջոցառումներ ՀՀ և ԱՀ բնության հանդեպ գրագետ վերաբերմունքի և վարքագծի շարունակական դրսևորման ուղղությամբ:

16) Ներկայացնել ՀՀ առավել բնորոշ բնական աղետներն ու պաշտպանության միջոցառումները:

17) Ներկայացնել և քարտեզի վրա ցույց տալ ՀՀ հատուկ պահպանվող տարածքները, հիմնավորել դրանց առանձնացման և ընդարձակման անհրաժեշտությունը:

18) Արժևորել ՀՀ և ԱՀ բնական օբյեկտները, բնության տարրերն ու երևույթները՝ կայուն բնօգտագործման, միջավայրաստեղծ և ռեկրեացիոն տեսանկյունից:

19) Բացատրել ՀՀ Կարմիր գրքերի նշանակությունը:

20) Կիրառել ՀՀ ընդհանուր և թեմատիկ ֆիզիկաաշխարհագրական քարտեզները՝ համապատասխան աշխարհագրական տեղեկույթի ստացման և օգտագործման նպատակներով:

Բովանդակություն

1. ՀՀ երկրաբանական կառուցվածքը: Օգտակար հանածոները

2. ՀՀ մակերևույթը

3. ՀՀ մակերևույթը (շարունակություն)

4. ՀՀ կլիմայի ընդհանուր բնութագիրը. տարվա կլիմայական եղանակները, կլիմայի վերընթաց գոտիականությունը

5. ՀՀ ջրագրությունը: Գետերը:

6. ՀՀ ջրագրությունը: Լճերը, Սևանա լիճ։ Ստորգետնյա ջրերը։ Ջրային ռեսուրսների պահպանությունը:

7. ՀՀ հողային ծածկույթը: Բուսականությունը: Կենդանական աշխարհը:

8. ՀՀ լանդշաֆտները: Վերընթաց գոտիականություն:

9. Գործնական աշխատանք:

10. Բնօգտագործման ու բնապահպանության հիմնախնդիրները ՀՀ-ում:

11. Հատուկ պահպանվող տարածքները: ՀՀ «Կարմիր գիրքը»:

12.Բնական աղետներ․ տեսակները, տարածվածությունը, պաշտպանությունը դրանցից:

13.Էքսկուրսիա բնության գրկում:

14. «ՀՀ բնությունը» թեմայի ամփոփում:

Գործնական աշխատանք,

թեմատիկ ուսումնասիրություն

Խաչվող հասկացություններ

.Գործնական աշխատանք

1) Ուրվագծային քարտեզի վրա ՀԼ, ՀՀ, ԱՀ հիմնական լեռնագրական միավորների անցկացում:

2.Թեմատիկ ուսումնասիրություն

1) Բնակավայրի հարակից տարածքի մակերևույթի, կլիմայի, ջրագրական օբյեկտների, բնական լանդշաֆտների ուսումնասիրություն

1.Օրինաչափություններ

1) Օդի ջերմաստիճանի, մթնոլորտային տեղումների, բնական լանդշաֆտների փոփոխությունները վերընթաց ուղղությամբ:

2) Խոնավությամբ ապահովվածության փոփոխությունը՝ կախված լեռնալանջի դիրքադրությունից:

2.Պատճառ և հետևանք

1) Հրաբխային շրջաններում փոքր հոսքն ու գետային նոսր ցանցը, իսկ ծալքաբեկորավոր լեռների շրջանում՝ մեծ հոսքն ու գետային խիտ ցանցը։

2) Սովորողի շրջակա տարածքի բնորոշ բուսատեսակներն ու կենդանատեսակները թեմայով:

2) Արարատյան դաշտում և միջլեռնային գոգավորությունների հատակային մասերում արտեզյան ավազանների առաջացումը:Լեռնահովտային քամիների առաջացումը:

3) Ջերմաստիճանային շրջադասության առաջացումը:

3.Կայունություն և փոփոխություն

1) Բնական ռեսուրսների և բնական լանդշաֆտների կայուն օգտագործում ու վերականգնում, բնական գեոհամակարգերի փոփոխություն:

