ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«07» մայիսի 2024 թ. |
N 40-Ն |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 9-ՐԴ ԵՎ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՖԻԶԻԿԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Հրամայում եմ
1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Ֆիզիկա» առարկայի 9-րդ և 12-րդ դասարանների ծրագրերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար`
5/7/2024 |
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մայիսի 7-ի N 40-Ն հրամանի |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՖԻԶԻԿԱ» ԱՌԱՐԿԱՅԻ 9-ՐԴ ԵՎ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐ
9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
ԹԵՄԱ 1 | |
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ | |
Նպատակը | |
Ձևավորել պատկերացումներ էլեկտրական երևույթների մասին, զարգացնել պարզագույն էլեկտրական երևույթներն ուսումնասիրելու, էլեկտրաչափիչ և այլ էլեկտրական սարքերից անվտանգ օգտվելու հմտություններ, զարգացնել հմտություններ ստացած գիտելիքները պարզ հետազոտություններ կատարելու, խնդիրներ լուծելու և առօրյա կյանքում կիրառելու համար։ | |
Վերջնարդյունքներ | |
Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝ 1. փորձերով ներկայացնել մարմինների էլեկտրականացման երևույթները, լիցքավորված մարմինների փոխազդեցությունը, 2. էլեկտրաչափի միջոցով լուսաբանել էլեկտրական լիցքի բաժանելիությունը, ներկայացնել էլեկտրոնի լիցքը՝ որպես բնության մեջ հանդիպող ամենափոքր լիցք, 3. բացատրել մարմինների էլեկտրականացման երևույթը ատոմի կառուցվածքի տեսանկյունից, 4. դասակարգել նյութերի տեսակները՝ ըստ էլեկտրահաղորդականության, բերել օրինակներ, 5. ներկայացնել էլեկտրական հոսանքի առաջացման պայմանները, 6. ներկայացնել էլեկտրական հոսանքի ազդեցության տեսակները, բերել օրինակներ, 7. ներկայացնել էլեկտրական հոսանքի աղբյուրների կառուցվածքը, աշխատանքի սկզբունքն ու տեսակները, բերել օրինակներ, 8. կիրառել էլեկտրական հոսանքը բնութագրող մեծությունները (հոսանքի ուժ, լարում, դիմադրություն, տեսակարար դիմադրություն, էլեկտրական հոսանքի աշխատանք, հզորություն ) առօրյայում էլեկտրական շղթաների հաշվարկի համար, 9. թվարկել էլեկտրական շղթաների հիմնական բաղկացուցիչ մասերը, դրանց պայմանական նշանները, 10. փորձնական ճանապարհով ստուգել հոսանքի ուժի, լարման բաշխման օրինաչափությունները հաղորդիչների հաջորդական, զուգահեռ միացումների ժամանակ, 11. նկարագրել շիկացման լամպի, էլեկտրաջեռուցիչ սարքերի, ապահովիչների կառուցվածքը և կարճ միացման երևույթը։ | |
Բովանդակությունը | |
1. Մարմինների էլեկտրականացումը, էլեկտրական լիցք։ 2. Ատոմի կառուցվածքը: 3. Էլեկտրացույց, էլեկտրական լիցքի բաժանելիությունը։ 4. Մարմնի էլեկտրականացման երևույթը, լիցքի պահպանման օրենքը։ 5. Էլեկտրականության հաղորդիչներ և մեկուսիչներ։ Էլեկտրական դաշտ։ 6. Էլեկտրական հոսանք։ 7. Էլեկտրական հոսանքի աղբյուրները, էլեկտրական շղթա և դրա բաղկացուցիչ մասերը։ 8. Էլեկտրական հոսանքի ազդեցությունները։ 9. Հոսանքի ուժ, ամպերաչափ։ 10. Էլեկտրական լարում, վոլտաչափ։ 11. Էլեկտրական դիմադրություն։ 12. Կայծակ, շանթարգել, հոսանքի ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա։ 13. Հաղորդիչի հաջորդական միացումը։ 14. Հաղորդիչի զուգահեռ միացումը։ 15. Էլեկտրական հոսանքի աշխատանքն ու հզորությունը։ 16. Ջոուլ-Լենցի օրենքը։ Շիկացած լամպ, կարճ միացում, ապահովիչներ։ | |
Գործնական աշխատանք |
Խաչվող հասկացություններ |
Ցուցադրումներ Տարբեր մարմինների էլեկտրականացումը, էլեկտրականացած մարմինների փոխազդեցությունը, էլեկտրաչափի կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը, էլեկտրական լիցքերի բաժանելիությունը, հոսանքի աղբյուրներ՝ գալվանական էլեմենտներ, կուտակիչներ, էլեկտրական շղթայի հավաքումը, ամպերաչափ, վոլտաչափ, ռեոստատ, դիմադրություններ, հաղորդիչների հաջորդական և զուգահեռ միացումներ, հոսանքակիր հաղորդչի տաքանալը, էլեկտրաջեռուցիչ սարքերի կառուցվածքը և գործողությունը:
Լաբորատոր աշխատանք 1. Էլեկտրական շղթայի հավաքում և հոսանքի ուժի ու լարման չափում։ 2. Հաղորդիչի դիմադրության որոշումը ամպերաչափի և վոլտաչափի միջոցով։ 3. Հաղորդիչների հաջորդական և զուգահեռ միացումների ուսումնասիրություն: 4. Էլեկտրական լամպում հոսանքի հզորության և աշխատանքի չափում։
Խնդիրների լուծում էլեկտրական հոսանքի բնութագրող ֆիզիկական մեծությունների (հոսանքի ուժ, լարում, դիմադրություն, տեսակարար դիմադրություն, էլեկտրական հոսանքի աշխատանք, հզորություն), Օհմի և Ջոուլ-Լենցի օրենքների, պարզ շղթաների հաշվարկման վերաբերյալ: |
Օրինաչափություններ Օհմի, Ջոուլ-Լենցի օրենքները: Պատճառ և հետևանք Հոսանքի ջերմային ազդեցության, դիմադրության պատճառները: Համակարգ և մոդել Ամպերաչափ, վոլտաչափ, էլեկտրաջեռուցիչ: |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու - Կարողանա վերարտադրել տեքստի բովանդակությունը, հասկանալ տեքստի գլխավոր գաղափարը, գտնել և տեքստից դուրս բերել անհրաժեշտ տեղեկույթը, ձևակերպել հետազոտության գաղափարը, իրականացման ընթացքը և արդյունքները, լսարանին հասկանալի ներկայացնել իր միտքը։ Մաթեմատիկա - Կարողանա կատարել հաշվարկներ կոտորակների հետ թվային և տառային արտահայտությամբ։ Կարողանա գծել մեծության փոփոխության գրաֆիկներ։ Կենսաբանություն – Կարողանա ներկայացնել և մեկնաբանել էլեկտրական հոսանքի ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ | |
Հ-4, Հ-6, Հ-7, Հ-8, Հ-9, Հ-28, Հ-29, Հ-30, Հ-31, Հ-46 |
ԹԵՄԱ 2 | |
ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ | |
Նպատակը | |
Սովորողների մեջ ձևավորել պատկերացումներ մագնիսական դաշտի հատկությունների, էլեկտրամագնիսական ալիքների, դրանց կիրառական նշանակության մասին, զարգացնել հմտություններ ստացած գիտելիքները պարզ հետազոտություններ կատարելու, խնդիրներ լուծելու և առօրյա կյանքում կիրառելու համար։ | |
Վերջնարդյունքներ | |
Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝ 1. փորձով ցուցադրել հաստատուն մագնիսների փոխազդեցությունը, 2. ներկայացնել, որ մագնիսների փոխազդեցությունն իրականացվում է մագնիսական դաշտի միջոցով, 3. պատկերել պարզագույն մագնիսների մագնիսական գծերը, 4. ներկայացնել էլեկտրամագնիսի աշխատանքի սկզբունքը և կիրառության ոլորտները, Երկրի մագնիսական դաշտը, կողմնացույցի գործողության սկզբունքները, 5. ներկայացնել էլեկտրամագնիսական մակածման երևույթը, 6. նկարագրել, թե ինչ է էլեկտրամագնիսական ալիքը, 7. ընդհանուր գծերով բացատրել ռադիոյի, հեռուստատեսության, բջջային հեռախոսի և ինտերնետային կապի իրականացման սկզբունքը: | |
Բովանդակությունը | |
1. Հաստատուն մագնիսներ։ Հոսանքի մագնիսական դաշտը, մագնիսական գծեր։ 2. Էլեկտրամագնիսներ։ Երկրի մագնիսական դաշտը, կողմնացույց։ 3. Մագնիսական դաշտի ազդեցությունը հոսանքակիր շրջանակի վրա, էլեկտրաշարժիչ։ 4. Էլեկտրամագնիսական մակածման երևույթը։ 5. Ռադիո, հեռուստատեսություն, բջջային հեռախոս, ինտերնետային կապ: | |
Գործնական աշխատանք |
Խաչվող հասկացություններ |
Ցուցադրումներ Հոսանքակիր հաղորդչի մագնիսական դաշտը, մագնիսական սլաքների դասավորությունն ուղիղ հոսանքակիր հաղորդչի շրջակայքում, էլեկտրամագնիսների կիրառությունները, հաստատուն մագնիսների փոխազդեցությունը, հոսանքակիր շրջանակի շարժումը մագնիսական դաշտում, հաստատուն հոսանքի էլեկտրաշարժիչի կառուցվածքը և գործողությունը, էլեկտրամագնիսական մակածման երևույթը: Լաբորատոր աշխատանք Էլեկտրամագնիսի հավաքումը և դրա գործողության փորձարկումը: Խնդիրների լուծում մագնիսական դաշտի, էլեկտրամագնիսական մակածման վերաբերյալ: Ուսումնական նախագիծ Մագնիսական դաշտի ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա: |
Պատճառ և հետևանք Մագնիսական դաշտի աղբյուրը էլեկտրական հոսանքն է: Կառուցվածք և գործառույթ Էլեկտրամագնիս, կողմնացույց, ռադիո, հեռուստատեսություն, բջջային հեռախոս, ինտերնետային կապ: |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու - Կարողանա վերարտադրել տեքստի բովանդակությունը, հասկանալ տեքստի գլխավոր գաղափարը, գտնել և տեքստից դուրս բերել անհրաժեշտ տեղեկույթը, ձևակերպել հետազոտության գաղափարը, իրականացման ընթացքը և արդյունքները, լսարանին հասկանալի ներկայացնել իր միտքը։ Կենսաբանություն - Իմանա կենդանի օրգանիզմի վրա մագնիսական դաշտի ազդեցությունը։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ | |
Հ-4, Հ-5, Հ-9, Հ-10, Հ-27, Հ-28, Հ-29, Հ-30, Հ-31, Հ-46 |
ԹԵՄԱ 3 | |
ՕՊՏԻԿԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ | |
Նպատակը | |
Սովորողների մեջ ձևավորել պատկերացումներ լույսի, օպտիկական երևույթների մասին, օպտիկական սարքերում երկրաչափական կառուցումների միջոցով լուսային ճառագայթների ընթացքը պատկերելու, խնդիրներ լուծելու կարողություններ: | |
Վերջնարդյունքներ | |
Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝ 1. բերել լույսի ուղղագիծ տարածման օրենքն ապացուցող օրինակներ, 2. փորձով ստուգել լույսի անդրադարձման և բեկման օրենքները, 3. դասակարգել ոսպնյակները, ներկայացնել դրանց բնութագրող մեծությունները, բարակ ոսպնյակի բանաձևը, 4. կառուցել բարակ ոսպնյակի պատկերը բարակ ոսպնյակում, 5. ներկայացնել աչքը՝ որպես փոփոխական օպտիկական ուժով ոսպնյակի մոդել, կարճատեսության և հեռատեսության առաջացման պատճառները, ակնոցների և կոնտակտային ոսպնյակների ազդեցությունը տեսողության վրա: | |
Բովանդակությունը | |
1. Լույս, լույսի տարածումը համասեռ միջավայրում։ 2. Լույսի անդրադարձման օրենքը, հարթ հայելի։ 3. Լույսի բեկումը, լույսի բեկման օրենքը։ 4. Ոսպնյակներ, ոսպնյակների օպտիկական ուժ: 5. Առարկայի պատկերի կառուցումը ոսպնյակում։ 6. Բարակ ոսպնյակի բանաձևը, խոշորացում։ 7. Աչք և տեսողություն։ | |
Գործնական աշխատանք |
Խաչվող հասկացություններ |
Ցուցադրումներ Հեռադիտակ, լույսի տարբեր աղբյուրներ, ստվերի և կիսաստվերի առաջացումը, լույսի անդրադարձումը, առարկայի պատկերի կառուցումը հարթ հայելում, լույսի բեկումը, լուսային ճառագայթի ընթացքը ոսպնյակներում, պատկերի ստացումը ոսպնյակի օգնությամբ, աչքի մոդելը, հեռատես և կարճատես աչքերի մոդելներ: Լաբորատոր աշխատանք Պատկերի ստացումը ոսպնյակի միջոցով: Խնդիրների լուծում լույսի ուղղագիծ տարածման, անդրադարձման և բեկման երևույթների, հայելում և ոսպնյակներում առարկայի պատկերը բնութագրող մեծությունների հաշվարկման վերաբերյալ: Ուսումնական նախագիծ Գալիլեյի աստղադիտակը: |
