ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«07» մայիսի 2024 թ. |
N 41-Ն |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 1-ԻՆ, 4-ՐԴ, 9-ՐԴ ԵՎ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Հրամայում եմ
1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Երաժշտություն» առարկայի 1-ին, 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների առարկայական ծրագրերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար՝ 5/7/2024 |
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մայիսի 7-ի N 41-Ն հրամանի |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 1-ԻՆ, 4-ՐԴ, 9-ՐԴ ԵՎ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
Տարրական ծրագիր
Առաջին դասարան
Թեմա 1 |
Ես և երաժշտությունը |
Նպատակներ ● Ձևավորել նախնական պատկերացումներ երաժշտության և նրա բովանդակության մասին, կարևորել կյանքի հետ նրա կապը: ● Ձևավորել պատկերացումներ շրջակա աշխարհի հնչյունային բազմազանության՝ բնական և արհեստական ձայների մասին: ● Ձևավորել երաժշտության մեջ բնության երևույթների ու պատկերների, մարդկային հույզերի արտացոլումը ընկալելու կարողություն: ● Ձևավորել երաժշտության նկատմամբ սեր, հետաքրքրություն և հուզական արձագանք: ● Ձևավորել ճիշտ երգեցողության կանոններով երգելու կարողություն: ● Ձևավորել երաժշտական նյութին համապատասխան ռիթմական նվագակցություն ստեղծելու կարողություն: ● Կարևորել երաժշտության դերը առօրյայում: |
Ուղղորդող հարցեր ● Որտեղի՞ց է հայտնվում երաժշտությունը ● Ովքե՞ր են այն ստեղծում: ● Ի՞նչ երաժշտություն ես սիրում ● Ի՞նչ տեղ ունի երաժշտությունը քո կյանքում և առօրյայում: |
Վերջնարդյունքներ ● Հաղորդակցվի և ինքնարտահայտվի ունկնդրվող երաժշտական նյութերի միջոցով: ● Արտահայտիչ երգեցողության և համապատասխան դիմախաղի միջոցով ստեղծի երաժշտական կերպար: ● Երաժշտական նյութին համապատասխան՝ ստեղծի ռիթմական նվագակցություն «բնական» նվագարաններով՝ ձեռքերով, ոտքերով: ● Երգի (մենակ կամ խմբով)՝ ներկայացնի հայ ազգային և այլ ազգերի ժողովրդական և կոմպոզիտորական պարզ մանկական երգեր ճիշտ կեցվածքով, շնչառությամբ: ● Մեղեդու տրամադրությունը, բնույթը արտահայտի հույզերով, երգելով, պարելով կամ ռիթմական շարժումներով: ● Բացատրի, թե երաժշտությունն ինչպիսի դեր ունի իր առօրյայում: |
Թեմայի բովանդակությունը |
Առաջարկվող գործունեության ձևերը |
Խաչվող հասկացություններ | |
● Բնական և արհեստական ձայներ: ● Տարբեր բնույթի և բովանդակության երաժշտական ստեղծագործություններ: ● Երաժշտությունը՝ որպես կյանքի արտացոլում և անբաժանելի մաս: |
● Ունկնդրել և կատարել տարբեր երաժշտական ստեղծագործություններ ● Կատարել երաժշտառիթմական և պարային շարժումներ: ● Բնութագրել և պատմել երաժշտությունից ստացած տպավորությունների մասին կամ ներկայացնել գույներով: ● Ներկայացնել երգի հեղինակներին (կոմպոզիտոր, բանաստեղծ), կատարողներին և ունկնդիրներին: |
Անհատներ և հարաբերություններ Սովորողը հաղորդակցվելով երաժշտական ստեղծագործություններին, հասկանում է, թե ո՛վ է ինքը, ինչ է իր համար երաժշտությունը, ինչպիսի երաժշտական նախասիրություններ ունի, ինչպես կարող է ինքնարտահայտվել նրա միջոցով: Անհատական և մշակութային արժեհամակարգ Սովորողները ծանոթանում են այն հնարներին, միջոցներին, որոնցով բացահայտում և արտահայտում են երաժշտական ստեղծագործությունից ստացած իրենց տպավորությունները, զգացումները: Ճանաչելով և ուսումնասիրելով ստեղծագործական տարբեր ժանրեր և ոճեր՝ հասկանում են, որ ուսումնական գործունեության ընթացքում պետք է կարողանան ստեղծագործաբար արտահայտել իրենց մտքերն ու տպավորությունները և կյանքում տեսնել գեղեցիկը, դրանցով զարդարել և հարստացնել իրենց կյանքը: | |
Միջառարկայական կապեր ● Մայրենի -Պատմել իր ընտանիքի, զբաղմունքների, զվարճանքների և դրանցում առկա երաժշտության, շրջակա աշխարհի ձայների մասին: ● Կերպարվեստ - Երաժշտությունից ստացած տպավորությունները նկարել գույներով կամ պատկերներով: | |||
Կապը Հանրակրթության Պետական Չափորոշչի վերջնարդյունքների հետ Տ1, Տ22, Տ24, Տ25, Տ26, , Տ27, Տ29, Տ30 |
Ենթաթեմա 1 |
Իմ խաղերը, հեքիաթները և երաժշտությունը | ||
Նպատակներ ● Ծանոթացնել երաժշտական խաղերին և երաժշտական հեքիաթներին: ● Խաղի և հեքիաթի միջոցով ձևավորել երաժշտության բնույթի, տեմպի, դինամիկայի մասին պատկերացումներ: ● Ձևավորել հուզական արձագանք երաժշտական խաղերին և հեքիաթներին: ● Ձևավորել և զարգացնել երգեցողության կարողություններ: ● Նպաստել ստեղծագործական կարողությունների ձևավորմանը: ● Ձևավորել երաժշտախաղային, հեքիաթային կերպարները նմանողական շարժումներով, արտահայտիչ դիմախաղով ներկայացնելու կարողություններ: |
Ուղղորդող հարցեր ● Ի՞նչ է խաղը քո կյանքում: ● Հաճելի՞ է սովորել խաղալով: ● Ինչո՞վ են տարբերվում խաղերը և հեքիաթները երաժշտական խաղերից և հեքիաթներից: | ||
Վերջնարդյունքներ Հաղորդակցվի և ինքնարտահայտվի ունկնդրվող նյութի խաղային և հեքիաթային կերպարների միջոցով, կատարի համապատասխան նմանողական շարժումներ: ● Արտահայտիչ երգեցողության և համապատասխան դիմախաղի միջոցով ստեղծի երաժշտախաղային և հեքիաթային կերպարներ: ● Ստեղծի երաժշտական նյութին համապատասխան ռիթմական նվագակցություն, «բնական» նվագարաններով՝ ձեռքերով, ոտքերով: ● Ստեղծի խաղային իմպրովիզացիաներ: ● Երգի (մենակ կամ խմբով) հայ ազգային և այլ ազգերի պարզ մանկական երգեր ճիշտ կեցվածքով, շնչառությամբ, հստակ առոգանությամբ: ● Բնութագրի ստեղծագործության տրամադրությունը, պատմի սեփական տպավորությունների և զգացողությունների մասին, դրանք արտահայտի հույզերով, գույների միջոցով կամ նկարելով: | |||
Թեմայի բովանդակություն |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
● Երաժշտական խաղեր: ● Երաժշտական հեքիաթներ: ● Խաղային իմպրովիզացիաներ: ● Թեմատիկ նկարներ: |
● Խաղալ երաժշտական խաղեր, կատարել նմանողական շարժումներ: ● Սովորել և բեմադրել հատվածներ երաժշտական հեքիաթներից կամ ամբողջական հեքիաթներ: ● Հորինել երաժշտական խաղ կամ մեղեդի սիրած հեքիաթի որևէ հերոսի համար: ● Երաժշտական խաղային և հեքիաթային կերպարներից ստացած տպավորությունները ներկայացնել գույներով կամ նկարելով: |