Միջառարկայական կապեր

1) Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ:

2) Ֆիզիկա - Լուծել խնդիրներ օդի ջերմաստիճանի և ճնշման վերընթաց փոփոխության վերաբերյալ:

3) Կենսաբանություն - Գաղափար ունենալ ՀՀ տարածված կենսաբազմազանության, ինչպես նաև Կարմիր գրքերում գրանցված բույսերի, կենդանիների, սնկերի տեսակների մասին:

Կապը ՀՊՉ հանրակրթական հիմնական ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների հետ

Հ1, Հ2, Հ4, Հ5, Հ7, Հ8, Հ9, Հ10, Հ11, Հ12, Հ15, Հ16, Հ17, Հ18, Հ25, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32

Թեմա 4.

ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ (8 ժամ)

Նպատակ

1. Ձևավորել գիտելիքներ ՀՀ բնակչության վերարտադրության, կազմի, տեղաբաշխման և տարաբնակեցման օրինաչափությունների և առանձնահատկությունների վերաբերյալ:

Վերջնարդյունքներ

2. Ներկայացնել և վերլուծել ՀՀ բնակչության թվի և դրա շարժի, կազմի, տեղաբաշխման և տարաբնակեցման առանձնահատկությունները:

3. Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝

1) Բացատրել Հայաստանում բնակչության թվի շարժը XIX դարից մինչև մեր օրերը:

2) Վերլուծել ՀՀ բնակչության բնական և մեխանիկական շարժերի ցուցանիշների դինամիկան, ժողովրդագրական քաղաքականության առանձնահատկությունները:

3) Գնահատել միգրացիայի սոցիալ-տնտեսական հետևանքները ՀՀ-ում:

4) Ներկայացնել ՀՀ բնակչության ազգային, կրոնական և սեռատարիքային կազմի առանձնահատկությունները:

5) Վերլուծել ՀՀ աշխատանքային ռեսուրսների որակական և քանակական ցուցանիշները:

6) Բնորոշել ՀՀ բնակչության սոցիալական հիմնական խմբերը:

7) Ներկայացնել ՀՀ բնակչության տեղաբաշխման և տարաբնակեցման առանձնահատկությունները:

8) Քարտեզի վրա ցույց տալ ՀՀ քաղաքները՝ ըստ մարզերի:

9) Ներկայացնել մայրաքաղաք Երևանի հիմնախնդիրները, առաջարկել դրանց լուծման հնարավոր ուղիներ:

10) Դասակարգել ՀՀ քաղաքներն ըստ աշխատանքի աշխարհագրական բաժանմանը իրենց մասնակցության աստիճանի:

11) Բնութագրել ՀՀ խոշոր քաղաքներից Գյումրին, Վանաձորը, Վաղարշապատը, Հրազդանը և Կապանը:

12) Բացատրել գյուղական տարաբնակեցման առանձնահատկություններն ու փոքր գյուղերի հիմնախնդիրները ՀՀ-ում:

13) Կիրառել ՀՀ բնակչության և տարաբնակեցման քարտեզները՝ աշխարհագրական տեղեկույթի ստացման և օգտագործման նպատակներով:

Բովանդակություն

1. ՀՀ բնակչության թվաքանակի շարժընթացը:

2. ՀՀ բնակչության թվի բնական և մեխանիկական շարժերը:

3. ՀՀ բնակչության կազմը: Աշխատանքային ռեսուրսները:

4. ՀՀ բնակչության տեղաբաշխումը: Տարաբնակեցումը:

5. Մայրաքաղաք Երևանը:

6. ՀՀ խոշոր քաղաքները:

7. Գործնական աշխատանք:

8. «ՀՀ բնակչությունը» թեմայի ամփոփում:

Գործնական աշխատանք,

թեմատիկ ուսումնասիրություն

 Խաչվող հասկացություններ

1.Խնդիրների լուծում և գծապատկերների կազմում

1) Վերարտադրություն (հաշվել ՀՀ բնակչության թիվը 2 տարի անց, եթե բնական աճի ցուցանիշն անփոփոխ է, տարեկան ներգաղթել է 3000 մարդ, իսկ արտագաղթել 2500 մարդ):