Օրինաչափություններ Լույսի ուղղագիծ տարածման, անդրադարձման և բեկման օրենքները: Կառուցվածք և գործառույթ Հայելի, ոսպնյակ, աչք, հեռադիտակ: |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու - Կարողանա վերարտադրել տեքստի բովանդակությունը, հասկանալ տեքստի գլխավոր գաղափարը, գտնել և տեքստից դուրս բերել անհրաժեշտ տեղեկույթը, ձևակերպել հետազոտության գաղափարը, իրականացման ընթացքը և արդյունքները, լսարանին հասկանալի ներկայացնել իր միտքը։ Երկրաչափություն: Կարողանա օգտվել եռանկյունների նմանության, ուղիղների զուգահեռության հայտանիշներից, կատարել կառուցումներ, կատարել գործողություններ եռանկյունաչափական ֆունկցիաների հետ: Կենսաբանություն - Իմանա աչքի կառուցվածքը և հեռատեսության, կարճատեսության պատճառները։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ | |
Հ-4, Հ-5, Հ-6, Հ-7, Հ-9, Հ-10, Հ-27, Հ-28, Հ-29, Հ-30, Հ-46 |
ԹԵՄԱ 4 | |
ԱՏՈՄԻ ՄԻՋՈՒԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ | |
Նպատակը | |
Ընդլայնել սովորողների պատկերացումները միկրոաշխարհի վերաբերյալ, ձևավորել գիտելիքներ ատոմի միջուկի կառուցվածքի, ռադիոակտիվության երևույթի, ատոմային էներգիայի մասին, լուսաբանել միջուկային էներգիայի կիրառական նշանակությունը և օգտագործման հնարավոր վտանգները: | |
Վերջնարդյունքներ | |
Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝ 1. պատկերել ատոմի միջուկի կառուցվածքային մոդելը, 2. հաշվարկել տվյալ քիմիական տարրի ատոմի միջուկում պարունակվող պրոտոնների և նեյտրոնների թիվը, 3. նկարագրել ճառագայթաակտիվության երևույթը, α-, β- և γ-ճառագայթների բնույթը, 4. ներկայացնել ճառագայթաակտիվության ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, 5. ներկայացնել՝ ինչ է ատոմային էներգիան և կիրառության ոլորտները, 6. ներկայացնել ատոմային էներգետիկայի հետ կապված բնապահպանական խնդիրները: | |
Բովանդակությունը | |
1. Բնական ճառագայթաակտիվություն, α-, β- և γ-ճառագայթներ: 2. Ատոմի միջուկի կառուցվածքը: 3. Ատոմային էներգիա: 4. Ատոմային էներգետիկան և բնապահպանական խնդիրները: 5. Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ: | |
Գործնական աշխատանք |
Խաչվող հասկացություններ |
Ցուցադրումներ Ատոմի միջուկի կառուցվածքի մոդելը, ատոմակայանների, ատոմային ռումբի պայթման հետևանքների մասին ուսումնական ֆիլմեր: Ուսումնական նախագիծ Հայկական ատոմակայանը: |
Համակարգ և մոդել Ատոմի միջուկի կառուցվածքային մոդելը: Կառուցվածք և գործառույթ Ատոմային ռեակտոր, ատոմային ռումբ: |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու - Կարողանա վերարտադրել տեքստի բովանդակությունը, հասկանալ տեքստի գլխավոր գաղափարը, գտնել և տեքստից դուրս բերել անհրաժեշտ տեղեկույթը, ձևակերպել հետազոտության գաղափարը, իրականացման ընթացքը և արդյունքները, լսարանին հասկանալի ներկայացնել իր միտքը։ Քիմիա - Կարողանա Մենդելեևի պարբերական աղյուսակի միջոցով որոշել քիմիական տարրի ատոմի միջուկում պարունակվող պրոտոնների և նեյտրոնների թիվը: Կենսաբանություն- Կարողանա մեկնաբանել ճառագայթաակտիվության ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, ներկայացնել ատոմային էներգետիկայի հետ կապված բնապահպանական խնդիրները: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ | |
Հ-6, Հ-7, Հ-9, Հ-10, Հ-11, Հ-27, Հ-28, Հ-29, Հ-30, Հ-31, Հ-34 |
ԹԵՄԱ 5 | |
ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
Նպատակը | |
Խորացնել և ընդլայնել սովորողների գիտելիքները տիեզերական մարմինների, տիեզերքի կառուցվածքի մասին, ձևավորել աստղագիտական դիտումներ կատարելու կարողություններ, նպաստել նրանց գիտական աշխարհայացքի ձևավորմանը: | |
Վերջնարդյունքներ | |
Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝ 1. ընդհանուր գծերով ներկայացնել աստղագիտության զարգացման պատմությունը, հայ աստղագետների, Բյուրականի աստղադիտարանի գիտական ձեռքբերումները, 2. ներկայացնել աստղադիտակի դերը աստղագիտության մեջ, դրա տեսակները, 3. ներկայացնել աստղադիտարանների գիտական նշանակությունը և դերը ժամանակակից կյանքում, 4. նկարագրել Արեգակնային համակարգի կառուցվածքը, 5. նկարագրել Երկիր մոլորակի տեղը Արեգակնային համակարգում և նրա շարժման հետևանքները, 6. ներկայացնել Արեգակը՝ որպես Երկրին ամենամոտ աստղ, 7. ներկայացնել համաստեղությունը որպես աստղերի խումբ, աստղերի կառուցվածքը և դրանց դասակարգումը, 8. ներկայացնել գալակտիկաների տեսակները, մեր գալակտիկայի կառուցվածքը, 9. ներկայացնել տիեզերքի ծագման Մեծ պայթյունի վարկածը, 10. բացատրել Երկրից և տիեզերքից աստղագիտական հետազոտությունների տարբերություններն ու առավելությունները, 11. նկարագրել արհեստական արբանյակների անհրաժեշտությունը և նշանակությունը գիտության և տնտեսության զարգացման գործում, 12. ներկայացնել միջմոլորակային թռիչքների պատմությունը և կանխատեսել դրանց նշանակությունն ապագայում: | |
Բովանդակությունը | |
6. Աստղագիտության զարգացման պատմություն: Աստղագիտությունը Հայաստանում: 7. Աստղադիտակներ և աստղադիտարաններ: 8. Արեգակնային համակարգ: Արեգակ: 9. Երկիր մոլորակը: 10. Աստղեր: 11. Գալակտիկաներ: 12. Տիեզերքի կառուցվածքը: 13. Արհեստական արբանյակներ և տիեզերական միջմոլորակային կայաններ: | |
Գործնական աշխատանք |
Խաչվող հասկացություններ |
Ցուցադրումներ Գիշերային պարզ երկնքի դիտումներ, լուսնի փուլերը, աստղադիտակ: Լաբորատոր աշխատանք Մոլորակների շարժումը Արեգակնային համակարգում (թվային լաբորատորիա): Խնդիրների լուծում տիեզերական մարմինների չափերի, և հեռավորությունների, ճառագայթած էներգիաների վերաբերյալ: Ուսումնական նախագիծ 1. Հայկական տոմար: 2. Մայաների աստղագիտությունը: 3. Բյուրականի աստղադիտարանի գործունեության պատմությունը: |
Պատճառ և հետևանք Խավարումներ, մակընթացություններ և տեղատվություններ: Համակարգ և մոդել Արեգակնային համակարգ: Համաստեղություն: Գալակտիկա: |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու - Կարողանա վերարտադրել տեքստի բովանդակությունը, հասկանալ տեքստի գլխավոր գաղափարը, գտնել և տեքստից դուրս բերել անհրաժեշտ տեղեկույթը, ձևակերպել հետազոտության գաղափարը, իրականացման ընթացքը և արդյունքները, լսարանին հասկանալի ներկայացնել իր միտքը։ Մաթեմատիկա: Կարողանա կատարել հաշվարկներ՝ օգտագործելով աստիճանային ֆունկցիաներ: Կենսաբանություն - Իմանա այլ մոլորակների վրա կյանքի գոյության պայմանները: Աշխարհագրություն - Գաղափար ունենա Երկրի ձևի, չափերի և շարժման օրինաչափությունների մասին: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ | |
Հ-6, Հ-7, Հ-9, Հ-10, Հ-27, Հ-29, Հ-30, Հ-31 |
12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
ԹԵՄԱ 1 | |
ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԱԼԻՔՆԵՐ | |
Նպատակը | |
Զարգացնել պատկերացումները էլեկտրամագնիսական դաշտի մասին, ձևավորել էլեկտրամագնիսական ալիքները դասակարգելու, առօրյա կյանքում դրանց կիրառությունները ներկայացնելու կարողություններ: | |
Վերջնարդյունքներ | |
Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝ 1. ներկայացնել բաց տատանողական կոնտուրի մոդելը, 2. բացատրել Հերցի տատանակի աշխատանքի սկզբունքը, 3. պատկերել և մեկնաբանել «էլեկտրամագնիսական ալիք» հասկացությունը, էլեկտրամագնիսական ալիքի տարածական գրաֆիկը, 4. ներկայացնել, թե ինչպես է կախված էլեկտրամագնիսական ալիքի ուժգնությունը ալիքի հաճախությունից, 5. հիմնավորել, որ լույսը էլեկտրամագնիսական ալիք է, 6. դասակարգել էլեկտրամագնիսական ալիքները՝ ըստ հաճախության, 7․ նկարագրել ռադիոյի, հեռուստատեսության, բջջային հեռախոսի, համացանցի աշխատանքի սկզբունքը: | |
Բովանդակությունը | |
1. Էլեկտրամագնիսական ալիքներ: 2. Էլեկտրամագնիսական ալիքների փորձնական հայտնագործումը: 3. Ռադիոկապի սկզբունքը: 4. Հեռուստատեսություն: 5. Ինտերնետ: | |
Գործնական աշխատանք |
Խաչվող հասկացություններ |
Ցուցադրումներ էլեկտրամագնիսական ալիքների ճառագայթումն ու ընդունումը, բարձր հաճախության էլեկտրամագնիսական ալիքների մոդուլումն ու դետեկտումը, պարզագույն ռադիոընդունիչ: Լաբորատոր աշխատանք Պարզագույն ռադիոընդունիչի հավաքում: Խնդիրների լուծում էլեկտրամագնիսական ալիքների, այն բնութագրող պարամետրերի հաշվարկման, կիրառությունների վերաբերյալ: Նախագծային աշխատանք էլեկտրամագնիսական ալիքների ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա: |
Մասշտաբ, համամասնություն, քանակ Էլեկտրամագնիսական ալիքների սանդղակ: Համակարգ և մոդել Բաց տատանողական կոնտուր, Հերցի տատանակ, ռադիոընդունիչի, ինտերնետային կապի սխեմա: Էներգիա և նյութ Էլեկտրամագնիսական ալիքների ճառագայթում, ընդունում: Կառուցվածք և գործառույթ Բաց տատանողական կոնտուր, Հերցի տատանակ, ռադիոընդունիչ: |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու - Կարողանա իր մտքերն արտահայտել գրավոր և բանավոր եղանակով, այնպես, որ խոսքը համապատասխանի լսարանին։ Հանրահաշիվ - Իմանա եռանկյունաչափական ֆունկցիաների հատկությունները, կարողանա պատկերել դրանք և կատարել գործողություններ: Կենսաբանություն – Կարողանա ներկայացնել և մեկնաբանել էլեկտրամագնիսական ալիքների ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ | |
Մ-5, Մ-6, Մ-10, Մ-11, Մ-12, Մ-13, Մ-14, Մ-15,Մ-25, Մ-26, Մ-27, Մ-29, Մ-32, Մ-33, Մ-34, Մ-38 |
ԹԵՄԱ 2 | |
ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ՕՊՏԻԿԱ | |
Նպատակը | |
Խորացնել գիտելիքները երկրաչափական օպտիկայի վերաբերյալ, ձևավորել բնության մեջ և կենցաղում հանդիպող օպտիկական երևույթները մոդելավորելու, բացատրելու և կիրառելու կարողություններ: | |
Վերջնարդյունքներ | |
Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝ 1. մեկնաբանել «լույսի ճառագայթ» հասկացությունը, 2. նկարագրել լույսի արագության որոշման փորձ, 3. օրինակներով լուսաբանել լույսի հայելային և ցրիվ անդրադարձումները, 4. սահմանել լույսի անդրադարձման օրենքը, 5. կառուցել առարկայի պատկերը հարթ հայելում, ապացուցել, որ այն կեղծ է, ունի առարկայի չափերը և գտնվում է հայելուց նույն հեռավորությամբ, ինչ առարկան, 6. սահմանել լույսի բեկման օրենքը, 7. ներկայացնել բեկման ցուցիչի ֆիզիկական իմաստը, 8. նկարագրել լույսի լրիվ անդրադարձման երևույթը, 9. կառուցել ճառագայթների ընթացքը և առարկայի պատկերը հավաքող և ցրող բարակ ոսպնյակներում, 10. ստանալ բարակ ոսպնյակի բանաձևը, 11․ ներկայացնել երկրաչափական օպտիկայի կիրառելիության սահմանները: | |
Բովանդակությունը | |
1. Լույսի ուղղագիծ տարածումը: 2. Լույսի արագության որոշումը: 3. Լույսի անդրադարձման օրենքը: 4. Պատկերի կառուցումը հարթ հայելում: 5. Լույսի բեկման օրենքը: 6. Լույսի լրիվ անդրադարձումը: 7. Ոսպնյակներ: Ճառագայթների ընթացքը ոսպնյակներում: 8. Պատկերի կառուցումը ոսպնյակում: Բարակ ոսպնյակի բանաձևը: | |
Գործնական աշխատանք |
Խաչվող հասկացություններ |
Ցուցադրումներ Լույսի ուղղագիծ տարածումը, երկու միջավայրերի բաժանման սահմանին լույսի անդրադարձումն ու բեկումը, առարկայի պատկերը հարթ հայելում, հավաքող և ցրող ոսպնյակներ, շրջող հատվածակողմեր, պատկերների ստացումը ոսպնյակների միջոցով: Լաբորատոր աշխատանքներ 1. Ապակու բեկման ցուցիչի որոշումը: 2. Բարակ ոսպնյակի կիզակետային հեռավորության որոշումը: Խնդիրների լուծում լույսի արագության, ուղղագիծ տարածման, անդրադարձման, բեկման, հայելիների և ոսպնյակների վերաբերյալ: |
Օրինաչափություն Երկրաչափական օպտիկայի օրենքները: Համակարգ և մոդել Օպտիկական համակարգեր: |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու - Կարողանա իր մտքերն արտահայտել գրավոր և բանավոր եղանակով, այնպես, որ խոսքը համապատասխանի լսարանին։ Հանրահաշիվ - Կարողանա կատարել գործողություններ եռանկյունաչափական ֆունկցիաներով, երկրաչափական կառուցումներ, հաշվարկներ: Կենսաբանություն - Իմանա աչքի կառուցվածքն ու տեսողության մեխանիզմը: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ | |
Մ-5, Մ-11, Մ-12, Մ-13, Մ-14, Մ-15, Մ-25, Մ-26, Մ-27, Մ-29, Մ-32, Մ-33, Մ-34, Մ-38 |
ԹԵՄԱ 3 | |
ԱԼԻՔԱՅԻՆ ՕՊՏԻԿԱ | |
Նպատակը | |
Խորացնել գիտելիքները ալիքների վերաբերյալ, ձևավորել բնության մեջ և կենցաղում հանդիպող օպտիկական երևույթները մոդելավորելու, բացատրելու և կիրառելու կարողություններ: | |
Վերջնարդյունքներ | |
Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝ 1. բացատրել լույսի դիսպերսիայի երևույթը, բերել օրինակներ, 2. բացատրել մարմինների գույները, 3. նկարագրել ինտերֆերենցի երևույթը, բերել օրինակներ, 4. բացատրել, թե ինչ են կոհերենտ ալիքները, 5. ներկայացնել Հյույգենսի սկզբունքը, 6. ստանալ ալիքների ինտերֆերենցային մաքսիմումների և մինիմումների պայմանները, 7. Հյույգենսի սկզբունքի հիման վրա բացատրել լույսի դիֆրակցիայի երևույթը, 8. նկարագրել դիֆրակտային ցանցի կառուցվածքը, ստանալ դիֆրակտային մաքսիմումների պայմանը, 9. բացատրել լույսի բևեռացման երևույթը, 10․ ներկայացնել էլեկտրամագնիսական ալիքների սանդղակը: | |
Բովանդակությունը | |
1. Լույսի դիսպերսիան: 2. Լույսի ինտերֆերենցը: 3. Լույսի դիֆրակցիան: 4. Լույսի բևեռացումը: 5. Էլեկտրամագնիսական ալիքների սանդղակ: | |
Գործնական աշխատանք |
Խաչվող հասկացություններ |
Ցուցադրումներ Սպիտակ լույսի տարրալուծումը տարբեր գույնի լույսերի, ինտերֆերենցային շերտերի ստացումը, լույսի դիֆրակցիան բարակ լարից, բևեռացուցիչների կիրառումը, էլեկտրամագնիսական ալիքների սանդղակ, ալիքային օպտիկայի երևույթները բնության մեջ: Լաբորատոր աշխատանք Լույսի ալիքի երկարության որոշումը դիֆրակտային ցանցի միջոցով: Խնդիրների լուծում լույսի ինտերֆերենցի, դիֆրակցիայի, բևեռացման, դիսպերսիայի վերաբերյալ: |
Կառուցվածք և գործառույթ Դիֆրակտային ցանց: Մասշտաբ, համամասնություն և քանակ Էլեկտրամագնիսական ալիքների սանդղակ: |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու - Կարողանա իր մտքերն արտահայտել գրավոր և բանավոր եղանակով, այնպես, որ խոսքը համապատասխանի լսարանին։ Հանրահաշիվ և երկրաչափություն - Կարողանա կատարել գործողություններ եռանկյունաչափական ֆունկցիաներով, կատարել երկրաչափական կառուցումներ, կատարել հաշվարկներ: Կենսաբանություն – Տարբեր ալիքի երկարության ալիքների ազդեցությունը մարդու և կենդանիների վրա: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ | |
Մ-5, Մ-10, Մ-11, Մ-12, Մ-13, Մ-14, Մ-15, Մ-25, Մ-26, Մ-27, Մ-29, Մ-32, Մ-33, Մ-34, Մ-38 |
ԹԵՄԱ 4 | |
ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՏԱՐՐԵՐԸ | |
Նպատակը | |
Խորացնել գիտելիքները ժամանակի և տարածության մասին, նպաստել աշխարհի ժամանակակից բնագիտական պատկերի, գիտական աշխարհայացքի ձևավորմանը: | |
Վերջնարդյունքներ | |
Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝ 1. օրինակներով հիմնավորել տարածության և ժամանակի հարաբերականությունը, 2. հիմնավորել, որ վակուումում լույսի արագությունը նույնն է հաշվարկման բոլոր իներցիալ համակարգերում, ներկայացնել Մայքելսոնի փորձը, 3. ձևակերպել Այնշտայնի հարաբերականության սկզբունքը, 4. մեկնաբանել ժամանակի դանդաղման երևույթը, 5. մեկնաբանել հաշվարկման շարժվող համակարգում երկարության կրճատման երևույթը, 6. ներկայացնել արագությունների գումարման ռելյատիվիստական օրենքը, 7. գրել մարմնի զանգվածի և էներգիայի կապն արտահայտող բանաձևը, 8. մեկնաբանել «հանգստի էներգիա» հասկացությունը, 9․ լուսաբանել նյուտոնյան մեխանիկայի կիրառելիության սահմանները: | |
Բովանդակությունը | |
1. Հարաբերականության հատուկ տեսության կանխադրույթները: 2. Ժամանակամիջոցների և հեռավորությունների հարաբերականությունը: 3. Արագությունների գումարման ռելյատիվիստական օրենքը: 4. Զանգվածի և էներգիայի կապը: 5. Նյուտոնյան մեխանիկան՝ որպես ռելյատիվիստական մեխանիկայի սահմանային դեպք: | |
Գործնական աշխատանք |
Խաչվող հասկացություններ |
Ցուցադրումներ՝ ժամանակի և հեռավորության հարաբերականությանը նվիրված ուսումնական ֆիլմ: Խնդիրների լուծում ժամանակի և հեռավորության ձևափոխությունների, արագությունների գումարման, ռելյատիվիստական իմպուլսի և էներգիայի հաշվարկման վերաբերյալ: Հետազոտական աշխատանք Երկվորյակների պարադոքսի ուսումնասիրություն: |
Օրինաչափություններ Ժամանակի և հեռավորության ձևափոխություններ, արագությունների գումարման ռելյատիվիստական օրենքը: Մասշտաբ, համամասնություն և քանակ Նյուտոնյան մեխանիկան՝ որպես ռելյատիվիստական մեխանիկայի սահմանային դեպք: Էներգիա և նյութ էներգիան ռելյատիվիստական մեխանիկայում: |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու - Կարողանա իր մտքերն արտահայտել գրավոր և բանավոր եղանակով, այնպես, որ խոսքը համապատասխանի լսարանին։ Հանրահաշիվ - Կարողանա կատարել հանրահաշվական գործողություններ, կառուցել գրաֆիկներ: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ | |
Մ-5, Մ-6, Մ-7, Մ-10, Մ-11, Մ-14, Մ-15, Մ-25, Մ-26, Մ-27, Մ-29, Մ-32, Մ-33, Մ-34 |
ԹԵՄԱ 5 | |
ԼՈՒՅՍԻ ՔՎԱՆՏԱՅԻՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ | |
Նպատակը | |
Ձևավորել պատկերացումներ լույսի քվանտային բնույթի մասին, զարգացնել բնության օբյեկտներն ու երևույթները տարբեր տեսանկյուններից դիտարկելու կարողություններ: | |
Վերջնարդյունքներ | |
Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝ 1. ներկայացնել ալիքային պատկերացումների շրջանակներում ջերմային ճառագայթման օրինաչափությունների մեկնաբանման անհնարինությունը, 2. ներկայացնել Պլանկի վարկածը, 3. մեկնաբանել «ֆոտոն» հասկացությունը, ֆոտոնի էներգիան և իմպուլսն արտահայտել լույսի հաճախությամբ կամ ալիքի երկարությամբ, 4. ներկայացնել ֆոտոէֆեկտի երևույթը, 5. կառուցել և մեկնաբանել ֆոտոէֆեկտը բնութագրող գրաֆիկները, 6. ներկայացնել ֆոտոէֆեկտը բնութագրող օրենքները, 7. մեկնաբանել «ելքի աշխատանք», «կարմիր սահման» հասկացությունները, 8. ֆոտոէֆեկտի համար Այնշտայնի բանաձևի օգնությամբ բացատրել ֆոտոէֆեկտի օրենքները, 9. թվարկել ֆոտոէֆեկտի հիման վրա աշխատող սարքեր (ֆոտոտարր, ֆոտոդիոդ), ներկայացնել դրանց կառուցվածքն ու աշխատանքի սկզբունքը, 10. ներկայացնել լույսի ալիքային և մասնիկային բնույթը, 11․ նշել երևույթներ, որոնք կարող են բացատրվել լույսի թե՛ ալիքային, թե՛ մասնիկային տեսությամբ: | |
Բովանդակությունը | |
1. Քվանտային տեսության ծագումը: 2. Ֆոտոն: ֆոտոնի էներգիան և իմպուլսը: 3. Ֆոտոէֆեկտի երևույթը: Ֆոտոէֆեկտի օրենքները: 4. Ֆոտոէֆեկտի տեսությունը: 5. Ֆոտոէֆեկտի կիրառությունները: 6. Լույսի քիմիական ազդեցությունները: 7. Էլեկտրամագնիսական ալիքների երկակի բնույթը: | |
Գործնական աշխատանք |
Խաչվող հասկացություններ |
Ցուցադրումներ՝ Ֆոտոէֆեկտի դիտումը ցինկե թիթեղ պարունակող սարքի օգնությամբ, ֆոտոէֆեկտի օրենքները, ֆոտոտարր, լույսի քիմիական ազդեցությունը: Լաբորատոր աշխատանք Պլանկի հաստատունի որոշումը: Խնդիրների լուծում լույսի քվանտային հատկությունների, ֆոտոէֆեկտի վերաբերյալ: |
Օրինաչափություններ Ֆոտոէֆեկտի օրենքները: Մասշտաբ, համամասնություն և քանակ Լույսի մասնիկային և ալիքային բնույթը: Էներգիա և նյութ Ֆոտոնի էներգիան, իմպուլսը: |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու - Կարողանա իր մտքերն արտահայտել գրավոր և բանավոր եղանակով, այնպես, որ խոսքը համապատասխանի լսարանին։ Հանրահաշիվ - Կարողանա կատարել հանրահաշվական գործողություններ, կառուցել գրաֆիկներ: Քիմիա - Պատկերացում ունենա ֆոտոքիմիական ռեակցիաների մասին: Կենսաբանություն - Իմանա ֆոտոսինթեզի գործընթացում ֆոտոքիմիական ռեակցիաների դերի մասին: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ | |
Մ-5, Մ-6, Մ-7, Մ-10, Մ-11, Մ-25, Մ-26, Մ-27, Մ-29, Մ-32, Մ-33, Մ-34, Մ-38 |
ԹԵՄԱ 6 | |
ԱՏՈՄԻ ՖԻԶԻԿԱ | |
Նպատակը | |
Զարգացնել պատկերացումները միկրոաշխարհի մասին, ձևավորել ատոմի կառուց-վածքը մոդելավորելու կարողություններ: | |
Վերջնարդյունքներ | |
Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝ 1. հայտնի փաստերով հիմնավորել ատոմի բարդ կառուցվածքը, 2. Ռեզերֆորդի փորձերի արդյունքների հիման վրա ներկայացնել ատոմի մոլորակային մոդելը, 3. նշել ատոմի մոլորակային մոդելի և դասական մեխանիկայի հակասությունները, 4. ձևակերպել Բորի քվանտային կանխադրույթները, 5. բացատրել ատոմի կողմից լույսի կլանման և առաքման երևույթները, 6. Բորի կանխադրույթների օգնությամբ ստանալ ջրածնի ատոմում էլեկտրոնի ուղեծրի շառավիղների և էներգիաների բանաձևերը, 7. նշել Բորի տեսության դժվարությունները, 8. ներկայացնել «ալիքամասնիկային երկվություն» հասկացությունը, 9. բացատրել միկրոաշխարհի օրինաչափությունների առանձնահատկությունները, մեկնաբանել Հայզենբերգի անորոշությունների առնչությունները, 10. ներկայացնել լազերների աշխատանքի սկզբունքը, 11․ ներկայացնել ատոմի կառուցվածքի մասին պատկերացումների զարգացման շղթան (Թոմսոնի մոդել – Ռեզերֆորդի մոլորակային մոդել – Բորի մոդել – քվանտային մոդել): | |
Բովանդակությունը | |
1. Ատոմի բարդ կառուցվածքը հաստատող փորձեր: 2. Ատոմի մոլորակային մոդելը: 3. Բորի կանխադրույթները: 4. Ջրածնի ատոմի Բորի մոդելը: 5. Միկրոմասնիկների ալիքային հատկությունները: 6. Անորոշությունների առնչությունները: 7. Լազերներ: | |
Գործնական աշխատանք |
Խաչվող հասկացություններ |
Ցուցադրումներ Ատոմի կառուցվածքի Թոմսոնի և Ռեզերֆորդի մոդելները, ճառագայթման և կլանման սպեկտրներ, լազերներ: Խնդիրների լուծում Բորի մոդելի շրջանակներում ատոմի կառուցվածքի և ճառագայթման վերաբերյալ: Հետազոտական աշխատանք՝ Լազերների կիրառությունները գիտության, բժշկության մեջ և տեխնիկայում: |
Մասշտաբ, համամասնություն և քանակ Ալիքամասնիկային երկվություն, անորոշությունների առնչություն: Համակարգեր և մոդելներ Ատոմի կառուցվածքի Թոմսոնի, Ռեզերֆորդի, Բորի, քվանտային մոդելները: Կառուցվածք և գործառույթ Լույսի ճառագայթումն ու կլանումը ատոմի կողմից: |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու - Կարողանա իր մտքերն արտահայտել գրավոր և բանավոր եղանակով, այնպես, որ խոսքը համապատասխանի լսարանին։ Հանրահաշիվ - Կարողանա կատարել հանրահաշվական գործողություններ, կառուցել գրաֆիկներ: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ | |
Մ-5, Մ-6, Մ-7, Մ-10, Մ-11, Մ-25, Մ-26, Մ-27, Մ-29, Մ-32, Մ-33, Մ-34, Մ-38 |
ԹԵՄԱ 7 | |
ԱՏՈՄԻ ՄԻՋՈՒԿԻ ՖԻԶԻԿԱ | |
Նպատակը | |
Զարգացնել պատկերացումները միկրոաշխարհի մասին, ձևավորել ատոմի միջուկի կառուցվածքը մոդելավորելու կարողություններ: | |
Վերջնարդյունքներ | |
Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝ 1. ներկայացնել ատոմի միջուկի պրոտոն-նեյտրոնային մոդելը, 2. բնութագրել ատոմի միջուկը կազմող մասնիկները, 3. ներկայացնել միջուկային ուժերի հատկությունները, 5. հաշվարկել ատոմի միջուկի կապի էներգիան, 6. ներկայացնել ճառագայթաակտիվության երևույթը, α-, β- և γ-ճառագայթումների հատկությունները, 7. ներկայացնել ճառագայթաակտիվ տրոհման օրենքը, հնագիտության մեջ նրա կիրառությունները, 8. ներկայացնել, թե միջուկային ռեակցիաներն ինչով են տարբերվում քիմիական ռեակցիաներից, 9. նկարագրել շղթայական ռեակցիան, 10. ներկայացնել ատոմային ռումբի և միջուկային ռեակտորի աշխատանքի սկզբունքները, 11. նկարագրել ջերմամիջուկային ռեակցիան, կառավարվող ջերմամիջուկային ռեակցիաների ստացման դժվարությունները, 12. նկարագրել ճառագայթաակտիվության վտանգավոր ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա: | |
Բովանդակությունը | |
1. Միջուկի կառուցվածքը: 2. Միջուկային ուժեր: 3. Միջուկի կապի էներգիա: 4. Ճառագայթաակտիվություն: 5. Միջուկային ռեակցիաներ: 6. Շղթայական ռեակցիա: Միջուկային ռեակտոր: 7. Ջերմամիջուկային ռեակցիաներ: 8. Ճառագայթման կենսաբանական ազդեցությունները: | |
Գործնական աշխատանք |
Խաչվող հասկացություններ |
Ցուցադրումներ Ատոմի միջուկի մոդել, բնության մեջ և տեխնիկայում հանդիպող տրոհման և սինթեզի ռեակցիաների մասին ֆիլմեր: Խնդիրների լուծում ատոմի միջուկի կառուցվածքի, տրոհման և սինթեզի, ճառագայթաակտիվ տրոհման օրենքի վերաբերյալ: Հետազոտական աշխատանք Ճառագայթաակտիվ տրոհման օրենքի կիրառությունը հնագիտության բնագավառում: |
Օրինաչափություն Ճառագայթաակտիվ տրոհման օրենք: Համակարգեր և մոդելներ Ատոմի միջուկի պրոտոն-նեյտրոնային մոդել: Էներգիա և նյութ Միջուկի կապի էներգիա: Կայունություն և փոփոխություն Միջուկների տրոհում և սինթեզ: |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու - Կարողանա իր մտքերն արտահայտել գրավոր և բանավոր եղանակով, այնպես, որ խոսքը համապատասխանի լսարանին։ Հանրահաշիվ - Կարողանա կատարել հանրահաշվական գործողություններ ցուցչային և լոգարիթմական ֆունկցիաներով, կառուցել գրաֆիկներ: Քիմիա - Պատկերացում ունենա ատոմի միջուկի կառուցվածքի մասին: Կենսաբանություն - Նկարագրել ճառագայթաակտիվության վտանգավոր ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ | |
Մ-5, Մ-6, Մ-7, Մ-10, Մ-11, Մ-25, Մ-26, Մ-27, Մ-29, Մ-32, Մ-33, Մ-34, Մ-38 |
ԹԵՄԱ 8 | |
ՏԱՐՐԱԿԱՆ ՄԱՍՆԻԿՆԵՐ | |
Նպատակը | |
Զարգացնել պատկերացումները միկրոաշխարհի մասին, ձևավորել տարրական մասնիկներն ու հիմնարար փոխազդեցությունները դասակարգելու կարողություններ: | |
Վերջնարդյունքներ | |
Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝ 1. թվարկել տարրական մասնիկների տեսակները, գրել տարրական մասնիկների փոխակերպման ռեակցիաներ, 2. ներկայացնել, թե ինչով է մասնիկը տարբերվում հակամասնիկից, բերել օրինակներ, 3. գրել էլեկտրոնի և պոզիտրոնի անիհիլացման ռեակցիան և մեկնաբանել այն, 4. ներկայացնել պրոտոնի և նեյտրոնի քվարկային կառուցվածքը, 5. թվարկել հիմնարար փոխազդեցությունները, բնութագրել և համեմատել դրանք, 6. դասակարգել տարրական մասնիկները, ներկայացնել դաշտի միասնական տեսության ստեղծման հեռանկարները: | |
Բովանդակությունը | |
1. Տարրական մասնիկներ: 2. Հակամասնիկներ: 3. Տարրական մասնիկների դասակարգումը: 4. Հիմնարար փոխազդեցություններ: 5. Քվարկներ: 6. Դաշտի միասնական տեսության ստեղծման հեռանկարները: | |
Գործնական աշխատանք |
Խաչվող հասկացություններ |
Ցուցադրումներ Տարրական մասնիկների հետքերի լուսանկարներ, տարրական մասնիկների դասակարգման աղյուսակներ, տարրական մասնիկների մասին ֆիլմեր: Խնդիրների լուծում տարրական մասնիկների փոխակերպումների ռեակցիաների վերաբերյալ: Ուսումնական նախագիծ Արուս էլեկտրոնաօղակային արագացուցչի աշխատանքի սկզբունքները |
Մասշտաբ, համամասնություն և քանակ Տարրական մասնիկների դասակարգումը: Համակարգեր և մոդելներ Նուկլոնների քվարկային կառուցվածքը: Կայունություն և փոփոխություն Տարրական մասնիկների փոխակերպումներ, անիհիլացման ռեակցիա: |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու - Կարողանա իր մտքերն արտահայտել գրավոր և բանավոր եղանակով, այնպես, որ խոսքը համապատասխանի լսարանին։ Հանրահաշիվ - Կարողանա կատարել հանրահաշվական գործողություններ: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ | |
Մ-5, Մ-6, Մ-7, Մ-10, Մ-11, Մ-25, Մ-26, Մ-27, Մ-29, Մ-32, Մ-33, Մ-34, Մ-38 |
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
1. Հանրակրթության մասին ՀՀ օրենքը:
2. Հանրակրթության պետական չափորոշիչ, հաստատված ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշմամբ։
3. Հանրակրթության պետական կրթակարգ, միջնական կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004:
4. Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքի գնահատման ուսումնասիրություն, պատրաստվել է «Ի-Վի քոնսալթինգ» ՓԲԸ-ի և «Այբ» կրթական հիմնադրամի կողմից, ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» գրասենյակի պատվերով, Երևան, 2016:
5. Կիրակոսյան Ա., Մելիքյան Գ., Ֆիզիկա. հանրակրթական ավագ դպրոցի չափորոշիչներ և ծրագրեր, «Տիգրան Մեծ», 2009:
6. Մելիքյան Գ., Գալոյան Ս., Չափորոշչահեն կրթությունը Հայաստանի Հանրապետությունում, Մանկավարժություն, N 5, 2011:
7. Մելիքյան Գ., Գալոյան Ս., Միասնացված ուսուցման հիմնախնդիրը հանրակրթական դպրոցում, Մանկավարժություն, N 3, 2012:
8. Թադևոսյան Մ., Խաչատրյան Ս., Սողոմոնյան Վ. և այլք, Մասնակցային մշակույթ և կոմպետենցիաների վրա հիմնված ուսուցում:
9. Մելիքյան Գ., Ռուբենյան Ա., Միջառարկայական կապերը ֆիզիկայի խնդիրներում; Երևան, «Էդիթ Պրինտ», 2014:
10. Ղազարյան Է., Կիրակոսյան Ա., Մելիքյան Գ., Թոսունյան Ռ., Մայիլյան Ս., Ֆիզիկա. հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի դասագիրք, Երևան, «Էդիթ պրինտ», 2013:
11. Ղազարյան Է., Կիրակոսյան Ա., Մամյան Ա., Մաիլյան Ս., Ֆիզիկա. դասագիրք ավագ դպրոցի 10-րդ դասարանի ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար Երևան, «Էդիթ Պրինտ», 2018:
12. Ղազարյան Է., Մելիքյան Գ., Ֆիզիկա 10-12: Ուսուցչի ձեռնարկ. հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար,Երևան, «Էդիթ Պրինտ», 2010:
13. Универсальные компетентности и новая грамотность: от лозунгов к реальности. Под редакцией М. С. Добряковой, И. Д. Фрумина при участии К. А. Баранникова, Н. Зиила, Дж. Мосс, И. М. Реморенко, Я. Хаутамяки, «Издательский дом Высшей школы экономики», Москва, 2020.
14. Компетенции для демократической культуры.
15. Исаева Т. Е., Пубаник А. Н., Становление компетентностного подхода в ведущих зарубежных странах. conf. teacher@rgups.ru.
16. Патрик Грифин, Новыки и компетентности XXI века, 2017.
17. Винсент Грини, Томас Келлагамн, Оценка образовательных достижений на национальном уровне. Москва, , «Логос», 2011.
18. Key competences fir lifelong learning. A European reference framework, Official Journal of the European Union. L 394, 30.12.2006.
19. Derek Bell, Rosa Devռs, Hubert Dyasi, Guillermo Fernոndez de la Garza, Pierre Lռna, Robin Millar, Michael Reiss, Patricia Rowell and Wei Yu, Working with Big 111 Ideas of Science Education, Wynne Harlen, 2015.
20. Tsokos K.A., Physics for the IB Diploma 6th Edition, Cambridge University Press, 2014.
21. Tsokos K.A., Physics for the IB Diploma Exam Preparation Guide, Cambridge University Press, 2016.
22. Homer D. and Michael B.-J., IB Diploma Physics Course Companion, Oxford University Press, 2014.
23. Kirk T., Oxford IB Study Guides: Physics for the IB Diploma, Oxford University Press, 2014.
24. Homer D., Oxford IB Diploma Programme: IB Prepared: Physics, Oxford University Press, 2019.
25. Hamper C., Physics Higher Level, 2nd Edition, Pearson Baccalaureate, 2014.
26. Allum J. and Talbot C., Physics for the IB Diploma Second Edition, Hodder Education, 2014.
27. Hudson M., Pearson Edexcel International Advanced Level Physics Student Book 1, Person, 2018.
28. Hudson M., Pearson Edexcel International Advanced Level Physics Student Book 2, Person, 2018.
29. Crundell M., Goodwin G. and Mee C., Cambridge International AS and A Level Physics 2nd edition, Hodder Education, 2014.
30. Arthur Gibbons, Standard Grade Bitesize revisi
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|