Անհատներ և հարաբերություններ Սովորողը հաղորդակցվելով երաժշտության հետ հասկանում է, թե ո՛վ է ինքը, ինչ է իր համար երաժշտությունը, ինչպիսի երաժշտական նախասիրություններ ունի, ինչպես կարող է ինքնարտահայտվել երաժշտական խաղերի, հեքիաթների, խաղային իմպրովիզացիաների միջոցով, ի՞նչ դեր ունի այն իր կյանքում: Անհատական և մշակութային արժեհամակարգ Սովորողները երաժշտական խաղերի, խաղային իմպրովիզացիաների, երաժշտական հեքիաթային կերպարների միջոցով դրսևորում են իրենց ստեղծագործական հմտությունները և դերասանական հնարները, բացահայտում և արտահայտում են մտքեր, զգացմունքներ, նկարագրում են բնության երևույթներ, որոնց միջոցով էլ ձևավորվում է արժեհամակարգ: | |
Միջառարկայական կապեր ● Մայրենի - Պատմել երաժշտական հեքիաթների և մանկական խաղերի բովանդակությունը: ● Կերպարվեստ - նկարել պատկերներ երաժշտական խաղերից կամ հեքիաթային կերպարներից: ● Ֆիզկուլտուրա - երաժշտական խաղերի ընթացքում կիրառել սպորտային խաղերի տարրեր: ● Տեխնոլոգիա - պատրաստել երաժշտական խաղերի և հեքիաթների պարագաներ: | |||
Կապը Հանրակրթության Պետական Չափորոշչի վերջնարդյունքների հետ Տ1, Տ7, Տ8, Տ27, Տ28, Տ30, |
Ենթաթեմա 2 |
Երաժշտությունը իմ սիրած մուլտֆիլմերում |
Նպատակներ ● Ձևավորել մուլտֆիլմերի երաժշտության դերի և նշանակության մասին պատկերացումներ: ● Ունկնդրել և ուսուցանել մուլտֆիլմերի երգերը: ● Ձևավորել և զարգացնել երգեցողության կարողություններ: ● Ձևավորել երաժշտությունը բնութագրելու, մեկնաբանելու և տպավորությունները խոսքով կամ նկարելով արտահայտելու կարողություններ: |
Ուղղորդող հարցեր Պե՞տք է արդյոք երաժշտությունը մուլտֆիլմերում Հետաքրքիր կլինի՞ մուլտֆիլմը դիտել առանց երաժշտության: Ո՞ր մուլտֆիլմերի երաժշտությունն ես սիրում: |
Վերջնարդյունքներ ● Հաղորդակցվի և ինքնարտահայտվի ունկնդրվող նյութի միջոցով, կատարի մուլտֆիլմի կերպարին համապատասխան նմանողական շարժումներ: ● Ստեղծի երաժշտական նյութին համապատասխան ռիթմական նվագակցություն «բնական» և ռիթմական նվագարաններով՝ ձեռքերով, ոտքերով: ●Երգի (մենակ կամ խմբով) մուլտֆիլմերից երգեր ճիշտ կեցվածքով, շնչառությամբ, արտահայտիչ: ● Մեղեդու տրամադրությունը, բնույթը արտահայտի հույզերով, երգելով, պարելով, ռիթմական կամ նմանողական շարժումներով: ● Ներկայացնի ստեղծագործության բնույթը, սեփական զգացողություններն արտահայտի գույների միջոցով կամ նկարելով: Բացատրի իր և դասընկերների աշխատանքների լավ և վատ կողմերը: ● Բացատրի, թե համացանցն ինչպես է օգնում իրեն հաճախակի հաղորդակցվելու մուլտֆիլմերին և երաժշտությանը: |
Թեմայի բովանդակություն |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
● Հայկական և արտասահմանյան մուլտֆիլմեր, դրանց երգերը և երաժշտությունը: ● Դրանց առանձնահատկությունները և համապատասխանությունը ֆիլմի կերպարին: |
● Դիտել կամ ունկնդրել հայկական և այլ մուլտֆիլմերի երաժշտությունը: ● Երգել երգեր մուլտֆիլմերից՝ կատարելով երաժշտառիթմական, պարային կամ նմանողական շարժումներ: ● Բացատրել դրանց բնույթը, տրամադրությունը: ● Նկարել երաժշտությունից ստացած տպավորությունները: |
Անհատական և մշակութային արժեհամակարգ Ուսումնասիրելով մուլտֆիլմերի երաժշտությունը, սովորողը հասկանում է, որ դրանք առանց երաժշտության հետաքրքիր չեն լինի: Բնութագրում է երաժշտությունը, ցուցաբերում հուզական արձագանք, դրսևորում է ստեղծագործական հմտություններ, դերասանական հնարներ, բացահայտում և նկարագրում է մուլտֆիլմի հերոսին, սեփական զգացողություններն արտահայտում է գույների միջոցով, նկարելով, որի արդյունքում ձևավորվում է գեղագիտական ճաշակ և արժեհամակարգ: |
Միջառարկայական կապեր ● Մայրենի - ներկայացնել հեքիաթների և մուլտֆիլմերի հերոսներին և դրանց համապատասխանությունը երաժշտությանը: ● Թատրոն - կատարել հերոսների նմանողական շարժումներ: ● Կերպարվեստ - նկարել մուլտֆիլմերի հերոսներին կամ թեմատիկ նկարազարդումներ կատարել: ● Տեխնոլոգիա - պատրաստել մուլտֆիլմերի հերոսների կերպարներով խաղալիքներ: | ||
Կապը Հանրակրթության Պետական Չափորոշչի վերջնարդյունքների հետ Տ1, Տ7, Տ8, Տ27, Տ28, Տ30, Տ32 |
Ենթաթեմա 3 |
Իմ սիրելի տոները և երաժշտությունը | ||
Նպատակներ ● Ձևավորել պատկերացումներ պետական և ընտանեկան տոների, հանդիսությունների, զվարճանքների և երաժշտության կապի մասին: ● Ձևավորել կարողություններ այդ կապը տեսնելու, բացատրելու և կարևորելու: ● Ձևավորել և զարգացնել երգեցողութան և ստեղծագործական կարողություններ: ● Նպաստել երաժշտության նկատմամբ գնահատող վերաբերմունքի դրսևորմանը: ● Արժևորել կյանքում երաժշտության դերն ու նշանակությունը: |
Ուղղորդող հարցեր ● Ո՞ր տոներն են ամենակարևորը քո կյանքում: ● Ի՞նչ դեր ունի երաժշտությունն այդ տոնակատարությունների ընթացքում: ● Կարո՞ղ ես դրանք անցկացնել առանց երաժշտության: | ||
Վերջնարդյունքներ ● Հաղորդակցվի և ինքնարտահայտվի ունկնդրվող տոնական երաժշտության միջոցով: ● Երգի (մենակ կամ խմբով)՝ ներկայացնի հայ ազգային և այլ ազգերի պարզ մանկական տոնական երգեր ճիշտ կեցվածքով, շնչառությամբ: ● Երաժշտական նյութը ներկայացնի համապատասխան ռիթմական նվագակցությամբ՝ ծափերով, ճտտոցներով, դոփյուններով: ● Ստեղծի տոնական (պետական և ընտանեկան) երգերի և ունկնդրվող ստեղծագործությունների շարք, ձայնագրի և օգտագործի տոների ժամանակ: ● Բացատրի, թե, իր առօրյայում երաժշտությունն ինչ դեր է խաղում: | |||
Թեմայի բովանդակությունը |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
● Տոնական (ընտանեկան, պետական) երգեր: ● Ունկնդրվող ուրախ, պարային և տոնական ստեղծագործություններ: |
● Ուսուցանել ընտանեկան և պետական տոներին նվիրված երգեր: ● Ունկնդրել ուրախ երգային և պարային ստեղծագործություններ: ● Բացատրել դրանց տրամադրությունները և մեկնաբանել, թե ինչու՞ են տոնակատարություններն ուղեկցվում հենց այդպիսի ստեղծագործություններով: ● Փորձել տրված քառատողով ստեղծել փոքրիկ մեղեդի: |
Անհատներ և հարաբերություններ Սովորողը երաժշտությանը հաղորդակցվելով հասկանում է, թե ո՛վ է ինքը, ինչ է իր համար երաժշտությունը, ինչպիսի երաժշտական նախասիրություններ ունի, ինչպես կարող է տոնական օրերին ինքնարտահայտվել մանկական ուրախ երգերի ու պարեղանակների միջոցով: Հասկանում է, որ երաժշտությունը իր կյանքի անբաժանելի մասն է: | |
Միջառարկայական կապեր ● Մայրենի - ներկայացնել իր ընտանիքը, ընկերներին, հարազատներին, պատմել, թե իրենց ընտանիքում ինչպես են ընթանում ընտանեկան, պետական տոները: ● Կերպարվեստ-նկարել տոնական երաժշտությունից ստացած տպավորությունները կամ ներկայացնել գույներով: ● Տեխնոլոգիա - պատրաստել տոնական նվերներ: | |||
Կապը Հանրակրթության Պետական Չափորոշչի վերջնարդյունքների հետ Տ1, Տ16, Տ17, Տ18, Տ27, Տ28, Տ30, |
Չորրորդ դասարան
Թեմա 1 |
Հայ ազգային երաժշտություն | ||||
Նպատակներ ● Խորացնել և զարգացնել գիտելիքներ հայ ազգային երաժշտության, նրա տեսակների և առանձնահատկությունների մասին: ● Ներկայացնել Կոմիտասին՝ որպես ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր: ● Զարգացնել ազգային երաժշտությունն ուսումնասիրելու, ճանաչելու, նմուշները կատարելու և ներկայացնելու կարողություններ: ● Զարգացնել ազգային պարեր կամ պարային տարրեր կատարելու կարողություն: ● Զարգացնել հայ ազգային երաժշտության նկատմամբ հատուկ վերաբերմունք՝ սեր, հարգանք, հպարտություն դրսևորելու կարողություն: ● Արժևորել ազգային երաժշտական արվեստը: |
Ուղղորդող հարցեր ● Ի՞նչ է նշանակում ազգային երաժշտություն: ● Ի՞նչ նշանակություն ունի ազգային երաժշտությունը քո կյանքում: ● Ազգային երաժշտության ո՞ր տեսակն է քեզ ավելի հոգեհարազատ: | ||||
Վերջնարդյունքներ ● Երգի (մենակ կամ խմբով) հայ ժողովրդական և կոմպոզիտորական երգեր ճիշտ կեցվածքով և շնչառությամբ, մաքուր ինտոնացիայով, հստակ ռիթմով, արտահայտիչ, անսամբլային զգացողությամբ, հետևելով խմբավարի շարժումներին: Կատարումն ուղեկցի պարային կամ ռիթմական շարժումներով: ● Արտահայտիչ երգեցողության և դերասանական հնարների միջոցով ստեղծի ազգային երաժշտության հետաքրքիր երաժշտական կերպարներ: ● Ընկալի և վերլուծի ստեղծագործությունը, մեկնաբանի իր հույզերն ու ապրումները, հիմնավորի կատարած ռիթմական կամ պարային շարժումները: ● Համեմատի հայ հոգևոր, ժողովրդական, կոմպոզիտորական և ժամանակակից երաժշտական ստեղծագործությունները, ընդգծի ընդհանրություններն ու առանձնահատկությունները և հիմնավորի իր նախասիրությունները: ● Ընկալի և բացատրի երաժշտական արվեստի դերը ժողովուրդների հասարակական, մշակութային և պատմական համատեքստում: ● Ցուցաբերի հուզական արձագանք հայ ազգային երաժշտության նկատմամբ: ● Դրսևորի հետաքրքրություն կենդանի կատարումների նկատմամբ և այցելի համերգասրահներ: ● Արժևորի ազգային երաժշտությունը, դառնա նրա կրողը, պահպանողը և սերունդներին փոխանցողը: | |||||
Թեմայի բովանդակություն
● Հայ ազգային երաժշտություն: ● Հայ ժողովրդական ծիսական երգեր, պարեր ու խաղեր: ● Հայ հոգևոր երգեր: ● Հայ կոմպոզիտորական երգեր: |
Առաջարկվող գործունեության ձևեր
● Ունկնդրել, վերլուծել, մեկնաբանել հայ ազգային երաժշտությունը: ● Սովորել և կատարել հայ ժողովրդական, ծիսական, հոգևոր և կոմպոզիտորական երգերը ● Կատարումներն ուղեկցել երաժշտառիթմական և ազգային պարային շարժումներով կամ ամբողջական պարերով: ● Բեմականացնել ազգային ծեսերը և կատարել համապատասխան երգերը, պարերը և խաղերը: ● Կատարել ուսումնասիրություններ, հետազոտական և նախագծային աշխատանքներ ազգային երաժշտության թեմաներով: |
Խաչվող հասկացություններ Անհատներ և հարաբերություններ Ուսումնասիրելով հայ ազգային երաժշտությունը սովորողը հասկանում է, թե ո՛վ է ինքը, ինչ արմատներ ունի, ինչ է իր համար ազգային երաժշտությունը, ինչպիսի երաժշտական նախասիրություններ ունի, ինչպես կարող է ինքնարտահայտվել ազգային մանկական երգերի և երաժշտության միջոցով: Համընկնում են արդյո՞ք իր և ընտանիքի, ընկերների նախասիրություններն ազգային երաժշտության մասին, ինչպե՞ս կարող է իր զգացմունքները և հույզերն արտահայտել երաժշտության միջոցով, ի՞նչ դեր ունի այն իր կյանքում: Կարևորը՝ բացատրի, որ ուսումնասիրելով հայ ազգային երաժշտությունը՝ դառնում է նրա կրողը, պահպանողը և սերունդներին փոխանցողը: | |||
Միջառարկայական կապեր ● Մայրենի - Գրագետ կապակցված խոսքով ներկայացնել հայ ժողովրդական հեքիաթներ, ավանդապատումներ, պատմվածքներ, որոնք հետագայում հիմք են դարձել ազգային երաժշտության համար: ● Կերպարվեստ - ներկայացնել հայ ազգային կերպարվեստի նմուշները: ● Պարարվեստ - կատարել հայկական ժողովրդական պարեր: ● Թատրոն - բեմականացնել ազգային ծեսերը: ● Տեխնոլոգիա - պատրաստել ազգային ծիսական պարագաներ: ● Ֆիզկուլտուրա - ներկայացնել հայ ազգային, ծիսական խաղերը: | |||||
Կապը Հանրակրթության Պետական Չափորոշչի վերջնարդյունքների հետ Տ1, Տ12, Տ15, Տ16, Տ17, Տ18, Տ22, Տ24, Տ27, Տ28, Տ30 | |||||
Թեմա 2 |
Մշակութային բազմազանություն (Երաժշտությունը՝ որպես միջմշակութային հաղորդակցության միջոց): | ||||
Նպատակներ ● Ձևավորել պատկերացումներ մշակութային բազմազանության մասին: ● Ձևավորել և խթանել հետաքրքրություն այլ ժողովուրդների երաժշտական արվեստի նկատմամբ: ● Ձևավորել այլ ժողովուրդների երաժշտությունն ունկնդրելու, բնութագրելու և մեկնաբանելու կարողություններ: ● Զարգացնել երաժշտությունը՝ որպես միջմշակութային հաղորդակցության միջոց ընկալելու և ներկայացնելու կարողությունը: ● Ձևավորել երաժշտության միջոցով տարբեր ժողովուրդների մշակույթը, կենցաղը, սովորությունները, ավանդույթները բնութագրելու կարողություններ: ● Ձևավորել այլ մշակույթների նկատմամբ հարգանք և հանդուրժողականություն: ● Արժևորել մշակութային բազմազանությունը: |
Ուղղորդող հարցեր ● Ի՞նչ է նշանակում մշակութային բազմազանություն: ● Այլ ժողովուրդների երաժշտությունը ունկնդրելու և հասկանալու համար պե՞տք է արդյոք իմանալ նրանց լեզուն: ● Հաճա՞խ ես շփվում այլ ժողովուրդների երաժշտության և ընդհանրապես արվեստի հետ: | ||||
Վերջնարդյունքներ ● Երգի (մենակ կամ խմբով) տարբեր ժողովուրդների ժողովրդական և կոմպոզիտորական երգեր ճիշտ կեցվածքով և շնչառությամբ, մաքուր ինտոնացիայով, հստակ ռիթմով, արտահայտիչ, անսամբլային զգացողությամբ, հետևելով խմբավարի շարժումներին: ● Կատարումն ուղեկցի պարային կամ ռիթմական շարժումներով: ● Նկարագրի ստեղծագործությունից ստացած իր տպավորությունները գրագետ կապակցված խոսքով, օգտագործելով երաժշտական մասնագիտական եզրույթներ և նոր տեխնոլոգիաներ: ● Ընկալի և վերլուծի ստեղծագործությունը, մեկնաբանի իր հույզերն ու ապրումները, հիմնավորի կատարած ռիթմական կամ պարային շարժումները: ● Ընկալի և մեկնաբանի երաժշտությունը որպես «միջմշակութային հաղորդակցության միջոց», և որպես «համամարդկային լեզու» եզրույթները: ● Ներկայացնի (նախագծային կամ հետազոտական աշխատանքի միջոցով) երաժշտական արվեստի դերը ժողովուրդների հասարակական, մշակութային և պատմական համատեքստում: ● Ընկալի և մեկնաբանի երաժշտությունը որպես «համամարդկային լեզու» եզրույթը, որը նպաստում է ժողովուրդների մերձեցմանը, ● Արժևորի մշակութային բազմազանությունը: | |||||
Թեմայի բովանդակությունը
● Տարբեր ժողովուրդների երաժշտություն: ● Ժողովրդական և կոմպոզիտորական ստեղծագործություններ: ● Դասական և ժամանակակից ստեղծագործություններ: |
Առաջարկվող գործունեության ձևեր ● Ունկնդրել, բնութագրել և մեկնաբանել այլ ժողովուրդների ժողովրդական և կոմպոզիտորական ստեղծագործությունները: ● Սովորել և կատարել այլ ժողովուրդների երգերը: ● Կատարումներն ուղեկցել ռիթմական և պարային շարժումներով: ● Համեմատել տարբեր ժողովուրդների երաժշտությունը, ցույց տալ դրանց ընդհանրություններն ու առանձնահատկությունները: ● Ուսումնասիրություններ, հետազոտական և նախագծային աշխատանքներ: |
Խաչվող հասկացություններ Կողմնորոշում ժամանակի և տարածության մեջ Սովորողներն ուսումնասիրում են տարբեր ժողովուրդների երաժշտական արվեստը, ծանոթանում են նրանց կենցաղին, ապրած ժամանակաշրջանին, սովորույթներին, ազգային առանձնահատկություններին: Հասկանում են, որ երաժշտությունը համամարդկային «լեզու» է, այն վերացնում է մարդկանց միջև բոլոր սահմանները, նպաստում է ժողովուրդների մերձեցմանը: Արժևորում են մշակութային բազմազանությունը: | |||
Միջառարկայական կապեր ● Մայրենի -ներկայացնել մշակութային բազմազանության իմաստը գրագետ կապակցված խոսքով: ● Կերպարվեստ - ներկայացնել այլ ժողովուրդների կերպարվեստի նմուշներ: | |||||
Կապը Հանրակրթության Պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ Տ1, Տ12, Տ15, Տ16, Տ17, Տ18, Տ22, Տ24, Տ27, Տ28, Տ29, Տ30 |
Հիմնական ծրագիր
9-րդ դասարան
Թեմա 1. Երաժշտությունը՝ որպես կյանքի գեղարվեստական արտացոլման միջոց | ||
Նպատակներ ● Ձևավորել և զարգացնել երաժշտության ազդեցությունը մարդու վրա և նրա դերը հասարակական կյանքում բացահայտելու և մեկնաբանելու հմտություններ: ● Ձևավորել և զարգացնել երաժշտական արվեստը՝ որպես գեղեցկության և ներդաշնակության մարմնավորում ներկայացնելու, մեկնաբանելու և հիմնավորելու հմտություններ: ● Զարգացնել տարբեր ոճերի և ուղղությունների երաժշտական ստեղծագործություններ (որոնք մեծ ազդեցություն են ունեցել հասարակական տարբեր իրավիճակներում) ներկայացնելու և մեկնաբանելու հմտություններ: ● Զարգացնել կյանքում և առօրյայում երաժշտության կարևորության գիտակցման և արժևորման հմտություններ: |
Ուղղորդող հարցեր ● Ի՞նչ նշանակություն ունի երաժշտությունը մարդու և հասարակության կյանքում: ● Երաժշտությունը կարո՞ղ է միավորել կամ վերափոխել մարդուն: ● Հնարավո՞ր է կյանքը պատկերացնել առանց երաժշտության: | |
Վերջնարդյունքներ ● Ստեղծի (մենակ կամ խմբով) երաժշտության և կյանքի կապը ներկայացնող ուսումնասիրություն, նախագիծ կամ հետազոտական աշխատանք: ● Հաղորդակցվի և ինքնարտահայտվի ազգային և համաշխարհային երաժշտական ստեղծագործություններով՝ համադրելով տարբեր ոճերի երաժշտական կերպարների առանձնահատկությունները: ● Մեկնաբանի և ներկայացնի մարդու, հասարակության կյանքում երաժշտության դերի կարևորությունը՝ օգտագործելով երաժշտական մասնագիտական եզրույթներ: ● Վերլուծի և մեկնաբանի այն ոճերի և ուղղությունների երաժշտական ստեղծագործությունները, որոնք իր կարծիքով մեծ ազդեցություն են ունեցել և ունենում հասարակական տարբեր իրավիճակներում, մեկնաբանի պատճառահետևանքային կապը, սեփական զգացողություններն արտահայտի զեկույցներով, շնորհանդեսներով և այլ միջոցներով: ● Արժևորի երաժշտությունը՝ որպես կյանքի գեղարվեստական արտացոլում: | ||
Թեմային բովանդակություն
● Տարբեր ոճերի և ուղղությունների երաժշտական ստեղծագործություններ: ● Հատվածներ համերգներից և երաժշտական ներկայացումներից, կինոնկարներից: |
Առաջարկվող գործունեության ձևերը
● Ներկայացնել երաժշտության դերը մարդու կյանքում անհատական կամ խմբային զեկուցումներով, պաստառներով, շնորհանդեսներով: ● Ունկնդրել, կատարել, մեկնաբանել և հիմնավորել տարբեր ոճերի և ուղղությունների երաժշտության նմուշներ: ● Ներկայացնել սեփական երաժշտական ճաշակը: ● Այցելել համերգասրահներ և թատրոններ: |
Խաչվող հասկացություններ Պատճառ և հետևանք
Բնության մեջ, մարդկանց, ազգերի հարաբերություններում, գեղարվեստական երկերում, երաժշտական ստեղծագործություններում մշտապես կարելի է հանդիպել պատճառահետևանքային կապերի. օրինակ՝ մարդկության պատմության կարևորագույն իրադարձությունների ժամանակ ստեղծված երաժշտական ստեղծագործությունն ունենում է այդ գաղափարին համապատասխան արտահայտչամիջոցներ՝ բնույթ, տեմպ դինամիկա, ռիթմ, ձև, կառուցվածք և այլն: |
Միջառարկայական կապեր
● Գրականություն - Գրագետ կապակցված խոսքով վերլուծել երաժշտության և կյանքի կապը: ● Կերպարվեստ - Ներկայացնել կերպարվեստի ստեղծագործությունների հետ կյանքի կապը: ● Մշակույթ - Մեկնաբանել մշակույթի հոգևոր և նյութական արժեքների կապը կյանքի հետ: | ||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ Հ2, Հ26 , Հ28, Հ30, Հ31, Հ32, Հ34, Հ42, Հ43, Հ44, Հ45 |
Ենթաթեմա 1. Իմ երաժշտական ճաշակը և երաժշտական միջավայրը | ||
Նպատակներ ● Ներկայացնել ժամանակակից երաժշտական միջավայրի բազմազանությունը: ● Զարգացնել, սեփական երաժշտական ճաշակը՝ որպես շրջակա միջավայրի ազդեցության արդյունք, նկարագրելու և մեկնաբանելու հմտություններ: ● Զարգացնել սեփական կարծիք հայտնելու, հիմնավորելու, այլ կարծիքներ լսելու, քննարկելու և հարգելու հմտություններ: ● Զարգացնել իր երաժշտական նախասիրությունները կամ տարվա ընթացքում այցելած համերգների և թանգարանների հայտագրերն ու տպավորությունները ներկայացնելու հմտություններ: ● Արժևորել կյանքում երաժշտության դերը և նշանակությունը: |
Ուղղորդող հարցեր ● Հետաքրքրո՞ւմ է քեզ քո երաժշտական միջավայրը: ● Հաճա՞խ ես ստիպված լինում ունկնդրել անորակ երգեր: ● Քո երաժշտական ճաշակը կրո՞ւմ է միջավայրի ազդեցությունը: ● Ինչպիսի՞ երաժշտություն է քեզ պետք: ● Ունե՞ս նախընտրած ոճեր: ● Ո՞ր երգերն ես հաճախ ունկնդրում, կատարում, կապ ունե՞ն դրանք քո հոգեվիճակի, տրամադրության հետ: ● Կարո՞ղ ես ապրել առանց երաժշտության: ● Այցելո՞ւմ ես համերգասրահներ: | |
Վերջնարդյունքներ ● Ստեղծի (մենակ կամ խմբով) «Իմ երաժշտական ճաշակը և երաժշտական միջավայրը» թեմայով զեկուցում կամ ելույթ՝ օգտվելով նոր տեխնոլոգիաներից: ● Հաղորդակցվի և ինքնարտահայտվի ազգային և համաշխարհային երաժշտական ստեղծագործությունների նմուշներով: ● Ներկայացնի, մեկնաբանի և հիմնավորի սեփական կարծիքը, իր տպավորություններն ու զգացողությունները ներկայացնի՝ օգտագործելով համացանցի բազմաթիվ հնարավորությունները: ● Կատարելագործի իր ճանաչողական և հաղորդակցական հնարավորությունները, իրականացնի սեփական ստեղծագործական գաղափարները, պատրաստվի և հանդես գա թեմատիկ զեկուցումներով, ընտրի համացանցի կրթական-տեղեկատվական հարթակից իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը (ճշտի դրանց հավաստիությունը), մշակի, վերլուծի, և ներկայացնի նյութեր ստեղծագործական նախագծերի համար: ● Արժևորի երաժշտական արվեստի դերը գեղարվեստական մշակույթում և ներկայացնի իր երաժշտական նախասիրությունները, նախընտրած կատարողներին, փոքրիկ շնորհանդեսով ներկայացնի տարվա ընթացքում այցելած համերգների և թանգարանների հայտագրերը և ստացած տպավորությունները: | ||
Թեմայի բովանդակությունը ● Ժամանակակից երաժշտական միջավայրի բազմաձայնությունը: ● Երաժշտական ագրեսիա: ● Բանավեճեր, քննարկումներ, ներկայացումներ, կատարումներ: |
Առաջարկվող գործունեության ձևերը ● Խմբային քննարկումներ, բանավեճեր՝ - «Ի՞նչ է նշանակում բարձրակարգ երաժշտություն և ինչ է ռաբիսը», - «Ինչպե՞ս կարող է մարդը դիմակայել այսօրվա երաժշտական ագրեսիային»: ● Ներկայացնել շնորհանդեսներ սիրած երաժշտական ժանրերի մասին: |
Խաչվող հասկացություններ Անհատներ և հարաբերություններ Հաղորդակցվելով տարբեր ոճերի և ուղղությունների երաժշտությանը՝ սովորողը հասկանում է, թե ո՛վ է ինքը, ինչպիսի երաժշտական նախասիրություններ ունի: Համընկնո՞ւմ են իր և միջավայրի երաժշտական ճաշակները, հարմարվո՞ւմ է միջավայրի թելադրած կանոններին, թե՞ իրենն է առաջարկում: Ինչպե՞ս է կարողանում իր զգացմունքները և հույզերն արտահայտել երաժշտության միջոցով, ի՞նչ դեր ունի այն իր կյանքում, կենցաղում, կարո՞ղ է ապրել առանց երաժշտության: |
Միջառարկայական կապեր ● Հասարակագիտություն - Ներկայացնել հասարակական միջավայրի ազդեցությունը մարդու գեղագիտական ճաշակի ձևավորման և զարգացման վրա: ● Հայ գրականություն - Ներկայացնել սեփական նախասիրությունները գրականության ասպարեզում: ● Մշակույթ - Ներկայացնել նախասիրած մշակութային հուշարձանները: ● Կինո - Ներկայացնել սիրած կինոֆիլմերը և դրանց ազդեցությունն իր գեղագիտական ճաշակի վրա: ● Կերպարվեստ - Ներկայացնել կերպարվեստի նախընտրած ստեղծագործությունները: |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ Հ2, Հ26 , Հ28, Հ30, Հ31, Հ32, Հ34, Հ42, Հ43, Հ44, Հ45 |
Ենթաթեմա 2. «Երաժշտությունը անհատի ու հասարակության կյանքում». դարերի ընթացքում փոփոխվող երաժշտություն | |||
Նպատակները ● Ձևավորել և զարգացնել արվեստի (նաև սիրողական) բնագավառում սեփական գեղարվեստական գործունեության կարևորությունը գիտակցելու, դասերից դուրս երաժշտական գործունեության ծավալելու հմտություն: ● Զարգացնել հասարակական վայրերում հնչող երաժշտության նկատմամբ քննադատական վերաբերմունքի դրսևորման հմտություններ: ● Զարգացնել հմտություններ երաժշտական գործունեության տարբեր ձևերին (երգչախումբ, երաժշտական այլ համույթներ) մասնակցելու, տնային համերգներ կազմակերպելու՝ որպես ընտանիքի, բարեկամների հոգեկան միասնության միջավայր: ● Զարգացնել և արժևորել դպրոցում, համայնքում և սեփական միջավայրի մշակութային օջախներում գրական, երաժշտական, թատերական և այլ գեղարվեստական միջոցառումների կազմակերպման և իրականացման հմտություններ: ● Զարգացնել նախագծային աշխատանքի ստեղծման և ներկայացման հմտություններ և արժևորել խմբային համագործակցությունը: ● Զարգացնել և արժևորել ստեղծագործական գաղափարների, մտահղացումների արդյունքում ելույթով հանդես գալու, իր մտքերն անկաշկանդ հաղորդելու և իր կարծիքը հիմնավորելու հմտություններ: |
Ուղղորդող հարցեր ● Ի՞նչ է նշանակում «արվեստը ներկայացնում է քեզ և հասարակությունը»: ● Ինչպիսի՞ երաժշտություն է մեզ պետք: ● Կարո՞ղ է երաժշտությունը «նորաձև» լինել: ● Կազմակերպո՞ւմ ես արտադասարանական և արտադպրոցական միջոցառումներ կամ տնային համերգներ: Ինչպե՞ս: | ||
Վերջնարդյունքներ ● Ստեղծի (մենակ կամ խմբով) հայ կամ եվրոպական երաժշտությանը նվիրված դպրոցական միջոցառման նյութ կամ սցենար: ● Հաղորդակցվի և ինքնարտահայտվի տարբեր ժանրերի և ուղղությունների երաժշտական ստեղծագործությունների միջոցով: ● Վերլուծի իր շրջակա միջավայրում հնչող տարբեր ոճերի երաժշտությունը և մեկնաբանի դրանց ազդեցությունը իր երաժշտական ճաշակի ձևավորման վրա, դրսևորի քննադատական մտածողություն: ● Գիտակցի խմբային գործունեության արժեքն ինքնարտահայտման, մտորումների, քննարկումների, ունկնդրման և կատարման գործընթացում: ● Բացատրի, թե ինչ դեր ունի երաժշտությունն իր կյանքում և արժևորի սեփական միջավայրի մշակութային օջախների գործունեությունը՝ որպես իր կյանքի և առօրյայի անքակտելի մաս: ● Դրսևորի իր վերաբերմունքը հասարակական երաժշտական երևույթների նկատմամբ, կարևորի իր գեղարվեստական գործունեությունն այդ գործընթացներում, ցուցաբերի քննադատական վերաբերմունք: | |||
Թեմայի բովանդակությունը ● Քննարկումներ, բանավեճեր, ներկայացումներ, ելույթներ: ● Բազմաբնույթ և բազմատեսակ երաժշտական ստեղծագործություններ: ● Տեսանկարահանած նյութեր շրջակա միջավայրից՝ այգիներից, սրճարաններից, տրանսպորտից: |
Առաջարկվող գործունեության ձևերը ● Խմբային քննարկումներ՝ - «Սիրողական երգեցողությունը՝ որպես մարդու ինքնարտահայտման ձև» (երաժշտական նյութը՝ երեխաների ընտրությամբ), - «Իմ դպրոցական երաժշտական համույթը», - «Արտադասարանական միջոցառումների նշանակությունը դպրոցի երաժշտական կյանքում և դրանց ազդեցությունը սովորողի ինքնուրույնության և գեղագիտական ճաշակի զարգացման վրա»: |
Խաչվող հասկացություններ Անհատներ և հարաբերություններ Հաղորդակցվելով տարբեր ոճերի և ուղղությունների երաժշտությանը՝ սովորողը հասկանում է, թե ո՛վ է ինքը, ինչպիսի երաժշտական նախասիրություններ ունի: Համընկնո՞ւմ են իր և ընկերների նախասիրությունները, ինչպե՞ս կարող է իր զգացմունքները և հույզերը արտահայտել երաժշտական գործունեության միջոցով, ի՞նչ դեր ունի այն իր կյանքում, կենցաղում, կարո՞ղ է ապրել առանց երաժշտության: Անհատական և մշակութային արժեհամակարգ Սովորողներն այս թեմայով ներգրավվում են ակտիվ քննարկումներում և բանավեճերում, հայտնում են ինքնուրույն կարծիքներ, հարգում ուրիշների կարծիքը, հիմնավորում սեփական կարծիքը: Ուսումնասիրում են այն ուղիները, միջոցները, որոնցով բացահայտում և արտահայտում են իրենց գաղափարները, համոզմունքները, նախասիրությունները, երաժշտական ճաշակը, արժեքները, արժևորում են գեղագիտությունը և ստեղծարարությունը: | |
Միջառարկայական կապեր Հայոց լեզու և գրականություն - Քննարկումների և բանավեճերի ընթացքում գրագետ և կապակցված խոսքով ներկայացնել իր մտքերը, մտածողության ձևերը, տրամաբանությունը, մտորումները, կարծիքը և այլն: Հասարակագիտություն - Խմբային աշխատանքների ընթացքում կրել պատասխանատվություն, դրսևորվել որպես համագործակցող, հանդուրժող, հաղորդակցվող, ապրումակցող, նպաստել աշխատանքի արդյունքի կայացմանը։ | |||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ Հ2, Հ26 , Հ28, Հ30, Հ31, Հ32, Հ34, Հ42, Հ43, Հ44, Հ45 |
Ենթաթեմա 3. Աշխարհահռչակ համերգասրահները, թատրոնները և թանգարանները | ||
Նպատակներ ● Ձևավորել և զարգացնել աշխարհում և Հայաստանում գործող հայտնի մշակութային օջախների համերգասրահների, թատրոնների և թանգարանների մասին գիտելիքներ (նաև առցանց): ● Խթանել նշված մշակութային օջախներն այցելելու պահանջ և դրանց նկատմամբ հատուկ վերաբերմունք՝ հետաքրքրասիրություն: ● Զարգացնել մշակութային օջախներում համապատասխան վարքագիծ դրսևորելու հմտություններ: ● Կարևորել թանգարանների կրթական ծրագրերի հետ համագործակցությունը և դրանց մասնակցելու ակտիվությունը: ● Արժևորել սովորողների գեղագիտական դաստիարակության և ճաշակի ձևավորման վրա դրանց ազդեցությունը: |
Ուղղորդող հարցեր ● Հաճա՞խ ես այցելում համերգասրահներ, թատրոններ, թանգարաններ: ● Ներկա եղե՞լ ես որևէ համերգի, եթե այո, ի՞նչ տպավորություն ես ստացել: ● Ի՞նչ ոճեր ես նախընտրում: ● Ո՞ր մշակութային օջախներն են քեզ հետաքրքրում: | |
Վերջնարդյունքներ ● Ներկայացնի և մեկնաբանի տարբեր մշակութային օջախներ այցելելու (նաև առցանց) շարժառիթը, նպատակը, իր տպավորություններն ու զգացողություններն առանձին զեկույցով, շնորհանդեսով կամ հետազոտությամբ՝ օգտագործելով երաժշտական մասնագիտական եզրույթներ: ● Հաղորդակցվի և ինքնարտահայտվի տարբեր ոճերի և ուղղությունների երաժշտության միջոցով: ● Վերլուծի տարբեր ժամանակաշրջանների և ոճերի արվեստի գործերը և դրանցում առկա արտահայտչամիջոցների բազմազանությունը: ● Հասկանա և գնահատի անցյալի երաժշտական ժառանգությունը և համեմատի ժամանակակից երաժշտական արվեստի հետ, բացատրի կյանքի և երաժշտության զարգացման միտումների համապատասխանությունը: ● Բացատրի, թե ինչ դեր ունի երաժշտությունը իր կյանքում և արժևորի սեփական միջավայրի մշակութային օջախների գործունեությունը՝ որպես իր կյանքի անքակտելի մաս: ● Գնահատի բարձրարվեստ կենդանի կատարումները և հաճախակի այցելի համերգասրահներ և թատրոններ: ● Դրսևորի համապատասխան պահվածք և վերաբերմունք: | ||
Թեմայի բովանդակությունը ●Հայկական և համաշխարհային հռչակ ունեցող թանգարաններ, համերգասրահներ, թատրոններ: ●Քննարկումներ, զեկուցումներ, շնորհանդեսներ դրանց գործունեության և կրթական ծրագրերի մասին: |
Առաջարկվող գործունեության ձևեր ● Կատարել ուսումնասիրություններ, դիտել համերգների հատվածներ: ● Այցելել հայկական և առցանց՝ աշխարհի հանրահայտ թանգարանները: ● Մասնակցել թանգարանների կրթական ծրագրերին: ● Ունկնդրել, վերլուծել, մեկնաբանել տարբեր ոճերի և ուղղությունների ստեղծագործություններ: ● Կազմակերպել քննարկումներ, բանավեճեր, շնորհանդեսներ: ● Ներկայացնել մշակութային օջախների կարևորությունը մարդու աշխարհայացքի և գեղագիտական ճաշակի զարգացման գործընթացում: |
Խաչվող հասկացություններ Կողմնորոշում ժամանակի և տարածության մեջ Սովորողները, այցելելով տարբեր մշակութային օջախներ, ուսումնասիրում են հայտնի և ճանաչված մարդկանց կյանքը, կենցաղը, նրանց պատմությունները, ստեղծագործական գործունեությունը, մարդկության պատմության շրջադարձային ժամանակահատվածները, ինչպես նաև անհատների և քաղաքակրթության հարաբերությունները, դրանց փոխկապակցվածությունը տվյալ անձի, ազգի և մարդկության տեսանկյունից և արժևորում են նրանց արվեստը մարդկության պատմության զարգացման համատեքստում: |
Միջառարկայական կապեր
● Գրականություն - Իրենց հետաքրքրող թեմաների մասին կազմակերպել քննարկումներ, բանավեճեր, կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման միջոցներ, գրագետ և կապակցված խոսքով ներկայացնել մշակութային օջախներ այցելությունների տպավորությունները և արդյունքները: ● Հասարակագիտություն - Այցելությունների ընթացքում դրսևորել համապատասխան վարքագիծ և պահվածք: ● Համաշխարհային պատմություն - Պատմությունից ձեռք բերած գիտելիքներն օգտագործել տվյալ մշակութային գործչի ապրած պատմական ժամանակահատվածի վերլուծության համար: | ||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ Հ2, Հ26 , Հ28, Հ30, Հ31, Հ32, Հ34, Հ43, Հ44, Հ45 |
Միջնակարգ ծրագիր
12-րդ դասարան
Թեմա 1. Անցողիկը և հավերժականը երաժշտության մեջ (6 ժամ) | ||
Նպատակներ ● Ընդլայնել պատկերացումներ և գիտելիքներ երաժշտության մեջ անցողիկ և հավերժական թեմաների (գեղեցիկի, սիրո, ողբերգականի, կոմիկականի, ներդաշնակության, ուրախության և այլն) առկայության մասին: ● Զարգացնել՝ երաժշտական ստեղծագործության մեջ այդ թեմաները զգալու, վերլուծելու և ներկայացնելու հմտություններ: ● Զարգացնել տվյալ թեմաներով քննարկումներ, բանավեճեր կազմակերպելու և ակտիվ մասնակցելու, սեփական կարծիք հայտնելու, մեկնաբանելու, հիմնավորելու հմտություններ: ● Նպաստել մյուսների հակադիր կարծիքը քննարկելու, հանդուրժողականություն և հարգանք դրսևորելու վերաբերմունքի ձևավորմանը: ● Զարգացնել նշված թեմաներով նախագծային կամ հետազոտական աշխատանքներ ստեղծելու և ներկայացնելու հմտություններ: ● Արժևորել մարդու հոգեկան աշխարհի վրա արվեստի վերափոխիչ ազդեցությունը: |
Ուղղորդող հարցեր ● Ի՞նչ է նշանակում անցողիկ և հավերժական: ● Ի՞նչ կապ ունեն դրանք երաժշտության հետ: ● Քեզ ծանո՞թ է որևէ ստեղծագործություն, որ հիմքում ունի այս թեմաները: | |
Վերջնարդյունքներ ● Ստեղծի (մենակ կամ խմբով) «Անցողիկ և հավերժական թեմաները կոմպոզիտորների ստեղծագործությունների մեջ» հետազոտական կամ նախագծային աշխատանքներ կամ դպրոցական միջոցառման համար երաժշտական սցենար: ● Հաղորդակցվի և ինքնարտահայտվի հայ և համաշխարհային երաժշտական արվեստի գոհարներով: ● Ստեղծի երաժշտական նյութին համապատասխան գրական և կերպարվեստի ձևավորումներ՝ կիրառելով նոր տեխնոլոգիաները: ● Անհատապես և խմբով առաջարկի և իրականացնի ստեղծագործական գաղափարներ: ● Նկարագրի ստեղծագործություններից ստացած իր տպավորությունները գրագետ կապակցված բանավոր կամ գրավոր խոսքով: ● Դրսևորի տրամաբանական և ստեղծագործական մտածողություն և կարողանա անդրադառնալ ու արձագանքել սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին: ● Հասկանա և ընկալի երաժշտական եզրույթների իմաստը և գործնականում օգտագործի դրանք էսսեներում և բանավոր ելույթներում: ● Բացատրի երաժշտական արվեստի դերը ժողովուրդների հասարակական, մշակութային կյանքում և պատմական համատեքստում: Հասկանա և ընկալի նրա՝ որպես միջմշակութային հաղորդակցության լեզվի, դերը, ճանաչի մշակութային բազմազանությունը: ● Արժևորի հավերժական թեմաների առկայությունն արվեստի մեջ և դրանց ազդեցությունը մարդու հոգեկան աշխարհի վրա: | ||
Թեմայի բովանդակությունը ● Անցողիկ և հավերժական թեմաների առկայությունը երաժշտության մեջ: ● Անցողիկը և մնայունը արվեստում: |
Առաջարկվող գործունեության ձևեր ● Ուսումնասիրել, կատարել հետազոտություններ, նախագծային աշխատանքներ: ● Ունկնդրել, վերլուծել, կատարել, մեկնաբանել, համեմատել: ● Մասնակցել քննարկումներին, բանավեճերին: |
Խաչվող հասկացություններ Անհատական և մշակութային արժեհամակարգ Սովորողը, ուսումնասիրելով «Հավերժական թեմաները երաժշտության մեջ» նյութը, ներկայացնում է հետազոտական կամ նախագծային աշխատանքներ, հանդես է գալիս բանավոր զեկուցումով, որով նկարագրում է իր տպավորությունները, զգացողությունները, մտորումները երաժշտության մեջ հավերժականի և անցողիկի մասին, կատարում է ինքնուրույն եզրահանգումներ: Կազմակերպում է քննարկումներ, բանավեճեր, ստեղծում է պաստառներ, շնորհանդեսներ և այլն: Այս թեմայի ուսումնասիրության ընթացքում սովորողները փորձում են պատասխանել այն հարցին, թե ի՛նչ է ստեղծարարությունը, որն է դրա դերը կամ նպատակը և ինչ հիմնախնդիրների լուծումներ է առաջարկում ամեն մարդու կյանքում: Սովորողն արժևորում է բոլոր թեմաներով ստեղծված բարձրարժեք ստեղծագործությունները, հասկանում է դրանց գեղագիտական և բարոյական արժեքը, սովորում է դրանցով զարդարել և հարստացնել իր կյանքը: |
Միջառարկայական կապեր ● Հասարակագիտություն - Ուսումնասիրել հավերժական թեմաները, դրանց գաղափարը, իմաստը, մարդկության զարգացման տարբեր փուլերում: ● Հայոց լեզու և գրականություն - Ուսումնասիրել հավերժական թեմաները գրականության մեջ և կազմակերպել քննարկումներ: ● Մշակույթ - Ուսումնասիրել հավերժական թեմաները տարբեր դարաշրջանների մշակութային արժեքների մեջ: | ||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ Մ1, Մ24, Մ26, Մ29, Մ34, Մ35, Մ39, Մ40, Մ41 |
Թեմա 2. Ես և երաժշտությունը | ||
Նպատակները ● Կազմակերպել «Երաժշտական կրթության և դաստիարակության ազդեցությունը սովորողի՝ որպես մարդ-անհատի, հոգեկան աշխարհի վրա» թեմայով քննարկումներ, բանավեճեր կազմակերպում: ● Բացահայտել մարդու ներաշխարհի, գեղագիտական ճաշակի, նախասիրությունների, մտածողության ձևերի վրա արվեստի ազդեցությունը: ● Ապահովել՝ սովորողի ազատ և անկաշկանդ արտահայտվելու, իր վերաբերմունքը երաժշտության տարբեր ուղղությունների վերաբերյալ արտահայտելու, մտքերը և կարծիքը պարզ և մատչելի ներկայացնելու, հիմնավորելու, բարենպաստ միջավայր: ● Նպաստել բարձր արվեստին հաղորդակցվելու պահանջմունքի արժևորմանը, համապատասխան վարքագծի և ակտիվ ունկնդրի որակների դրսևորմանը: ● Արժևորել կյանքում երաժշտական արվեստի դերն ու նշանակությունը: |
Ուղղորդող հարցեր ● Ինչպե՞ս է ազդել «Երաժշտություն» առարկայի դասավանդումը քո գեղագիտական ճաշակի ձևավորման վրա: ● Համընկնո՞ւմ է քո երաժշտական ճաշակը քո ընտանիքի ճաշակի հետ: ● Ի՞նչ միջոցներով ես դիմակայում այսօրվա համատարած երաժշտական ագրեսիային: ● Քննադատաբա՞ր ես արձագանքում, պայքարո՞ւմ ես դրա դեմ, թե՞ հարմարվում ես և քեզ դուր է գալիս այն: | |
Վերջնարդյունքներ ● Ստեղծի (մենակ կամ խմբով) իր նախընտրած ժամանակաշրջանի հայ կամ արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործական գործունեությանը նվիրված հետազոտություն, նախագիծ կամ երաժշտական նյութ դպրոցական միջոցառման համար: ● Հաղորդակցվի և ինքնարտահայտվի հայ և համաշխարհային երաժշտական արվեստի գոհարներով: Երաժշտական անհատական կամ խմբային ստեղծագործական գործունեության ընթացքում ցուցաբերի երաժշտական գիտելիքներ և հմտություններ՝ կիրառելով ինքնարտահայտման զանազան երաժշտական միջոցներ, ներառյալ տեղեկատվական տեխնոլոգիաները և ռեսուրսները: ● Նկարագրի ստեղծագործություններից ստացած իր տպավորությունները գրագետ կապակցված խոսքով, էսսեներով, բանվոր ելույթով, հասկանա երաժշտական եզրույթների իմաստը և գործնականում օգտագործի դրանք: ● Վերլուծի ստեղծագործությունը, մեկնաբանի իր հույզերն ու ապրումները, հիմնավորի դրանք, իր ստեղծագործական մտահղացումը իրականացնելիս օգտագործի համացանցի բազմաթիվ հնարավորությունները, ելույթները ուղեկցի տեսաձայնային միջոցներով: Ցուցաբերի վերլուծելու, համադրելու և համեմատելու հմտություններ: ● Արժևորի երաժշտության դերն ու նշանակությունն իր կյանքում, առօրյայում, կազմակերպի և ակտիվ մասնակցի ընտանեկան, դպրոցական համայնքային համերգներին, ձեռք բերի ունկնդրելու փորձ, համերգներ հաճախելու մշակույթ: | ||
Թեմայի բովանդակությունը ● Իմ երաժշտական ճաշակն ու նախասիրությունները: ● Իմ առօրյան, հանգիստը, ժամանցը և երաժշտությունը: ● Իմ ընտանիքի երաժշտությունը: ● Իմ սիրած համերգասրահները և թանգարանները: ● Ինչպես եմ դիմակայում այսօրվա երաժշտական ագրեսիային: |
Առաջարկվող գործունեության ձևեր ● Հետազոտություններ, նախագծեր, բանավեճեր, քննարկումներ, շնորհանդեսներ, բանավոր ելույթներ: ● Նախընտրելի երաժշտական ստեղծագործությունների կատարումներ ու մեկնաբանություններ: |
Խաչվող հասկացություններ Անհատներ և հարաբերություններ Ուսումնասիրելով հայկական և համաշխարհային երաժշտական արվեստը՝ սովորողը հասկանում է, թե ո՛վ է ինքը, ինչ արմատներ ունի, ինչ է իր համար ազգային երաժշտությունը, ինչպես կարող է իր զգացմունքները և հույզերն արտահայտել երաժշտության միջոցով, ինչ դեր ունի այն իր կյանքում: Կարևորը՝ հասկանա և բացատրի, որ ուսումնասիրելով հայ ազգային երաժշտությունը՝ դառնում է նրա կրողը, պահպանողը և սերունդներին փոխանցողը: |
Միջառարկայական կապեր ● Հայոց լեզու և գրականություն - Ներկայացնել իր ճաշակն ու նախասիրությունները գրականության ասպարեզում: ● Կերպարվեստ - Ցուցադրել իր ճաշակին ու նախասիրություններին համապատասխան կերպարվեստի գործեր: ● Մշակույթ - Ներկայացնել իր գեղագիտական ճաշակն ու նախասիրությունները մշակույթում: | ||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ Մ1, Մ24, Մ25, Մ26, Մ29, Մ39, Մ40, Մ41: |
Օգտագործված գրականության ցանկ
1. «Կրթության մասին» ՀՀ օրենք։
2. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենք։
3. ՀՀ կառավարության 2010 թ. ապրիլի 8-ի N 439-Ն որոշում։
4. «Հանրակրթության պետական չափորոշիչ», 2010 թ և ։2021թ
5. ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշում։
6. Հանրակրթության պետական կրթակարգ, ՀՀ կառավարության նիստի հ.33 արձանագրային որոշում, 26.08.2004թ.:
7. Կոմիտաս. Հոդվածներ և ուսումնասիրություններ: Եր., 1941:
8. Կոմիտաս. Երկերի ժողովածու, բոլոր հատորները: Եր., «Հայաստան», 1969:
9. Կոմիտաս Վարդապետ. Ուսումնասիրութիւններ և յօդուածներ: Գիրք Ա: Եր., 2005:
10. Տիգրանյան Գ. Հայ երաժշտական թատրոնի 100 տարին: Եր., «Հայաստան», 1968:
11.Բրուտյան Ց. Գիտական աշխատությունների միջբուհական ժողովածու (Արվեստագիտություն): Եր., 1974:
12. Երկանյան Վ., Հայկական մշակույթ: Եր., 1982:
13. Աղասյան Ա., Հակոբյան Հ., Հասրաթյան Մ., Ղազարյան Վ. Հայ արվեստի պատմություն: Եր., «Զանգակ-97», 2009, 576 էջ:
14. Ակնարկ Հայ երաժշտության պատմության / ՀՍՍՀ ԳԱ: Եր., 1963։
15. Բորև Յու., Գեղագիտություն: Եր., «Հայաստան», 1982։
16. Գեղագիտական դաստիարակություն: Եր., «Լույս», 1975։
17. «Երաժշտություն» առարկայի չափորոշիչ և ծրագիր: Հաստատված է 2012 թ.:
18. Յուզբաշյան Յու. Երաժշտությունը 1-4-րդ դասարաններում: Ուսուցչի մեթոդական ձեռնարկ: Եր., «Զանգակ-97», 2008:
19. Յուզբաշյան Յու., Փահլևանյան Ա., Ավետիսյան Վ. Երաժշտությունը 5-7-րդ դասարաններում: Ուսուցչի ձեռնարկ: Եր., «Զանգակ-97», 2011:
20. Ղազարյան Կ., Թադևոսյան Գ., Երաժշտություն-2-7-րդ դդ.. Ուսուցչի ձեռնարկ: Եր., «Զանգակ», 2014:
21. Յուզբաշյան Յու., Ղազարյան Կ., Թադևոսյան Գ. Երաժշտություն-1. Ուսուցչի ձեռնարկ: Եր., «Զանգակ», 2016:
22. Լուկին Յու. Էսթետիկայի հիմունքներ, Եր., «Լույս», 1984:։
23. Բրուտյան Մ. Հայ ժողովրդական երաժշտական ստեղծագործություն: Եր., ՙԼույս՚, 1983:
24. Խառատյան-Առաքելյան Հ., Հայ ժողովրդական տոները, Եր., 2005:
25. Հարոյան Ռ., Զատիկ, Եր., ՙՇաղիկ՚, 1996:
26. Նավոյան Մ. -Դրվագներ Հայ երաժշտության պատմության, «Զանգակ-97» հրատ. Երևան, 2009թ.։
27. Кабалевский Д. Воспитание ума и сердца: Кн. Для учителя.- М.: Просвещение, 1980.
28. Кабалевский Д. Основные принципы и методы программы по музыке для общеобразовательной школы. Москва, “Просвещение”, 2002.
29. “Искусство в школе”. Обшественно-педагогический и научно-методический журнал, Москва, 2010 г.
30. 3. Н. Н. Рябенко “Уроки музыки в 1-7 классах”, “Айрис пресс”, Москва, 2006.
31. Радинова О. Музыкальные шедевры. М., издательство ГНОМ и Д Москва, 2006.
32. Вёльфлин Г. Основные понятия истории искусств. Изд․ В. Шевчук, 2013. 330 с.
33. COMPETENCES FOR DEMOCRATIC CULTURE (CDC), ձեռնարկ, ԵԽ, 2018։
34. ՅՈՒՆԵՍԿՕ, Կրթություն հանուն կայուն զարգացման ծրագիր:
Էլեկտրոնային հասցեներ
35. https://www.nationalartsstandards.org/,
36. https://www.incredibleart.org/,
37. https://www.australiancurriculum.edu.au/,
38. https://www.wabisabilearning.com/case-study,
39. https://www.thelearningweb.net/music-learning.htm,
40. https://www.slideshare.net/mrsnazlan/a-curriculum-framework-for-art-education,
41. http://www.koolibri.ee/download/?action=binary&id=3414
42. https://jfks.de/high-school/academics/departments/music/
43. http://oppekava.innove.ee/wp-content/uploads/sites/6/2016/09/Kunstiained.pdf
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|