2) Միգրացիա (ուսումնասիրել ՀՀ բնակչության հիմնական միգրացիայի հոսքերն ու ուղղությունները):

3) Խտություն (հաշվել բնակչության տեղաբաշխման ցուցանիշներ, գտնել օրինաչափություններ):

4) Կազմել ՀՀ սեռատարիքային բուրգը՝ օգտվելով armstat.am կայքից:

2.Թեմատիկ ուսումնասիրություն

1) ՀՀ միգրացիայի արդի ցուցանիշներն ու պատճառները:

2) ՀՀ սեռատարիքային բուրգը:

3) ՀՀ բնակավայրերի ցանցը:

1.Օրինաչափություններ

1) Բնակչության տեղաբաշխման և խտության տարբերությունները՝ ըստ բացարձակ բարձրության:

2) Վերարտադրության ռեժիմն ու ժողովրդագրական քաղաքականության համապատասխան տեսակը։

2.Պատճառ և հետևանք

1) Բնակչության թվի շարժը:

2) Բնակչության ներգաղթն ու արտագաղթը:

3.Կառուցվածք և գործառույթ

1) Բնակավայրերի ցանցը, գլխավոր տարաբնակեցման գոտին:

Միջառարկայական կապեր

1) Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ:

2) Հանրահաշիվ - Կատարել թվաբանական գործողություններ, հաշվել տոկոս:

3) Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն - Կատարել հաշվարկներ և գրաֆիկական աշխատանքներ՝ օգտագործելով ՏՀՏ հմտությունները:

Կապը ՀՊՉ հանրակրթական հիմնական ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների հետ

Հ1, Հ2, Հ4, Հ7, Հ8, Հ10, Հ12, Հ15, Հ16, Հ17, Հ18, Հ23, Հ25, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ39

Թեմա 5

ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ (31 ժամ)

Նպատակ

1. Ձևավորել գիտելիքներ ՀՀ տնտեսության ճյուղային կառուցվածքի, զարգացման գործոնների և տարածական բաշխվածության վերաբերյալ:

Վերջնարդյունքներ

2. Բացատրել և վերլուծել ՀՀ տնտեսության ճյուղային և տարածքային կառուցվածքի ու մասնագիտացման առանձնահատկությունները:

3. Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝

1. Ներկայացնել Հայաստանի տնտեսության զարգացման գործընթացը XIX դարի կեսերից մինչև մեր օրերը:

2. Վերլուծել ՀՀ տնտեսության զարգացման բնական (բնառեսուրսային) նախադրյալներն ու առանձնահատկությունները:

3. Բացատրել տնտեսության և դրա առանձին ճյուղերի տեղաբաշման վրա ազդող գործոնները:

4. Բնորոշել ՀՀ արդյունաբերությունը, բացատրել ճյուղային կառուցվածքն ու տեղաբաշխման առանձնահատկությունները:

5. Հիմնավորել արդյունաբերության ճյուղային կառուցվածքի ձևավորման ու զարգացման առանձնահատկությունները:

6. Նկարագրել ՀՀ վառելիքաէներգետիկ համալիրը:

7. Բացատրել հանքագործական արդյունաբերության զարգացման գործոնները, գնահատել հանքագործական արդյունաբերության նշանակությունը ՀՀ տնտեսական համակարգում:

8. Բնորոշել մշակող արդյունաբերությունը, մեկնաբանել մշակող արդյունաբերության ճյուղերի զարգացման ներուժը:

9. Բնութագրել ՀՀ հողային ֆոնդի կառուցվածքն ու բարելավման միջոցառումները:

10. Ներկայացնել ՀՀ գյուղատնտեսության զարգացման նախադրյալները, ճյուղային կառուցվածքը, տեղաբաշխումն ու մասնագիտացումը:

11. Բնութագրել բուսաբուծության և անասնապահության ճյուղերն ու դրանց տեղաբաշխման առանձնահատկությունները:

12. Թվարկել արտահանման ներուժ ունեցող գյուղատնտեսական ճյուղերը, գնահատել դրանց զարգացման հեռանկարները:

13. Բնորոշել սննդի արդյունաբերության մասնագիտացման ճյուղերը, դրանց տեղաբաշխման առանձնահատկությունները:

14. Բնութագրել ՀՀ տրանսպորտային ցանցի առանձնահատկությունները, տրանսպորտի հիմնական տեսակներն ու տրանսպորտային հանգույցները:

15. Ներկայացնել ՀՀ տնտեսության ոչ արտադրական ոլորտի կառուցվածքը, արդի դերն ու հեռանկարային նշանակությունը:

16. Հիմնավորել գիտելիքահենք տնտեսության առանձնահատուկ կարևորությունն ու զարգացման նախադրյալները:

17. Բնորոշել Հայաստանի Հանրապետության տեղն ու դերը համաշխարհային տնտեսության համակարգում:

18. Վերլուծել ՀՀ արտաքին տնտեսական կապերի աշխարհագրությունն ու միջազգային տնտեսական ինտեգրման ու մասնագիտացման առանձնահատկությունները:

19. Բացատրել ՀՀ տնտեսական զարգացման և մասնագիտացման ներքին տարբերությունները՝ ըստ վարչական մարզերի:

20. Կիրառել ՀՀ արդյունաբերության, գյուղատնտեսության և տրանսպորտի քարտեզները՝ համապատասխան աշխարհագրական տեղեկույթի ստացման և օգտագործման նպատակներով։

Բովանդակություն

1. ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը

2. ՀՀ արդյունաբերությունը. ընդհանուր բնութագիրը, ճյուղային կառուցվածքը

3. Վառելիքաէներգետիկ համալիրը

4. Մետալուրգիական արդյունաբերություն

5. Մշակող արդյունաբերություն

6. Մշակող արդյունաբերություն (շարունակություն)

7. Արդյունաբերության նորագույն ճյուղեր

8. Գործնական աշխատանք

9. ՀՀ գյուղատնտեսությունը. ընդհանուր բնութագիրը

10. Հողային ֆոնդը: Գյուղատնտեսական հողաբարելավումը

11. Բուսաբուծություն

12. Անասնապահություն

13. Գյուղատնտեսական մթերքների վերամշակում: Ագրոարդյունաբերական համալիր

14. Գործնական աշխատանք

15. ՀՀ տրանսպորտը. ընդհանուր բնութագիրը

16. Տրանսպորտի գլխավոր տեսակները

17. ՀՀ ոչ արտադրական ոլորտը. ընդհանուր բնութագիրը: Կրթության և գիտության ճյուղերը

18. Մշակույթը, առողջապահությունը, առևտուրը և այլ ճյուղեր

19. Զբոսաշրջությունը

20. ՀՀ-ն՝ միջազգային տնտեսական հարաբերությունների համակարգում։ Արտաքին տնտեսական կապերն ու ինտեգրումը

21. «ՀՀ տնտեսությունը» թեմայի ամփոփում

ՀՀ վարչական մարզերը. համալիր աշխարհագրական բնութագիրը (10 ժամ).

1) Արագածոտնի մարզ

2) Արարատի մարզ

3) Արմավիրի մարզ

4) Գեղարքունիքի մարզ

5) Լոռու մարզ

6) Կոտայքի մարզ

7) Շիրակի մարզ

8) Սյունիքի մարզ

9) Վայոց ձորի մարզ

10) Տավուշի մարզ

Գործնական աշխատանք,

թեմատիկ ուսումնասիրություն

Խաչվող հասկացություններ

1.Գործնական աշխատանք

1) Հաշվել վերականգնվող էներգետիկայի բաժինը ՀՀ էներգետիկ համակարգում:

2) Կազմել գյուղատնտեսության և արդյունաբերության արտադրական կապերի գծապատկերը:

2.Թեմատիկ ուսումնասիրություն

1) Գործող հանքերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

2) Պոչամբարների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

3.Ուսումնական նախագիծ

1) ՀՀ վարչական մարզեր

1.Օրինաչափություններ

1) ՀՀ տնտեսության զարգացման օրինաչափությունները:

2.Պատճառ և հետևանք

1) Տնտեսության տարածքային կազմակերպման և մասնագիտացման առանձնահատկությունները։

2) Տնտեսական զարգացման հեռանկարային ուղղությունների կանխատեսում։

3.Համակարգեր և մոդելներ

1) ՀՀ տնտեսությունը՝ որպես փոխկապակցված ճյուղերի (ոլորտների) միասնություն:

Միջառարկայական կապեր

1) Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ:

2) Հայոց պատմություն - Իմանալ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ՀԽՍՀ) հասարակության զարգացման տնտեսական մոդելների մասին:

3) Հասարակագիտություն - Կարողանալ ներկայացնել արտադրական կապերը՝ որպես հանրային բարիքի ստեղծման համակարգ:

4) Ֆիզիկա - Գաղափար ունենալ էլեկտրականությունից և դրա չափման մեծություններից:

5) Քիմիա - Իմանալ շրջակա միջավայրի վրա քիմիական նյութերի ազդեցության մասին:

6) Կենսաբանություն - Գաղափար ունենալ բնության մեջ և մարդու կյանքում կենսաբազմազանության նշանակության մասին:

7) Հանրահաշիվ - Կարողանալ կատարել թվաբանական գործողություններ, հաշվել տոկոս:

8) Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն - Կարողանալ կատարել հաշվարկներ և գրաֆիկական աշխատանքներ՝ օգտագործելով ՏՀՏ հմտությունները:

Կապը ՀՊՉ հանրակրթական հիմնական ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների հետ

Հ1, Հ2, Հ4, Հ7, Հ8, Հ9, Հ10, Հ11, Հ12, Հ15, Հ16, Հ17, Հ18, Հ25, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ45

Պահուստային դասաժամեր (5 ժամ)

Ուսուցիչը ժամաքանակը տնօրինում է առարկայական չափորոշչային պահանջների իրականացման շրջանակում: Դասաժամերը հատկացվում են սովորողների գործնական, թեմատիկ և կիսամյակային, դաշտային աշխատանքների և հետազոտությունների կատարման համար:

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

12-րդ դասարան

(34 ժամ)

 

Թեմա 1.

ԻՆՔՆԱՏԻՊ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐ (6 ժամ)

Նպատակ

1.Զարգացնել գիտելիքներ՝ աշխարհի ինքնատիպ տարածաշրջանների և երկրների աշխարհագրական առանձնահատկությունների վերաբերյալ:

Վերջնարդյունքներ

2.Վերլուծել ինքնատիպ տարածաշրջանների և երկրների զարգացման աշխարհագրական առանձնահատկությունները:

3. Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝

1) Վերլուծել ինքնատիպ տարածաշրջանների և երկրների աշխարհագրական առանձնահատկությունները, ինքնատիպության հատկանիշի հիման վրա մոդելավորել զարգացման հնարավորությունները:

2) Վերլուծել տնտեսական սրընթաց աճ արձանագրած տարածաշրջանների և երկրների աշխարհագրական առանձնահատկություններն ու զարգացման գործոնները:

3) Վերլուծել բարձր ուրբանիզացված շրջանների զարգացման միտումներն ու հիմնախնդիրները:

4) Վերլուծել լեռնային, չորային տարածաշրջանների և երկրների բնատնտեսական առանձնահատկությունները:

5) Վերլուծել Եվրոպական Միության՝ որպես տարածաշրջանային միասնացման օրինակի առանձնահատկությունները:

Բովանդակություն

1. Տնտեսական սրընթաց աճ արձանագրած տարածաշրջաններ և երկրներ:

2. Բարձր ուրբանիզացված տարածաշրջաններ:

3. Լեռնային տարածաշրջանների և երկրների զարգացման բնատնտեսական առանձնահատկությունները:

4. Չորային (արիդ) ագրարային տարածաշրջաններ:

5. Արևմտյան Եվրոպայի քաղաքական միասնացման գործընթացները:

6. «Ինքնատիպ տարածաշրջաններ և երկրներ» թեմայի ամփոփում:

Թեմատիկ ուսումնասիրություն

  Խաչվող հասկացություններ

1.Թեմատիկ ուսումնասիրություն

1) Իսրայելի գյուղատնտեսության վարման առանձնահատկությունները:

2) Ազգային ինքնորոշման դրսևորումներն Արևմտյան Եվրոպայում (Բասկոնիա, Կատալոնիա, Հյուսիսային Իռլանդիա):

1.Օրինաչափություններ

1) Արևմտյան Եվրոպայի միասնացման պատմաաշխարհագրական և մշակութային հիմքերը:

2.Մասշտաբ, համամասնություն և քանակ

1) Ինքնատիպ տարածաշրջանները զբաղեցնում են աշխարհագրական որոշակի տարածություն և միջավայր:

3.Պատճառ և հետևանք

1) Հողային էրոզիայի պատճառով լեռնային, չորային տարածաշրջաններում պարենային հիմնախնդրի առաջացում:

2) Լեռնային տարածաշրջանների յուրահատուկ էկոհամակարգերի ձևավորած տնտեսական գործունեության հնարավորությունները:

3) Արիդ տարածաշրջանների սահմանափակումներն ու հնարավորությունները:

Միջառարկայական կապեր

1) Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ:

2) Համաշխարհային պատմություն - Բացատրել, որ Վերածննդի դարաշրջանը պայմանավորեց ժամանակակից Եվրոպական Միության լոկոմոտիվ երկրների տնտեսական բուռն զարգացման հիմքերը, որոնց միավորման պատճառ դարձավ, Երկրորդ աշխարհամարտից հետո, Եվրոպայում խաղաղության և կայունության ապահովման երաշխիքների ստեղծումը:

3) Կենսաբանություն - Գաղափար ունենալ տարբեր բնակլիմայական պայմաններում կենդանի օրգանիզմների հարմարվածության մասին:

4) Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն - Օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաները՝ տարաբնույթ հիմնախնդիրների ուսումնասիրության և մոդելավորման ժամանակ:

Կապը ՀՊՉ հանրակրթական միջնակարգ ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների հետ

Մ6, Մ7, Մ8, Մ9, Մ12, Մ16, Մ17, Մ18, Մ21, Մ22, Մ24, Մ25, Մ26, Մ27, Մ29, Մ47, Մ48

Թեմա 2.

ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ (8 ժամ)

Նպատակ

1. Զարգացնել մարդկության համամոլորակային հիմնախնդիրների էության, դրանց փոխկապակցվածության, լուծման ուղիների վերաբերյալ համակարգված գիտելիքներ և կարողություններ:

Վերջնարդյունքներ

2. Վերլուծել մարդկության համամոլորակային հիմնախնդիրների պատճառահետևանքային կապերն ու ձևակերպել դրանց լուծման ուղիները:

3. Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝

1) Բնորոշել մարդկության համամոլորակային հիմնախնդիրների էությունը:

2) Բացատրել տարբեր հիմնախնդիրների փոխկապակցվածությունը:

3) Վերլուծել քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը և դրա դրսևորումը արիդ՝ չորային երկրներում ու տարածաշրջաններում:

4) Վերլուծել կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրը:

5) Վերլուծել կլիմայի համամոլորակային փոփոխության պատճառներն ու հետևանքները:

6) Վերլուծել հանքային հումքի և վառելիքաէներգետիկ ռեսուրսների հիմնախնդիրը:

7) Վերլուծել ժողովրդագրական, պարենային, աղքատության և առողջապահության հիմնախնդիրների բովանդակությունն ու պատճառահետևանքային կապերը:

8) Վերլուծել բնապահպանական և Համաշխարհային օվկիանոսի հիմնախնդիրների պատճառահետևանքային կապերը:

9) Վերլուծել Հազարամյակի մարտահրավերների նպատակները:

10) Բացատրել մարդկության կայուն զարգացման հայեցակարգի էությունը:

Բովանդակություն

1. Մարդկության համամոլորակային հիմնախնդիրները:

2. Բնապահպանական հիմնախնդիրները:

3. Հանքային հումքի և վառելիքաէներգետիկ ռեսուրսների հիմնախնդիրը:

4. Ժողովրդագրական հիմնախնդիրը:

5. Պարենային և առողջապահական հիմնախնդիրները:

6. Համաշխարհային օվկիանոսի հիմնախնդիրը:

7. Մարդկության կայուն զարգացման հայեցակարգը և Հազարամյակի զարգացման նպատակները:

8. «Մարդկության համամոլորակային հիմնախնդիրները և լուծման ուղիները» թեմայի ամփոփում:

Գործնական աշխատանք

Խաչվող հասկացություններ

1.Գործնական աշխատանք

1) ԱՏՀ-ի միջոցով կազմել աշխարհի առավել աղքատ երկրների քարտեզը:

2) ԱՏՀ-ի միջոցով կազմել աշխարհի միջուկային գերտերությունների քարտեզը:

2.Քննարկում՝ «կլոր սեղան» ձևաչափով:

1) Կազմակերպել քննարկում՝ մարդկության կայուն զարգացման խնդիրների շուրջ:

1.Օրինաչափություններ

1) Հասարակության զարգացմանը զուգընթաց ձևավորվող և խորացող համամոլորակային հիմնախնդիրներ:

2.Համակարգեր և համակարգերի մոդելներ

1) Համամոլորակային հիմնախնդիրների առաջացումն ու զարգացումը՝ բնական և հասարակական համակարգերում:

3.Մասշտաբ, համամասնություն և քանակ

1) Հիմնախնդիրների համապարփակ բնույթը և համընդգրկուն դրսևորումը:

4.Պատճառ և հետևանք

1) Մարդու կենսագործունեությունը Երկիր մոլորակի վրա և համամոլորակային հիմնախնդիրները:

5.Կայունություն և փոփոխություն

1) Երկիր մոլորակի հուսալիության ապահովում՝ կայունության, հավասարակշռության, կենսունակության, անվտանգության պահպանման և բնականոն էվոլյուցիոն փոփոխության ճանապարհով:

Միջառարկայական կապեր

1) Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ:

2) Համաշխարհային պատմություն - Գաղափար ունենալ միջազգային և տարածաշրջանային համագործակցության ձևերի, բնատնտեսական և բնապահպանական ժամանակակից կոնֆլիկտների մասին:

3) Քիմիա - Գաղափար ունենալ ջերմոցային էֆեկտ առաջացնող գազերի և «կայուն զարգացման» էության վերաբերյալ:

4) Կենսաբանություն - Գաղափար ունենալ համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիրների մասին:

5) Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն - Օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաները՝ տարաբնույթ հիմնախնդիրների ուսումնասիրության և մոդելավորման ժամանակ:

Կապը ՀՊՉ հանրակրթական միջնակարգ ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների հետ

Մ4, Մ5, Մ6, Մ7, Մ8, Մ9, Մ11, Մ12, Մ13, Մ14, Մ15, Մ16, Մ18, Մ21, Մ24, Մ25, Մ26, Մ27, Մ29, Մ30, Մ47, Մ48

7-12-րդ դասարանների աշխարհագրության դասընթացի ամփոփիչ կրկնություն (20 ժամ)

Ուսուցիչը ժամաքանակը հատկացնում է հիմնական և ավագ դպրոցի դասընթացի ամփոփիչ կրկնությանը: Թեմաների ընտրությունը կատարվում է շարունակական կրթության ապահովմանն ուղղված առարկայական չափորոշչային և ծրագրային նյութի շրջանակում: Դասընթացի ամփոփիչ կրկնությանը տրված դասաժամերը կարող են ավելացվել ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի տարեկան ժամաքանակին:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2024 թվական: